ՄԱԿՐՈՏԱՐՐԵՐ
C-Ածխածին
H-Ջրածին
O-Թթվածին
N-Ազոտ
P-Ֆոսֆոր
K-Կալիում
Ca-Կալցիում
Mg-Մագնեզիում
S-Ծծումբ
ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ
B-Բոր
Cl-Քլոր
Cu-Պղինձ
Fe-Երկաթ
Mn-Մանգան
Mo-Մոլիբդեն
Zn-Ցինկ
Monthly Archives: April 2016
Ինչպես ջրել պտղատու ծառերն ու թփերը
Պտղատու ծառերը ոռոգում են հետևյալ կերպ.
3-6 տարեկան ծառերը՝ 50-80 լ;
7-10 տարեկան ծառերը՝ 90-150 լ;
որքան մեծ է ծառի տարիքը, այնքան շատ ջուր է պահանջվում լիարժեք ոռոգման համար:
Ոռոգման որակը և պարբերականությունը որոշվում է հողի վիճակից ելնելով: Խնձորենին կամ տանձենին ջրելիս, դրանց տակի հողը առնվազն 80 սմ խորությամբ պետք է ներծծվի ջրով: Իսկ սալորենու, բալենու դեպքում՝ մինչև 50 սմ, թփերի համար՝ մինչև 40 սմ խորությամբ:
Опытные дачники говорят, что поливать надо не чаще, а с пользой! Например, плодовым деревьям за лето требуется всего лишь четыре – но серьезных! – полива. Если плодов немного, достаточно и двух поливов.
Особенно важен правильный полив для молодых деревьев. Молодые плодовые деревья в год посадки и в последующий год особенно нуждаются в воде. Поливать молодые деревья в первый год после посадки следует 4-5 раз за сезон из расчета 2-3 ведра под каждое дерево яблони и груши и 1-2 ведра под каждое дерево вишни и сливы при каждом поливе. В последующие годы молодые деревья поливают реже, но количество воды на каждый полив увеличивают в 1,5-2 раза.
Для первого раза уловите момент, когда начинается рост завязи, а остальные поливы произведите в конце лета, чтобы во время налива плодов побеги не слабели.
Поливать нужно равномерно всю пpиствольную часть почвы, но не лить воду на корневую шейку. Полезно лить воду в кольцевые канавки вокруг деревьев. Обнажение корней в результате полива не допускается. Если все-таки корни кое-где обнажились, то их нужно сразу засыпать влажной почвой.
Вообще, лучше поливать реже, но обильнее. При этом очень важно увлажнить почву на глубину размещения активных корней. У семечковых культур это примерно 60-70 сантиметров, у косточковых и ягодных кустарников – несколько меньше.
Сколько же требуется воды каждому дереву? Что имеется в виду под серьезным поливом? Сад, облагороженный дерном, потребует воды больше.
Прикиньте квадратные метры приствольного круга дерева и умножьте это число на 3. Столько ведер воды и нужно вылить под него.
И еще стоит учитывать характер почвы. Песчаные, сквозь которые вода льется, как сквозь решето, поливаем чаще. Поэтому на легких песчаных почвах требуются частые поливы с небольшой нормой расхода воды, а на тяжелых глинистых, наоборот, поливы должны быть редкими, но обильными.
В какое время поливать ваш сад, зависит от погоды, иссушения почвы и потребности самих растений. Понятно, что недостаток воды может болезненно сказаться на ваших плодовых деревьях, но избыток еще более вреден, так как в переувлажненной почве уменьшается газообмен, снижается температура в корнеобитаемом слое, что приводит к отмиранию активной части корней.
Полезные советы:
– За 15-20 дней до сбора плодов, но только не в период их созревания, полейте сад третий раз.
– Полив непосредственно перед уборкой урожая приводит к опадению и растрескиванию плодов.
– Заключительный полив обычно делают поздней осенью в период листопада. Такой полив еще называют влагозарядковым.
– Ранние сорта яблони и груши требуют меньше поливов, чем поздние.
– Грушевые деревья сильно страдают от лишней воды.
– Косточковые породы (абрикос, вишня, слива) поливайте нужно реже, чем семечковые (яблоня и груша).
– Если вы ожидаете обильный урожай, то влаги деревьям нужно больше, чем деревьям с меньшим урожаем или без него.
Подробнее:http://www.wild-mistress.ru/wm/wm.nsf/publicall/2010-07-07-312575.html
Միմյանցից ի՞նչ հեռավորության վրա աճեցնել բանջարեղենային կուլտուրաները
Բույսը | Հեռավորությունը միմյանցից [սմ] |
Հեռավորությունը շարքերի միջև [սմ] |
|
Սոխ | 10-12 | 25-30 | |
Սխտոր | 15 | 15 | |
Լոլիկ | 40 | 50-60 | |
Վարունգ | 25 | 25 | |
Պղպեղ | 30-40 | 60-70 | |
Կարտոֆիլ | 30 | 75-80 | |
Բադրիջան | 30-40 | 50-60 | |
Կաղամբ | 45 | 70 | |
Պեկինյան կաղամբ | 25 | 70 | |
Ծաղկակաղամբ | 50 | 50 | |
Գազար | 7-10 | 20 | |
Բողկ | 2 | 10 | |
Ճակնդեղ | 10-15 | 40 | |
Դայկոն | 20-25 | 50-60 | |
Շաղգամ | 10-15 | 20-30 | |
Դդմակ (պատիսոն) | 70 | 70 | |
Դդում | 100-150 | 200 | |
Դդմիկ | 70-90 | 70-100 | |
Աղբյուրը՝ http://dachnye-sovety.ru/sxemy-posadki-na-kakom-rasstoyanii-drug-ot-druga-vysazhivat-ovoshhi/
© Dachnye-sovety.ru
Ջրարբիացումը օրգանական հողագործությունում
Ջրի կենսական նշանակությունը բույսերի համար հայտնի է: Բույսերը 80 և ավելի տոկոսով կազմված են ջրից: Ջրի միջոցով են սնուցող նյութերը շրջանառվում բույսի մեջ, ինչը թույլ է տալիս աճել ու բերք տալ: Հաշվել են, որ 1 կգ կանաչ զանգված գոյացնելու համար բույսերին անհրաժեշտ է 20-40 լ ջուր:
Նկատած կլինեք, որ բնության մեջ բույսերի համար ո՛չ ոռոգման, ո՛չ պարարտացման և, ընդհանրապես, արտաքին միջամտության կարիք չկա: Բույսերը հարմարված են բնակլիմայական պայմաններին, աճում են կլանելով անհրաժեշտ նյութեր հողից և մթնոլորտից, հետո մահանում են ու իրենց մնացորդներով վերադարձնում են հողին բերրիությունը: Մտեք անտառ և տեսեք, թե բույսերի մնացորդների ինչ հաստ ու պարարտ շերտով է պաշտպանված հողը, ոնց է խոնավ ու տաք պայմաններում եռում այնտեղ կենդանական աշխարհի կյանքը: Ամեն ինչ ներդաշնակ է, փոխկապակցված ու նպատակաուղղված վերարտադրությանը: Հողը երբեք չի աղքատանում, միշտ առողջ է ու նյութերով բալանսավորված: Օրգանական հողագործությունն էլ խնդիր է դնում առավելագույնս մոտեցնել այգու միջավայրը բնականին:
Եթե հաջողվում է գոնե մասամբ ներդնել բնական էկոհամակարգը այգիներում, ապա ոռոգման համար օգտագործվող ջրի ծախսը էապես կրճատվում է:
Խնդիրը պարզ է՝ ստեղծել պայմաններ հողում ջրի կուտակման ու պահպանման համար:
Ինչպես կուտակել ջուրը
Բնականաբար խոսքը բույսերի համար ամենաօգտակար՝ անձրևի և ձյան տեսքով տեղացող ջրի մասին է:
Ձյունը: Ի տարբերություն “մերկ” հողի, սիդերատներով ցանված, բույսերի ու կենդանական այլ մնացորդներով ծածկված հողը ավելի լավ է պահպանում ձնածածկույթը: Առաջին ձյունն էլ անմիջապես չի հալչում դիպչելով դեռ տաք հողին: Քամիներն էլ չեն կարող հեշտությամբ քշել ձյունը: Մի խոսքով, ցանքածածկված հողը նպաստում է ձյան կուտակմանը այգում:
Անձրևի ջուրը կուտակելու համար սովորաբար այգիներում տեղադրվում են մեծ տարողություններ կամ կառուցվում են արհեստական լճակներ և այնտեղ են ուղղում տարբեր շինությունների կտուրներից ջրհորդաններով իջնող անձրևաջուրը:
Որքան մեծ խորությամբ հողը խոնավանա, այնքան երկար չի չորանա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հողը ծակոտկեն կառուցվածք ունենա: Հողի ծակոտկենությունը կարող են ապահովել որդերը, եթե ապրելու ու բազմանալու համար բավարար օրգանական սնունդ գտնեն այդ նույն հողում: Սիդերատների աճեցումը նույնպես նպաստում է դրան, որովհետև հնձելուց հետո սիդերատների արմատները մնալով հողում փտում են և ծակոտկեն դարձնում հողը: Բացի այդ ցանքածածկումը թույլ չի տալիս արևի ճառագայթներին չորացնել հողը: Միևնույն ժամանակ ցանքածածկված, ծակոտկեն հողը թափանցելի է թե՛ ջրի, թե՛ գոլորշու համար, ինչը նույնիսկ շոգ օրերին թույլ է տալիս ջերմաստիճանների տարբերության հաշվին կոնդենսատ կուտակել հողում:
Եվս մեկ խորհուրդ: Հողը չորացնող քամիներից պաշպանելու համար ծառերից և թփերից բնական պատնեշներ ստեղծեք:
Խմելու ջրով ջրելը
Բնակչության մատակարարվող ջուրը ընթարկվում է մաքրման և քլորով մանրեազերծման: Քլորացված ջուրով բույսերը ջրելը վնասակար է, կարող է այրել բույսերի արմատները: Ջուրը քլորից գոնե մասամբ ազատելու համար հարկավոր է այն թողել բաց վճակում առնվազն 24 ժամ: Ավելի արդյունավետ մաքրման միջոց է ֆիլտրացումը: Ֆիլտրացումը թույլ է տալիս ամբողջապես ազատել ջուրը քլորից, սակայն ծախսատար միջոց է:
Բույսերի համար վնասակար է նաև ջրի կոշտությունը՝ կրածինով ու մագնիումով գերհագեցածությունը: Այս դեպքում արդեն ֆիլտրացումը միակ փափկացնելու միջոցն է:
Որ ժամերին ջրել
Շոգ եղանակին լավագույն ջրելու ժամանակը ուշ երեկոն է, երբ շոգը կոտրվել է և առջևում համեմատաբար զով գիշերն է ու գոլորշիացումը մեծ չէ:
Ջրել կարելի է նաև վաղ առավոտյան՝ մինչև շոգն ընկնելը:
Չի կարելի ջրել ցերեկվա կիզիչ շոգին, այլապես կարող եք պարզապես խաշել բույսերի արմատները, քանի որ թաց հողի ջերմակլանողունակությաունը կտրուկ մեծանում է:
Ինչպես ջրել
Ամենաարդյունավետ և խնայողական ոռոգման ձևը կաթիլային ոռոգումն է: Ջուրը վերգետնյա կամ անդրգետնյա խողովակներով հասցվում է անմիջապես բույսի արմատների մոտ, իսկ կաթիլ առ կաթիլ, դանդաղ ոռոգումը ապահովում է հողի համաչափ ու խորը խոնավացում:
Ավանդական եղանակներով՝ ռետինե խողովակով, դույլով կամ ցնցուղով ջրելիս հաշվի առեք, որ բույսերի մեծամասնությունը չի սիրում երբ ջուրն ընկնում է տերևներին: Բացի այդ, արևի ճառագայթների ներքո տերևի վրա հայտնված ջրի կաթիլը դառնում է խոշորացույցի ոսպնյակ և կարող է այրվածքներ պատճառել:
Ինչ պարբերականությամբ ջրել
Որևէ պարբերականություն ընտրելն անիմաստ է, քանի որ եղանակից կախված հողը կարող է ուշ կամ շուտ չորանալ: Ի դեպ հողի վերին, 2-3 սմ շերտի չորանալը դեռ չի վկայում, որ ջրելու ժամանակն է, պետք է ստուգել ավելի խորը շերտերի խոնավության աստիճանը:
Գոյություն ունեն հողի խոնավությունը չափող բավականին էժան սարքեր:
Կարելի է նաև փորել հողը և բռի մեջ սեղմելով ու տրորելով եզրակացության հանգել:
Ինչ ջերմություն պետք է ունենա ջրելու ջուրը
Հողի ջերմությունից էապես սառը ջրով ջրելը կարող է ստրեսի մեջ գցել բույսերին, իսկ որոշ բույսերի արմատների համար մպարզապես մահացու լինել:
Կանաչեղենը, արմատապտուղները, կաղամբը, կարտոֆիլը չեն վախենում սառը ջրից:
+17 – +18 աստիճանից ցածր չպետք է լինի լոլիկի, պղպեղի, բադրիջանի, ինչպես նաև ճակնդեղի ծիլերի ջրելու ջուրը:
Առանձնապես զգայուն են ջրի ջերմաստիճանի նկատմամբ վարունգը, դդումը, դդմիկը, սեխը: +20 աստիճանից ցածր ջերմություն ունեցող ջրով դրանց ջրելը դանդաղեցնում է այդ բույսերի արմատների ձևավորումը:
ԼՈՒՅՍԸ ԲՈՒՅՍԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ
Լույսը բույսերի աճի երեք գործընթացների կարևոր և անփոխարինելի մասնակից է:
Դրանք են՝
- ֆոտոսինթեզը;
- ֆոտոմորֆոգենեզը;
- ֆոտոպարբերականությունը:
Ֆոտոսինթեզը բույսում ընթացող քիմիական րեակցիաներում լույսի էներգիայի օգտագործումն է, որի արդյունքում մթնոլորտի ածխածին գազից օրգանական նյութեր են գոյանում:
Ֆոտոպարբերականությունը բույսի արձագանքն է լուսային օրվա տևողությանը, իսկ որոշ դեպքերում նաև լույսի ալիքի երկարությանը: Ֆոտոպարբերականությունից կախում ունեն նաև սերմերը: Որոշ բույսերի սերմեր լավ են ծլում մթության մեջ, մյուսներին ծլելու համար անհրաժեշտ է երկար լուսային օր:
Բույսերի լուսավորությունը կարող է լինել բնական (արևի լույսով), արհեստական (էլեկտրական լամպերով, լուսային դիոդներով), կամ կոմբինացված՝ բնականի ու արհեստականի համատեղմամբ:
Բնականոն զարգացման համար, տարբեր բույսեր տարբեր լուսավորության կարիք ունեն:
Լուսավորվածության չափման միավորը լյուքսն է՝ 1մ² մակերեսով մակերևույթի լուսավորվածությունը նրա վրա ընկնող 1 լյումեն լուսային հոսքի պայմաններում: Նշանակումը՝ լք կամ lx:
Ամառային ամպամած օրը լուսավորությունը հասնում է մինչև 50000 լք, իսկ երբ երկինքը բաց է, մինչև 120000 լք:
Սենյակային պայմաններում բույսերի լուսավորվածությունը էականորեն ցածր է՝ 10000 լք սահմաններում է:
Ցանքաշրջանառություն
Ցանքաշրջանառությունը միևնույն հողային հատվածում մի քանի տարվա ընթացքում զանազան գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի հերթափոխությունն է:
Հողի բերրիության և մշակաբույսերի բերքատվության բարձրացումը մեծապես կախված է ցանքաշրջանառության մեջ բույսերի ճիշտ հաջորդականության պահպանումից:
- Ցանքաշրջանառության 5 տարբերակ (Ռուսերեն)
- Ցանքաշրջանառություն ջերմոցում http://venskayadacha.com/sevooborot-v-teplice/
http://www.zs-z.ru/dela-sadovyie/rabotyi-v-sadu/sevooborot-na-dache.html
http://diz-cafe.com/ozelenenie/sevooborot-ovoshhnyx-kultur.html
http://sadovod-i-ogorodnik.ru/177-sevooborot-ovoschnyh-kultur-tablica-predshestvenniki-ovoschey-organizaciya-cheredovaniya-na-dache.html
http://www.aif.ru/dacha/ogorod/1472062
Որոշ բանջարանոցային մշակաբույսերի համար նախատեսված լավագույն նախորդները՝
1. Կաղամբի համար լավ նախորդ են հանդիսանում պոմիդորը, վարունգը, սեխը, ձմերուկը:
2. Պոմիդորի, տաքդեղի, սմբուկի համար՝ առվույտը, կաղամբը, սոխը, վարունգը, սեխը, ձմերուկը, ընդեղենները:
3. Վարունգի համար՝ կաղամբը, պոմիդորը, սոխը, արմատապտուղները (գազար, շաղգամ, ճակընդեղ և այլն)
4. Սոխի համար՝ կաղամբը, պոմիդորը, վարունգը, բոստանային կուլտուրաները:
5. Արմատապտուղների համար՝ կարտոֆիլը, կաղամբը, վարունգը, ընդեղենները:
6. Բոստանային կուլտուրաների համար՝ առվույտը, խամ հողերը:
Հղումներ
Ինչպես սերմից աճեցնել եղևնի
Նախևառաջ պետք է ճիշտ ընտրել սերմերը: Կարելի է, իհարկե, դրանք գնել, սակայն գնված սերմերը միշտ չէ, որ ունեն ծլունակության բարձր աստիճան, քանի որ մինչև վաճառքը դրանք կարող են երկար ժամանակ պահվել պահեստում: Լավ ծիլեր ստանալու համար պետք է համոզված լինել, որ սերմերը թարմ են: Այդ իսկ պատճառով եղևնիների բազմացմամբ զբաղվողները խորհուրդ են տալիս ինքնուրույն հավաքել սերմերը: Աշնանը (հոկտեմբեր – նոյեմբերի սկիզբ) հավաքում են եղևնու կոները (երբ դրանք դեռ չեն թափվել ծառից): Տանը կոները դասավորում են թղթի վրա` ջեռուցման սարքերին մոտ, որպեսզի դրանք չորանան և դուրս թողնեն սերմերը: Հետո սերմերը պետք է մշակել մանգանակալիական թույլ լուծույթով և տեղավորել ավազով լցված որևէ հարմար ամանի մեջ` մոտ 1-1.5 սմ խորությամբ: Ավազը նախապես խորհուրդ է տրվում լավ շիկացնել կրակի վրա և սառեցնել: Սերմերով ամանը տեղավորում են սառնարանում, դռան վրա` ստրատիֆիկացիայի (ավազի հետ շերտադարսման միջոցով սերմացուի մշակման) համար: Եղևնու սերմերի համար ստրատիֆիկացիան պարտադիր է, քանի որ բնական պայմաններում փշատերև բույսերի սերմերը ձմռանը ենթարկվում են ցրտի ազդեցությանը: Դա խթանում է սերմերի ծլումը: Երեք ամիս հետո սերմերով ամանը հանում են սառնարանից և տեղավորում տաք տեղ` լուսամուտագոգին: Եթե դուք սերմերը հողի մեջ եք դրել հոկտեմբերին-նոյեմբերին, ապա դրանք պետք է սառնարանից հանել փետրվարին-մարտին: Դա բույսերի համար լավ ժամանակաշրջան է, քանի որ օրը երկարում է և դա օգնում է լուծելու բույսերի լրացուցիչ լուսավորման խնդիրը: Այս շրջանում սերմերը պետք է առատորեն ջրել, քանի որ բնության մեջ տարվա այդ շրջանում սկսվում է ձնհալը և հողը շատ է խոնավանում: Տաքությունն ու խոնավությունը փշատերևների ծլման հիմնական նախապայմաններն են: 1-2 շաբաթից փոքրիկ եղևնիները ծիլեր կտան, որից հետո արդեն պետք է շատ զգույշ լինել: Տնկիների չափից ավելի ջրումը բերում է արմատների փտման, իսկ թերի ոռոգումը` բույսի չորացման: Այնպես որ, պետք է ապահովել չափավոր ջրում: Երկու շաբաթը մեկ անգամ երիտասարդ եղևնիները սնուցում են, իսկ հողի վերևի շերտը` փխրեցնում: Երբ եղանակը բավականաչափ տաքանա (մոտավորապես մայիսին) տնկիները կարելի է արդեն տեղափոխել բաց գրունտ: Տնկելուց առաջ ծառի համար փորված փոսի մեջ լցնում են հողի և փոքր քանակությամբ հանքային պարարտանյութերի հետ խառնված կոմպոստ: Ընդհանրապես, եղևնու ծառը պարարտացնում են ընդամենը մեկ անգամ` տնկելիս: Տնկիները տեղավորում են փոսի մեջ, ծածակում են արմատները հողով, թեթևակի տոփանում են, առատ ջրում և ծածկում կտրված պլաստիկ շշով, որպեսզի ստեղծվի ջերմոցային էֆեկտ: Տնկիներն ամեն օր պետք է բացել, օդափոխել, հեռացնել կոնդենսատը և հետևել հողի խոնավությանը: Մեկ շաբաթից շշերը կարելի է հեռացնել, իսկ տնկիների շուրջ հողը` ցանկածածկել (մուլչապատել), որպեսզի խոնավությունը չգոլորշիանա: Աճեցման այս եղանակը կարելի է կիրառել եղևնու բոլոր տեսակների համար:
http://www.eagro.am/
Օրգանական գյուղատնտեսություն
Օրգանական գյուղատնտեսությունը համակարգ է, որը նպատակաուղղված է բարելավելու և խրախուսելու գյուղատնտեսական արտադրությունը` բնապահպանական, սոցիալական և տնտեսական տեսանկյունից:Այս համակարգը հողի բարելավումը դիտարկում է որպես հիմնական առանցք որակյալ մթերքների արտադրության գործում: Բարեխղճորեն վերաբերվելով բույսերի, կենդանիների և հողերի բնական կարողություններին,գյուղատնտեսական արտադրության այս ձևը ձգտում է բարելավել գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրի պահպանությունը բոլոր տեսանկյուններից:Եթե էկոլոգիապես մաքուր արտադրանքի մեջ չի բացառվում քիմիական և սինթետիկ միջոցների օգտագործումը, ապա կարևոր է, որ դրա հետևանքով բույսերի մեջ չպարունակվեն ծանր մետաղներ, նիտրատներ և այլ նյութեր, որոնք օրգանիզմի համար վտանգ են ներկայացնում:Օրգանական գյուղատնտեսությունը մի համակարգ է, որտեղ չեն կիրառվում թունավոր նյութեր, կայուն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր:Օրգանական սննդամթերքի արտադրության մեջ չեն կիրառվում արհեստական նյութեր և ճառագայթում:
Օրգանական գյուղատնտեսությունն առաջարկում է այնպիսի մեթոդներ, որոնց շնորհիվ,հնարավորինս քիչ ներդրումներով, հնարավոր կլինի կենսունակ գյուղատնտեսական ապրանքներիարտադրությունը:Օրգանական գյուղատնտեսությունն արտադրության վարման մի էկոլոգիականհամակարգ է, որը խթանում է կենսաբազմազանությունը, ակտիվացնում կենսաբանական փուլերը ևհողի կենսաբանական գործունեությունը:Քանի որ համակարգը Հայաստանում համեմատաբար նորգաղափար է, ուստի անհրաժեշտ է տալ օրգանական և ավանդական գյուղատնտեսությանհամեմատական բնութագրերը:
Ավանդական գյուղատնտեսությունում հաճախ անհարգալից վերաբերմունք է դրսևորվումկենսաբանական շրջափուլերի նկատմամբ:Այս պարագայում գերակշռում է բնական ռեսուրսներիչկանխամտածված շահագործումը:Մարդիկ արհեստականորեն ազդում են բնության երևույթների վրա,որը հաճախ պատճառ է դառնում անցանկալի փոփոխությունների:Այստեղ չի բացառվումգենետիկորեն ձևափոխված մթերքների արտադրությունը:Ավանդական գյուղատնտեսության դեպքումանհրաժեշտ են արտաքին ներդրումների և արտադրանքի ստանդարտների ցածրմակարդակ:Գերակշռում են բարձր բերքատվությունը և արտադրողականության աճը` մեծներդրումների շնորհիվ:Թույլ է թիթեռնածաղկավոր մշակաբույսերի ներգրավումըցանքաշրջանառության մեջ:Շրջակա միջավայրի խնդիրները գրեթե անտեսվում են, տեղի է ունենումհողի և բնական այլ ռեսուրսների դեգրադացիա:Մարդկանց, կենդանիների և բույսերի առողջությանհամար ռիսկի աստիճանը բարձր է:Ագրոէկոհամակարգը կարգավորվում էարհեստականորեն,դառնում անհավասարակշիռ:Ծառերը, թփերը և այլ բուսատեսակները սակավ ենագրոհամակարգում, հողի կենսաբանական ակտիվությունը ցածր է, նիտրատների և նիտրիտներիօգտագործումը չի վերահսկվում, հողի բերրիությունը բարձրանում է արտաքին ազդակներիշնորհիվ:Բույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարն իրականացվումէ քիմիական եղանակով, օգտագործվում են հանքային պարարտանյութեր, մթերքներումպեստիցիդների հայտնվելու հավանականությունը բավականին մեծ է: Գոմաղբը տարանջատվում է գյուղօգտագործման հողատարածքներից` որպես վառելիք օգտագործելունպատակով:Պահածոյացված մթերքներ պահպանելու համար օգտագործվում են քիմիական նյութեր:
Օրգանական գյուղատնտեսությունում հարգալից վերաբերմունք է դրսևորվում բնությաննկատմամաբ:Մարդն աշխատում է ոչ թե վերափոխելով բնությունը, այլ հարմարվելով բնականերևույթների հետ և լավագույն ձևով օգտագործելով բնական ռեսուրսները:Կտրականապես արգելվումէ արհեստական միջամտությունը բնության երևույթներին: Բացառվում է գենետիկորեն վերափոխվածտարրերի օգտագործումը:Ապահովվում է ստանդարտների բարձր մակարդակ, իսկ արտաքիններդրումների մակարդակը հասնում է նվազագույնի:Արտադրության համակարգը փակ շղթա է:Փակեն նաև էներգետիկ և սննդարարության շրջափուլերը:Ապահովվում է բարձրորակ մթերքներիարտադրություն:Արտադրողականությունը բարձրանում է, թեև քիչ են ներդրումները:Կիրառվում էինտենսիվ ցանքաշրջանառություն, որի մեջ լայնորեն ընդգրկվում են թիթեռնածաղկավորմշակաբույսերը:Էկոհամակարգը լինում է կայուն, որի շնորհիվ բարելավվում է շրջակա միջավայրիվիճակը, բնական ռեսուրսները պահպանվում են առավելագույն չափով:Մարդկանց, կենդանիների ևբույսերի առողջության համար անվտանգ է լինում սնունդը:Տեղի է ունենում ագրոէկոհամակարգիբնական կարգավորում,պահպանվում են ծառերի,թփերի և այլ բուսատեսակների բազմազանությունըև առավել ընդգրկվածությունն ագրոհամակարգում:Ապահովվում են հողի կենսաբանական բարձրակտիվությունը, նիտրատներով և նիտրիտներով աղտոտվածության ցածր մակարդակը:Բակլազգիբույսեր մշակելիս պալարաբակտերիաների օգնությամբ հողը հարստանում է կենսաբանականազոտով:Հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի գործում օգտագործվումեն ագրոտեխնիկական և կենսաբանական եղանակներ, որոնց շնորհիվ արտադրվում է անվտանգ ևմաքուր մթերք: Օրգանական գյուղատնտեսության կիրառման ժամանակ բացառում են հանքայինպարարտանյութերի և պեստիցիդների օգտագործումը:Օրգանական գյուղատնտեսությունում ցանքաշրջանառությունների համար անհրաժեշտ է մշակել բակլազգի բույսեր:Մոլախոտերի դեմպայքարն իրականացվում է հիմնականում ցանքաշրջանառությունների և ագրոտեխնիկական այլմիջոցառումների միջոցով:Վնասատուներից և հիվանդություններից բույսերը պաշտպանում ենկենսաբանական մեթոդներով:Հանքային պարարտանյութերի փոխարեն օգտագործում են օրգանականպարարտանյութեր` գոմաղբ, կոմպոստ, կենսահումուս, մոխիր, տորֆ, ինչպես նաև կիրառում ենկանաչ պարարտացում:
Բույսերի հիվանդությունների դեմ պայքարում են բուսական պատրաստուկներով:Որպեսպարարտանյութ օգտագործում են տարբեր կոմպոստներ և հատուկ հանքային հավելումներ`սիլիցիում, ոսկրալյուր, կրաքար, եղջրալյուր և այլն:
Օրգանակենսաբանական գյուղատնտեսությունում գլխավորը հողի բերրիության բարձրացումն էհողային միկրոֆլորայի ակտիվացման շնորհիվ, որի համար օգտագործում են կոմպոստներ,իսկցանքաշրջանառությունում` բակլազգի խոտաբույսեր:
Հողի, որպես կենդանի օրգանիզմի նկատմամբ հատուկ վերաբերմունքն օրգանականգյուղատնտեսության հիմքն է:Հողը, ինչպես նաև որևէ օրգանիզմ, կարիք է զգում գոյության նույնպայմանների` սնունդ,ջուր, օդ, լույս, ջերմություն և այլն:Հենց հողն է օրգանական գյուղատնտեսությանգլխավոր նապապայմանը:Հողը պարարտացնում են ոչ թե որպեսզի բույսերին ապահովեն սննդով, այլորպեսզի կերակրեն հողային մանրէներին:ՙԿերակրիր հողին և այն կկերակրի քո բույսերին՚–ահաօրգանական գյուղատնտեսության գլխավոր կանոնը:
Ա.Հարությունյան
http://tavush.agro.am/
Ի՞նչ է օրգանական հողագործությունը
Օրգանական հողագործությունը հող մշակելու և բույսեր աճեցնելու բնական ձևն է, որը բացառում է քիմիական պարարտանյութերի, պեստիցիդների, աճի տարատեսակ խթանիչների կիրառումը, ինչպես նաև գենետիկ փոփոխության ենթարկված սերմերի ու բույսերի աճեցումը:
Օրգանական հողագործությունը հետապնդում է հետևյալ նպատակները.
- Ստանալ էկոլոգիապես մաքուր բերք, միաժամանակ դրական ազդելով շրջակա միջավայրի վրա;
- Նվազագույն ծախսերով ստանալ հնարավորին չափ շատ բերք;
- Անընդհատ բարելավել հողի բերրիությունը;
- Հողի հետ աշխատանքը դարձնել հեշտ ու հաճելի:
Օրգանական հողագործութան հիմքում ընկած են.
- կենդանական և բուսական թափոնների կիրառումն ու վերամշակումը որպես օրգանական պարարտանյութեր ու ցանքածածկ;
- բույսերի պաշտպանության կենսաբանական ձևերի կիրառումը;
- հողի վերականգնման ու բերրիության ավելացման համար ցանքաշրջանառության և սիդերատների կիրառումը:
Կարդացեք նաև հոդված օրգանական գյուղատնտեսության մասին և դիտեք տեսանյութեր օրգանական հողագործության մասին։
Հղումներ
Կտավատի ձեթի մասին