Գլիցինիան (անգլ.՝ Wisteria, ռուս.՝ Глициния, լատ.՝ Glicinia Wistaria) պատկանում է լոբազգիների (Leguminosae) ընտանիքին։ Հայրենիքը Չինաստանը և Ճապոնիան է։
Անթուրիումը (անգլ.՝ Anthurium, ռուս.՝ Антуриум, լատ.՝ Anthurium) պատկանում է նվիկազգիների (Araceae) ընտանիքին։ Բնության մեջ աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաների արևադարձային գոտիներում: 500-ից ավելի անթուրիումի տեսակներ կան:
Եթե փնտրում եք սենյակային ծաղիկ, որը աշնանն ու ձմռանը պայծառ գույներ կավելացնի ձեր բնակարանին, գնեք անթուրիում: Ճիշտ խնամքի դեպքում այն ծաղկում է համարյա անընդհատ: Կան նաև անթուրիումի այնպիսի տեսակներ, որոնք արժեքավոր են շնորհիվ իրենց տերևների գեղեցկության:
Ուշադրություն
Անթուրիումի բոլոր տեսակները թունավոր են, խնամելիս պետք է զգույշ լինել և հեռու պահել մանկահասակներից:
Իրականում անթուրիումի ծաղիկ համարվող վառ գույն ունեցող մասը բուն ծաղիկի՝ կոնաձև, սպիտակ կողրիկի ծածկոց-տերևն է: Երբ ծաղկելն ավարտվում է այդ ծածկոց-տերևը կանաչում է և վերածվում է սովորական տերևի:
Անթուրիումը բուրմունք ունի: Տարբեր տեսակների բուրմունքը տարբեր է:
Անթուրիումը կարող է մինչև 70 սմ բարձրության հասնել:
Անթուրիումի սենյակային տեսակները
Սենյակային պայմաններում հիմնականում հիբրիդային տեսակներ են աճեցնում: Ամենատարածվածը Անդրեի Դակոտա Անթուրիումն է, որը վառ կարմիր “ծաղիկներով” ծաղկում է շուրջ տարին:
Տարածված է նաև Շերցերի Անթուրիումը, որի ծածկոց-տերևներն ավելի կլորավուն են: Ծաղիկները կարող են լինել կարմիր, նարնջագույն կամ բծավոր սպիտակ:
Ինչպես ասվեց, կան նաև զուտ գեղեցիկ տերևների համար աճեցվող տեսակներ:
Խնամքը
Լուսավորությունը
Անթուրիումին անհրաժեշտ է ցրված, պայծառ լույս՝ առանց արևի ուղիղ ճառագայթների: Չնայած անթուրիումին հաճախ դասակարգում են որպես ստվերադիմացկուն բույս, խոր ստվերում այն լավ չի աճի ու չի ծաղկի:
Հյուսիսային պատուհանագոգերն, օրինակ, ամենահարմարավետ տեղը չեն անթուրիումի համար: Լավագույն տեղերը արևմտյան և արևելյան պատուհանների մոտ են:
Օդի ջերմաստիճանը
Անթուրիումը ջերմություն սիրող բույս է: Ձմռանը օդի ջերմաստիճանը չպետք է նվազի + 16-ից: Ամռանը ամենահարմարավետ ջերմաստիճանը +28 է:
Կարևոր խնդիր է բույսը միջանցքահովերից, իսկ ձմռանը նաև ջեռուցման սարքերից հեռու պահելը:
Օդի խոնավությունը
Խոնավասեր է: Լավ կլինի անթուրիումի ծաղկամանը տեղադրել լայն, ջրով ու ավազով կամ մանր խճաքարով լի տակդիրի վրա, ինչպես նաև պարբերաբար ջրով ցողել բույսի շրջակա օդը: Բուսի տերևները ցողելը այնքան էլ ցանկալի չէ, քանի որ ջրի կաթիլները չորանալուց հետո սպիտակ բծեր են թողնում տերևների վրա:
Տերևների վրայի փոշին անհրաժեշտ է մաքրել փափուկ, խոնավ սպունգով:
Ջրելը
Ջրում են երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Կարևոր է թույլ չտալ ոչ հողի լրիվ չորացումը, ոչ էլ ճահճացումը:
Օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ քչացնում են ջրելու հաճախականությունը
Տեղափոխելը
Արագ աճն ու ծաղկելն ապահովելու համար, մինչև 5 տարեկան դառնալը անթուրիումը ամեն տարի տեղափոխում են նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ: Հինգ և ավելի տարեկան բույսերը տեղափոխում են 3 տարին մեկ:
Տեղափոխելիս ստուգում են բույսի արմատների վիճակը և հեռացնում են վնասված, փտած արմատները, իսկ կտրված քները մշակում են ածխափոշով:
Կարևոր է նոր ծաղկամանում լավ դրենաժային շերտ ստեղծելը:
Եթե բույսը “ձագուկներ” է տվել, դրանք կարելի է առանձնացնել:
Ծաղկաման ընտրելիս նկատի ունեցեք, որ բույսի փոքր-ինչ նեղված վիճակը խթանում է ծաղկելը, իսկ ազատ տեղ ունենալը նպաստում է “ձագուկների” ի հայտ գալուն:
Հողախառնուրդը
Հողախառնուրդը պետք է լինի պարարտ ու թեթև, որպեսզի արմատներին օդ հասնի: Ցանկալի է, որ հողախառնուրդում լինեն ճմահող, փշատերևի մանրեցված (2-5 սմ կտորներ) կեղևվ խոշոր ավազ, պեռլիտ ու փայտածուխ:
Հողախառնուրդի անհրաժեշտ թթվայնությունը՝ թույլ թթվային (pH 5,5-6,5):
Գարնանն ու ամռանը անթուրիումը լրացուցիչ սնուցման կարիք ունի: Օգտակար կլինի նաև պարբերաբար, ջրելու հետ մեկտեղ առտաարմատային սնուցում կազմակերպելը:
Բազմացումը
Անթուրիումը բազմացնում են՝
Բույսը տեղափոխելիս խոշոր բույսերը բաժանելով կամ “ձագուկներն” առանձնացնելով: Բաժանելու համար բույսը կտրատում են սուր, ախտազերծված դանակով, իսկ կտրվածքները մշակում են ածխափոշով: Առանձնացված բույսերը ջրում են չափավոր՝ գերխոնավ հողի մեջ “ձագուկները” չեն կպնի:
Տերև ու օդային արմատ ունեցողկտրոնը արմատակալման դնելով:
Սերմերով: Սակայն տնական պայմաններում սերմեր ստանալն ու դրանցով բազմացնելը բավականին բարդ գործ է: Անհրաժեշտ է ճիշտ ժամանակին արհեստական փոշոտում կազմակերպել, այնուհետև ճիշտ ժամանակին սերմը վերցնել ու անմիջապես տնկել: Անթուրիումի պտուղներն ու սերմերն էլ հասունանում է 9-12 ամսում, իսկ սերմից աճեցված բույսը սկսում է ծաղկել երրորդ տարում միայն:
Բույսի երիտասարդացումը
Աճին զուգահեռ անթուրիումի ներքևում մնացած տերևները մահանում են, իսկ նորերը աճում են գագաթից: Ժամանակի հետ բույսը կարող է կորցնել իր դեկորատիվ տեսքը, ուստի երիտասարդացման կարիք է առաջանում:
Երիտասարդացման համար կտրում և ջրի կամ այլ սուբստրատի մեջ արմատակալման են դնում բույսի գագաթը՝ անհրաժեշտ քանակությամբ հանգուցամեջեր թեղնելով վրան:
Հողմաղաց արմավենի, Chinese windmill palm, Windmill palm, Китайская веерная пальма, Trachycarpus fortunei (-18°C) Դիմանում է մինչև −18 °C ոչ երկարատև ցրտերին:
Հողմաղաց արմավենի Վագների, Трахикарпус Вагнера, Trachycarpus fortunei var.wagnerianus (-20°C) Հողմաղաց արմավենու ավելի գեղեցիկ ու ցրտադիմացկուն տեսակն է: Ծածկած վիճակում կարող է դիմանալ նույնիսկ −35 °C աստիճան կարճատև ցրտին:
Մացառախոզի արմավենի, Needle palm, Пальма дикобраза, Rhapidophyllum hystrix (−23 °C) Լավ է աճում խոնավ գրունտում ու կիսաստվերում: Դիմանում է −25 °C ից −28 °C կարճատև ցրտերին, բայց կարող է ցրտահարվել 1-2 շաբաթ ձգվող −20 °C ցրտից:
Շվեդական բաղեղը (անգլ.՝ Swedish ivy, Swedish begonia, ռուս.՝ Плектрантус мутовчатый, լատ.՝ Plectranthus verticillatus) ոչ մի կապ չունի Շվեդիայի ու բաղեղների հետ: Բնության մեջ աճում է Ճապոնիայի, Հնդկաստանի, Մալազիայի և Աֆրիկայի արևադարձային գոտիներում, իսկ շվեդական անունը վաստակել է Շվեդիայում որպես սենյակային բույս լայն տարածում գտնելուց հետո:
Բազմամյա, ծաղկող խոտաբույս է, աճում է շատ արագ, մեծանում է հասնելով 60-80 սմ բարձրության ու լայնքի:
Խնամքը
Օդի ջերմաստիճանը
Ամռանը՝ սենյակի ջերմաստիճանը, օգտակար է, եթե գիշերվա ջերմաստիճանը փոքր-ինչ ցածր է ցերեկայինից: Ձմռանը՝ +10°С աստիճանից ոչ ցածր:
Օդի խոնավությունը
Հատուկ պահանջներ չկան, լավ է տանում սենյակի չոր օդը, սակայն, տերևները մաքրելու համար պարբերաբար ցողելը չի խանգարի:
Լուսավորությունը
Սիրում է պայծառ, ցրված լուսավորություն: Ձմռանը ցանկալի է տեղադրել հարավարևմտյան ուղղության պատուհանի գոգին, իսկ գարնանից սկսած, այդ պատուհանից 1 մետր հեռավորության վրա:
Հողախառնուրդը
Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն լավ չի աճում ծանր, կավային գրունտում: Լավագույն բաղադրատոմսն է՝
Ջրում են հնացված, փափուկ ջրով, չափավոր, ամռանը մի քիչ ավելի շատ: Ջրել պետք է այն պահին երբ հողը մի քիչ չորացել է իսկ տերևները թոշնելու նշաններ են տալիս: Հողի լիովին չորանալն անթույլատրելի է:
Պարարտացումը
Վեգետացիոն շրջանում, ամսական 1-2 անգամ լրացուցիչ սնուցում է պետք տալ, ընդվորում, նախընտրելի են օրգանական պարարտանյութերը:
Բազմացումը
Հեշտությամբ բզմացվում է գագաթային կտրոններով, որոնք արմատակալման են դրվում ջրում կամ խոնավ ավազի մեջ:
Տեղափոխումը
Արագ է աճում, ուստի տարին մեկ անագամ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխելու կարիք կա: Երբ շատ մեծանալով բույսը կորցնում է դեկորատիվ տեսքը, պարզապես նոր բույս են ստանում կտրոններից: Էտը
Գարնանը, խիտ ու թարմ թուփ ունենալու համար, խորը էտ են անում՝ թողնելով 10 սմ երկարությամբ ճյուղեր:
Բարդություններ
Շվեդական բաղեղը կարող է ենթարկվել ալրատզերի, սարդոստայնային տիզերի հարձակմանը:
Եթե բույսը դանդաղեցնում է աճը ու նոր տերևները փոքր են, ուրեմն պետք է տեղափոխել բույսը ավելի մեծ ծաղկամանի մեջ:
Մանր, դալկացած տերևները խոսում են լուսավորության պակասի մասին:
Պայծառ արևի տակ տերևները դեղնում են կցկվում կամ էլ մուգ դառչնագույն են դառնում ու չորանում:
Շատ ջրելու հետևանքով կարող են թափվել տերևները, իսկ ճյուղերը սկսեն փտել:
Նարդոսը հայտնի է իր քնաբեր բուրմունքով, այն մեղմում է սթրեսային վիճակը, իջեցնում արյան ճնշումը, ինչը քնելու ցանկություն է առաջացնում:
Նարդոսը օժանդակում է թեթև քնին և կրճատում է քնի “աչքերի արագ շարժի” փուլը:
Հալվե վերան սենյակի օդը մաքրելով նպաստում է քնին: Գիշերները այն թթվածին է արտադրում, ինչը նույնպես նպաստում է խոր և հանգիստ քնին:
Տեղադրեք բույսը ննջարանի ամենալուսավոր պատուհանի գոգին, քանի որ այն սիրում է պայծառ լուսավորություն:
Ժասմինի բույրը հին ժամանակներից է հայտնի իր հանգստացնող հատկությամբ: Բույսն ունի սեդատիվ հատկություններ, որոնք դրական ազդեցություն են ունենում քնի որակի վրա: Գիշերները ձեր մահճակալին հնարավորին մոտ դրեք Հասմիկին:
Զոքանչի լեզվի պարզ կանաչ կամ կանաչ եւ դեղին, ուղղաձիգ տերեւները կարող են հրաշալի ներդաշնակվել ցանկացած ինտերիերի հետ: Սանսևիերիան ունի օդի մաքրման մեխանիզմ, որը նման է Հալվե վերայի մեխանիզմին, այն գիշերվա ժամերին նույնպես թթվածին է արտադրում ու մաքրում օդը՝ դարձնելով քունը խաղաղ ու հանգիստ:
Քլորոֆիտումը, ինչպես Հալվե վերան եւ Սանսևիերիան, մաքրում է օդը, իսկ մարդիկ մաքուր օդում խաղաղ են քնում: Քլորոֆիտումն ուի մեկ այլ հրաշալի հատկություն, այն կարող է օդից հեռացնել վնասակար ֆորմալդեհիդների մոտ 90%-ը: Առողջ ու հանգիստ քուն ապահովելու համար, կարելի է մի քանի Քլորոֆիտում տեղադրել ննջարանում:
Երկու տիպի Գարդենիաներն էլ, իրենց քնաբեր հատկությամբ կարող են համեմատվել դեղատնից գնված քնաբեր հաբերի հետ:
Եթե ձեզ հակասթրեսային կամ քնաբեր հաբեր են նշանակել, մինչև դրանց անցնելը փորձեք Գարդենիայի ազդեցությունը:
Երկու տիպի Գարդենիաներն էլ անքնություն բուժեղ, անհանգիստ քնից ու տագնապից ազատող արդունավետ միջոց են համարվում:
Բաղեղ սովորական(անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)
Հայտնի է, որ Բաղեղը մեղմում է ալերգիկ և ասթմատիկ երևույթները, քանի որ ունի օդը տոքսինների 94%-ից ու բորբոսների 78%-ից մաքրելու հիանալի հատկություն: Սա թեթևացնում է շնչառական պրոբլեմներ ունեցողների քունը:
Գարդենիան Rubiaceaeընտանիքին պատկանող, ծաղկավոր, մշտադալար բույսերի ցեղ է։ Աճում է Աֆրիկայի, Ասիայի, Մադագասկարի և Խաղաղօվկիանոսյան կղզիների արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, Ավստրալիայում:
Գարդենիան անվանակոչվել է ամերիկացի բնախույզ և բժիշկ Ալեքսանդր Գարդենի (1730—1791) պատվին:Գոյություն ունի գարդենիաների մոտ 140 տեսակ։ Թփերի կամ փոքր ծառերի բարձրությունը կարող է հասնել մինչև 2, 5 մետրի: Սենյակային տեսակների բարձրությունը չի գերազանցում մեկ մետրը: Որպես սենյակային բույս, ամենատարածվածն է Գարդենիա հասմիկանմանը, որի վերաբերյալ էլ կլինի հետագա շարադրանքը։
Գարդենիա հասմիկանմանը (անգլ.՝ Cape jasmine, ռուս.՝ Гардения жасминовидная, լատ.՝ Gardenia jasminoides) մինչև 180 սմ բարձրությամբ, մշտադալար թուփ է: Տերևները մինչև 8 սմ երկարության են:
Ունի բավականին մեծ, կաշվի նման , փայլուն տերևներ ` մուգ կանաչ գույնի, սպիտակ կամ դեղին բուրավետ ծաղիկներ: Ծաղկում է ամռանը, տարածում է ուժեղ, հաճելի բուրմունք: Ծաղիկները սկզբում վառ սպիտակ են, հետո դեղնավուն: Բնության մեջ տարածված է Ասիայի ու Աֆրիկայի արևադարձային գոտիներում:
Տեղը սենյակում
Հասմիկանման գարդենիան պետք է տեղադրել պայծառ լուսավորված տեղում, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո: Լավ կաճի արևմուտք ու արևելք նայող պատուհանների մոտ: Տաքերն ընկնելուց հետո բույսը կարելի է պահել բաց երկնքի տակ, բայց ծաղկելուց առաջ պետք է ներս բերել: Ձմռանը անհրաժեշտ օդի ջերմաստիճանը +16°…+20°C է (+16°C ոչ ցածր): Ծաղկամանի հողը նույն, կամ քիչ ավելի ջերմություն պետք է ունենա:
Լուսավորությունը
Անհրաժեշտ է պայծառ, ցրված լույս։
Ջրելը
Հողը մշտապես թեթևակի խոնավ է պետք պահել: Ջրել փափուկ, առնվազն 24 ժամ հնացված, սենյակային ջերմության ջրով: Ծաղկման շրջանում օդի բարձր խոնավություն է պահանջվում: Խորհուրդ է տրվում ծաղկամանը դնել ջրով լի, լայն տակդիրի մեջ:
Օդի խոնավությունը
Չափավոր, ծաղկման շրջանում՝ բարձր: Խորհուրդ է տրվում պարբերաբար գոլ, հնեցված ջրով ծողել բույսը և պարբերաբար, խոնավ շորով սրբել տերևների վրայի փոշին։
Սնուցումը
Պետք է պարարտացնել գարնանից մինչև աշուն: Երիտասարդ բույսերը սնուցումեն են ամիսը երկու անգամ` հերթագայելով օրգանական և հանքային պարարտանյութերը. Չափահաս բույսերը սնուցում են ամեն շաբաթ` կալցիում չպարունակող պարարտանյութերով:
Հանգստի շրջան
Ձմռանը, 4-6 շաբաթով պետք է խիստ նվազեցնել ջրելը, բայց պահպանել լավ լուսավորություն ու +16․․․ +20°C օդի ջերմություն:
Տեղափոխումը
Ձմռան ավարտին հասմիկանման գարդենիան պետք է տեղափոխել փոքր-ինչ ավելի մեծ ծաղկամանի մեջ և էտել նախորդ տարի աճած ճյուղերը՝ երկարության մոտ 1/3 չափով, ինչը կխթանի բույսի ճյուղավորումը:
Բազմացումը
Գարդենիան բազմացնում են գարնանը կամ ամռան վերջին կտրած կիսափայտացած կտրոններով, որոնք արմատակալման են դնում թեթևակի տաքացվող հողախառնուրդում՝ մինիջերմոցի տակ: Կա նաև ջրի մեջ արմատակալում ստանալու դրական փորձ։ Կարելի է բազմացնել նաև սերմերով:
Տեղափոխումը
Հասմիկանման գարդենիան սիրում է բարձր թթվայնութամբ հող: Երիտասարդ բույսերը աճեցնում են հավասար չափերով տերևային բուսահող, ճմահող, փշատերևային բուսահող, վերնատորֆ և ավազ պարունակող հողախառնուրդում: Հետագայում հողախառնուրդին ավելացնում են փտած գոմաղբ կամ կոմպոստ:
Հնարավոր բարդություններ
Հաճախ բողբոջները դադարեցնում են աճը ու թափվում են: Դրանից խուսափելու համար, պետք է ապահովել օդի ջերմաստիճանի կայուն ռեժիմ՝ ցերեկը՝ 18-20 աստիճան, իսկ գիշերը՝ 16-18, հաճախ օդափոխել սենյակը և կանոնավոր ջրել: Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում հասմիկանման գարդենիան տերևաթափ կարող է լինել: Եթե տերևները սպիտակավուն են, ուրեմն հողի մեջ երկաթի պակաս կա ու, տարին 3-4 անգամ պետք է սնուցել բույսը միկրոտարրերով: Վնասատուներից ամենավտանգավորները սարդոստայնային տիզն է, վահանամիջատը և ալրատիզը:
Օգտակար հատկությունները
Մի շարք երկրներում հասմիկանման գարդենիայի պտուղն ու արմատները օգտագործում են հակաբորբոքային, ջերմություն իջեցնող, արյուն մակարդող, դեղնախտ, մաշկային հիվանդություններ, մաստիտ, սոմատիտ, տոնզիլիտ բուժող եփուկներ պատրաստելու համար: Պտուղները օգտակար են թոքերի հիվանդության և տենդի դեպքում: Մանրացված պտուղները դնում են վերքերի, այրվածքների, ուռուցքների և այտուցվածքների վրա:
Մորմը (ռուս.՝ Паслён, լատ.՝ Solanum), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 1700, իսկ Հայաստանում՝ 4 տեսակ՝
մորմ քաղցրադառն (Solanum dulcamara),
մորմ սև (Solanum nigrum),
մորմ թևավոր (Solanum alatum)
մորմ Վորոնովի (Solanum woronowii)։
Հայաստանում տարածված են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին։
Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևներն ամբողջական են կամ կենտ-փետրաձև։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է։
Թունավոր է։
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգանական թթուներ։ Բժշկության մեջ կիրառվում է շնչառական օրգանների, մաշկավեներային, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և էպիլեպսիայի բուժման համար։ Որոշ տեսակներ միջատասպան են։ Մեղրատու է։
Որպես գեղազարդիչ սենյակային բույս ամենատարածվածն են՝
Երկու տեսակներն էլ շատ նման են իրար և գիտնականներն այժմ հակված են դիտարկել դրանց որպես մեկ տեսակ:
Խնամքը
Ընդհանուր առմամբ մորմը ոչ պահանջկոտ բույս է, բայց որոշակի պայմաններ ապահովել պետք է: Լուսավորությունը
Նախընտրելի է պայծառ, ցրված լույսը: Սենյակում մորմը ավելի լավ կլինի տեղադրել դեպի արևմուտք կամ արևելք բացվող պատուհանների գոգին: Հարավային պատուհանի դեպքում, բույսը կեսօրի արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանելու կարիք կառաջանա, իսկ հյուսիսային պատուհանին, առանց լրացուցիչ լուսավորության, բույսը շատ անհարմարավետ վիճակում կհայտնվի:
Ցանկացած պատուհանագոգին ձմռանը, լրացուցիչ լուսավորմամբ, առնվազն 10 ժամյա լուսային օր ապահովելու կարիք կարող է առաջանալ: Չապահովելու դեպքում, մորմը կարող է տերևաթափ ու ծաղկաթափ լինել: Օդի ջերմաստիճանը
Ամռան ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +18 – +25 °C է: Ձմռանը մորմն ավելի պաղ՝ +12 – +15 °C ջերմությամբ միջավայրի կարիքն ունի: Այդպիսի ջերմային ռեժիմ և պայծառ լուսավորություն ապահովելու դեպքում, մորմը կծաղկի ու կպտղաբերի նաև ողջ ձմռան ընթացքում: Էտը
Խիտ սաղարթամաս ստանալու համար, խորհուրդ է տրվում պարբերաբար էտել շիվերի գագաթները: Էտել կարելի է շուրջ տարին: Ջրելը
Մորմը առատ ջուր է “խմում”, ուստի շոգ եղանակներին առատ ջրարբիացման կարիք ունի: Սակայն, ինչպես համարյա բոլոր բույսերի դեպքում, չի կարելի թույլ տալ հողի ճահճացում:
Ջրում են հողի վերին շարտը չորանալուց հետո՝ լավ հնացված, սենյակային ջերմության ջրով: Օդի խոնավությունը
Մորմի համար ամենահարմարավետը օդի բարձր՝ 65 – 70% խոնավությունն է, ուստի պետք է կիրառել օդը խոնավացնող սարքեր կամ հաճախ ցողել բույսը: Հողախառնուրդը
Մորմը պահանջկոտ չէ հողի նկատմամբ, լավ է աճում ցանկացած չեզոք, փխրուն ու պարարտ հողում:
Նախընտրելի է հետևյալ բաղադրատոմսը.
Ծաղկամանը պետք է ունենա լավ դրենաժ: Պարարտացումը
Քանի որ հարմարավետ պայմաններում մորմը ծաղկում և պտղաբերում է շուրջ տարին, այն միշտ լրացուցիչ սնուցման կարիք ունի: Սնուցումն անում են երկու շաբաթը մեկ: Տեղափոխումը
Երիտասարդ թփերը տեղափոխում են նոր ծաղկամանի մեջ ամեն տարի՝ նախընտրելի է գարնանը: Ավելի մեծ թփերը տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ 2-3 տարին մեկ: Բազմացումը
Տնական պայմաններում մորմի բազմացման հիմնական ձևը սերմերը ցանելն է, ինչը կարելի է անել շուրջ տարին:
Սերմերը ցրում են գրունտի մակերեսին այնուհետև ծածկում մանր ավազի բարակ շերտով: Լավագույն ծլարձակումը տեղի է ունենում բարձր խոնավություն ունեցող միջավայրում: Ծլարձակման տոկոսը բավականին բարձր է:
Գարնանը և ամռանը մորմը կարելի է բազմացնել գագաթային կտրոններով, որոնք արմատակալման են դնում խոնավ ավազի մեջ: Վնասատուներն ու հիվանդություննեը
Մորմը կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի, ուտիճների, սպիտակաթևիկների հարձակմանը: Առաջին նշանների դեպքում պետք է սկսել բույսիբուժումը:
Սենյակային պայմաններում մորմի հիվանդությունները հիմնականում սխալ խնամքի հետևանք են: Օրինակ, ձմռանը, սենյակում օդի բարձր ջերմաստիճանի և թույլ լուսավորության պայմաններում այն կարող է թափել տերևներն ու ծաղիկները: