
Տորֆը օգտակար հանածո է, որն առաջանում է ճահճում աճող բույսերի բնական չորացման և առատ խոնավության ու օդի դժվարեցված ներհոսքի պայմաններում ոչ լրիվ տրոհման պրոցեսում։
Տորֆի օրգանական նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուսական մնացորդներից։
Ըստ առաջացման պայմանների և հատկությաունների տորֆերը բաժանվում են
- վերնատորֆի (թույլ քայքայված)
- միջանկյալ տիպի (միջին քայքայվածության)
- ներքնատորֆի (խիստ քայքայված)
Տորֆն ունի բարդ քիմիական կազմություն, որը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուսական մնացորդների քիմ. կազմությամբ և քայքայման աստիճանով։ Տորֆի զանգվածի տարրային կազմն է.
- ածխածին` 50-60%
- ջրածին 5-6.5%
- թթվածին` 30-40 %
- ազոտ` 1-3%
- ծծումբ` 0.1-1.5%
Տորֆը պարտեզում կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, որպես ցանքածածկ, որպես հողախառնուրդների բաղադրիչ, որպես կոմպոստի նյութ:
Տորֆի միջի ազոտը քիչ է և դժվար յուրացվելի բույսերի համար, ուստի երբ տորֆն օգտագործվում է բույսերի պարարտացման համար, ապա համատեղվում է այլ՝ ազոտով հարուստ օրգանական պարարտանյութերի հետ:
Կիրառումը ջերմոցներում
Տորֆն ունի խոնավություն կլանելու հատկություն, ինչն անփոխարինելի է դարձնում այն ջերմոցների համար, որտեղ օդը միշտ բարձր խոնավություն ունի: Բացի այդ տորֆի կիրառումը որպես պարարտանյութ նվազեցնում է ախտածին մանրեների պարունակությունը հողում, ինչը, փակ գրունտի պայմաններում, կարևոր է:
Ջերմոցներում բարձր բերք ստանալու համար, հողը ամեն տարի պետք է նորացվի: Տորֆով պարարտացնելն այդ դեպքում ամենահարմար տարբերակն է: Տորֆի ծավալը հողի մեջ կարելի է հասցնել մինչև 70%, պայմանով, որ կկիրառվեն նաև ազոտով հարուստ այլ պարարտանյութեր:
Տորֆային գրունտի բաղադրատոմս.
- Պարտեզի հող – 40%;
- Ներքնատորֆ – 40%;
- Կովի գոմաղբ – 10%;
- Փայտի մոխիր – 5%;
- Փայտի սղոցուք -5 %.
Տորֆային կոմպոստ
Տորֆը օգտակար տարրերով հարստացնելու ամենահեշտ ձևը դրա հիմքի վրա կոմպոստ պատրաստելն է:
Տորֆի կիրառման օգուտները
- Տորֆով խառնված գրունտը դառնում է ավելի թեթև, ծակոտկեն, ավելի շատ օդ ու ջուր է մատակարարում բույսերի արմատներին:
- Ազոտով հարուստ այլ պարարտանյութերի հետ խառնված տորֆը շատ լավ հարստացնում է ոչ բերրի, հյուծված հողերն ու ավազուտները:
- Տորֆը բնական հակասեպտիկ է, օգնում է վնասազերծել ախտածին բակտերիաներն ու սնկերը:
Պետք է հաշվի առնել, որ տորֆը ավելացնում է հողի թթվայնությունը: Որոշակի բույսերի համար դա օգտակար է, բայց մեծամասնության համար՝ ոչ:
Ուշադրություն: Տորֆի սխալ, ոչ տեղին կիրառումը կարող է դանդաղեցնել բույսերի աճը, երբեմն էլ սպանել դրանց:
Տորֆը, որպես պարարտանյութ կիրառելիս, պետք է խուսափել հետևյալ տարածված սխալները կրկնելուց.
Չի կարելի՝
- Կիրառել վերնատորֆ: Վերնատորֆն օգտագործում են միայն ցանքածածկ անելու համար;
- Օգտագործել միայն տորֆ, առանց հարստացնող հավելյալ պարարտանյութերի:
Անձրևաորդ (անգլ.՝ Еarthworm, ռուս.՝ Земляной червь, Дождевой червь, լատ.՝
ԱՄՆ գիտնականները բուծել են անձրևավորդի մեծ արտադրողականություն ունեցող հիբրիդ, որը կոչվում է Կալիֆորնիական կարմիր որդ: Կան նաև Ռուսաստանի համար տեղայնացված հիբրիդներ:
Գոմաղբը
Ինչպես օգտագործել կենսահումուսը


Թարխունը (անգլ.՝ Tarragon, ռուս.՝ Эстраго́н, Тарху́н, լատ.՝
Օշինդր (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան, նգածաղիկ) (անգլ.՝ Mugwort , ռուս.՝ Полынь, լատ.՝
Ստելերի Օշինդր (
Շմիդտի Օշինդր
Օշինդր դաշտային (
Դառը Օշինդր (
Օշինդր Լուիզիանական (
Օշինդր Մեկամյա (
Օշինդր Պոնտոսյան (
Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:
Ձվի կճեպը կազմում կան.
Ձևավորված կարծիք կա, որ 1 ք.մ. գրունտը լավ պարարտացնելու համար անհրաժեշտ է 100 ձվի աղացած կամ մանրեցված կճեպ: Սակայն ավելի խնայողաբար և թիրախային կիրառման ձևեր էլ կան:
Ի դեպ: Ձվի կճեպով կարելի է ծաղկա-թաղարներում դրենժային շերտ պատրաստել: Չորացրած և մանրեցված կճեպները 2-3 սմ հաստությամբ շերտով լցնում են ծաղկաթաղարի հատակին, այնուհետև ավելացնում են հողախառնուրդը:
Խմորիչի կենսազանգվածի հիմք են հանդիսանում սնկերը, որոնք հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով, օրինակ, օրգանական երկաթով, ամինաթթուներով և այլևայլ մակրո և միկրոտարրերով:
Լավ այգեպանի մոտ ոչ մի օգտակար բան չի թափվում, նույնիսկ խմած սուրճի մրուրն ու թեյի խոտը կարելի է հավաքել և օգտագործել այգում: Չէ որ դրանք օրագանական նյութեր են ուրեմն քայաքյվելով, թեկուզ ոչ էականորեն, բայց կհարստացնեն հողը: Իրականում սուրճի մրուրն ունի ացխածին-ազոտ 20:1 հարաբերակցություն կամ 1,5% ազոտի պարունակություն, ինչը համեմատելի է հնձած/կտրած խոտի հետ:
Գոմաղբը՝ հողագործության մեջ օգտագործվող ամենահին, ամենատարածված բնական պարարտանյութն է: Օրգանական պարարտանյութի այս տեսակը բույսերի համար ազոտի, լուսածինի (ֆոսֆոր) և կալիումի, ինչպես նաև մի ամբողջ շարք բույսի կենսագործունեության համար անհրաժեշտ միկրոտարրերի՝ մասնավորապես, կրի, մագնեզիումի, ծծումբի, քլորի և կրեմնիումի մատակարար է: