Պարտեզում զատիկներ ունենալը պարտիզպանի երազանքն է: Զատիկներն իրավամբ համարվում են վնասատուների դեմ պայքարի օրգանական լավ միջոց: Ապրելով պարտեզում, դրանք ոչնչացնում են տիզերին, ուտիչներին և վահանամիջատ-ներին: Զատիկներին հրապուրել և պարտեզ բերելը դժվար խնդիր չէ՝ պետք է պարզապես իմանալ, թե ինչ են սիրում ուտել դրանք և ունենալ պարտեզում:
Զատիկները երկու բան են ուտում՝ վերը նշված վնասատուներին և ծաղկափոշի: Ստորև ներկայացված են այն բույսերը, որոնց ծաղկափոշին առանձնապես սիրում են զատիկները:
Հրեշտակախոտ (անգլ.՝ Garden angelica, Wild celery, Norwegian angelica, ռուս.՝ Дя́гиль
лека́рственный կամ Ду́дник лека́рственный, լատ.՝ Archangélica officínalis)
Երկամյա բույս է: Տերևներն ու արմատը ուտելի են: Լայն կիրառում ունի որպես համեմունքային խոտ և դեղաբույս:
Քիմիոն, Չաման (անգլ.՝ Caraway, ռուս.՝ Тмин, լատ.՝ Carum):
Հեշտ աճեցվող բույս է, աճում է ինչպես ցուրտ, այնպես էլ տաք կլիմայական գոտիներում: Հոտավետ տերևներ ու սերմեր ունի, որոնք լայնորեն կիրառվում են խոհանոցում:
Սոխ կտրող կամ Սեզատերև (անգլ.՝ Chives, ռուս.՝ Шнитт-лук, Лук-скорода, լատ.՝ Allium schoenoprasum)
Կարող է արագ գրավել ձեր պարտեզը, եթե թույլ տաք սերմերը հասունանան: Նաև շատ հեշտ տեղից-տեղ տեղափոխելի բույս է:
Համեմ (անգլ.՝ Coriander, Chinese parsley, ռուս.՝ Кориандр, լատ.՝ Coriandrum sativum)
Շատ հայտնի և տարածված, միամյա խոտաբույս է հովանոցավորների ընտանիքից։
Սամիթ (անգլ.՝ Dill, ռուս.՝ Укроп, լատ.՝ Anethum graveolens)
Նեխուրազգիների ընտանիքին պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։
Հոռոմ-սամիթ (անգլ.՝ Fennel, ռուս.՝ Фенхель, լատ.՝ Foeniculum vulgare)
Բազմամյա բույս է, որը ցանում են ձմռան վերջին ցրտերից հետո, անմիջապես բաց գրունտում, քանի որ հոռոմ-սամիթը տեղափոխումներ չի սիրում:
Թավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (անգլ.՝ , ռուս.՝ Бархатцы, լատ.՝ Tagetes)
Միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հրապուրում է ոչ միայն զատիկներին, այլև թիթեռներին, մեղուներին և այլ օգտակար փոշոտողներին:
Հազարատերևուկ (անգլ.՝ Yarrow, ռուս.՝ Тысячелистник, լատ.՝ Achillea millefolium)
Օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Օգտակար է վերքեր բուժելու, արյունահոսությունը կանգնեցնելու, մրսածության ու հարբուղի դեպքում, երիկամների հիվանդուտյան և դաշտանային ցավերը մեղմելու համար:
Կան նաև բույսեր, որոնք առանձնահատուկ հրապուրում են ուտիճներին, որոնք իրենց հերթին կհրապուրեն ու պարտեզ կբերեն զատիկներին:
Կաղամբ
Թավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (անգլ.՝ Marigold, ռուս.՝ Бархатцы, լատ.՝ Tagetes)
Ջրկոտեմ (անգլ.՝ , Nasturtium, ռուս.՝ Настурция, լատ.՝ Tropaéolum)
Բողկ

Ճագարի գոմաղբը, բույսերի համար օգտակար նյութերի իր պարունակությամբ, գերազանցում է բոլոր այլ կենդանիների գոմաղբին և, ի տարբերություն դրանց, այն կարելի է օգտագործել անմիջապես, թարմ վիճակում, առանց փտեցման կամ կոմպոստավորելու:
Ճագարի գոմաղբի գնդիկները թարմ վիճակում կարելի է անմիջապես, փոքր չափաբաժիններով շաղ տալ բույսերի շուրջ և խառնել հողի հետ՝ 5-10 սմ խորությամբ: Եթե գոմաղբը թրջված է ճագարի մեզով, ապա խորհուրդ է տրվում նախ 1-2 օր չորացնել գնդիկները արևի տակ: Հողի հետ խառնված գոմաղբը ավելի շուտ կյուրացվի հողում գտնվող մանրէների կողմից:
Աշնանը, բերքը հավաքելուց հետո և ձմռանը, ճագարի գոմաղբը կարելի է շաղ տալ հողի կամ ձյան վրա ավելի մեծ չափաբաժիններով:
Բույսերը կարելի է ջրել ճագարի գոմաղբից պատրաստված լուծույթով՝ “թեյով”: Թեյը պատրաստելու համար 1,5-2 կգ ճագարի գոմաղբը լցնում են 10-12 լիտր ջրի մեջ և թողնում են մինչև միատարր լուծույթ դառնալը:
կարելի է անել տարեկան 1-2 անգամ, օրինակ, գարնանն ու աշնանը:



Տոսախ մշտադալարը (անգլ.՝ Common box, European box, Boxwood, ռուս.՝ Самшит вечнозелёный, լատ.՝ Búxus sempervírens), տոսախազգիների ընտանիքի, տոսախ ցեղի բույս է։ Հայերենում տոսախին նաև անվանում են շիմշիր կամ շիմշատ: