Բույսեր աճեցնելիս հաջողությունը հիմնականում պայմանավորված է հողի բերրիությամբ և ճիշտ խնամքով, որի ամենակարևոր բաղադրիչը ոռոգումն է։
Կաթիլային ոռոգման ձևը ունի մի շարք էական առավելություններ ոռոգման մյուս ձևերի նկատմամբ։ Դրանք են՝
- Ջրի էական խնայողությունը;
- Ջրի հավասարաչափ բաշխումը բոլոր բույսերի միջև;
- Ջուրը մատակարարվում է անմիջապես բույսերի արմատներին ու չի հասնում, հետևաբար չի խթանում շրջակայքում գտնվող մոլախոտերի աճը;
- Չի պահանջվում ջրի բարձր ճնշում, հնարավորություն կա կուտակել ու արևի տակ մինչև անհրաժեշտ, հարմարավետ ջերմաստիճանը (+18 – +28) տաքացնել ոռոգման ջուրը միչև ջրելը;
- Չեն թրջվում բույսերի տերևները, ինչը ապահովագրում է դրանց արևայրուքներից;
- Ոռոգման գործընթացի լիակատար ավտոմատացման հնարավորություն կա, ինչը հնարավորություն է ստեղծում ջրել բույսերը օրվա ամենից հարմար ժամերին՝ ուշ երեկոյան ու գիշերը;
- Տարբեր լուծույթների միջոցով, ոռոգման հետ զուգահեռ բույսերի սնուցումն ու բուժումը կազմակերպելու հնարավորությունը;
- Ցանկացած բարդ ռելյեֆում տեղադրելու, անհրաժեշտության դեպքում կազմաքանդելու և այլ տեղում հավաքելու հնարավորությունը։
Որտե՞ղ կարելի է կիրառել կաթիլային ոռոգումը
Կաթիլային ոռոգումը արդյունավետ է շարային տնկարկները, դեկորատիվ բույսերն ու ծաղիկները ոռոգելու համար։
Կաթիլային ոռոգման համակարգեր կարելի է մոնտաժել ինչպես բաց երկնքի տակ, այնպես էլ ջերմոցներում և այլ փակ տարածքներում։
Կաթիլային ոռոգում չի կիրառվում սիզամարգերի համար, որտեղ արդունավետ են այլ համակարգեր։