
Աուստրո-ցիլինդրոպունցիան կամ Գլանաձև օպունցիան (անգլ.՝ Austro-cylindropuntia, ռուս.՝ Аустроцилиндропунция или Цилиндрическая опунция, լատ.՝ Austrocylindropuntia) կակտուսների ընտանիքին պատկանող բազմամյա սենյակային բույս է:
Բնական պայմաններում աճում է Արգենտինայում, Բոլիվիայում, Էկվադորում և Պերույում՝ սարերում և կիսաանապատներում, ծովի մակերևույթից 1000-3500 մ բարձրության վրա:
|
Կենսաձևը՝
| Սուկուլենտ, կակտուս |
|
Ընտանիքը՝
| Կակտուսներ |
|
Հայրենիքը՝
| Հարավային Ամերիկա |
|
Աճեցման բարդությունը՝
| Հեշտ աճեցվող |
|
Չափսերը՝
| բարձրությունը՝ 15-70 սմ |
|
Աճի արագությունը՝
| Միջին՝ տարեկան մի քանի սմ |
|
Երկարակյացությունը՝
| Բազմամյա է |
|
Օդի ջերմաստիճանը՝
| Ամռանը՝ + 25-35 °С, Ձմռանը՝ նվազագույնը +4,5°С Կարող է կարճ ժամանակ դիմանալ -3°С ցրտահարությանը, կայուն է շոգի և լուսամուտից փչող սառը օդի նկատմամբ: |
|
Օդի խոնավությունը՝
| Ցածր: Ցողել պետք չէ՝ վատ է տանում թրջվելը: |
|
Լուսավորությունը՝
| Պայծառ արև, արևի ուղիղ ճառագայթներ, կիսաստվեր |
|
Հողախառնուրդը՝
| Կարելի է գնել սուկուլենտների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ և մի քիչ ավազ ավելացնել (рН 6,1-7,8): Ինքնուրույն պատրաստելու համար խառնում են՝ – 3 մաս խոշոր ավազ կամ պերլիտ; – 2 մաս ճմահող; – 2 մաս փտած գոմաղբ կամ տերևային բուսահող; – 2 մաս տորֆ: Անհրաժեշտ է լավ դրենաժ ապահովել: |
|
Ջրելը՝
| Մինչև հաջորդ ջրելը հողի վերին շերտը պետք է հասցնի չորանալ: Ամռանը առատ են ջրում՝ շաբաթը մեկ անգամ, մնացած եղանակներին՝ ամսական 2-3 անգամ: Խորհուրդ է տրվում ջրել ժամը 18-ից հետո: Ծաղկամանի տակդիրում կուտակված ջուրը պետք է թափել: |
|
Սնուցումը՝
| Աճի ժամանակ, ամսական 1 անգամ սնուցում են կակտուսների համար նախատեսված պարարտանյութով: |
|
Բազմացումը՝
| Ընձյուղներով, որոնք պոկում են, մի քիչ թողնում, որ չորանա, այնուհետև խրում են խոնավ ավազի մեջ՝ որպեսզի արմատակալի: Սերմերով բազմացումը հնարավոր է, բայց բավականին բարդ է: Սերմերը պետք է անցնեն 1,5 ամսվա ստրատիֆիկացիա և ցանելուց առաջ լավ թրջվեն: Ցանում են տորֆի և ավազի խարնուրդի մեջ՝ ծածկելով թափանցիկ թաղանթով: Ամեն օր օդափոխում են և ցողում ջրով: Սերմերը ծլում են 3 ամսվա ընթացքում: |
|
Ծաղկելը՝
| Աստղաձև ծաղիկները վարդագույնից մանուշակագույն երանգ ունեն: Ծաղկում է ուշ գարնանը, կամ վաղ ամռանը: |
|
Տեղափոխումը՝
| Այլ ծաղկամանի մեջ տեղափոխում են 2-3 տարին մեկ: Տեղափոխելիս փտած կամ վնասված արմատները հեռացնում են: Չի կարելի տեղափոխել ծաղկած բույսը: |
|
Խնամքի առանձնահատկությունները՝
| Պետք է զգուշանալ բույսի փշերից: Հաճախակի օդափոխության կարիք ունի: |
|
Բարդություններ՝
| Շատ հազվադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Երբեմն ալրատիզեր կարող են հայտնվել: Ցածր ջերմաստիճանների և հողի չափազանց խոնավության դեպքում, հնարավոր է արմատների փտում: Լուսավորության պակասի արդյունքում բույսը շատ բարակ, ծուռումուռ ընձյուղներ է ունենում: |
|
Օդը մաքրելու հատկությունը՝
| Չունի |
|
Թունավորությունը՝
| Թունավոր չէ |

Բնական պայմաններում Գլանաձև օպունցիան սովոր է շոգին և արևահարությանը: Տանը կարելի է տեղադրել հարավային պատուհանի գոգին, իսկ ամռանը դուրս բերել բաց երկնքի տակ: Ձմռանը կարող է արհեստական լուսավորության կարիք առաջանալ: Ձմռանը բույսին անհրաժեշտ է հանգստի ռեժիմ ապահովել:
Վնասատուները՝
- Սարդոստայնային տիզ, Spider mite, Паутинный клещ;
- Վահանամիջատ, Diaspididae, Щитовка;
- Ալրատիզ, Мealybugs, Мучнистыми червецами:

Իշկաթնուկ տիրուկալի (անգլ.՝ Aveloz, Firestick plants, Indian tree spurge, Naked lady, Pencil tree, Pencil cactus, Sticks on fire կամ Milk bush, ռուս.՝ 
Գետնաելակը (անգլ.՝ Strawberries, ռուս.՝ Земляника, լատ.՝
Ելակը (անգլ.՝ Strawberry, ռուս.՝ Земляника ананасная, լատ.՝ Fragaria ananassa) , վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ։ Բարձրությունը՝ 30-35 սմ։ Տերևները եռաբլթակ են, խոշոր, բաց կանաչ, կնճռոտ։ Ծաղիկները սպիտակ են։ Պտուղը քաղցր, անանասահամ և յուրահատուկ բուրմունքով, բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն նաև սպիտակ հյութալի հատապտուղ է։ Սերմերը մանր են, դեղին՝ դասավորված պտղի մակերեսին։ Հարուստ է վիտամիններով, թթուներով, շաքարներով և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ, ջեմ և այլն)։
Կոտեմը (անգլ.՝ Garden cress, ռուս.՝ Кресс-салат, լատ.՝
Ալոճենին (անգլ.՝ Hawthorn berry, ռուս.՝ Боярышник, լատ.՝