
Ավազը մանրաբեկոր, փխրուն ապար է, որը կազմված տարբեր հանքանյութերի կլորավուն կամ անկյունավոր հատիկներից։ Ծագմամբ ավազը լինում է գետային, լճային, ծովային, անապատային, ըստ միներալային կազմության՝ քվարցային, գլաուկոնիտային, արկոզային, գրաուվակային, փայլարային և այլն։
Ավազի հիմնական բնութագիրը դրա մասնիկների չափսերն են։ Ըստ մասնիկների չափսերի ավազը դասակարգում են հետևյալ կերպ։
- Շատ խոշոր ավազ։ Մասնիկները 3,0 – 5,0 մմ չափսի են։
- Խոշոր ավազ։ Մասնիկները 2,5 – 3,0 մմ չափսի են։
- Միջին չափսերի ավազ։ Մասնիկները 2,0 – 2,5 մմ չափսի են։
- Մանր ավազ։ Մասնիկները 1,5 – 2,0 մմ չափսի են։
- Շատ մանր ավազ։ Մասնիկները 1,0 – 1,5 մմ չափսի են։
- Բարակ ավազ։ Մասնիկները 0.5 -1,0 մմ չափսի են։
- Շատ բարակ աբվազ։ Մասնիկների չափսերը 0,5 մմ-ից փոքր են։
Այգեպաններըն ավազն օգտագործում են հողի ֆիզիկական կառուցվածքը բարելավելու համար։ Ավազը նաև լայնորեն օգտագործվում է սենյակային բույսերի համար տարատեսակ հողախառնուրդներ պատրաստելիս։