Category: Ցանքածածկում
-
Ելակի մշակությունը ցանքածածկման եղանակով
Ելակի մշակությունը ցանքածածկման եղանակով լավացնում է բերքի որակը և հեշտացնում ու քչացնում է մշակության աշխատանքները: Ցանքածածկի նյութերը ճնշում են մոլախոտերի աճը, հատկապես` միամյաների: Ցանքածածկի տակ գտնվող հողը ամռանը պահպանում է խոնավությունը, իջնում ոռոգման ջրի պահանջը: Դրա համար ցանքածածկը պետք է փռել անձրևից կամ ջրելուց հետո:
Ցանքածածկված հողը քիչ է տաքանում ու բույսի արմատների և ընդհանուր աճի համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում:
Մի շարք դեպքերում, ցանքածածկի նյութերը բույսերին պաշտպանում են վնասատուներից և հիվանդություններից: Օրինակ, եղինջը որպես ցանքածածկ օգտագործելուց, բույսերին պաշտպանում է կողինջներից, գազարի և սոխի ճանճից, նեմատոդներից, բարելավվում է հողի կառուցվածքը: Բարձրանում է հումուսի պարունակությունը հողի մեջ, ակտիվանում է անձրևաորդերի կենսագործունեութթյունը, որի արդյունքում հողը դառնում է ավելի փխրուն, չի կեղևակալում:
Որոշ ցանքածածկող նյութեր, օրինակ, փտած գոմաղբը ակմ այգու կոմպոստը, բույսերին ապահովում են լրացուցիչ սննդանյութերով:
Փխրուն ցանքածածկային նյութերը, որոնք պարունակում են կոպիտ օրգանական տարրեր, հանդիսանում են լավ մեկուսիչներ` դրանք հողը պահպանում են այն վիճակում, որ վիճակում ցանքածածկվել է: Հետևաբար բույսի առավել բարենպաստ աճի համար հողը պետք է ցանքածածկել, երբ այն տաք է և խոնավ:
Նախքան հողի մուլչապատումը պետք է կատարել քաղհան, արմատներով հանել բազմամյա մոլախոտերը, այնուհետև հողի մակերեսին շաղ տալ անհրաժեշտ օրգանական պարարտանյութեր, փխրեցնել հողի վերին շերտը, փռել ցանքածածկող նյութը և փոցխով հավասարեցնել:
Բանջարանոցային մարգերում ցանքածածկում են միջշարային և միջբուսային տարածությունները: Բազմամյա տնկիների և բանջարեղենի շուրջը ամռանը ցանքածածկը չեն շարժում և աշնանը չեն հավաքում, այլ հաջորդ տարվա գարնանը փռում են նոր շերտ: Եթե որպես ցանքածածկ օգտագործվել է տորֆ կամ փտած գոմաղբ, ապա ցանքածածկը կարելի է գարնանը խառնել հողի վերին շերտի հետ: Նույնը կարելի է անել նաև ծղոտի կտրվածքի հետ` ավելացնելով ազոտով հարուստ պարարտանյութ: Որպես ցանքածածկ կարելի է օգտագործել հետևյալ օրգանական նյութերը.
Տորֆը լավ է պաշտպանում հողը արևի ճառագայթներից, պահպանում է խոնավությունը, ծանր կավային հողերը դարձնում է փուխր, թեթև և օդաթափանց, իսկ ավազայինը` առավել կպչուն և խոնավատար: Համատարած ցանքածածկման համար պիտանի չէ:
Փայտի սղոցուքը, տաշեղը և ծառի կեղևը հարմար է օգտագործել պտղատու ծառերի և թփերի ցանքածածկման համար:
Սոճու և եղևնու փշերը հանդիսանում են լավագույն ցանքածածկ նյութեր ելակի համար: Միջշարքերում փռվածքը խոչընդոտում է գորշ փտման տարածմանը, միաժամանակ բաց գրունտում պտուղները մաքուր են մնում անձրևից հետո:
Փտած գոմաղբը ցանքածածկման նպատակով լավ է խառնել հողի վերին շերտի հետ, որպեսզի սննդանյութերը, հատկապես ազոտական, չկորչեն:
Այգու կոմպոստը բարելավում է հողի կառուցվածքը, միաժամանակ պաշտպանում գերտաքացումից և սառեցումից:
Հնձած խոտը օգտագործվում է ինչպես այգիների միջշարքերի այնպես էլ բանջարային մշակաբույսերի, ելակի մարգերի մուլչապատման համար: Օգտագործելուց առաջ պետք է արևի տակ լավ չորացնել:
Օրգանական նյութերով ցանքածածկումը ունի շատ առավելություններ: Ցանքածածկումը աշխատատար չէ: Այն առաջացնում է կոմպոստ նաև հանդիսանում է օրգանական պարարտանյութ: Առաջացնում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը տարածվում և օգտագործվում է ոչ միայն տվյալ բույսի կողմից, այլ նաև հարևան բույսերի կողմից:
Բացի օրգանական նյութերից, որպես ցանքածածկ կարելի է օգտագործել սև պոլիէթիլենային թաղանթ: Այն ևս պաշտպանում է մարգերը չորացումից, քամիների և ոռոգման ջրի բերած մոլախոտերի սերմերը չեն ծլում, պահպանվում է հողի փխրունությունը, վաղ գարնանը հողը շուտ է տաքանում, ինչը նպաստում է բույսերի վաղ աճին և բերքատվությանը:
Նույնը կարելի է ասել ստվարաթղթով և/կամ թերթերի տրցակով ցանքածածկման մասին: Ստվարաթուղթն, իհարկե, գերադասելի է, բայց եթե չկա, ապա 20 շերտանոց թերթերի տրցակը լիովին կփոխարինի դրան:
Հողը սկզբում մաքրում են մոլախոտերից, փխրեցնում, հետո ծածկում ստվարաթղթով կամ թերթերի տրցակով՝ այնպես, որ բաց տեղեր չլինեն ու կտորները առնվազն 20 սմ միմյանց վրա գան: Այնուհետև, պարտիզպանի փոքր բահով անցքեր են բացվում ստացված ցանքածածկի մեջ, ուր տնկվում են ելակի թփերը: Տնկելուց հետո լավ ջրում են նույն անցքերի միջով՝ չոր թողնելով ցանքածածկի մյուս մասերը: Հնարավարության դեպքում, կարելի է ծղոտից ցանքածածկի ևս մեկ շերտ ավելացնել:
Նյութը վերցված է այստեղից և մի բոքր խմբագրված է և լրացված: -
Փայտի սղոցուքը պարտեզում
Շատ պարտիզպաններ փայտի սղոցուքն օգտագործում են միայն որպես ջերմամեկուսիչ՝ բույսերը ցրտերից առաջ ծածկելու համար: Իրականում փայտի սղոցուքը (հետագա տեքստում կօգտագործենք կարճ անվանումը՝ թեփ), կարելի է նաև օգտագործել որպես օրգանական պարարտանյութ, ավելի ստույգ, որպես պարարտանյութի հիմք կամ որպես ցանքածածկ:Փայտի սղոցուքը որպես օրգանական պարարտանյութ
Ուշադրություն: Թեփն առանձին, որպես պարարտանյութ հողին խառնել չի կարելի: Դա սկսնակ պարտիզպանների ամենատարածված սխալն է: Հողին խառնված "հում" թեփը խիստ աղքատեցնում է հողը:Փայտի մեջ շատ քիչ օգտակար տարրեր կան՝ 1-2% ազոտ կա ու մնացածը բալաստային նյութեր են, որոնք ձևավորում են ծառի բունը և ծառայում են սննդարար հյութերի տեղափոխմանը: Բայց կտրատած փայտի կամ փայտի թեփի վրա, ժամանակի ընթացքում հայտնվում և ապրում են միկրոօրգանիզմներ, որոնք հարստացնում են նյութը օգտակար նյութերով: 2-3 տարի պարտեզի մի անկյունում լցված թեփը սևանում է, ինչը փտելու հետևանք է: Փտման գործընթացն ավելի արագացնելու համար թեփն ավելացնում են կոմպոստին, որտեղ քայքայվում է այլ օրգանական մնացուկների հետ խառնված և հարստացվում:
Թեփով լրացված կոմպոստն ավելի շուտ է տաքանում ու հասունանում, իսկ ստացված պարարտանյութն ավելի փխրուն է լինում և օդաթափանցիկ:Ինչպես թեփով կոմպոստ պատրաստել
Թեփով կոմպոստը պատրաստում են հետևյալ բաղադրիչներից՝
- Փայտի թեփ – 20 կգ;
- Միզանյութ – 0,25 կգ;
- Ջուր – 5 լ;
- Մոխիր – 1 լ;
- Խոտ, տերևներ, խոհանոցի օրգանական մնացուկներ – 10 կգ:
Միզանյութը բացում են ջրով ու այդ լուծույթով ջրում են շերտ առ շերտ լցված թեփի, մոխիրի, խոտի ու տերևների և խոհանոցայն մնացուկների վրա:
Մեկ այլ բաղադրատոմսում ավելի շատ օրգանական նյութեր են օգտագործվում՝ ազոտի մեծ պահանջ ունեցող բույսերի համար:- Թեփ – 20 կգ;
- Կովի գոմաղբ – 5 կգ;
- Հնձած խոտ – 10 կգ;
- Խոհանոցի օրգանական մնացուկներ – 3 կգ;
- Ջուր – 5 լ:
Թեփով ցանքածածկում
Թեփով ցանքածածկումն անում են մոլախոտերի աճը զսպելու և հողի խոնավությունը պահպանելու համար: Բացի այդ, ինչպես վերը նշվեց, 2-3 տարի անց թեփը, միկրոօրգանիզմների ներգործությամբ հարստանում է օգտակար նյութերով և կոմպոստ պատրաստելու համար լավ հիմքանյութ դառնում:
Սակայն, պետք է հիշել, որ նույնիսկ գետնին փռված վիճակում, թեփը շատ օգտակար նյութեր է կլանում այնտեղից: Ուստի թեփով ցանքածածկ անելիս պետք է նախատեսել բույսերի՝ ազոտով հարուստ օրգանական պարարտանյութերով լրացուցիչ սնուցում:Թեփի կիրառումը որպես փխրեցնող հավելանյութ
Չնայած չնչին սննդարար հատկությանը, թեփը հաճախ են խառնում հողի հետ՝ որպես փխրեցնող հավելանյութ: Պատճառն այն է, որ հեշտ ճարվող, էժան, թեթև բայց մեծ ծավալ ունեցող նյութ է: Միակ թերությունն, արդեն ասվեց, որ հողից օգտակար նյութեր է կորզում, ինչը ստպված ենք լինում կոմպենսացնել այլ պարարտանյութեր խառնելով:
Թեփի կիրառումը որպես ջերմամեկուսիչ
Թեփն, ինչպես վերն ասվեց, օգտագործում են ձմռան ցրտերից առաջ բույսերը ծածկելու համար: Դա անում են ուշ աշնանը, որպեսզի ծածկը մկների բույն չդառնա: Որպես կանոն, թեփով ծածկն էլ ծածկում են ջրամեկուսիչ ծածկով, որպեսզի թեփը չխոնավանա ու սառչի:
-
Ցանքածածկ (մոլչ, մուլչա)

Օրգանական հողագործության հիմնական խնդիրը հողը բնական եղանակով պարարտ պահելն է: Վորպեսզի գայանա և հարստացվի հողի հումուսը, այն պետք է ստանա օրգանական սնուցում: Հողի մեջ օրգանական նյութեր ներարկում են չորս
հիմնական եղանակներով՝ օրգանական ցանքածածկի միջոցով, սիդերատներ ցանելով, կոմպոստ կամ այլ օրգանական պարարտանյութեր խառնելով և տաք մարգեր սարքելով:
“Մերկությունը” հողի համար բնական վիճակ չէ: Բնական վիճակում հողը միշտ ծածակված է լինում ցանքածածկով՝ թափված տերևնորով, մահացած բույսերի և միջատների մնացորդներով և այլն: Փաստորեն, վայրի բնությունում օրգանիկայի մեծ մասը հողին հասնում է հենց ցանքածածկից: Ցանքածածքի ներքին, հողի հետ շփվող շերտը աստիճանաբար քայքայվում է ու դառնում հումուս:
Օրգանական հողագործությունում նաև ձգտում են որքան հնարավոր է հեշտացնել աշխատանքը հողի հետ: Ցանքածածկ անելով այլ խնդիրներ էլ են լուծվում: Հումուսի համար նյութ մատակարարելուց բացի ցանքածածկը արգելափակում կամ դժվարեցնում է մոլախոտերի աճը, պահպանում է հողի խոնավությունը, իսկ հողը փխրուն է դարձնում: Ուստի ցանքածածկի կիրառումը, բացի մոլախոտերի դեմ պայքարի, փխրեցման ու ջրելու համար ֆիզիկական աշխատանքը կրճատելուց խնայում է նաև ոռոգման ջուրը:
Բայց սա էլ ամբողջը չէ: Նշենք ևս երկու դրական կողմեր.- ցանքածածկը հանդիսանում է ջերմամեկուսիչ, ինչը որոշ չափով համահարթեցնում է հողի գիշերային ու ցերեկային ջերմաստիճանները;
- ցանքածածկը պաշպանում է հողը քամու ու ջրային էրոզիայից:

Նշենք, որ վերջերս սկսել են լայնորեն կիրառվել արհեստական նյութերից պատրաստված, երբեմն գեղեցիկ գունավորված ցանքածածկեր: Ըստ էության ցանքածածկ է նաև հողի վրա փռվող մուգ, ոչ թափանցիկ ցելոֆանը, որի մեջ բացված անցքերում տնկում են մշակաբույսերը: Դրանք, իրենց դեկորատիվ հատկություններով հանդերձ, ունեն օրգանական ցանքածածկի համար վերը նշված բոլոր օգտակար հատկությունները, բացառությամբ թերևս ամենակարևորի՝ չեն սնում հողը օրգանիկայով:
Օրգանական ցանքածածկումը սկսում են գարնանը, երբ հողը, զրկվելով ձյունածածկից, տաքանում է և հայտնվում են առաջին բույսերը, իսկ ցանքածածկի վերջին շերտը դնում են խոր աշնանը՝ մինչև ձյան տեղալը: Բավարար նյութ ունենալու դեպքում, խորհուրդ է տրվում երկու շաբաթը մեկ 5-7 սմ հաստությամբ ցանքածածկի նոր շերտ ավելացնել:
Որպես օրգանական ցանքածածկ կիրառվում են հետևյալ նյութերը.- եղինջ, կռատուկ, մոլախոտեր, տերևներ;
- հավաքված մշակաբույսերի մնացուկներ, սիդերատներ;
- սիզամարգերից կամ մարգագետիններից հնձած խոտ, ծղոտ, չոր խոտ;
- թուղթ, կարտոն, փայտի թեփ, մանրեցված կամ աղացած ծառակեղև ու ծառի ճյուղեր;
- կոմպոստ, փտած գոմախբ:

Հնձած խոտը պետք է կիրառել թոշնելուց հետո: Հավաքված մոլախոտերը լավ կլինի նախապես 2-3 օր փռել արևի տակ:
Լավագույն ցանքածածկը կազմվում է տարբեր բաղադրիչների խառնուրդից:
Ազոտով հարուստ բաղադրիչներին (խոտ, մոլախոտեր, սիդրատներ) խառնում են ածխածնով հարուստները (ծղոտ, ծառակեղև, փայտի թեփ, տերևներ): Պետք չէ ցանքածածկ անել զուտ ածխածնով հարուստ նյութերով, քանի որ դրա հետևանքով արագ բազմացող միկրոորգանիզմները, այլ, ազոտ պարունակող սնունդ չգտնելով, սկսում են սնվել հողի միջի ազոտով, դժվարեցնելով մշակաբույսերի աճը: Քանի որ ցրտելուց հետո միկրոֆլորան մահանում և հարստացնում է հողը ազոտով, միայն խորը աշնանը կարելի է ցանքածածկ անել միայն ածխածնով հարուստ նյութերով:
Փայտի թեփը քայքայվելուց հետո կարծրացնում է գրունտը, ուստի, խորհուրդ է տրվում այն միշտ խառնել խոտի հետ:
Ի դեպ թեփը պետք է լինի սաղարթավոր ծառերի փայտից, չոր, ոչ թարմ:
Մինչև ցանկածածկելը հաճախ անհրաժեշտ է լինում որոշակի նախապատրաստական աշխատանք տանել հողի հետ՝- քաղհան անել և մաքրել հողը մոլախոտերից ու արմատների մնացորդներից;
- ջրել հողը, որպեսզի հետո ցանքածածկի միջոցով պահպանվի խոնավությունը;
- մի քիչ չորանալուց հետո, փխրեցնել հողը մոտ 5-10 սմ խորությամբ:
Հղումներ