Շվեյցարական մանգոլդ

Շվեյցարական մանգոլդը (անգլ․՝ Swiss chard, ռուս․՝ Швейцарский мангольд, լատ․՝ Beta vulgaris subsp. vulgaris, Cicla Group and Flavescens Group) երկամյա տերևաբանջար է, Սովորական ճակնդեղի ենթատեսակ։

Շվեյցարական մանգոլդի միակ կապը Շվեյցարիայի հետ այն առաջինը նկարագրած շվեյցարացի գիտնականն է։ Հայրենիքը Միջերկրականի ավազանն է։ Շվեյցարական մանգոլդի ցողունները եւ տերեւները կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ խաշած: Առավել հայտնի է իր վառ եւ գույնզգույն կոթուններով, որոնք կարող են վարդագույն, դեղին, նարնջագույն, կարմիր եւ սպիտակ լինել։

Սովորաբար շվեյցարական մանգոլդն աճեցվում է որպես սառը սեզոնի մշակաբույս, քանի որ այն արագ եւ հեշտ է աճում գարնան եւ աշնան զովին, սակայն ավելի շոգին էլ է հարմարվում՝ մի քիչ ավելի դանդաղ աճելով։

Շվեյցարական մանգոլդի օգտակարությունը

  • Շվեյցարական մանգոլդը A, C եւ K վիտամինների բարձր պարունակությամբ սուպերսնունդ է: Այն շատ այլ կանաչիներին բնորոշ թեթև դառնությունը չունի և կարող է հաջողությամբ փոխարինել սպանախին կամ կաղամբին:
  • Հակաօքսիդանտների ամենամեծ պարունակություն ունեցող սննդամթերքներից է։
  • Հետազոտությունները ցույց են տվել, որ շվեյցարական մանգոլդի կանոնավոր ուտելը նվազեցրնում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը։
  • Ամրացնում է ոսկորները։
  • Բարելավում է ուղեղի աշխատանքը, մարսողականությունը, կարօգտակար է տեսողության և մաշկի համար։

Բացի իր բոլոր սննդային արժանիքներից, Շվեյցարական մանգոլդը նաև հիանալի դեկորատիվ բույս է, որով կարելի է ծաղկեփունջ կազմել կամ լանդշաֆտ գեղեցկացնել:

Բաց գրունտում շվեյցարական մանգոլդ աճեցնելը

ԼույսըՈղջ օրը արևի տակ, կիսաստվեր
ՀողըԿավահող, չեզոք կամ թեթևակի թթվային՝ pH 6.0-7.0
ԾաղկելըԱմռանը, աշնանը
Ցրտադիմացկունության գոտի3, 4, 5, 6, 7, 8, 9, 10

Հողը նախապատրաստելն ու ցանելու ժամկետները

  • Եթե ոչ նախորդ սեզոնի վերջում, ապա ցանելուց առնվազն երկու շաբաթ առաջ հողը պետք է պարարտացնել հին կոմպոստով կամ լավ փտած գոմաղբով։
  • Գարնանը ցանում են վերջին ցրտահարությունների հաշվարկված օրվանից 2-3 շաբաթ շուտ։
  • Ծլելն արագացնելու համար, սերմերը ցանելուց առաջ 24 ժամ թրջում են։
  • Սերմերը ցանում են 1.5-2.5 սմ խորությամբ, միմյանցից 5-15 սմ հեռավորության վրա։ Միջշարային տարածությունը՝ 45 սմ։
  • Երբ բույսերը աճեն մինչև 8-10 սմ բարձրության, ցանքը նոսրացնում են, բույսերի միջև տարածությունը դարձնելով 15-20 սմ, իսկ եթե ավելի մեծ բույսեր ստանալու մտադրություն կա, ապա ավելի նոսր՝ 23-30 սմ բացատներ են թողնում։
  • Ամենօրյա բերքահավաքի հնարավորություն ստանալու համար, շվեյցարական մանգոլդը կարելի է ցանել աստիճանաբար՝ 10 օր ընդմիջումներով, հաշվի առնելով, որ կարելի է կտրել բույսի հասունացած տերևները, թողնելով որ նոր աճող տերևները հասունանան։
  • Աշնանը ցանում են առաջին ցրտահարությունների հաշվարկված օրվանից 40 օր առաջ։

Խնամքը

Հետագա խնամքը կայանում է կանոնավոր ջրելու, քաղհան անելու և ցանքը, ցանկալի է հին կոմպոստով կամ լավ փտած գոմաղբով, ցանքածածկելու մեջ։ Երբ շվեյցարական մանգոլդը հասնի 30 սմ բարձրության, պետք է այն կտրել 8-13 սմ բարձրության վրա՝ որպեսզի խթանվի նոր, մատղաշ տերևների աճը։

Բերքահավաքը

Բերքահավաքը կարելի է սկսել երբ բույսը հասնի 15-20 սմ բարձրության։ Սուր դանակով կամ մկրատով, առանց վնասելու բույսի մնացած մասերը, կտրում են արտաքին տերևները։

Ինչպես պահել բերքն ու ուտել

Շվեյցարական մանգոլդի տերևները, լվանալուց հետո, պահում են սառնարանում, օդափոխվող պլաստիկ արյղի մեջ։ Սուր դանակով հաստ երակներից ազատված կանաչ զանգվածը կարելի է հում ուտել կամ պատրաստել ինչպես սպանախը։ Տերևի հաստ մասերը եփում են ինչպես ծնեբեկը։

Շվեյցարական մանգոլդի միկրոկանաչի աճեցնելը

Բարելավում է նյարդային և մարսողական համակարգերի աշխատանքը, ամրացնում է արյան անոթների պատերը և ամրացնում է մազերը, եղունգներն ու ատամները:

Սերմերը թրջելը՝Այո (8-12 ժամ)
Ծլելու ժամկետը՝1-2 օրից
Մթում պահելը՝4-5 օր
Բերքահավաքը՝ 8-10 օրից

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *