
Բանջարեղեն (անգլ․՝ Vegetable, ռուս․՝ Овощи) են կոչվում այն խոտաբույսերը, որոնց հյութալի մասերը՝ տերևները, ցողունները, արմատները, սոխուկները, պտուղները, ընձյուղները օգտագործվում են մարդու սնունդում կամ անասնակեր են։
Բանջարեղենի հիմնական խմբերն են՝
- Արմատապճղավորներ, որոնք հիմնականում աճեցվում են արմատներն ուտելու համար (Ճակնդեղ, Բողկ, Գոնգեղ, Ամսաբողկ, Գազար, Վայրի գազար, Արմատային մաղադանոս, Ստեպղին, Շաղգամ, Նեխուր արմատային ․․․)
- Պալարապտղավորներ, որոնք հիմնականում աճեցնում են պալարներն (tubers, клубни) ուտելու համար (Կարտոֆիլ, Բաթաթ, Գետնախնձոր ․․․)
- Տերևաբանջարներ, որոնք հիմնականում աճեցվում են տերևներն ու տերևակոթուններն ուտելու համար (Կաղամբ, Սավոյան կաղամբ, Բրյուսելյան կաղամբ, Ծաղկակաղամբ, Բրոկոլի, Կոլրաբի, Հազար, Սպանախ, Սամիթ, Տերևային նեխուր, Տերևակոթունային նեխուր, Տերևային մաղադանոս, Թրթնջուկ, Խավարծիլ ․․․)
- Պտղաբանջարներ, որոնք հիմնականում աճեցվում են պտուղներ կամ մատղաշ սերմնարաններն ուտելու համար (Լոլիկ, Սմբուկ, Տաքդեղ, Ձմերուկ, Սեխ, Դդում, Դդմիկ, Սիսեռ, Ոլոռ, Լոբի, Բակլա, Եգիպտացորեն, Բամիա ․․․)
- Սոխուկավորներ, որոնք հիմնականում աճեցվում են սոխուկներն ու տերևները ուտելու համար (Սոխ, Սեզատերև, Պրաս, Սխտոր ․․․)
Երբեմն առանձին խմբավորում են Լոբազգիներին, Համեմունքային բույսերը, Հացահատիկայիներին և այլն։
Բոլոր բաժանումները պայմանական են։ Օրինակ և՛ արմատապճղավորների, և՛ տերևաբանջարների մեծ մասի սերմերից աճեցվում է նաև միկրոկանաչի և ծլեցված սերմեր, կամ բաթաթի տերևներն էլ են ուտելի, հնդկոտեմի բոլոր մասերն են ուտելի և այլն։
Բանջարեղենի վերաբերյալ այլ նյութեր
- ՑՐՏԱԴԻՄԱՑԿՈՒՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ==>
- ՑՐՏԱԴԻՄԱՑԿՈՒՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ, ՈՐԻ ՍԵՐՄԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ ՑԱՆԵԼ ==>
- ՍՏՎԵՐԱԴԻՄԱՑԿՈՒՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ==>
- ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԱՃԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱՂԿԱԹԱՂԱՐՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՂԿԱՄԱՆՆԵՐԻ ՉԱՓՍԵՐԸ ==>
- ՄԻՄՅԱՆՑԻՑ Ի՞ՆՉ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՃԵՑՆԵԼ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԸ ==>
- ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՍԵՐՄԵՐԻ ՏԱՓԱՆՄԱՆ (ԽՑՄԱՆ) ԽՈՐՈՒԹՅՈՒՆԸ ==>
- ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏԱՐԱՍՈՎՈՐ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ==>
- ՄՐԳԵՐԻ ԵՒ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՆՈՒՆՆԵՐ ==>