Ասում են, որ ծառերն էլ, մարդկանց նման, ունեն իրենց նախասիրությունները: Որոշ հարևանների հետ լավ են, ոմանց էլ դժկամությամբ են ընդունում: Թե որքանով է ստույգ ներքոբերյալ ակյուսակը դժվարանում ենք դատել: Համենայնդեպս, այն մեր սեփական փորձի արգասիք չէ: Տեղադրում ենք զուտ ծանոթացման համար:
| Ծառատեսակ | Լավ հարևանություն | Վատ հարևանություն |
| Խնձորենի | Տանձենի, բալենի, սալորենի, սերկևիլենի | Ծիրանենի, դեղձենի, ընկուզենի, բռնչենի |
| Տանձենի | Խնձորենի, կարմիր սնձենի | Բալենի, սալորենի, հաղարջենի, բռնչենի |
| Բալենի | Խնձորենի, խաղող, արմավ | Ծիրանենի |
| Սալորենի | Խնձորենի | Տանձենի, դեղձենի |
| Ծիրանենի | Սերկևիլենի | Խնձորենի, բալենի, դեղձենի, կեռասենի |
| Կեռասենի | Դեղձենի, խաղող | Տանձենի, ծիրանենի, սև հաղարջենի |
| Խաղող | Սերկևիլենի, ծիրանենի, տանձենի, ընկուզենի | Դեղձենի, խնձորենի, պնդուկենի, կեռասենի, բալենի |
Leave a Reply