Category Archives: Դեսից-դենից

Ընկուզենու տերևների կիրառումը կենցաղում

Ընկուզենու և դրա տերևների նկատմամբ այգեպանները, ոչ անհիմն, զգուշություն ունեն։ Հայտնի է, որ ընկուզենու տակ քնելուց գլխացավ կարող է սկսվել։ Հաստատ է, որ ընկույզն իրոք ալելոպաթիկ հատկություններ ունի՝ արտադրում է որոշակի նյութեր (յուգլոն), որոնք դժվարացնում են այլ բույսերի կյանքը ծառի տակ կամ մոտակայքում։

Տարածված կարծիք կա նաև, որ տերևները բանի պետք չեն՝ ոչ որպես ցանկածածկ, ոչ էլ կոմպոստի համար։ Սակայն պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ․ ընկուզենու տերևները, շնորհիվ իր յուրահատկությունների, կարող են լավ էլ օգտակար լինել։

Բայց մինչև տերևների օգտակարությանն անդրադառնալը, նշենք, որ ընկուզենու տակ միանգամայն հնարավոր է աճեցնել լոբի, ճակնդեղ, գազար, եգիպտացորեն, սեխեր, սոխ, մաղադանոս, սքվոշ։

Ի՞նչ կարելի է պատրաստել ընկույզի տերևներից

Ընկուզենու տերևներից կարելի է պատրաստել թեյեր, թուրմեր, գլխի մազերը ողողելու հողուկ և, նույնիսկ, կոմպոստ:

Հետագա տեքստում խոսքը գնում է մեզ մոտ տարածված Ընկուզենի սովորականի (Juglans nigra) տերևների մասին, սակայն նույն, եթե ոչ ավելի լավ, հատկություններն ունեն Ամերիկայում տարածված Սև ընկուզենու (Juglans nigra) տերևները:

1. Թեյ՝ ընկուզենու տերևներից

Ընկուզենու տերևները հատկապես օգտակար են բուսաբուժության մեջ, քանի որ ունեն և՛ հակաբակտերիալ, և՛ հակամակաբույծ հատկություններ: Այդ հատկությունները կարելի է գործի դնել թեյ խմելով:

Ընկուզենու տերևներից պատրաստված թեյն օգնում է հետևյալ հիվանդությունների բուժմանը՝

  • շաքարային դիաբետ;
  • փորլուծություն;
  • թութք;
  • հոդատապ;
  • արյան վարակներ;
  • բարձր քրտնաարտադրություն;
  • անեմիա;
  • աղիքային մակաբույծներ:

Որպես տտիպ և հակասեպտիկ նյութ, ընկուզենու տերևներից պատրաստված թեյը ներազդում է ինչպես ամբողջ մարմի, այնպես էլ առանձին մասերի, օրգանների վրա:

Ուշադրություն։ Ընկուզենու տերևներից պատրաստված թեյը հակացուցված է դաբաղանյութերի նկատմամբ զգայուն անձանց համար։

Թեյ պատրաստելը

Երկու ճաշի գդալ ընկուզենու չորացրած և մանրեցված տերևները լցնում են մեկ լիտր ջրի մեջ և դնում կրակի վրա։ Հինգ րոպե եռալուց հետո, հանում են կրակի վրայից, ծածկում են կափարիչով և թողնում են հանգստանա։ Տաս րոպե անց թեյը պատրաստ է։ Կարելի է զտել ու տաք-տաք խմել, կամ սառեցնել և սառուցով խմել։

Առաջին անգամ խմելիս, համը կարող է տարօրինակ թվալ: Պետք է շարունակել խմել (օրական ոչ ավելի, քան 2-3 բաժակ) և կնկատեք, որ վայելում եք համը:

2. Թուրմ՝ ընկուզենու տերևներից

Ընկուզենու տերևներից թուրմը հիմնականում օգտագործում են օրգանիզմը ճիճվաթափ անելու համար, սակայն այն ոչ միայն մակաբույծներից է ազատում, այլև մրսածությունից կամ գրիպից ավելի արագ ապաքինվելուն է օգնում։

Պատրաստելը

Հավաքում ու կախելով, մոտ մեկ շաբաթ չորացնում են ընկուզենու տերևների մի փունջ։ Չորացրած տերևները լցնում են լայն բերանով տարայի մեջ, ավելացնում են այնքան սպիրտ, օղի կամ կոնյակ, որ ծածկի տերևները և 4-6 շաբաթ պահում են մութ տեղում։ Հետո պատրաստի թուրմը զտում են և լցնում մուգ պատերով, ապակե շշի մեջ։ 

Օգտագործում են ըստ անհրաժեշտության: Մարդկանց մեծ մասի համար թեյի կամ ջրի հետ խառնած, օրական 15-20 թուրմի կաթիլը բավարար կլինի:

Ընկուզենու տերևների թուրմը ոչ միայն օգտակար է մարսողական տրակտը մաքրելու համար, այլ նաև դրանով ողողումները կարող են օգտակար լինել ատամներին և լնդերին:

Ի դեպ, նույն ձևով թուրմ կարելի է պատրաստել ընկույզի կեղևներից:

3. Գլխի մազերը ողողելու համար ընկուզենու տերևներից պատրաստված հեղուկ

Ընկուզենու տերևների պատրաստուկներն ունեն մեծ քանակությամբ տտիպ դաբաղանյութեր, որոնք ձգում են մաշկի հյուսվածքները: Այդ հատկությունը օգտագործում են մաշկային որոշ հիվանդություններ, ինչպիսիք են էկզեման, պզուկները, պսորիազը և թեփը բուժելու համար:

Ասում են նաև, որ հեղուկը թեթևացնում է արևայրուքից ցավերը և բուժում է ձեռքերի և ոտքերի ավելորդ քրտնարտադրությունից:

Պատրաստելը

Հեղուկը պատրաստում են թեյի նման։ Ավելի մեծ կաթսայի մեջ ավելի շատ թարմ կամ չորացրած տերևներ են լցնում, վրան ջուր են լցնում և դնում կրակի վրա։ 10-15 րոպե եռալուց հետո հեղուկը պատրաստ է։ Գլխի մաշկի համար հարմար ջերմաստիճանի իջնելուց հետո, այդ հեղուկով ողողում են մազերը։

Ցանկության դեպքում հեղուկը կարելի է կիրառել որպես մազերը շագանակագույն ներկելու միջոց։ Պետք է պարզապես որքան հնարավոր է երկար թրջել մազերը հեղուկով և վերջում չմաքրաջրել։ 

4. Ներկանյութ ընկուզենու տերևներից

Բացի մազերից, ընկուզենու տերևներից ստացված ներկանյութով կարելի է նաև հագուստը շագանակագույն ներկել։ Մի փոքր այլ գույնի համար կարելի է փորձել ընկույզի կանաչ կեղևը կամ չոր, շագանակագույն կեղևը:

Ամենամուգ, ամենաուժեղ ներկը ստանալու համար,պետք է հավաքել այնքան տերևներ, որպեսզի խիտ լցվի ներկի կաթսայի կեսը: Կաթսայի մեջ ջուր են լցնում և, դնելով կրակի վրա, հասցնում են եռման աստիճանի։ Եռալուց հետո կրակն իջեցնում են և ցածր կրակի վրա շարունակում են եփել մոտ մեկ ժամ։ Այուհետև եփուկն առանց զտելու ևս 2 օր թողնում են կափարիչի տակ հնանա։

Ի վերջո, եփուկը զտում են, կրկին եռացնում ու մեջը գցում ներկվող հագուստը։ Մինչև մեկ ժամ եփելուց հետո, հագուստը հանում են և պարզաջրում։

5. Ընկուզենու տերեւներից կոմպոստ

Ընկուզենու տերևներն իրականում կարող են կոմպոստացվել, քանի որ դրանց պարունակած, վտանգ ներկայացնող յուգլոնը (juglone) մի քիչ դանդաղ, բայց նույնպես քայքայվում է ջրի, մանրէների և օդի ազդեցությամբ։ Կոմպոստի մեջ դնելուց հետո, 2-4 շաբաթվա ընթացքում տերևների “թունավորությունը” էականորեն նվազում է։ Սակայն, եթե կոմպոստի մեջ ընկուզենու ճյուղեր և փայտի սղոցուկ էլ կա, ապա անվտանգ աստիճանի քայքայվելու համար կպահանջվի 6-8 ամիս։

Ինչպես հավաքել, չորացնել և պահել ընկուզենու տերևները

Ընկուզենու տերևները հավաքելու լավագույն ժամանակը հունիս և հուլիս ամիսներն են, քանի դեռ տերևները վառ կանաչ են:

Ամռանը, ծածկի տակ, տերևների փնջերը մոտ մեկ շաբաթում չորանում են։ Պահպանել չորացրած տերևները կարելի է հենց այդպես՝ փնջերով, կտորից տոպրակների մեջ, կամ մանրեցնելով ու լցնելով փակվող տարաների մեջ։

Ուշադրություն

  • Խուսափեք ընկուզենու տերևների հետ գործ ունենալուց, եթե ալերգիկ եք, կերակրող մայր եք կամ հղի եք: 
  • Խորհուրդ չի տրվում երկարատև կամ ամեն օր օգտագործել ընկուզենու տերևներից պատրաստուկները:
  • Ինքնաբուժում սկսելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Այրվող բույսերով բնակարանի ծխեցում

Անգլերենում ծխեցման այդ գործընթացը կոչվում է «smudging» իսկ ռուսերենում «окуривание травами»:

Բնակարանի ծխեցումը տարբեր երկրներում և հասարակություններում կիրառվում է երկու՝ կիրառական և հոգևոր նպատակներով։

Համարվում է, որ բնակարանի կամ այլ փակ տարածքի օդը բուրավետ դեղաբույսերի ծխով մշակելը մաքրում է թե՛ օդը, թե՛ տարածքի աուրան։

Որքան էլ թերահավատորեն է մոտենում պարտիզպանը վերը նշված երկրորդ բաղադրիչին, ստորև, շեշտը, բնականաբար, դնելով բույսերի ընտրության և օգտագործման կարգի վրա, համառոտ կանդրադառնանք նաև այդ բաղադրիչներին։

Դեռ նախամարդուց սկսած, մարդն ու ծուխը անբաժան են։ Հնուց մարդիկ իրենց տներում այրել են անուշահոտ խոտաբույսեր եւ խեժեր, որոնց միջոցով օդը մաքրել են ախտածին մանրէներից ու «չար էներգիայից» և լիցքավորել բուժիչ բուրմունքներով ու «պաշտպանիչ ուժերով»։ Կարծիք կա, որ մաքրագործող ծուխը նպաստում է հիվանդների բուժմանը, վերականգնում է առողջ քունը, հանդարտեցնում է ագրեսիվ կամ անհանգիստ մարդկանց, իր հետ տանում է փոխադարձ վիրավորանքները, վեճերը և կռիվները, նախապատրաստում է տարածքը ծիսակատարություններ կատարելու համար:

Անշուշտ, առաջին հերթին պետք է հիշատակել խնկարկելու ավանդույթը մեզանում։ Հայտնի է, որ տարբեր բուսախեժերից կազմված խունկն ունի հականեխչ և բուժիչ հատկություններ։ Նաև շատերը լսած կլինեն հնդկական բուրավետ ձողիկների ծխով սենյակի օդը բարելավելու մասին։

Իսկ ավանդական չինական բժշկության մեջ մինչ օրս էլ լայնորեն կիրառվում է օշինդրից փաթաթված «սիգարներով» բուժումը, երբ դրա ծխով ու ջերմությամբ մշակում են ցավող տեղերն ու կենսաակտիվ կետերը։

Ինչևիցէ, գիտականորեն ապացուցվել է, որ այրվող դեղաբույսերի միջոցով մեկ ժամվա ընթացքում ծխեցված տարածքում, օդի միջի բակտերիաների քանակը նվազում է 94%-ով։ (աղբյուրը)

Ինչ բույսեր են օգտագործվում ծխեցման համար

Ծխեցման համար, առանձին-առանձին կամ խառը փնջի մեջ, օգտագործում են՝

This image has an empty alt attribute; its file name is sage-garden.jpg

Եղեսպակ (անգլ.՝ Sage, ռուս.՝ Шалфе́й, լատ.՝ Salvia)

Եղեսպակն ամենից հաճախ են օգտագործում տան ծխեցման համար։ Համարվում է, որ եղեսպակի ծուխը բուժիչ է, մաքրում է օդը, «օրհնում ու մաքրում է տարածքի էներգիան»։ Եղեսպակի տարբեր տեսակներ կան, լավագույնն է համարվում Salvia Apiana տեսակը։

Մայրու ճյուղ (անգլ.՝ Cedar, ռուս.՝ Кедр, լատ.՝ Cedarus)

Մայրու ճյուղի ծուխը ասոցացվում է պաշտպանության հետ: Հնդկացիներն, օրինակ, հավատում են, որ մայրիները հին, իմաստուն եւ հզոր հոգիներ են կրում։ Այրվող մայրու ճյուղով բնակարանը ծխեցնում են նորամուտից առաջ։ Համարվում է, որ ցուխը ցրում է բնակարանի անցանկալի էներգիան։ Ծխեցում հաճախ անում են բնակարանամուտի ժամանակ՝ տան մաքրման համար: Այն վանում է անցանկալի էներգիան և պաշտպանում է նոր բնակիչներին։ Որոշակի սենյակի հետ կապված հիշողություններից եւ կապանքներից ազատվելու համար էլ են ծխեցնում։

This image has an empty alt attribute; its file name is sweetgrass.jpg

Ընդախոտ կամ Ընդեղեն խոտ (անգլ.՝ Sweetgrass, ռուս.՝ Зубровка, լատ.՝ Hierochloe)

Համարվում է, որ ընդախոտի ծուխն իր անուշ բուրմունքով ոչ միայն օդն է մաքրում, այլև մարդկանց հոգիները։

This image has an empty alt attribute; its file name is lavander-1.jpg

Նարդոս (անգլ.՝ Lavender, ռուս.՝ Лаванда, լատ.՝ Lavandula)

Նարդոսը բազմաթիվ, գիտականորեն ապացուցված օգուտներ ունի։ Ասում են, դրա ծուխը կարող է ազատել գլխացավերից եւ անհանգստությունից: Համարվում է, որ նարդոսով ծխեցումը վարակների դեմն է առնում և բացում է «սրտի չակրաները»։

Ծխեցման համար երբեմն նաև օգտագործում են չորացրած օշինդր, ուրց, եղինջ, անանուխ, խնկենի, սրոհունդ (hypericum, зверобой, hypericum), խնկունի, գիհի ծառի ճյուղ։

Տունը ծխեցնել սկսում են մուտքից։ Ծխացող խոտերի փնջով կամ ափսեով, ժամացույցի սլաքի ուղղությամբ, շրջում են ողջ տնով՝ բաց չթողնելով ոչ մի խուց կամ նեղ, մութ անկյուն։ Ոմանք դրանով էլ չեն սահմանափակվում՝ բացում և ծխեցնում են դարակներն ու պահարանները, տան կենդանիներին ու սեփական մարմինը։

Խոտերը քաղելու լավագույն ժամանակը նախքան դրանց ծաղկելն է, այդ ժամանակահատվածում եթերային յուղերի պարունակությունը ամենաբարձրն է:

Չորացնելու համար խոտաբույսերը կապում են փնջերով եւ կախում են տաք, լավ օդափոխվող տեղում: Պահել չորացված խոտաբույսերը ավելի լավ է ստվարաթղթե արկղերի կամ փակ բանկաների մեջ։

Անվտանգության խնդիրներ

  • Անհայտ խոտերով ծխեցում անելը վտանգավոր է։ Թունավոր խոտերի ծուխն էլ է թունավոր լինում։
  • Հղի կանանց ներկայությամբ ծխեցում չեն անում։ Հղիության շրջանում շատ խոտաբույսեր հակացուցված են եւ դրանց ծուխը նույնպես:
  • Շնչառական ուղիների հիվանդություններով տառապող մարդիկ նույնպես պետք է խուսափեն ծխեցումներից։
  • Ծխեցում անելիս պետք է շատ զգույշ վարվել այրվող խոտի հետ՝ մանավանդ նեղ խցեր ու մարմնի մասեր ծխեցնելիս։ Եթե ծխեցումն արվում է հյուսված խոտի փնջով, ապա այն հանգցնելու համար, մոտակայքում պետք է ավազով կամ ջրով լի ափսե ունենալ։

Օրգանիզմի իմունիտետը բարձրացնող 12 ուտելի բույսեր

Նորքո թվարկված բույսերի ընդգրկումը Ձեր սննդակարգում էականորեն կավելացնի Ձեր օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր տեսակի վիրուսների և վարակների նկատմամբ։

1. Քրքում, Turmeric, Куркума, Curcuma Longa

Քրքումը հակասնկային, հակավիրուսային և հակաբորբոքային հատկություններով գերհագեցած բույս է: Այն պարունակում է կուրկումին, որը վառ դեղին քիմիական միացություն է, առողջության համար բազմաթիվ օգուտներով:

Ինչպես օգտագործել

Քրքումի փոշին խառնում են տաք կաթի կամ ջրի հետ և խմում։ Որպես համեմունք կարելի է օգտագործել բազմաթիվ ճաշատեսակներում։

Ինչպես քրքում աճեցնել սենյակային պայմաններում ==>

2. Սխտոր, Garlic, Чеснок, Allium sativum

Մանրացված կամ ճզմած սխտորը ազատում է ալիցին ամինաթթու, որն ունի բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարելու ունակություն։ Սխտորը խթանում է մարդու իմունային համակարգը, պայքարում է մանրեների դեմ։

Ինչպես օգտագործել

Օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակներում ու աղցաններում։ Կարելի է ուտել հում վիճակում կամ կուլ տալ կտորներով։

Ինչպես սխտոր աճեցնել սենյակային պայմաններում ==>

3. Կոճապղպեղ, Ginger, Имбирь, Zingiber officinale

Կոճապղպեղը մրսածության և գրիպի դեմ պայքարի ամենաուժեղ միջոցներից մեկն է: Դրա հյութը օգնում է բարելավել մարսողականությունը` խթանելով աղիքների գործունեությունը:

Ինչպես օգտագործել

Կարելի է կոճապղպեղով թեյ խմել, ավելացնել այն աղցաններին կամ պարզապես մի կտոր ծամել ճաշից հետո։

Ինչպես սենյակային պայմաններում կոճապղպեղ աճեցնել ==>

4. Սուրբ ռեհան, Holy Basil, Базилик священный, Ocimum tenuiflorum

Սուրբ ռեհանը շնչառական հիվանդությունների և ստամոքս-աղիքային խանգարումների բուժման ամենատարածված խոտաբույսերից մեկն է: Ռեհանը օգտակար է ասթմայի, մրսածության, թոքերի հետ կապված խնդիրների և սթրեսի բուժման համար:

Ինչպես օգտագործել

Կարելի է չոր կամ թարմ տերևներից թեյ կամ թուրմ պատրաստել ։

5. Հալվե Վերա, Aloe Vera, Алоэ Вера, Aloe barbadensis

Հալվե վերայի բուժիչ հատկությունները

  • Բուժում է բշտիկները;
  • Նվազեցնում է ցանը և այլ մաշկային խնդիրները;
  • Օգնում է այրվածքների ժամանակ;
  • Հանում է մաշկի գրգռվածությունն ու քորը;
  • Խոնավեցնում է մաշկը;
  • Նվազեցնում է կնճիռները;
  • Բուժում է վերքերը;
  • Հրաշալի է մազաթափության դեպքում։

Հալվե վերան ներքին օգտագործման համար

  • Բարձրացնում է իմունիտետը;
  • Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը;
  • Կանխարգելում է մարսողական խանգարումները, օրինակ՝ ստամոքսի փքվածություն, կոլիտ, փորկապություն, հանգստացնում է ստամոքսը;
  • Օգնում է այրոցի և ստամոքսի խանգարման դեպքում
  • Լավացնում է սրտի աշխատանքը;
  • Առողջացնում է լնդերը;
  • Նվազեցնում է արթրիտային բորբոքման ռիսկը;
  • Ամրացնում է միզարձակող օրգանների ֆունկցիան;
  • Խթանում է արյան սպիտակ գնդիկների արտադրությունը։

Ինչպես օգտագործել

Հալվե վերայի տերևները բաղկացած են մաշկից, կաթնանյութից (latex) և ժելեանման նյութից (gel)։

Մաշկն ու ժելեյանման նյութն ուտելի են, բայց դա չի նշանակում, որ կարելի է պարզապես պոկել և ուտել տերևները։

Ահա թե ինչ է պետք անել

  • Ժելեանման մասն ուտելու համար պոկեք հալվե վերայի տերևը, լվացեք այն հոսող ջրով;
  • Սպասեք 10-15 րոպե մինչև տերևից դուրս գա կաթնահեղուկը, դեղնավուն նյութը՝ ալոինը։ Դրա մեծ քնակի հայտնվելը օրգանիզմում կարող է մահացու լինել։
  • Այնուհետև կտրեք տերևի գագաթի և երկու կողմերից ձգվող սուր փշերի շարանը, կրկին լվացեք տերևը կաթնահեղուկի վերջին մնացորդներից ազատվելու համար։
  • Վերջում բացեք մաշկը և մաքուր գդալով քերելով հանեք ժելեանման զանգվածը, որը կարող եք ուտել անմիջապես կամ տարբեր ըմպելիքների, սալսա սոուսների ու սմուզիների հետ։

Հալվե վերայի մաշկն ուտելու համար այն, ազատելով փշերից, մանր կտրատում են և դնում տարբեր ամառային աղցանների, հումուսի կամ սալսայի մեջ։

6. Հնդկայասաման, Indian Lilac, Азадирахта индийская, Azadirachta indica

Հնդկական յասամանի տերևներն օգտագործվում են մաշկի հետ կապված հիվանդությունները բուժելու համար, քանի որ այն ունի հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ: Այն նաև օգնում է խթանել իմունային համակարգը։

Ինչպես օգտագործե

Կարելի է 15-20 րոպե յեռացնել տերևները, համի համար մեղր ավելացնել ու խմել։

7. Անանուխ, Mint, Мята, Mentha

Անանուխը ոչ միայն հրաշալի հոտ ու համ ունի, այլև օգնում է կոկորդի ցավի, շնչառական ուղիների բորբոքման դեպքում։ Այն նաև օգնում է պաշտպանվել վնասակար մանրէներից:

Ինչպես օգտագործ

Կարելի է թուրմ պատրաստել, ավելացնել թեյին, դնել աղցանների մեջ։

8. Քաղցրարմատ, Licorice, Лакрица, Glycyrrhiza glabra

Խթանում է երիկամների աշխատանքը և օգնում է հաղթահարել սթրեսային իրավիճակները:

Ինչպես օգտագործել

Կարելի է խմել թեյի կամ այլ հյութերի հետ խառնելով։

9. Կանաչ թեյ, Green Tea, Зеленный чай, Camellia sinensis

Կանաչ թեյն ունի պոլիֆենոլներ և բնական հակաօքսիդիչներ, որոնք ուժեղացնում են մարդու իմունային համակարգը: Այն պարունակում է նաև կատեչիններ, որոնք կարող են սպանել գրիպի վիրուսը:

Ինչպես օգտագործ

Օրական 2-3 բաժակ կանաչ թեյ խմելը հրաշալի ազդեցություն կունենա իմունային համակարգի վրա։

10. Կտտկենի, Elderberry, Бузина, Sambucus

Կտտկենին խթանում է օրգանիզմի իմունային համակարգը։ Դարեր շարունակ օգտագործվել է մրսածություն և վիրուսային վարակներ բուժելու համար: Հարուստ է A, B և C. վիտամիններով: Հատապտուղները պարունակում են նաև բարձր մակարդակի ֆլավոնոիդներ և հակաբորբոքային միացություններ, որոնք օգնում են բջջային ֆունկցիաներին:

Ինչպես օգտագործել

Կարելի է պարզապես ուտել չրի տեսքով։

11. Հապալաս, Blueberries, Черника, Cyanococcus

Ամրացնում է անոթները և պահպանում դրանց էլաստիկությունը: Լավացնում է արյան շրջանառությունը և իմունիտետը: Լավ հակասեպտիկ միջոց է: Օրական 1 բաժակ հապալասը կօգնի ցիստիտի դեպքում: Հապալասը նաև կանխարգելում է երիկամներում քարի առաջացումը:

Օգտագործվում է աղեստամոքսային խանգարումների ժամանակ։ Օգտակար է, երբ կան բերանային խոռոչի հետ կապված խնդիրներ։ Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Բարձրացնում է տրամադրությունը, օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ։

Ինչպես օգտագործել

Կարելի է հապալաս ավելացնել տարատեսակ սմուզիներին, յոգուրտներին, աղցաններին, ինչպես նաև դնել բուտերբրոդների մեջ։

12. Լիմոն, Lemon, Лимон, Citrus limon

Լիմոնը վիտամին C- ի մեծ պաշար ունի՝ մեկ պտուղի մեջ մոտ 8,6 մգ: Իսկ վիտամին C-ն բնական հակաօքսիդանտ է և ուժեղացնում է օրգանիզմի իմունային համակարգը։

Ինչպես օգտագործել

Օգտագործվում է թեյի հետ, լիմոնադներ, կոկտեյլներ պատրաստելիս, ինչպես նաև աղցանների մեջ։

Ինչու է անհրաժեշտ ոսպ ուտել. 7 պատճառ:

Ոսպը սննդարար մթերք է, որն օգնում է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Fithacker.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր շաբաթվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ ոսպ օգտագործել:

Օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը: Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը թույլ կտա խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից:

Օգնում է պահպանել սրտի առողջությունը: Ոսպը ֆոլաթթու, մագնիում է պարունակում, որոնք կարևոր են սրտի կենսագործունեության համար: Նվազում է հոմոցիստեինի մակարդակը, որը վտանգավոր գործոն է սրտի առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների դեպքում: Մագնիումը լավացնում է արյան, թթվածնի, սննդարար նյութերի հոսքը: 

Լավացնում է նյութափոխանակությունը: Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են հավասարակշռել աղիների միկրոֆլորան:

Օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Սննդի գլիկեմիկ ինդեքսն ազդում է արյան վրա. ոսպը շաքար չի պարունակում:

Էներգիա է հաղորդում: Ոսպը երկաթ է պարունակում, կանանց խորհուրդ է տրվում հատկապես դաշտանային ցիկլի, հղիության ընթացքում. այդ շրջանում երկաթի մակարդակը նվազում է:

Օգնում է նիհարել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ոսպն առողջ սննդի ցանկում առաջինների շարքում է, քանի որ բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ մանրաթելեր, սպիտակուցներ, հանքանյութեր, վիտամիններ:

Մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում: Մի բաժին ոսպը մոտավորապես 17.8 գրամ սպիտակուց է պարունակում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բույսերը արվեստում

Բույսերը գրական ստեղծագործություններում

Բույսերը երգերում

Բույսերը գեղանկարչությունում

Տես նաև Աստվածաշնչում հիշատակվող բույսերի ցանկը ==>

astvatsashunch

Աստվածաշնչում հիշատակվող բույսերը

Ա

  • Արմավենի Փյունիկյան (անգլ.՝ Phoenix, լատ.՝ Phoenix, ռուս.՝ Финиковая пальма)

Բ

Գ

  • Գարի (անգլ.՝ Barlay, լատ.՝ Hórdeum, ռուս.՝ Ячмень)
  • Գիհի (անգլ.՝ Juniper, լատ.՝ Juníperus, ռուս.՝ Можжевельник)

Դ

  • Դդում (անգլ.՝ Melon, լատ.՝ Cucumis melo, ռուս.՝ Дыня)

Ե

  • Եղեգ (անգլ.՝ Reed, լատ.՝ Phrágmites, ռուս.՝ Тростник)

Զ

  • Զաֆրան (անգլ.՝ Crocus, լատ.՝ Crocus, ռուս.՝ Шафран)
  • Զմռնենի, Զմռսաբույս (անգլ.՝ Myrrh, լատ.՝ Commiphora myrrha, ռուս.՝ МирраКоммифора мирровая)
  • Զոպա (անգլ.՝ Hyssop, լատ.՝ Hyssopus officinalis, ռուս.՝ Иссоп)

Է

Ը

Թ

  • Թզենի (անգլ.՝ Fig, լատ.՝ Fícus cárica, ռուս.՝ Инжир, Фига)

Ժ

  • Ժանտաթզենի, Մոլաթզենի (անգլ.՝ Sycamore fig, լատ.՝ Fícus sycómorus, ռուս.՝ Сикомор)

Ի

Լ

Խ

  • Խաղող
    • Սպիտակ քիշմիշ
  • Խնկեղեգ (անգլ.՝ Sweet flag, ռուս.՝ Аир, լատ.՝ Acorus cálamus)

Ծ

Կ

  • Կաղնի (անգլ.՝ Oak, լատ.՝ Quércus, ռուս.՝ Дуб)
  • Կտավատ, Վուշ (անգլ.՝ Linum, Flax, լատ.՝ Línum, ռուս.՝ Лен)

Հ

Ձ

  • Ձիթենի (անգլ.՝ Olive, լատ.՝ Olea, ռուս.՝ Олива)

Ղ

Ճ

Մ

  • ՄամուխՄամխենի (անգլ.՝ Blackthorn, լատ.՝ Prúnus spinósa, Тёрн, Сли́ва колю́чая)
  • Մայրի լիբանանյան (անգլ.՝ Cedar of Lebanon, լատ.՝ Cedrus libani, ռուս.՝ Кедр ливанский)
  • Մանդրագոր, Մարդախոտ (անգլ.՝ Mandrake , լատ.՝ Mandragora, ռուս.՝ Мандрагора)

Յ

Ն

Շ

  • Շուշան (անգլ.՝ Lily, լատ.՝ Lílium, ռուս.՝ Лилия)

Ո

  • Ոսպ (անգլ.՝ Lentil, լատ.՝ Lens, ռուս.՝ Чечвица)

Չ

Պ

Ջ

Ռ

Ս

Վ

Տ

Ր

Ց

  • Ցորեն (անգլ.՝ Wheat, լատ.՝ Tríticum, ռուս.՝ Пшеница)

Ւ

Փ

Ք

Օ

Ֆ

 

Л

С

Մրգերի և բանջարեղենի անունները

Մրգերը ծառերի, թփերի, ծառաթփային բույսերի ուտելի պտուղներն են: Տարբերում են մրգի հետևյալ հիմնական խմբերը. սերմնապտուղներ՝ խնձոր, տանձ, սերկևիլ և այլն, կորիզապտուղներ՝ ծիրան, դեղձ, բալ, սալոր և այլն, արևադարձայիններ և մերձարևադարձայիններ՝ արքայախնձոր, ադամաթուզ, նուռ, թուզ, մանգո, ցիտրուսային՝ լիմոն, նարինջ, կիտրոն, մանդարին, թուրինջ և այլն, հատապտուղներ՝ հաղարջ, կոկռոշ, մորի, մոշ, ելակ, խաղող, լոռամրգի և այլն:

Խնձոր, Apple, Яблоко

Խնձորենի, Apple tree, Яблоня

Տանձ, Pear, Груша

Տանձենի, Pear tree, Грушевое дерево

Սերկևիլ, Quince, Айва

Սերկևիլենի, Quince tree, Айвовое дерево

Խուրմա, Persimmon, Хурма

Խուրմայի ծառ, Persimmon tree, Хурмовое дерево

Նորաշխարհ, Loquat, Мушмула японская

Նորաշխարհենի, Loquat tree, Мушмула японская

Ծիրան, Apricot, Абрикос

Ծիրանենի, Apricot tree, Абрикосовое дерево

Դեղձ, Peach, Персик

Դեղձենի, Peach tree, Персиковое дерево

Սալոր, Plum, Слива

Սալորենի, Plum tree, Сливовое дерево

Բալ, Cherry, Вишня

Բալենի, Cherry tree, Вишневое дерево

Կեռաս, Sweet Cherry, Черешня

Կեռասենի, Sweet Cherry tree, Черешневое дерево

Նուռ, Pomegranate, Гранат

Նռենի, Pomegranate tree, Гранатовое дерево

Թուզ, Fig, Инжир, Фиг

Թզենի, Fig tree, Смоковница

Ձիթապտուղ, Զեյթուն, Olive, Оливы

Ձիթենի, Olive tree, Оливковое дерево

Մանգո, Mango, Манго

Մանգոյի ծառ, Mango tree, Манговое дерево

Ավոկադո, Avocado, Авокадо

Ավոկադենի, Avocado tree, Авокадо

Կիվի, Kiwi, Киви

Կիվի ծառ, Kiwi tree, Киви дерево

Բանան, Banana, Банан

Բանանի ծառ, Banana tree, Банановое дерево

Արքայախնձոր, Pineapple, Ананас

Արքայախնձորի թուփ, Pineapple bush, Ананасовый куст

Ադամաթուզ, Տատասկաթզենի, Prickly pear, Опунция

Ադամաթուզ, Տատասկաթզենի, Prickly pear, Опунция

Նարինջ, Orange, Апельсин

Նարնջենի, Orange tree, Апельсиновое дерево

Թուրինջ, Grapefruit, Грейпфрут

Թուրինջենի, Grapefruit tree, Грейпфрутовое дерево

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Կումկվատ, Kumquat, Кумкват

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 95
Կումկվատենի, Kumquat tree, Кумкватовое дерево

Լիմոն, Lemon, Лимон
Մանդարին, Mandarin, Мандарин
Թուրինջ, Grapefruit, Грейпфрут
Պոմելո, Pomelo, Помело, Citrus maxima

Հատապտուղներ

Հատապտղային բույսերը՝ վայրի և մշակովի բազմամյա բույսեր են (թփեր, կիսաթփեր, խոտաբույսեր), որոնցից ստացվում են ուտելի, հյութալի, չբացվող, բազմասերմ պտուղներ։
Թութ, Mulberry,
Խաղող, Grape, Виноград
Ձմերուկ, Watermelon, Арбуз
Սեխ, Melon
Ելակ, Strawberry, Клубника
Փշարմավ, Sea Buckthorns, Облепиха
Բռինչ, Viburnum, Калина
Շամբուկ, Sambucus, Бузина
Արոսենի, Sorbus, Рябина
Հապալաս, Vaccinium, Черника?
սզնենին, Midland hawthorn, Боярышник обыкновенный
Ալոճենի, Hawthorn, Боярышник
Հաղարջենին, Ribes, Смородина
ժոխենին,
Մոշենին, Dewberry, Ежевика
մոռին,
մորենին,
մշենին,
մնձենին,
Կոկռոշենին, Gooseberry, Крыжовник

Բանջարեղեն

Սոխ, Onion, Лук
Պրաս, Leek, Лук-порей
Սխտոր, Garlic, Чеснок
Գազար, Carrot, Морковь
Կարտոֆիլ, Potato, Картофель
Բաթաթ, Sweet Potato, Батат
Բողկ, Radish
Ճակնդեղ, Sugar beet, Сахарная свекла
Կարմիր ճակնդեղ, Beet, Свекла
Շաղգամ, Turnip, Репа
Կանկառ, Artichoke, Артишок
Ծնեբեկ, Asparagus
Սունկ, Mushroom, Гриб
Լոլիկ, Tomato, Помидор
Վարունգ, Cucumber, Огурец
Պղպեղ, Pepper, Перец
Սմբուկ, Eggplant, Баклажан
Դդում, Pumpkin
Դդմիկ, Squash, Кабачок
Ոլոռ, Pea
Լոբի, Bean, Фасоль
Բակլա, Broad bean,
Վիգնա, Vigna, Вигна
Սիսեռ, Chickpea, Garbanzo, Нут, Cicer
Ոսպ, Lentil, Чечевица
Բամիա, Okra, Бамия
Մաղադանոս, Parsley, Петрушка
Անանուխ, Mint,
Նեխուր, Celery, Сельдерей
Հազար, Lettuce, Салат
Կաղամբ, Cabbage, Капуста
Ծաղկակաղամբ, Cauliflower, Цветная капуста
Դանդուռ, ?Փրփրեմ, Purslane, Портулак
Եղերդ, Chicory, Цикорий
Ծոթրին, Thyme, Тимьян
Սպանախ, Շոմին, Spinach, Шпинат
Բանջար, Chard, Мангольд
Բրքուկ, Broccoli, Брокколи
Սուրճ, Coffee, Кофе
Թեյ, Tea, Чай
Կակաո, Cocoa, Какао
Բրինձ, Rice, Рис
Ցորեն, Wheat, Пшеница
Գարի, Barley,
Տարեկան
Արևածաղիկ, Sunflower, Подсолнух
Եգիպտացորեն, Corn, Кукуруза
Գետնապիստակ, Peanut

Կանաչեղեն

Կոտեմ

(Garden cress, Кресс-салат, Lepidium sativum)

Համեմ /գինձ/

(Coriander, Кориандр, Coriandrum sativum)

Մաղադանոս

(Parsley, Петрушка, Petroselínum)

Նեխուր /քարավուզ/

(Apium, Сельдерей, Apium)

Սամիթ

(Dill, Укроп, Anethum graveolens )

Ռեհան /շահասպրամ/

(Basil, Базилик, Ocimum)

Կորթին /ծիթրոն, մարզա/

(Savory, Чабер, Satureja)

Կանաչ սոխ

(Green onion, Зеленный лук, Allium cepa)

Թարխուն

(Tarragon, Эстрагон, Artemísia dracuncúlus)

Ընդհանուր տեղեկություններ օգտակար բույսերի հավաքման, չորացման և պահպանման վերաբերյալ

Հաճախ բույսերի հավաքման, չորացման, վերամշակման և պահպանման ոչ ճիշտ տեխնոլոգիաների կիրառման հետևանքով վատանում է հումքի  համը,  վերանում են բուժիչ հատկությունները, ինչպես նաև ընկնում է  էկոլոգիապես մաքուր հումքի  ապրանքային տեսքն ու որակը, որի  հետևանքով այն հավաքող, վերամշակող և վաճառող անհատները մեծ դժվարությամբ են սպառում բերքը: Հետևաբար խիստ կարևոր է  հումքի հավաքման, չորացման և պահպանման վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, ինչպես նաև ներկայացնել մի շարք կարևոր բույսերի վերաբերյալ տեղեկատու` դրանց վերամշակման և օգտագործման վերաբերյալ: Սովորաբար հավաքում են բույսերի այն մասերը, որոնք պարունակում են ազդող բուժական նյութերի ամենամեծ քանակը: Տարբերի բույսեր մոտ դրանք կարող են պարունակվել տարբեր մասերում  տերևներում, ծաղիկներում, ծաղկազամբյուղներում, ընձյուղներում, բույսի վերգետնյա մասերում, սերմերում, կեղևում, կոճղարմատում, պտղի մեջ և այլն: Հաճախ ենք նկատում, որ քաղաքի պուրակներից, թունանյութերով և պարարտանյութերով մշակված այգիներից, կամ ճանապարհների եզրերից մարդիկ դեղաբույսեր են հավաքում, չիմանալով որ այդ բույսերի մեջ, շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով, կուտակվում են ծանր մետաղներ, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար: Բույսերի վերգետնյա մասերը այդ թվում տերևները, ծաղիկները, ծաղկազամբյուղները, ընձյուղները պետք է հավաքել  ծաղկման փուլում, չոր եղանակին: Հավաքելուց հետո անհրաժեշտ է դրանք խնամքով մաքրել պատահական բույսերի խառնուրդներից, հողից, ապա լվանալ և անմիջապես չորացնել: Ծաղիկներն ու ծաղկազամբյուղները, ինչպես վերը նշեցինք, անհրաժեշտ է  հավաքել ծաղկման շրջանում: Սովորաբար, հավաքում են հարարմատային շրջանի  ներքևի և միջին մասի լավ զարգացած ցողունային տերևները: Պտուղներն ու սերմերը պետք է հավաքել միայն լավ հասունացած վիճակում, իսկ  արմատը, կոճղարմատն այն ժամանակ, երբ արդեն թոշնում է բույսի վերգետնյա մասը, /սովորաբար ամռան վերջում և աշնանը, սակայն կարելի է նաև գարնանը, մինչև վերգետնյա մասի աճելը/: Հավաքելիս սկզբում թափ տալ վրայի հողը, հետո լվանալ ջրով և չորացնել: Կեղևը  կարելի է հավաքել գարնանը / լավ է պոկվում ծառից/: Բույսի և  վերգետնյա, և ստորգետնյա եթերայուղ ու  գլիկոզիդներ պարունակող մասերը, անպայման պետք է չորացնել ստվերոտ տեղում պահպանելով արևի ճառագայթներից: Նշենք, որ եթերայուղ պարունակողներ  բուսամասերն անհրաժեշտ է  չորացնել 30-35, գլիկոզիդ պարունակողները` 50-60 աստիճան ջերմության պայմաններում  վառարանի ջեռոցում: Առհասարակ  նախընտրելի է  բույսերը  չորացնել շենքերի տանիքներում, ծածկոցների տակ: Արմատներն ու կոճղարմատները, մրգերն ու սերմերն ավելի լավ է չորացնել արևի տակ, բաց վիճակում: Խորհուրդ է տրվում բույսերը նախապես չմանրացնելով պահպանել չոր, զով տեղում, թղթե տոպրակների  մեջ : Սուր հոտ ունեցող  դեղաբույսերը պետք է  առանձնացնել հոտ չունեցողներից: Ի դեպ չորացված դեղաբույսերը կարելի է պահպանել 1-ից մինչև 3, նույնիսկ 5 տարի: