Author: partizpan

  • Խաղողի բազմացումը

    Խաղողի սորտը պահպանելու համար այն բազմացնում են միայն վեգետատիվ եղանակով` ցողունային կտրոններով, պատվաստներով, անդալիսով:

    Կտրոններով բազմացում:

    Բարձրորակ արմատակալներ աճեցնելու համար անհրաժեշտ է կտրոնները վերցնել նախապես ընտրված մաքրասորտ, առողջ, ուժեղ աճեցողություն ունեցող բերքատու վազերի միամյա մատերից:
    Միամյա մատերից վերցրած կտրոնները լավ են արմատակալում և դիմացկուն են արտաքին անբարենպաաստ պայմանների նկատմամբ: Մթերված կտրոնները պետք է լինեն լավ փայտացած, նորմալ երկարության միջհնգույցային տարածություններով, 5-12 մմ հաստությամբ և 50-100 սմ երկարությամբ: Կտրոնների հիմքի և վերին կտրվածքները կատարում են հանգույցների մեջտեղից:
    Սովորաբար կտրոնները մթերում են աշնանը` կիսալուսնի փուլում, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանք ավելի լավ են արմատակալվում, քան գարնանը` լիալուսնի ժամանակ մթերածները:
    ՈՒսումնասիրությունները հաստատել են նաև, որ շիվերի միջին մասից մթերված կտրոնները ավելի լավ են արմատակալում, քան ծայրի մասից վերցրածները:
    Կտրոնները կապում են խրձերով և պիտակավորում ըստ սորտերի:
    Նախքան տնկելը բարձր կպչողականություն ստանալու համար անհրաժեշտ է կտրոնները մշակել աճման խթանիչով (հիբեռլին, ինդոլիլ, քացախաթթու և այլն):
    Մթերված կտրոնները կապում են փոքր խրձերով և հիմքի մասով` 2-3 սմ չափով, դնում են այդ խթանիչներից 0,1-0,3%-ոց որևէ լուծույթի մեջ և պահում 12-24 ժամ:
    Կտրոնների արմատակալումը և կպչողականությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է դրանք ենթարկել կիլչեցման և ներքևի աչքից մեկ սմ երկարությամբ մանրատամ սղոցով կամ այգեգործական դանակով թույլ քերծվածք կատարել:
    Այդ նպատակով առավոտյան թարմացված և մշակված կտրոնների խրձերը գլխիվայր, խիտ շարում են վաղօրոք պատրաստված խրամատի մեջ:
    Որպեսզի կտրոնի աչքերը չբացվեն, խրձերի արանքները լցնում են խոնավ ավազ:
    Խրձերի վրա 3-5 սմ շերտով ցնում են փայտի խոնավ թեփ կամ ավազ, այնուհետև 15 սմ գոմաղբ, որից հետո առատ ցնցուղով ջրում են: Խրամատը ծածկում են պոլիեթիլենային թաղանթով կամ ապակյա շրջանակով որոնք կարգավորում են խոնավության և ջերմային ռեժիմը:
    Կիլչեցման համար նպաստավոր է 20-25 աստիճան ջերմությունը, խոնավությունը պետք է լինի 10-12%: Պարբերաբար խոնավացնում են և տասը օր անց կտրոնների ստորին կտրվածքի վրա ստուգում կայլուսի առաջացման վիճակը:
    Կիլչեցումն ավարտված է համարվում, երբ կտրոնների վրա գոյանում է բաց գույնի փուխր հյուսվածք` կայլուս:
    Կտրոնների կիլչեցման տևողությունը 18-20 օր է, որից հետո խրձերը արագ տեղափոխում են դաշտ և տնկում տնկարանում սովորական ձևով:
    60-75 սմ միջշարային և 15 սմ միջբուսային հեռավորությամբ:
    Տնկարանում մշակության և խնամքի բոլոր ագրոտեխնիկական աշխատանքները կատարում են ըստ հրահանգների:
    Արտադրված տնկանյութը պետք է ունենա լավ զարգացած` 30-40 սմ երկարությամբ և 3-4 առանցքային արմատներ, որոնք պատված կլինեն մեծ թվով փնջաձև մազարմատներով:

    Այգու հիմնումը

    Խաղողի վազը կարող է աճել բոլոր հողատիպերում, բացառությամբ ճահճուտ և աղուտ հողերում:
    Խաղողի քիշմիշային և սեղանի սորտերն ուժեղ աճում են և բարձր բերք են տալիս հումուսով հարուստ, կուլտուր-ոռոգելի, թեթև ստրուկտուրային և հզոր վարելաշերտ ունեցող, խոնավությամբ ապահովված հողերում:
    Խաղողի տնկարքները կամ այգիները պետք է հիմնադրել 1-2 տարեկան կենսունակ արմատակալներով: Շարքերում վազերը դասավորվում են շախմատաձև, շարքային և քառակուսի: Մեղրիի տարածաշրջանում տնկման սխեման, ըստ վազերի աճեցողության, այսպիսին է.
    -թմբային այգիներում 1,5 x 1,0 մ,
    -լարային, շպալերային այգիներում` 2,25×1,5 մ:
    Այգետնկման ժամանակ ուշահաս սորտերը պետք է տեղաբախշել հարավային կողմնադրության տարածքի վրա:
    Թույլ աճեցողություն ունեցող սորտերը տեղաբախշվում են տնտեսության առավել բերրի հողերում:

    Գ.Մարգարյան, ՙՍյունիքի ԳԱՄԿ՚ ՓԲԸ խորհրդատու
    http://www.banugorc.am/
  • Ինչպես պայքարել լորձնէակների դեմ

    Լորձնէակ, լորձնամոլյուսկ, մաղասէակ, (անգլ․՝ slug, ռուս.՝ слизень), այդպես են կոչվում անձրևի ու խոնավության սիրահար այս գիշերային,  վնասատուները: Ցերեկը դրանք պատսպարվում են մութ կամ ստվերոտ տեղերում՝ գետնին ընկած թփերի,  տերևների, փայտի կտորների տակ,  հողի ճեղքերում և այլուր: Հայտնվում են լորձնէակները գարնանը՝ դուրս գալով ձմեռը հողի մեջ անցկացրած ձվերից: Մեծ քանակությամբ կանաչ զանգված են սկսում ուտել և սեռական հասունացման են հասնում 2 ամսից: Ձվադրումը կատարում են հողի մեջ՝ բույսերի արմատների մոտ, կամ այլ խոնավ ու արևից պաշտպանված վայրերում: Լորձնէակները էական վնաս կարող են հասցնել բույսերին: Առանձնապես սիրում են ուտել հյութեղ տերևներ ու ցողուններ:

    Ինչպես պաշպանվել լորձնէակներից

    Առաջնահերթ պետք է մաքրել այգին մոլախոտերից, աղբից, թափթփված փայտի կտորներից և բոլոր այն առարկաներից, որոնք կարող են լորձնէակների համար հարմար պատսպարվելու տեղ դառնալ:
    Առանձին բույսեր պաշտպանելու համար կարելի է դրանց շուրջ ոչ խորը ակոս փորել և կիր, մոխիր, թութունի փոշի կամ աղացած, կծու պղպեղ լցնել ակոսի մեջ: Այդպիսի ակոսները անանցանելի են լորձնէակների համար:
    Կարելի է նաև ուշ երեկոյան մշակել բույսերը մանանեխի լուծույթով (150 գ չոր մանանեխը բացել 10 լ ջրով և սրսկել բույսը):
    Լորձնէակները չեն դիմանում բարձր ջերմությանը և սատկում են 40 աստիճան տաքության ջրով ցողվելուց հետո: Բույսերի մեծամասնությանը այդ ջերմության ջուրը չի վնասում: Օրինակ կաղամբի վրա առանց որևէ  վնաս հասցնելու կարելի է մինչև 60 ասըտիճան ջերմության ջուր լցնել:
    Տաք ջրով մշակումը արվում է մթնշաղին՝ երբ լորձէակները դուրս են սողում թփերի և տերևների վրա:
    Պարզվել է նաև, որ լորձնէակները գարեջրի սիրահարներ են: Պաշտպանվող բույսերին մոտ թասիկ կամ բաժակ  խրեք հողի մեջ, այնպես, որ եզրերը հողի մակերեսից մի փոքր բարձր լինեն, բայց լորձնէակների համար պարունակությունը հասանելի լինի: Մայրամուտին անոթի մեջ կեսի չափով գարեջուր լցրեք: Առավոտյան գարեջրի միջից հավաքեք ու ոչնչացրեք “բերքը”:

    Հղումներ
  • Օրգանական պարարտանյութեր

    Օրգանական են կոչվում այն պարարտանյութերը, որոնք բույսերը սնուցող բացառապես օրգանական միացություններից կազմված նյութեր են պարունակում:

    Այս հոդվածում մենք օրգանական պարարտանյութերի կամ դրանց բաղադրիչների ցանկ կներկայացնենք, հղումներ տալով համապատասխան հոդվածներին, ուր մանրամասներ կգտնեք դրանց օգտակարության, պատրաստման ու կիրարկման ձևերի վերաբերյալ:

    ԳՈՄԱՂԲ

    Գոմաղբը անհիշելի ժամանակներից օգտագործվող բնական պարարտանյութ է: Այն պարունակում է ազոտ, լուսածին (ֆոսֆոր), կալիում, ինչպես նաև բույսերի լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ մի շարք միկրոէլեմենտներ՝ կիր, մագնեզիա, ծծումբ, քլոր, կրեմնիում:

    Մանրամասն գոմաղբի մասին ==>

    ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍ (ՈՐԴԱԿՈՄՊՈՍՏ)

    Որդերի օգնությամբ մշակված գոմաղբը վերածվում է շատ օգտակար կենսահումուսի՝ պարարտանյութի, որը իր մի շարք չափանիշներով գերազանցում է հանքային պարարտանյութերին:

    Մանրամասն կենսահումուսի մասին ==>

    ԿՈՄՊՈՍՏ

    Կոմպոստը օրգանական հողագործության մեջ ամենատարածված և մատչելի օրգանական պարարտանյութն է: Այն ստացվում է օրգանական աղբի, բյույսերի տերևների և այլ մնացորդների համապատասխան պայմաններում փտեցմամբ:

    Մանրամասն կոմպոստի մասին ==>

    ՁԻՈՒ ԳՈՄԱՂԲ

    Ձիու թրիքը պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր) և մի շարք այլ օգտակար նյութեր: Այն կիրառելի է բույսերի մեծամասնության սնուցման համար:

    Մանրամասն ձիու գոմաղբի մասին ==>

    ՃԱԳԱՐԻ ԳՈՄԱՂԲ

    Ճագարի գոմաղբը, այլ կենդանիների գոմաղբի համեմատ, ամենաօգտակարն է: Այն  պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր), մագնիում, կալցիում և մի շարք այլ օգտակար նյութեր:

    Մանրամասն ճագարի գոմաղբի մասին ==>

    ԹՌՉՆԻ ԾԵՐՏ

    Թռրչնի ծերտը իրավամբ համարվում է ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութը: Այն պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր), և մագնիում: Ընդորում, այդ բաղադրիչների խտությունը 3-4 անգամ բարձր է քան այլ օրգանական պարարտանյութերում:

    Մանրամասն թռչնի ծերտի մասին ==>

    ՍԻԴԵՐԱՏՆԵՐ

    Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով:

    Մանրամասն սիդերատների մասին ==>

     ՏՈՐՖ

    Տորֆի պարունակում է՝

    • ածխածին` 50-60%
    • ջրածին 5-6.5%
    • թթվածին` 30-40 %
    • ազոտ` 1-3%
    • ծծումբ` 0.1-1.5%

    Մանրամասն տորֆի մասին ==>

    ԵՂԻՆՋ

    Եղինջը պարունակում է՝

    • կրածին – 37%;
    • կալիում – 34%;
    • մագնիում – 6%;

    Կան նաև մի շարք այլ միկրոէլեմենտներ:

    Մանրամասն եղինջի մասին ==>

     ԿԱՆԱՉ ԽՈՏ

    Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է:  Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:

    Մանրամասն խոտի մասին ==>

    ՓԱՅՏԻ ՄՈԽԻՐ

    Փայտի մոխիրը կրածինի, կալիումի, մագնիումի, նատրիումի և մի շարք այլ օգտակար նյութերի արժեքավոր աղբյուր է:

    Մանրամասն մոխիրի մասին ==>

    ՓԱՅՏԻ ՍՂՈՑՈՒՔ

    Քչերն են տեղյակ թեփի օգտակարության մասին և օգտագործում են միայն որպես ցանքածածկ: Բայց, համապատասխան մշակման ենթարկելով, թեփը կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, ավելի ստույգ, որպես հիմք համակցված օրգանական պարարտանյութի համար: Թեփի լավագույն մշակման եղանակը կոմպոստին ավելացնելն է:

    Մանրամասն թեփի մասին ==>

    ԲԱՆԱՆԻ ԿԵՂԵՎ

    Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:

    Մանրամասն բանանի կեղևի մասին ==>

    ՁՎԻ ԿՃԵՊ

    Ձվի կճեպում կա՝

    • հեշտ յուրացվող կալցիում – 93%;
    • մագնիում – 0,55%;
    • լուսածին (ֆոսֆոր) – 0,12%;
    • կալիում – 0,08%;
    • ավելի քիչ քանակով պարունակում է երկաթ, ծծումբ, ալյումին:

    Մանրամասն ձվի կճեպի մասին ==>

    ՍՈԽԻ ԿԼԵՊ

    Սոխի կլեպը հարուստ է  կարոտինով,  ֆիտոնիցիդներով և B և PP խմբերի վիտամիններով: Օգտագործվում է հիմնականում թուրմը՝ բույսերը ջրելու կամ ցողելու համար:

    Մանրամասն սոխի կլեպի մասին ==>

    ԽՄՈՐԻՉ

    Խմորիչի (թթխմորի) կենսազանգվածի հիմք են հանդիսանում սնկերը, որոնք հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով,  օրինակ, օրգանական երկաթով, ամինաթթուներով և այլևայլ մակրո և միկրոէլեմենտներով:

    Մանրամասն թթխմորի մասին ==>

    ՍՈՒՐՃԻ և ԹԵՅԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐ

    Սուրճի և թեյի մնացորդները պարունակում են որոշակի քանակությամբ օգտակար միկրոէլեմենտներ: Թեև դրանց օգտագործման արդյունավետության վերաբերյալ վեճեր կան, միանշանակ է, որ թափել չարժէ՝ կոմպոստին ավելացնելը կամ հողի հետ խառնելը կբարելավեն զանգվածի կառուցվածքը և ավելի փխրուն կդարձնեն:

    Մանրամասն սուրճի և թեյի մնացորդների մասին ==>

    ՈՍԿՐԱԼՅՈՒՐ

    Ոսկրալյուրը պարունակում է՝

    • լուսածին (ֆոսֆոր);
    • կրածին;
    • կենսաբանորեն ակտիվ նյութեր;
    • միկրոէլեմենտներ (մագնիում, նատրիում, երկաթ, պղինձ, ցինկ, մարգանեց, կոբալտ, յոդ), որոնք չափավոր քանակության դեպքում շատ լավ ազդեցություն ունեն բույսերի աճի վրա:

    Մանրամասն ոսկրալյուրի մասին ==>

    ՁԿՆԱԼՅՈՒՐ

    Ձկնալյուրի մոտավոր կազմը հետևյալն է.

    • Հում պրոտեին — 59-63%;
    • Ճարպ — 5-9 %;
    • Ջուր 5-9%;
    • Կալցիում — 5-7%;
    • Ազոտ — 4-10%;
    • Լուսածին (Ֆոսֆոր) -3%:

    Մանրամասն ձկնալյուրի մասին ==>

    Հալվեի հյութ

    Հալվեի հյութն ունի մանրեասպան հատկություն, պարունակում է սաթի, խնձորի, դարչնի և կիտրոնի օրգանական թթուներ և բազմաթիվ այլ օգտակար տարրեր: Հալվեի տերևները և ցողունները պարունակում են հակաօքսիդիչներ (B, E և C վիտամիններ, բետա-կարոտին), կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր:

    Մանրամասն հալվեի հյութի մասին ==>

  • Բառարան


    Ռուսերեն-Հայերեն-Անգլերեն-Լատիներեն

    Ռուսերեն Հայերեն Անգլերեն Լատիներեն
    А
    Агава Ագավի Agave Agáve
    Аммиак Ամոնիակ Ammonia
    Астра Աստղածաղիկ Aster Aster
    Б
    Базилик Ռեհան Basil Ocimum
    Бальзамин Հինածաղիկ, բալասանիկ
    Бархатцы Թավշածաղիկ Tagetes Tagétes
    Бегония Բեգոնիա Begonia Begonia
    Белокрылка Սպիտակաթևիկ Whitefly
    Боярышник Ալոճենի Hawthorn, Thornapple Crataégus
    Брусника Հապալասենի սովորական Lingonberry, Cowberry Vaccínium vítis-idaéa
    В
    Василек Տերեփուկ Knapweed Centaurea
    Вишня Բալ, բալենի Cherry Cerasus
    Вигна Մաշ Vigna Vigna
    Г
    Герань, пеларгония Խորդենի Geranium Pelargōnium
    Гипсофила Ցմախ Gypsophila Gypsophila
    Гладиолус Թրաուշան Gladiolus Gladiolus
    Голубика Հապալասենի կապույտ Bog bilberry Vaccinium
    uliginosum
    Горох Սիսեռ
    Горшок Ծաղկաթաղար, ծաղկաման Pot
    Д
    декоративное растение զարդաբույս ornamental plant
    дёрн ճիմ sod
    дёрновая земля ճիմահող, ճմահող sod ground, turf ground
    драцена վիշապածառ dracaena Dracena
    Дуб Կաղնի Oak Quércus
    Дурман Թմբրախոտ, Փշախնձոր, Արջնընկույզ Datura, Devil’s trumpet Datura
    душица обыкновенная, орегано խնկենի սովորական oregano Oríganum vulgáre
    Е
    ежевика մոշենի tamarisk Rubus
    Ё
    Ж
    жимолость ցախկեռաս honeysuckles Lonícera
    З
    земляника գետնաելակ strawberries Fragária
    И
    ива ուռի, ուռենի willow Salix
    известь կիր lime
    имбирь կոճղապղպեղ ginger Zingiber officinale
    ипомея այգածաղիկ, նունուֆար morning glory Ipomoea
    Й
    К
    кабачок դդմիկ zucchini Cucurbita pepo
    subsp. pepo
    календула վաղենակ calendula Caléndula
    Каприфоль Այծացախակեռաս Italian
    honeysuckle
    Lonícera
    caprifólium
    кизил հոն dogwood Cornus
    клевер երեքնուկ,
    առվույտ
    clover Trifólium
    клещ տիզ
    клюква լոռամրգենի cranberry
    колеус պատենենի coleus Coleus
    Конский кащтан Ձիակասկ Horse chestnut Aesculus
    контейнер ծաղկարկղ container
    кориандр համեմ, գինձ+ coriander Coriandrum
    sativum
    Котовник Կատվադաղձ Catmints Nepeta
    крапива եղինջ nettles Urtica
    кресс-салат կոտեմ garden cress Lepidium sativum
    крона սաղարթամաս, ծառի սաղարթավոր մաս tree crown
    Крыжовник Կոկռոշենի Gooseberry Ribes
    uva-crispa
    Л
    лаванда նարդոս lavander Lavandula
    Латук
    левкой (матеола) շահպրակ virginia stock Matthiola
    лейка ջրցիր, ցնցուղ watering can
    лиственный սաղարթավոր foliar
    личинка թրթուր larva
    М
    Майоран Սուսամբար Marjoram Origanum majorana
    малина ազնվամորի, արքայամորի, մորի raspberry Rubus idaeus L
    маргаритка մարգարտածաղիկ English daisy
    медведка իշախառանչ European mole cricket Gryllotalpa
    gryllotalpa
    медный купорос պղնձարջասպ
    мелисса մեղվախոտ lemon balm Melissa
    Морозник, зимовник Ղանձլամեր, Քրիստոսածաղիկ Christmase rose, Winter rose Helleboarus
    мох մամուռ moss
    мульча ցանքածածկ mulch
    мучнистый червец ալրատիզ mealybug
    мята անանուխ, դաղձ, նանա peppermint Méntha piperíta
    Н
    настурция ջրկոտեմ nasturtium Tropaéolum
    нашатырный спирт անուշադրի սպիրտ
    Недотрога Պատկառուկ Impatiens, jewelweed, touch-me-not, snapweed, patience Impátiens
    О
    одуванчик խատուտիկ, կաթնուկ dandelion Taráxacum
    окопник քարխոտ symphytum Symphytum
    орегано, душица обыкновенная խնկածաղիկ սովորական oregano Oríganum vulgáre
    П
    папоротник պտեր fern
    патиссон դդմակ squash
    паутинный клещ սարդոստայնային տիզ spider mite Tetranychidae
    Пеларгония Խորդենի Geranium, Storksbill Pelargōnium
    пестик վարսանդ pistil
    петрушка մաղադանոս parsley Petroselínum
    подвой պատվաստակալ, պատվաստակիր rootstock
    полынь օշինդր mugwort Artemísia
    Портулак Դանդուռ Purslane Portulaca
    Паслён Մորմ Solanum Solánum
    прививать պատվաստել graft, engraft, ingraft
    привой պատվաստացու grafter
    Примула Գնարբուկ Primula Primula
    пырей սեզ, սիզախոտ
    Р
    рассада սածիլ, շիթիլ seedling
    ревень խավարածիլ rhubarb Rheum
    Розмарин Խնկունի, հազրեվարդ Rosemary Rosmarinus
    ромашка երիցուկ chamomile Matricária
    Руккола Արուգուլա Rocket salad Eruca
    sativa
    Рута Սպանդ, փեգենա, սազապ Rue Ruta
    С
    саженец տունկ, տնկի seedling,
    nurserytransplant
    Самосев Ինքնասերմանում, ինքնացանքս Self-seeding
    Сельдерей Նեխուր Celery Apium
    сено խար, չոր խոտ hay
    сеянец սերմնաբույս seedling
    слизень լորձնամոլյուսկ, մաղասէակ, լորձնէակ slug, land slug
    смородина հաղարջենի, հաղարջ currant Ríbes
    солома ծղնոտ, ծղոն, ծղոտ straw
    Сосна Սոճենի Pine Pínus
    стевия մեղրախոտ stevia Stévia
    сфагнум տորֆամամուռ sfagnum
    Т
    тимьян (чабрец) ուրց thyme Thýmus
    тля ուտիճ aphid
    Тмин Չաման, քեմոն, ճապուռ Caraway Carum
    трипсы բշտիկոտներ,
    ծոպաթևեր, տրիպսներ
    thrips Thysanoptera
    У
    укроп սամիթ dill Anethum graveolens
    Ф
    фиалка մանուշակ viola Víola
    Флокс Բոցենի Phlox  Phlox
    Х
    хвощ ձիաձետ horsetail Equisétum
    Хрен Ծովաբողկ, ժախուկ Horseradish Armorácia rusticána
    Ц
    цветонос ծաղկացողուն peduncle
    Ч
    Чабер Ծծիթրոն, կորթին Savory Satureja
    червец որդան
    черенкование շիվատունկ անել, շիվապատվաստում cuttings propagation
    Черемша Ղանձիլ Ramsons Állium
    ursínum
    черенок տնկաշիվ stalk
    черешня կեռաս, կեռասենի wild cherry Prunus
    avium
    Черника Հապալասենի մրտենական Bilberry Vaccinium
    myrtillus
    чистец աբեղախոտ hedgenettle Stachys
    чистотел կանթեղախոտ greater celandine Chelidonium
    чубушник սրնգենի, սպիտակ հասմիկ mock-orange Philadelphus
    Ш
    Шалфей Եղեսպակ Sage Sālvia
    officinālis
    шнитт-лук սոխ կտրող, սեզատերև chives Allium schoenoprasum
    Щ
    Щавель конский Ավելուկ Horse sorrel Rumex confertus
    щитовка վահանակիր, վահանամիջատ diaspididae Diaspididae
    Ы
    Э
    Эстрагон, тархун Թարխուն Tarragon Artemísia dracuncúlus
    Ю
    Я
    Ясень Հացենի Ash Fraxinus


    Հայերեն-Ռուսեևեն-Անգլերեն-Լատիներեն

    Հայերեն Ռուսերեն Անգլերեն Լատիներեն
    Ա
    աբեղախոտ чистец hedgenettle Stachys
    ագավի агава agave Agáve
    ազնվամորի малина обыкновенная raspberry Rubus idaeus L
    այգածաղիկ ипомея morning glory Ipomoea
    Այծացախակեռաս Каприфоль Italian
    honeysuckle
    Lonícera
    caprifólium
    անանուխ, դաղձ, նանա мята peppermint Méntha piperíta
    աստղածաղիկ астра aster Aster
    Ավելուկ Щавель конский Horse sorrel Rumex confertus
    Ալոճենի Боярышник Hawthorn, Thornapple Crataégus
    ալրատիզ мученистый червец mealybug
    Արուգուլա Руккола Rocket salad Eruca
    sativa
    Բ
    բալենի, բալ вишня cherry Cerasus
    Բեգոնիա Бегония Begonia Begonia
    Բոցենի Флокс Phlox Phlox
    բշտիկոտներ,
    ծոպաթևեր, տրիպսներ
    трипсы thrips Thysanoptera
    Գ
    Գնարբուկ Примула Primula Primula
    Դ
    Դանդուռ Портулак Purslane Portulaca
    դաղձ, անանուխ, նանա мята peppermint Méntha piperíta
    դդմիկ кабачок zucchini Cucurbita pepo
    subsp. pepo
    Ե
    եղեսպակ шалфей sage Sālvia
    officinālis
    եղինջ крапива nettles Urtica
    երեքնուկ клевер clover Trifolium
    երիցուկ ромашка chamomile Matricária
    Զ
    զարդաբույս декоративное растение ornamental plant
    Է
    Ը
    Թ
    թավշածաղիկ бархатцы tagetes Tagetes
    թարխուն эстрагон tarragon Artemísia dracuncúlus
    թրաշուշան гладиолус gladiolus Gladiolus
    թրթուր личинка larva
    Ժ
    Ի
    իշախառանչ медведка European mole cricket Gryllotalpa
    gryllotalpa
    Ինքնասերմանում, ինքնացանքս Самосев Self-seeding
    Լ
    լոռամրգենի клюква cranberry
    լորձնէակ, լորձնամոլյուսկ, մաղասէակ слизень slug
    Խ
    խավարածիլ ревень rhubarb Rheum
    խնկածաղիկ սովորական душица обыкновенная, орегано oregano Oríganum
    vulgáre
    խնկունի, հազրեվարդ розмарин rosemary Rosmarinus
    խորդենի пеларгония, герань geranium Pelargōnium
    Ծ
    ծաղկաթաղար цветочный горщок pot
    ծաղկարկղ контейнер container
    ծաղկացողուն цветонос peduncle
    ծիթրոն чабер satureja Satureja
    Կ Agáve
    կաթնուկ одуванчик dandelion Taráxacum
    կանթեղախոտ чистотел greater
    celandine
    Chelidonium
    Կաղնի Дуб Oak Quércus
    Կատվադաղձ Котовник Catmint Nepeta
    կեռաս, կեռասենի черешня wild cherry Prunus
    avium
    Կոկռոշենի Крыжовник Gooseberry Ribes
    uva-crispa
    կոճղապղպեղ имбирь ginger Zingiber
    officinale
    կոտեմ кресс-салат garden cress Lepidium sativum
    Հ
    համեմ кориандр coriander Coriandrum
    sativum
    հաղարջենի, հաղարջ смородина currant Ríbes
    Հապալասենի մրտենական Черника Bilberry Vaccinium
    myrtillus
    Հապալասենի կապույտ Голубика Bog bilberry Vaccinium
    uliginosum
    Հապալասենի սովորական Брусника Lingonberry, Cowberry Vaccínium vítis-idaéa
    Հացենի Ясень Ash Fraxinus
    Հինածաղիկ, բալասանիկ Бальзамин
    հոն кизил dogwood Cornus
    Ձ
    Ձիակասկ Конский кащтан Horse chestnut Aesculus
    Ձիաձետ Хвощ Horsetail Equisétum
    Ղ
    Ղանձիլ Черемша Ramsons Állium
    ursínum
    Ղանձլամեր, Քրիստոսածաղիկ Морозник, зимовник Christmase rose, Winter rose Helleboarus
    Ճ
    ճիմ дёрн sod
    ճիմահող, ճմահող дёрновая земля sod ground,turf ground
    Մ
    մաղադանոս петрушка parsley Petroselínum
    մարգարտածաղիկ Маргаритка English daisy Beilis
    մաշ вигна vigna Vigna
    մամուռ мох moss
    մանուշակ фиалка viola Víola
    մեղվախոտ мелисса lemon balm Melissa
    մեղրախոտ стевия stevia Stévia
    Մոշենի Ежевика Tamarisk Rubus
    Մորմ Послен Solanum Solánum
    Յ
    ցանքածածկ мульча mulch
    Ն
    նանա, անանուխ, դաղձ мята peppermint Méntha piperíta
    նարդոս лаванда lavander Lavandula
    Նեխուր Сельдерей Celery
    Apium
    Շ
    շահպրակ левкой Virginia
    stock
    Matthiola
    Ո
    Չ
    Չաման, քեմոն, ճապուռ Тмин Caraway Carum
    Պ
    պատենենի колеус coleus Coleus
    Պատկառուկ Недотрога Impatiens, jewelweed, touch-me-not, snapweed, patience Impátiens
    պատվաստակալ, պատվաստակիր подвой rootstock
    պատվաստացու привой graft, grafter
    պատվաստել прививать graft, engraft, ingraft
    պտեր папоротник fern
    Ջ
    ջրկոտեմ настурция nasturtium Tropaéolum
    Ռ
    ռեհան базилик basil Ocimum
    Ս
    սաղարթավոր лиственный foliar
    սարդոստայնային տիզ паутинный клещ spider minte
    սամիթ укроп dill Anethum graveolens
    սիսեռ горох
    սոխ կտրող, սեզատերև шнитт-лук chives Allium schoenoprasum
    Սոճենի Сосна Pine Pínus
    Սպանդ, փեգենա, սազապ Рута Rue Ruta
    սրնգենի чубушник mock-orange Philadelphus
    Սուսամբար Майоран Marjoram Origanum majorana
    Վ
    վաղենակ календула calendula Caléndula
    վահանամիջատ щитовка diaspididae
    վարսանդ пестик pistil
    վիշապածառ драцена dracaena Dracaena
    Տ
    տերեփուկ василек knapweed Centaurea
    տնկաշիվ черенок stalk
    տնկի, տունկ саженец nurserytransplant,
    seedling
    տորֆամամուռ сфагнум sfagnum
    Ր
    Ց
    Ցախկեռաս Жимолость Honeysuckles Lonícera
    Ցմախ Гипсофила Gypsophila Gypsophila
    ՈՒ
    Ուրց Тимьян Thyme Thymus
    Ուռենի Ива Willow Salix
    Փ
    Ք
    Քարխոտ Окопник Symphytum Symphytum
    Օ
    Օշինդր Полынь Mugwort Artemísia
    Ֆ


    Անգլերեն-Հայերեն-Ռուսեևեն-Լատիներեն

    Անգլերեն Հայերեն Ռուսերեն Լատիներեն
    A
    Agave Ագավի Агава Agáve
    Ash Հացենի Ясень Fraxinus
    Aster Աստղածաղիկ Астра Aster
    B
    Basil Ռեհան Базилик Ocimum
    Bilberry Հապալաս Черника Vaccinium
    myrtillus
    Bog bilberry Հապալաս կապույտ Голубика Vaccinium
    uliginosum 
    C
    Calendula Վաղենակ Календула Caléndula
    Caraway Չաման, քեմոն, ճապուռ Тмин Carum
    Catmint Կատվադաղձ Котовник Nepeta
    Celery Նեխուր Сельдерей Apium
    Chamomile Երիցուկ Ромашка Matricária
    Christmase rose, Winter rose Ղանձլամեր, Քրիստոսածաղիկ Морозник, зимовник Helleboarus
    Clover Երեքնուկ Клевер Trifolium
    Chives Սոխ կտրող, սեզատերև Шнитт-лук Allium schoenoprasum
    Coleus Պատենենի Колеус Coleus
    container ծաղկարկղ контейнер
    coriander համեմ кориандр Coriandrum sativum
    cranberry լոռամրգենի клюква
    currant հաղարջենի, հաղարջ смородина Ríbes
    D
    dandelion կաթնուկ одуванчик Taráxacum
    dill սամիթ укроп Anethum graveolens
    dogwood հոն кизил Cornus
    dracaena վիշապածառ драцена Dracaena
    E
    English daisy Մարգարտածաղիկ Маргаритка Beilis
    European mole cricket Իշախառանչ Медведка Gryllotalpa
    gryllotalpa
    F
    fern պտեր Папоротник
    foliar սաղարթավոր Лиственный
    G
    Garden cress Կոտեմ Кресс-салат Lepidium sativum
    geranium խորդենի герань, пеларгония Pelargōnium
    ginger կոճղապղպեղ имбирь Zingiber officinale
    gladiolus թրաշուշան гладиолус Gladiolus
    Gooseberry Կոկռոշենի Крыжовник Ribes
    uva-crispa
    graft, grafter պատվաստացու Привой
    greater celandine կանթեղախոտ Чистотел Chelidonium
    gypsophila ցմախ Гипсофила Gypsophila
    H
    Hawthorn, Thornapple Ալոճենի
    Боярышник Crataégus
    Hedgenettle Աբեղախոտ Чистец Stachys
    Honeysuckles Ցախկեռաս Жимолость Lonícera
    Horse chestnut Ձիակասկ Конский кащтан Aesculus
    Horse sorrel Ավելուկ Щавель конский Rumex confertus
    Horsetail Ձիաձետ Хвощ Equisétum
    I
    Impatiens, jewelweed, touch-me-not, snapweed, patience Պատկառուկ Недотрога Impátiens
    Italian
    honeysuckle
    Այծացախակեռաս Каприфоль Lonícera
    caprifólium
    J
    K
    Knapweed Տերեփուկ Василек Centaurea
    L
    larva թրթուր личинка
    lavander նարդոս лаванда Lavandula
    lemon balm մեղվախոտ мелисса Melissa
    Lingonberry, Cowberry Հապալասենի սովորական Брусника Vaccínium vítis-idaéa
    M
    Marjoram Սուսամբար Майоран Origanum majorana
    morning glory այգածաղիկ ипомея Ipomoea
    mealybug ալրատիզ мученистый червец
    mock-orange սրնգենի чубушник Philadelphus
    moss մամուռ мох
    mugwort օշինդր полынь Artemísia
    mulch ցանքածածկ мульча
    N
    nasturtium ջրկոտեմ настурция Tropaéolum
    nettles եղինջ крапива Urtica
    O
    Oak Կաղնի Дуб Quércus
    oregano խնկածաղիկ սովորական душица обыкновенная, орегано(П Oríganum vulgáre
    ornamental plant զարդաբույս декоративное растение
    P
    parsley մաղադանոս петрушка Petroselínum
    peduncle ծաղկացողուն цветонос
    peppermint անանուխ, դաղձ, նանա мята Méntha piperíta
    Phlox Բոցենի Флокс Phlox
    Pine Սոճենի Сосна Pínus
    pistil վարսանդ епестик
    pot ծաղկաթաղար цветочный горшок
    Primula Գնարբուկ Примула Primula
    Purslane Դանդուռ Портулак Portulaca
    Q
    R
    Ramsons Ղանձիլ Черемша Állium
    ursínum
    raspberry ազնվամորի, մոռենի малина Rubus idaeus L
    rhubarb խավարածիլ ревень Rheum
    Rocket salad Արուգուլա Руккола Eruca
    sativa
    rootstock պատվաստակալ, պատվաստակիր подвой
    Rosemary Խնկունի, հազրեվարդ Розмарин Rosmarinus
    Rue Սպանդ, փեգենա, սազապ Рута Ruta
    S
    satureja ծիթրոն чабер Satureja
    sage եղեսպակ шалфей Sālvia officinālis
    seedling տունկ, տնկի саженец, сеянец, рассада
    Self-seeding Ինքնասերմանում, ինքնացանքս Самосев
    sfagnum տորֆամամուռ сфагнум
    slug լորձնէակ, լորձնամոլյուսկ, մաղասէակ слизень
    sod ճիմ дёрн
    sod ground, turf ground ճիմահող, ճմահող дёрновая земля
    Solanum Մորմ Послен Solánum
    spider minte սարդոստայնային տիզ паутинный клещ
    stalk տնկաշիվ черенок
    stevia մեղրախոտ стевия Stévia
    symphytum քարխոտ окопник Symphytum
    T
    tagetes թավշածաղիկ бархатцы Tagetes
    tamarisk մոշենի ежевика Rubus
    tarragon թարխուն эстрагон Artemísia dracuncúlus
    thrips բշտիկոտներ,
    ծոպաթևեր, տրիպսներ
    трипсы Thysanoptera
    thyme ուրց тимьян Thymus
    U
    V
    vigna մաշ вигна Vigna
    viola մանուշակ фиалка Víola
    Virginia stock շահպրակ левкой Matthiola
    W
    willow ուռենի, ուռի ива Salix
    X
    Y
    Z
    zucchini դդմիկ кабачок Cucurbita pepo
    subsp. pepo
  • Սոխի կլեպից պատրաստված թուրմը որպես պարարտանյութ և վնասատուների դեմ պայքարի միջոց

    Սոխի կլեպը իսկական գանձ է օրգանական հողագործությամբ զբաղվող այգեպանի համար: Այն պարունակում է մի շարք օրգանական տարրեր, այդ թվում՝ կարոտին, ֆիտոնցիդներ, ինչպես նաև տարբեր վիտամիններ:
    Կարոտինը բույսերի համար  հզոր հակաօքսիդանտ է, այն բարձրացնում է բույսերի դիմացկունությունը, օգնում է դիմադրել հիվանդություններին: Կարոտինը նաև բնական իմոնախթանիչ է:
    Ֆիտոնիցիդներ կան սոխի ամբողջ զանգվածում, բայց հիմնականում կուտակվում են մակերեսային շերտերում ու կլեպի մեջ: Ֆիտոնիցիդները սպանում են վնասակար բակտերիաներին և սնկերին:
    Որպես սածիլների առողջության գրավական, շատ օգտակար է սոխի կլեպից պատրաստված թուրմով դրանց ջրելը, ինչպես նաև ավելի մեծ բույսերը դրանցով ցողելը:
    Թուրմով ջրելը նաև նպաստում է բույսերի արագ աճին

    Կիրառումը

    Սոխի կլեպներից պատրաստված թուրմի կիրառման արդյունավետությունը հաստատված է բազմաթիվ այգեգործների փորձով: Այն կիրառելի է բոլոր կլիմայական գոտիներում, բոլոր տեսակի հողերում, ինչպես նաև սենյակային և ջերմոցային բույսերի համար:
    Ըստ բույսերի կան դոզավորման և կիրառման որոշակի տարբերություններ: Ստորև ներկայացված են կիրառման ձևեր՝ մի քանի ամենատարածված բույսերի համար:

    Վարունգ

    Ցավոք վարունգը իր աճի բոլոր փուլերում տարբեր փտախտերով հիվանդանալու հակում ունի: Դրա դեմն առնելու համար սեզոնի ընթացքում 3-4 անգամ պետք է թուփը մշակել սոխի կլեպի թուրմով:
    Թփերը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր  մաքուր պաղ ջուր: Ստացված լուծույթը սրսկիչի միջոցով ցողում են վարունգի թփերի վրա :
    Սոխի կլեպները կարելի է նաև անմիջականորեն խառնել վարունգի մարգի հողին, մոտավորապես 3լիտր կլեպը 1ք.մ.-ին հաշվարկով: Այդ դեպքում հետագա սնուցումների կարիք չի լինի: Ավելին, սոխի կլեպի թուրմով հետագա սնուցումները կարող են գերհագեցնել վարունգը սոխի եթերային յուղերով, ինչը կբերի վարունգի դառնությանը:

    Լոլիկ

    Սոխի կլեպի թուրմով ջրելը շատ օգտակար է լոլիկի համար: Թուրմով սնուցումը ոչ միայն պաշտպանում է լոլիկի թուփը փտախտից, այլև ամրացնում է թուփը և աշխուժացնում աճը:

    Առաջին սնուցումն անում են սածիլները տնկելուց մի քանի օր հետո:  2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 6 լիտր  մաքուր պաղ ջուր:
    Ստացված լուծույթը ոչ թե ցողում են թփերի վրա, այլ լցնում են ցողունի շուրջը՝ 0,5-ական լիտր ամեն մատղաշ թփին և 1-1,5-ական լիտր մեկ ամսյա և ավելի մեծ թփերին: Երկրորդ սնուցումն անում են ծաղկման շրջանում:
    Սնուցումներն արվում են երեկոյան: Բույսերը ջրում են սնուցումից 24 ժամ հետո:
    Բացի արմատային սնուցումից, թռչող և սողացող վնասատուներից պաշտպանվելու համար, սեզոնի ընթացքում 2 անգամ, արվում է թփերի ցողում: Թփերըը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր  մաքուր պաղ ջուր:

    Այլ բանջարեղեն

    Վերը, լոլիկի և վարունգի համար նշված ձևերով կարելի է սնուցել կարտոֆիլը, դդմիկը, շամամը, դդումը և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ:
    Սոխի կլեպի թուրմը օգտագործվում է նև մրգատու ծառերի վնասատուների դեմ պայքարելու համար:

    Սենյակային բույսեր

    Իրականում շատ դյուրին է սենյակային բույսերի համար պարարտանյութ պատրաստելը: 1-2 սոխ կլպել, կլեպների վրա 1 լիտր տաք ջուր լցնել, սպասել 2 օր ու վերջ, կարող եք կիրառել: Քանի որ սոխի կլեպը ունի նաև վերականգնողական ազդեցություն, հիվանդ բույսերը արագ բուժելու համար կլեպները եռացնում են և ստացված ջուրով, սենյակային ջերմաստիճանի հասցնելուց հետո, ջրում են հիվանդ բույսը: Որպես կանոն, նման սնուցում ստանալուց հետո բույսերը վերակենդանանում են:
    Սակայն կան սենյակային բույսեր՝ կակտուսներ, ֆիկուսներ, ալոյեներ, ընդհանրացնելով կարելի է ասել բոլոր հաստ ու հյութալի տերևներ ունեցող բույսերը, որոնց հակացուցված է սոխի կլեպից պատրաստված թուրմը: Դրանք կարող են թուրմի ազդեցությամբ դադարեցնել աճը:
    ***
    Այսպիսով, սոխի կլեպից թուրմը էկոլոգիապես մաքուր միջոց է թե՛ բույսերը սնելու, թե՛ վնասատուներից պաշտպանելու համար: Դրա բոլոր բաղադրիչ նյութերը օրգանական են, չեն պարունակում նիտրատներ ու ամբողջությամբ կլանվում են բույսերի կողմից: Չիշտ է, համեմատած քիմիական նյութերի հետ արդունավետությունը ցածր է, բայց ձրի է և լիակատար անվտանգությունը երաշխավորված է:

  • Ինչպես կոշտ ջուրը փափկացնել բույսերը ջրելու համար

    Ջրի փափկեցման և թթվեցման համար պետք է կիրառել հետևյալ միջոցներից մեկը.

    • 1 լիտր ջրին ավելացնել 0,1-0,2գ թրթնջկաթթու;
    • 1 լիտր ջրին ավելացնել 3 գ փայտի մոխիր;
    • 1 լիտր ջրին ավելացնել 2-3 կաթիլ 9% քացախաթթու;
    • 1 լիտր ջրին ավելացնել 0,3-0,4 գ կիտրոնաթթու;
    • 1 լիտր ջրին ավելացնել 0,1 մլ ծծմբական թթու;
    • 1 լիտր ջրին ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ;
    • 1 լիտր ջրին ավելացնել 10-20 գ տորֆ (տորֆը լցնել լաթե տոպրակի կամ գուլպայի մեջ, իջեցնել ջրի մեջ և պահել ջրի մեջ12-24 ժամ):
    Ուշադրություն։ Երբեք մի ջրեք բույսերը թորած ջրով, այն զերծ է ոչ միայն վնասաբեր, այլև օգտակար տարրերից ու, ամենակարևորը, այն չի պարունակում թթվածին։ Թորած ջրով ջրելը կարող է շատ մեծ վնաս հասցնել բույսերին։
  • Մոխիրը պարտեզում

    Մոխիրը լավ բնական պարարտանյութ է, այն դյուրակլանելի տեսքով պարունակում է կալիում, կրածին, ֆոսֆոր, մարգանեց նաև մի շարք միկոէլեմենտներ: Ծղոտի մոխիրը ամենից հարուստն է, բայց ավելի մատչելի փայտատեսակների մոխիրը պակաս օգտակար չէ:

    Մոխիրը որպես սերմերի ծլողականության խթանիչ

    Սերմերի ծլելը արագացնելու համար ծղոտի կամ փայտի մոխրից պատրաստված թուրմի մեջ 3-6 ժամ թրջեք ցանկացած բանջարեղենի սերմերը, հետո չորացրեք ու ցանեք: Թուրմը պատրաստելու համար 2 ճաշի գդալ մոխիրը բացեք 1 լիտր ջրով և 48 ժամ դադարից հետո քամեք ու օգտագործեք: Ստացված թուրմը կարելի է նաև օգտագործել որպես պարարտանյութ՝ սածիլները կամ սենյակային բույսերը ջրելու համար:

    Մոխիրը որպես պարարտանյութ

    Մոխիր կարելի է խառնել գործնականում բոլոր բույսերի հողին: Երևի միայն գազարը չի սիրու մոխիրով հարստացված հողը: Մոխիրը կամ ուղղակիորեն խառնում են հողի հետ, կամ պատրաստում են թուրմ և դրանով ջրում կամ ցողում բույսերը:

    Մոխիրը պտղատու ծառերի և թփերի համար

    Ցանկացած ծառ կամ թուփ տնկելիս, որպեսզի տնկիները արագ կպչեն և զարգացնեն արմատները, խորհուրդ է տրվում փոսի մեջ մոտ 1 կգ մոխիր լցնել: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամեն 4 տարին մեկ մոխիրով հարստացնել ծառի կամ թփի շրջակա հողը: Այդ նպատակով ծառի բնի շուրջ փորվում է ոչ շատ խորը ակոս, որտեղ լցվում է 2 կգ մոխիր ու ծածկվում հողով:

    Մոխիրը սոխի համար

    Մոխիրն օգտագործվում է որպես լրացուցիչ սնուցման բաղադրիչ սոխի համար:

    Մոխիրը կաղամբի համար

    Միխիրն ավելացվում է կաղամբի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին, իսկ այնուհետև, հիմնական տեղը տնկելիս ավելացվում է տնկափոսի մեջ:

    Միխիրն ավելացվում է պզպեղի և բադրիջանի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին: Մոխիրը այս բույսերի համար նախատեսված օրգանական և համալիր պարարտանյութերի մաս է կազմում: Բացի այդ, խոնավ և զով ամառներին, երբ այս բույսերին ավելի շատ կալիում է անհրաժեշտ, խորհուրդ է տրվում մոխիրը լցնել անմիջապես բույսերի տակ՝ 1-2 բաժակ ամեն քառակուսի մետրին:

    Մոխիրը ելակի համար

    Ելակին գարնան սկզբում լրացուցւիչ սնուցում են տալիս մոխրի թուրմով կամ մոխիրը խառնում են թփերին շրջակա հողին: Այսպիսի սնուցումը նպաստում է պտուղների շատացմանը: Ելակի նոր մարգ ստեղծելիս էլ մոխիր են լցնում տնկափոսորակների մեջ:

    Մոխիրը շաղգամի համար

    Մոխիր են լցնում այն ակոսների մեջ, ուր ցանում են շաղգամի սերմերը: Այնուհետև մոխիր են լցնում շաղգամի առաջին ծիլերի վրա: Հետագայում, երկու շաբաթը մեկ անգամ ջրում են մոխրի թուրմով (մեկ բաժակ մոխիր մեկ դույլ ջրին): Մոխիրը շաղգամի համար լավագույն պարարտանյութն է:

    Մոխիրը վարունգի համար

    Վարունգի սածիլը տնկելիս, ամեն փոսի մեջ լցնում են մեկական բաժակ մոխիր:

    Մոխիրը լոլիկի համար

    Մոխրի թուրմով սնուցում են լոլիկի սածիլները: Սածիլները տնկելիս ամեն փոսի մեջ ավելացնում են 2 ճաշի գդալ մոխիր:

    Մոխիրը կարտոֆիլի համար

    Խորհուրդ է տրվում ցանելուց առաջ սերմացու կարտոֆիլը փոշոտել մոխիրով կամ մեկ բուռ մոխիր լցնել տնկափոսի մեջ:

    Մոխիրը բողկի համար

    Հողը կալիումով հարստացնելու նպատակով խորհուրդ է տրվում մոխիր ավելացնել ցանման ակոսի մեջ: Եթե հողի մեջ կալիումի պակաս կա, բողկի արմատապտուղ չի  գոյանում:

    Մոխիրը կոմպոստի համար

    Մոխիրն արագացնում է օրգանական մնացուկների քայքայումը, ուստի այն լայնորեն կիրառվում է կոմպոստ սարքելիս և տաք մարգերում: Մոխիրը նաև հարստացնում է կոմպոստը, հագեցնում այն հանքանյութերով և միկրոէլեմենտներով:

    Մոխիրը որպես վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոց

    Անհիշելի ժամանակներից մոխիրն օգտագործվում է վնասարար մանրեների և միկրոօրգանիզմների դեմ: Կիրառվում է ինչպես մխրի թուրմով բույսերը, դրանց տերևները ցողելը, այնպես էլ դրանց վրա և դրանց շուրջ մոխիր ցանելը:

    Մոխիրը որպես բերքի պահպանման միջոց

    Մոխիրը հակասեպտիկ և հակասնկային հատկություն ունի, ուստի մոխիրով հաճախ մշակում են երկարատև պահպանման դրվող բանջարեղենը: Կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը փոշոտում են մոխրով, սխտորը դարսում են տուփի մեջ մոխիր լցնելով շերտերի արանքում:

    Մոխիրի այլ կիրառումներ

    Մոխիրն անհրաժեշտ է խառնել թթվային հողերի հետ: Այն բարելավում է հողի կառուցվածքը, բարենպաստ պայմաններ է ստեղծում հողում ապրող միկրոօրգանիզմների համար և նվազեցնում է թթվայնությունը: Միևնույն ժամանակ մոխրի կիրառումը հողի թթվայնությունը նվազեցնելու համար շատ ավելի անվտանգ է քան հանգած կրինը:

    Մոխրով մշակում են բույսերի կտրվածքներն ու վնասված տեղերը:

    Մոխիրը խառնում են փայտի թեփի հետ և օգտագործում են որպես ցանքածածկ:

    Մի խոսքով, մի շտապեք թափել այգում առաջացող փայտանյութը; ` այրեք այն և օգտագործեք ի նպաստ ձեր բույսերի:

  • Տերևային բուսահող

    Տերևային բուսահողը (անգլ․՝ Leafmould, ռուս․՝ Листовая земля) չի պարունակում օգտակար նյութեր, բայց, հողի կառուցվածքը բարելավելու համար հոյակապ հավելված է:

    Օգտագործվում է նաև որպես ցանքածածկ (mulch, мульча)։ Տերևային բուսահողը որպես կանոն պատրաստում են աշնանը՝ տերևաթափից հետո, երբ առատ նյութ կա:

    Պատրաստելը շատ դյուրին է: Տերևները հավաքում են, խոնավացնում, լցնում մեծ ցելոֆանե տոպրակի մեջ: Տոպրակի պարունակությունը լավ մամլում են, տոպրակի բերանը կապում, տոպրակը մի քանի տեղից ծակծկում են և դնեում ստվերոտ տեղում և մոռանում առնվազն մեկ տարով:

    Սնկերը, որոնք քայքայելու են տերևները, թթվածնի կարիք համարյա չունեն, բայց բարձր խոնավություն են պահանջում:
    Պատրաստման ժամկետը կախված է պահպանման պայմաններից՝ օդի ջերմաստիճանից, խոնավությունից և տերևների ծառատեսակից:

    Պատրաստման ժամկետը կրճատելու համար կարելի է.

    • պահեստավորելուց առաջ կտրատելով կամ աղալով մանրացնել տերևները;
    • տերևների հետ խառնել թարմ, կանաչ խոտ;
    • 2-3 ամիսը մեկ խառնել տոպրակի պարունակությունը:

    Վաճառքում լինում են նաև հատուկ տերևային բուսահող պատրաստելու համար նախատեսված տոպրակներ:

    Սկզբունքորեն, տերևային բուսահողը կարելի է օգտագործել նաև կիսապատրաստ վիճակում՝ երբ դեռ ընդհանուր փխրուն զանգվածի մեջ նշմարվում են առանձին պահպանված տերևներ և տերևների պոչեր: Այդ վիճակում էլ այն կարելի է խառնել ծաղկաթաղարների մեջ լցվող հողի հետ, կամ լցնել բույսերի շուրջ ու խառնել հողի հետ:

    Ամբողջովին պատրաստ տերևային բուսահողը միատարր, փխրուն զանգված է:

    Բացի կիսապատրաստ բուսահողի համար նշված օգտագործման ձևերից, ամբողջովին պատրաստ տերևային բուսահողի մեջ կարելի է սերմեր ցանել և սածիլներ աճեցնել:

    Սենյակային բույսերի համար լավ խարնուրդ պատրաստելու համար էլ խորհուրդ է տրվում օգտագործել հավասար քանակությամբ տերևային բուսահող, կոմպոստ և մանր կարմիր ավազ:

  • Կոմպոստ

    Կոմպոստը ամենատարածված, հեշտ պատրաստվող, էժան և արդյունավետ օրգանական պարարտանյութն է: Այն մանրեների կենսագործունեության հետևանքով զանազան

    օրգանական նյութերի՝ բույսերի մնացուկների, մոլախոտերի, տերևների, խոհանոցի օրգանական մնացուկների և այլ օրգանական աղբի փտման արդյունքում ստացվող պարարտանյութ է: Փտման ընթացքում զագվածը հարստանում է ազոտով, ֆոսֆորով եւ կալիումով, վնասազերծվում է  ախտածին միկրոֆլորան:

    Ինչպես են պատրաստում կոմպոստը

    Կոմպոստ պատրաստելու բազմազան ձևեր կան: Որոշ այգեպաններ հորի մեջ են այն պատրաստում, մյուսները պարզապես վերգետնյա կույտ են սարքում, կան, անշուշտ, և հատուկ սարքեր ու շինություններ օգտագործողներ:

    Պատրաստի կոմպոստեր գնելը ամենահեշտ և գեղեցիկ լուծումն է, բայց, ցավոք, ամենաթանկ: Վաճառքում կարող եք գտնել թե՛ շատ պարզ, թե՛ բարդ սարքեր: Դրանց շահագործման կանոններին կարող եք ծանոթանալ ապրանքին կից հրահանգներով:

    Ինքնաշեն կոմպոստերներ

    Լավ կոմպոստ ստանալու համար, բարդ սարքերի անհրաժեշտություն չկա՝ ինքնաշեն կոմպոստերն էլ կանի նույնը:

    Շարժական կոմպոստեր կարելի է պատրաստել պլաստիկե տակառից:

    Ստացիոնար կոմպոստեր պատրաստելու համար, որոշեք դրա տեղը, այն պետք է լինի ոչ ցածրադիր, որպեսզի անձրևաջրեր չհավաքվեն: Որոշված պարագծին համապատասխան, պետք է խփել 4 կամ ավելի 150 սմ բարձրության սյուներ, որոնց վրա տախտակներով պատ են հավաքում՝ տախտակների արանքում թողնելով առնվազն 10 սմ լուսանցքներ:

    Ռուսերեն ձեռնարկ: Ինչպես ինքնուրույն պատրաստել մետաղյա սյուներով ստացիոնար կոմպոստեր:

    Ռուսերեն ձեռնարկ: Ինչպես ինքնուրույն պատրաստել պարզ կոմպոստեր մետաղյա ցանցից:

    Կոմպոստի պատրաստում տոպրակի մեջ

    Այս ձևը հարմար է, երբ այգում կոմպոստերի համար հարմար տեղ չկա:

    Պինդ, պլաստիկե տոպրակի հատակին լցնում են ճմահող, վրան լցնում են մանրեցված կամ աղացած կանաչ զանգված, այնուհետև վրան լցնում են կենսահումուսի լուծույթ, կամ այլ կենսախթանիչ: Վերջում տոպրակի բերանը պինդ փակում են և 3-4 ամսով դնում մի կողմ: Արդյունքում ստացվում է բարձր որակի կոմպոստ:

    Ինչ կարելի է դնել կոմպոստի կույտի մեջ

    • Հող;
    • Գոմաղբ, թռչնի ծերտ;
    • Ծառերի ու թփերի տերևները;
    • Բանջարեղենի տերևուքը;
    • Բանջարեղենի և մրգերի կլեպ;
    • Հաց, հացամթերք;
    • Մանրեցված կամ աղացած ձվի կճեպ (սպիտակուցի մնացորդները լվանալ);
    • Սիզամարգի (գազոնի) հնձած խոտը (1-2 օր չարացնելուց հետո);
    • Բույսերի կտրատած, մանրեցված կամ աղացած ճյուղեր և ընձյուղներ;
    • Մոլախոտեր (1-2 օր չարացնելուց հետո);
    • Սնկի, հատապտուղների մաքրելու մնացորդները;
    • Թուրճի մրուրը, թեյի մնացորդները;
    • Կտրատած, մանրեցված կամ աղացած ստվարաթուղթ, թուղթ, ոչ գունավոր տպագրությամբ և ոչ փայլեցված թերթեր  և ամսագրեր, թղթե անձեռոցիկներ;
    • Ձկնաթեփուկ, ձկան և թռչնի աղացած ոսկոր;
    • Ավլած փոշին;
    • Պաղ ջուր, որի մեջ առանց աղի և յուղի եփվել է ձու և բանջարեղեն:

    Ինչ չի կարելի դնել կոմպոստի կույտի մեջ

    Դրանք թունավոր տարրեր են պարունակում։

    Ռուսերեն ձեռնարկ: Ինչպես ճիշտ պատրաստել կոմպոստը:

    Чем и зачем поливают компост?

    Различные жидкости, которыми увлажняют и проливают бурты, способствуют более быстрому образованию компоста, и улучшают его свойства. Они бывают как натурального, так и искусственного происхождения, и являются своеобразными катализаторами, способствующими скорейшему разогреву этой биологической топки. Самым простым средством, которое используют для ускорения компостирования является простая вода. Ей поливают бурт на протяжении всего срока хранения. Она помогает размягчить все элементы субстрата, что способствует ускорению процессов гниения, поэтому кучу желательно поливать водой не реже, чем раз в неделю.

    5868846486

    Чтобы поскорее приготовить компост, очень часто применяют различные органические катализаторы. Например, раствор сахара и дрожжей, которым обильно поливают только что сформированный бурт. Такая смесь помогает быстрому разогреву компостной кучи, и скорейшей переработке органики.

    Более дешевым стартовым раствором для первого этапа компостирования в домашних условиях является крапивный настой. Для его приготовления необходимо залить ¾ ведра крапивы теплой водой, добавить в него пакет сухих дрожжей, и оставить эту бражку в теплом месте на 3-5 дней. После этого данным составом поливают только сформированный компостный бурт.

    Самыми быстродействующими ускорителями, позволяющими получить зрелый компост в короткие сроки, являются различные биостимуляторы. Например, такие препараты, как Байкал-М (по инструкции), ТАМИР (10 мл на 1 л воды).

     Կոմպոստը արագ հասունացնելու լուծույթի բաղադրատոմս

    • 0.5 լիտր ջրի մեև լցնել 100 գրամ հում կամ 75 գրամ չոր թթխմոր և 10-15 րոպե եռացնել;
    • Թողնել սառչի և վրան ավելացնել
      • 100 գրամ 70%-նոց գլիցերին;
      • 2 ճաշի գդալ շաքարավազ;
      • 2 ճաշի գդալ տրիխոդերմա;
    • 2-3 ժամից ստացված հեղուկը լցնել 10 լիտր ջրի մեջ, խառնել և օգտագործել։

    Կոմպոստի մասին 10 կանոն
    • Կոմպոստից վատ հոտ պետք է չգա: Եթե կոմպոստը սկսում է գարշահոտել, ուրեմն քայքայումը սխալ ուղիով է գնում և ամբողջ զանգվածը նեխում է: Անհրաժեշտէ ճիշտ հաջորդել կոմպոստի շերտերը, որպեսզի նման բան տեղի չունենա: Կանաչ զանգվածին պետք է հաջորդի հողի կամ գոմաղբի շերտը, որպեսզի փտելու ընթացքում գոյացող ամոնյակը վերամշակվի ազոտի, ոչ թե ցնդի օդ տհաճ հոտի տարածելով:
    • Կոմպոստի կույտը մի տեղադրեք բույսերին մոտ տեղում: Փորձը ցույց է տվել, որ շատ շուտով բույսերն իրենց արմատները ուղղում են դեպի կոմպոստի կույտը և սկսում կրել այնտեղից օգտակար նյութերը: Եթե այդպես սնուցելու հատուկ նպատակ չունեք, կամ հեռու տեղադրեք կույտը, կամ էլ միջոցներ ձեռնարկեք կույտը գրունտից մեկուսացնելու համար:
    • Կոմպոստի կույտին ավելացվող օրգանիկան պարտադիր պետք է մանրեցնել: Մանր կտրատած կամ աղացած բաղադրիչները շատ ավելի արագ են ենթարկվում վերամշակման:
    • Կոմպոստին ավելացվող թարմ կանաչ զանգվածը մինչև կույտին ավելացնելը պետք է մի քիչ չորացնել: Դա թույլ կտա խուսափել կոմպոստի մեջ խոտի թթվելուց:
    • Приготовление компоста на даче – один из самых разумных и легких способов утилизировать массу ненужных отходов, в том числе старую одежду, мех, перья, мясные кости, рыбную чешую, банановые шкурки – все, что имеет органическую природу происхождения, подходит для изготовления этого удобрения.
    546884486
    • Компост необходимо накрывать, причем делать это нужно не только когда придет зима, но на протяжении всего года. В компостерах для этого предусмотрена специальная крышка, а самодельные кучи накрывают пленкой, проложив под нее достаточно толстый слой утеплителя (из опилок или из листьев).
    •  
    • Правильный компост при сжатии в ладони работает как губка – упруго восстанавливает свою форму, и не выделяет впитанную влагу. Если же вода потекла, то субстрат перенасыщен жидкостью, и его необходимо открыть на просушку, сняв укрывной материал, и тщательно перемешав. Также можно подсыпать сухую фракцию навоза, торфа, или садовой почвы.
    •  
    • Осенью необходимо полностью перелопачивать компост. Причем объем работ в этом случае предстоит серьезный – необходимо буквально перевернуть кучу с ног на голову, сделав нижний слой ее «крышей», а верхний – «полом».
    • Хотите получить «быстрый компост» — делайте его из листьев, они перерабатываются быстрее всего. Заложенный с осени бурт из этого материала с дополнениями в виде органики и садовой почвы, политый биостимуляторами, присыпанный слоем почвы и накрытый черной пленкой, успевает практически полностью перепреть за зиму, и весной, в середине мая, его частично можно уже использовать в качестве удобрения. Также, для ускорения процесса, в молодой компост желательно положить «закваску» из старого.
    • Размеры бурта, при любых методах компостирования имеют большое значение. Итоговая высота кучи не может быть меньше, чем 1,5 метра, ширина – 1-1,5 метра (иначе будет неудобно перемешивать содержимое), длина – не ограничена.

    Обязательно стоит обратить внимание на то, что итоговая высота кучи измеряется не раньше, чем через 1-2 месяца после ее закладки, так как на протяжения всего ее формирования она значительно оседает.

    Ինչպես օգտագործել կոմպոստը
    Գարնանը
    • Օգտագործվում է սածիլների, սենյակային և այլ բույսերի համար հողախառնուրդներ պատրաստելիս;
    • Հողի ընդհանուր պարարտացման դեպքում՝ 10-15 լիտր մեկ ք.մ.-ին:
    • В бедные и истощенные почвы вносят большее количество данного удобрения, около 15 литров на 1 м кв.
    • Ջերմոցներում նույն 10-15 լիտրը մեկ ք.մ.-ին, կամ 25 սմ հաստությամբ տաքացնող շերտ պարատ հողի տակից:
    Ամռանը
    • Փռում են բույսերի շուրջ՝ որպես ցանքածածկ;
    • Սնուցում են բույսերը կոմպոստի լուծույթով;
    Աշնանը

    Հողի նախապատրաստում հաջորդ սեզոնին: Հողը ծածկում են կոմպոստով՝ 10-20 լիտր մեկ ք.մ.-ին, այնուհետև խառնում հողի վերին շերտի հետ:

  • Կոմպոստի կույտը արագ փտեցնելու համար ներգործուն մանրեներով (ՆՄ) մերանի պատրաստում

    Գոմաղբի կամ կոմպոստի կույտը արագ փտեցնելու համար կարելի է պատրաստել ներգործուն մանրեներ (ՆՄ) պարունակող մերան: ՆՄ մերանը պատրաստվում է հետևյալ կերպ:
    Կես տուփ չոր խմորիչը և 3 թեյի գդալ  շաքարավազը լուծել մեկ բաժակ գոլ ջրի մեջ:
    Ստացված լուծույթին ավելացնել մեկ բաժակ ցանկացած կենդանի բակտերիաներ պարունակող  կաթնաթթվային մթերք (թթված կաթ, մածուն, կեֆիր…):
    Գոմաղբի կամ կոմպոստի կույտի մեջ բացել անցք, որի մեջ լցնել ստացված լուծույթը:
    Մոտավորապես 2 ամսից ամբողջությամբ կփտի թարմ գոմաղբը, իսկ կոմպոստը կարելի կլինի օգտագործել արդեն 2 շաբաթից:
    Մերանի մեկ կիրառման ձև ևս նշենք: Ջերմոցի ներսում դրեք մեկ դույլ ջրով բացված գոմաղբ և ավելացրեք մերանը: Լուծույթից անջատվող մեծ քանակությամբ ածխածինը կխթանի վարունգի, բադրիջանի, պղպեղի թփերի բուռն աճը: