Category: Բազմացում սերմերով

  • Ինչպես սերմից աճեցնել եղևնի

    Նախևառաջ պետք է ճիշտ ընտրել սերմերը: Կարելի է, իհարկե, դրանք գնել, սակայն գնված սերմերը միշտ չէ, որ ունեն ծլունակության բարձր աստիճան, քանի որ մինչև վաճառքը դրանք կարող են երկար ժամանակ պահվել պահեստում: Լավ ծիլեր ստանալու համար պետք է համոզված լինել, որ սերմերը թարմ են: Այդ իսկ պատճառով եղևնիների բազմացմամբ զբաղվողները խորհուրդ են տալիս ինքնուրույն հավաքել սերմերը: Աշնանը (հոկտեմբեր – նոյեմբերի սկիզբ) հավաքում են եղևնու կոները (երբ դրանք դեռ չեն թափվել ծառից): Տանը կոները դասավորում են թղթի վրա` ջեռուցման սարքերին մոտ, որպեսզի դրանք չորանան և դուրս թողնեն սերմերը: Հետո սերմերը պետք է մշակել մանգանակալիական թույլ լուծույթով և տեղավորել ավազով լցված որևէ հարմար ամանի մեջ` մոտ 1-1.5 սմ խորությամբ: Ավազը նախապես խորհուրդ է տրվում լավ շիկացնել կրակի վրա և սառեցնել: Սերմերով ամանը տեղավորում են սառնարանում, դռան վրա` ստրատիֆիկացիայի (ավազի հետ շերտադարսման միջոցով սերմացուի մշակման) համար: Եղևնու սերմերի համար ստրատիֆիկացիան պարտադիր է, քանի որ բնական պայմաններում փշատերև բույսերի սերմերը ձմռանը ենթարկվում են ցրտի ազդեցությանը: Դա խթանում է սերմերի ծլումը: Երեք ամիս հետո սերմերով ամանը հանում են սառնարանից և տեղավորում տաք տեղ` լուսամուտագոգին: Եթե դուք սերմերը հողի մեջ եք դրել հոկտեմբերին-նոյեմբերին, ապա դրանք պետք է սառնարանից հանել փետրվարին-մարտին: Դա բույսերի համար լավ ժամանակաշրջան է, քանի որ օրը երկարում է և դա օգնում է լուծելու բույսերի լրացուցիչ լուսավորման խնդիրը: Այս շրջանում սերմերը պետք է առատորեն ջրել, քանի որ բնության մեջ տարվա այդ շրջանում սկսվում է ձնհալը և հողը շատ է խոնավանում: Տաքությունն ու խոնավությունը փշատերևների ծլման հիմնական նախապայմաններն են: 1-2 շաբաթից փոքրիկ եղևնիները ծիլեր կտան, որից հետո արդեն պետք է շատ զգույշ լինել: Տնկիների չափից ավելի ջրումը բերում է արմատների փտման, իսկ թերի ոռոգումը` բույսի չորացման: Այնպես որ, պետք է ապահովել չափավոր ջրում: Երկու շաբաթը մեկ անգամ երիտասարդ եղևնիները սնուցում են, իսկ հողի վերևի շերտը` փխրեցնում: Երբ եղանակը բավականաչափ տաքանա (մոտավորապես մայիսին) տնկիները կարելի է արդեն տեղափոխել բաց գրունտ: Տնկելուց առաջ ծառի համար փորված փոսի մեջ լցնում են հողի և փոքր քանակությամբ հանքային պարարտանյութերի հետ խառնված կոմպոստ: Ընդհանրապես, եղևնու ծառը պարարտացնում են ընդամենը մեկ անգամ` տնկելիս: Տնկիները տեղավորում են փոսի մեջ, ծածակում են արմատները հողով, թեթևակի տոփանում են, առատ ջրում և ծածկում կտրված պլաստիկ շշով, որպեսզի ստեղծվի ջերմոցային էֆեկտ: Տնկիներն ամեն օր պետք է բացել, օդափոխել, հեռացնել կոնդենսատը և հետևել հողի խոնավությանը: Մեկ շաբաթից շշերը կարելի է հեռացնել, իսկ տնկիների շուրջ հողը` ցանկածածկել (մուլչապատել), որպեսզի խոնավությունը չգոլորշիանա: Աճեցման այս եղանակը կարելի է կիրառել եղևնու բոլոր տեսակների համար:
    http://www.eagro.am/

  • Ինչպես թաղարի մեջ կարտոֆիլ աճեցնել

    Որպես կանոն, թաղարի մեջ ցանելու համար կարտոֆիլի սերմացու պետք է գնել հունվար-փետրավար ամիսներին, որպեսզի կարտոֆիլի ծլելու համար բավարար ժամանակ լինի:
    Թաղարի մեջ կարտոֆիլ աճեցնելու համար, ետևեք ներքոշարադրյալ 10 քայլերին:

    Բանջարեղենի կամ այգեգործական խանութից գնեք ձեր նախընտրած սորտի կարտոֆիլը:
    Դրեք սերմացուն որևէ պաղ բայց լուսավոր տեղ, որպեսզի այն ծլի: Հենց ծիլերը աճեն 2 սմ, կարտոֆիլը պատրաստ է ցանվելու համար:
    Թաղարի մեջ, խորության 1/4 չափով, լցրեք կոմպոստ, մակերեսին տեղադրեք սերմացուն/սերմացուները և ծածկեք կոմպոստի նոր շերտով:
    Թփերի աճին համընթաց ավելացրեք կոմպոստը:
    Չմոռանաք կոմպոստը պարբերաբար ջրելու անհրաժեշտության մասին:
    Շարունակեք ավելացնել կոմպոստը մինչև թաղարը լցվի ամբողջությամբ:
    Հետո կարտոֆիլը կծաղկի: Եթե ծաղիկները պտուղ դառնան, չուտեք դրանք՝ թունավոր են:
    Ծաղկելուց հետո դադարեցրեք ջրելը: Բույսի վերգետնյա մասը կսկսի մահանալ:
    Երբ թփի վերգետնյա հատվածը ամբողջովին մահանա, կարող եք բերքահավաք անել:
    Եթե անմիջապես չեք օգտագործելու, կարտոֆիլները պահեք թղթյա պարկերում, զով և մութ տեղում:
  • Հող՝ սածիլներ աճեցնելու համար

    hogh_satsilԲանջարանոցային բույսերի մեծամասնության համար պահանջվում է նեյտրալ հող, որի рН ցուցանիշը մոտ է 7-ին:
    Սերմերը ցանելու համար նախատեսված հողախառնուրդ պատրաստելու համար վերցվում է՝
    • հող պարտեզից (2 բաժին);
    • կենսահումուս (1 բաժին);
    • տորֆ (1 բաժին);
    • ոչ փշատերեվ ծառի փայտի թեփ կամ գետի խոշոր ավազ (1 բաժին);
    • փայտի մոխիր (1լ հողախառնուրդին 1-1,5 ճաշի գդալ):
    Սերմերը ցանելու համար նախատեսված, թե՛ պատրաստի գնված, թե՛ սեփական բաղադրիչներով պատրաստված հողախարնուրդը խորհուրդ է տրվում վարակազերծել:
    Վարակազերծման ձևերից մեկը հողախառնուրդի սառեցումն է, բայց վարակազերծման 100 տոկոսանոց  երաշխիք այդ ձեվը չի ապահովում: Ավելի արդյունավետ է խառնուրդի ջերմային մշակումը: Մասնագետները խորհուրդ են տալիս

    35-40 րոպե, եռացող ջրի գոլորշու վրա, մանր անցքերով փլավքամիկի կամ ցանցի մեջ շոգեխաշել հողախառնուրդը կամ եռման ջուր լցնել վրան: Ընդ որում, հիվանդությունների նախականխման համար եռման ջրին անհրաժեշտ է ավելացնել կալիումի պերմանգանատ (մարգանցովկա), (10 լիտր ջրին 3 գ) և լավ խառնել:
  • Բանջարեղենի սերմերի ցանքի տեխնիկան

    Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մանր սերմերի ցանքին: Դրանք պետք է ցանել ոչ խոր ակոսներում, որի տոփանված հատակին դնում են գազարի, սոխի սերմերը մեկը մյուսից 1-1.5 սմ, իսկ ճակնդեղինը և շաղգամինը` 1-2 սմ հեռավորությամբ: Սերմերը խիտ չպետք է ցանել:

    Ակոսի հատակին տոփանումը նպաստում է սերմերի արագ ծլման, որովհետև հողի ներքին շերտերց ջուրը բարձրանում է սերմերին: Դրանից հետո սերմերը պետք է ծածկել 0.5սմ բուսահողով (հողի և հումուսի խառնուրդով): Ցրված խառնուրդը թեթև տոփանում են ձեռքի ափով, վերևից նորից լցնում բուսահող կամ 1-2սմ շերտով տորֆ, որոնք պաշտպանում են ակոսը չորանալուց: Ուշացած ցանքի դեպքում ակոսի հատակը պետք է ցնցուղով (առանց մաղիկի) ջրել, ջուրը ներծծվելուց հետո ցանել սերմերը և ծածկել հողով:

  • Բանջարեղենի սերմերի տափանման (խցման) խորությունը

    Սերմերը շատ խորը ցանելու հետևանքով սերմերի ծլումը դանդաղում է կամ դադարում, աճելու դեպքում էլ ծիլերը չեն կարող դուրս գալ մակերևույթ: Իսկ սերմերը ոչ խորը ցանելու դեպքում կարող է խոնավությունը չբավականացնել, որովհետև հողի վերին շերտերը սովորաբար արագ են չորանում: Մանր սերմերի համար (շաղգամ, գազար) լավագույն արդյունք է տալիս 1-2 սմ խորությամբ ցանելը, միջին սերմերի համար (ճակնդեղ, վարունգ)` 2-3 սմ և խոշորների համար (ոլոռ, ընդեղեն, լոբի)` 3-5 սմ: