
Ալպիական մանուշակը (Արջտակ, Ցիկլամեն, անգլ։՝ Cyclamen, ռուս։՝ Цикламен, լատ.՝ Cyclamen), գնարբուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 55, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Արջտակ գարնանային (Cyclamen coum)։
Month: February 2019
-
Ալպիական մանուշակ (Ցիկլամեն)
-
Տրադեսկանցիա երփներանգ
Տրադեսկանցիա երփներանգ (անգլ.՝ Moses-in-the-cradle, ռուս.՝ Традесканция разноцветная, լատ.՝ Tradescantia spathacea)Հղումներ
-
Զամիոկուլկաս (Զանզիբարի գանձ)
Զամիոկուլկասը (Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ, անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas) Araceae ընտանիքի ծաղկող բույս է: Բնության մեջ աճում է Աֆրիկայի արևադարձային գոտում:Խնամքը
- Զամիոկուլկասի ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա:
- Ոռոգման համար կարևոր է օգտագործել առնվազն 24 ժամ հնեցված, փափուկ ջուր: Ջրել միայն հողը չորանալուց հետո:
- Զամիոկուլկասը ստվերադիմացկուն է, սակայն ամենից լավ աճում է ցրված, պայծառ լույսի ներքո: Արևի ուղիղ ճառագայթներից կարող է այրվածքներ ստանալ:
- Ապրիլից՝ օգոստոս ամիսներին լրացուցիչ սնուցման կարիք ունի: Հարմար են կակտուսի և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութերը:
- Զամիոկուլկասի հաստ ու մսոտ ցողուններին հենարան է պետք, այլապես դրանք կսկսեն բեկվել, խոնարհվել:
- Պարբերաբար պետք է խոնավ լաթով մաքրել տերևները:
- Ամռանը բույսը կարելի է դուրս բերել պատշգամբ կամ այգի, բայց ոչ կիզիչ արևի տակ:
Զամիոկուլկասի հյութը թունավոր է: Տեղափոխելիս լավ կլինի ձեռնոցներ օգտագործել, իսկ հյութին դիպչելուց հետո, լավ լվացվել:Հղումներ
-
Ցիսուս
Ցիսուսը (անգլ.՝ Cissus, ռուս.՝ Циссус, լատ.՝ Cissus) խաղողազգիներին պատկանող, երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում աճող լիանա է: Հայտնի են ցիսսուսի մոտ 300 տեսակներ: Ցեսուսի որոշ տեսակներ լայնորեն տարածված են որպես սենյակային բույսեր: Դրանք են՝Ցիսուս շեղանկյունատերև (Cissus rhombifolia, Циссус ромболистный)

Ցիսուս բազմերանգ (Cissus discolor, Циссус разноцветный)

Ցիսուս ստրիատա (Cissus striata, Циссус стриата)

Ցիսուս անտարկտիկական (Cissus antarctica, Циссус антарктический)

Հղումներ
-
Շտերնբերգիա Ֆիշերի
Շտերնբերգիա Ֆիշերի (ռուս.՝ Штернбергия, լատ.՝ Sternbergia fischeriana) շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:
Նկարագրություն: Բազմամյա սոխուկավոր բույս է՝ 10–15 սմ բարձրության: Սոխուկները՝ կլոր, 2,5–3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները՝ գոտիանման, տափակ, փայլուն, մուգ կանաչ, բութ գագաթով, հիմքում՝ հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկարության: Ծաղիկները՝ վառ–դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկարության կոթունով: Տուփիկը 10–15 մմ տրամագծով, երկարավուն– էլիպսաձև: Սերմը՝ սերմնաթիկնոցով:
Տարածում: Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը՝ 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Հարավային և Հարավարևմտյան Անատոլիան, Սիրիան, Իրաքը, Իրանը, Միջին Ասիան:Հղումներ