Իշառվույտ (լատ.՝ Melilotus), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Իշառվույտն ունի լավ զարգացած արմատներ, որոնք սնունդ են կորզում ենթահողից և ազոտ են կուտակում:
Այս բույսը արդյունավետ բարելավում է աղուտ հողերը, քանի որ ածխային թթու է արտաթորում:
Իշառվույտի համար գերադասելի են ում է չեզոք, ավազահողային և ավազակավային գրունտերը, բայց վատ չի աճի նաև այլ հողերում՝ բացի բարձր թթվայնություն ունեցողներից: Բավականին երաշտադիմացկուն է ու չի վախենում կարճատև ցրտերից:
Իշառվուտը վերացնում է հացահատիավորների արմատների փտախտը և կանխում է նեմատոդի և проволочника բազմացումը:
Իշառվույտը կարելի է աճեցնել երկու տարվա ընթացքում՝ կատարելով մինչև չորս հունձ:
Ցանում են 3 սմ խորությամբ, գարնան սկզբում, ցանկալի է սկարիֆիկացված սերմերով:
Հունձն անում են մինչև ծաղկելը:
Category: Սիդերատներ
-
ԻՇԱՌՎՈՒՅՏԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ
-
ԱՌՎՈՒՅՏԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ
Առվույտ (լատ.՝ Medicago), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 150, իսկ Հայաստանում, վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման(Medicago lupulina), առվույտ ցանովի (Medicago sativa), առվույտ երկնագույն (Medicago coerulea), առվույտ խավոտ (Medicago papiilosa), առվույտ տատասկանման (Medicago tribuloides) և այլն: Առվույտը ոչ միայն լավ անասնակեր է, այլև բավականին արդյունավետ սիդերատ է, քանի որ ձևավորում է մեծ կանաչ զանգված և հողի մեջ խորը մխրճվող արմատներ:
Շատ լավ աճում է բավարար խոնավություն պարունակող գրունտում, բայց շատ ու երկարատև խոնավությունից կարող է թուլանալ և վնասվել սնկային հիվանդություններից: Բացասաբար է ազդում նաև երաշտը: Խորհուրդ է տրվում լավ ջրել յուրաքանչյուր հունձից հետո:
Առվույտի համար գերադասելի են բերրի հողերը, այն չի սիրում ծանր, կավային, ճահճացված, թթվային ու աղային հողերը:
Առվույտը հարստացնում է հողը ազոտով, որոշ չափով նվազեցնում է հողի թթվայնությունը, իսկ հնձված կանաչ զանգվածը, քայքայվելով, հարստացնում է հողը օրգանական տարրերով:
Առվույտը ջերմասեր բույս է, աճելու հարմարավետ օդի ջերմությունը 18-30 աստիճանն է, իսկ եթե հողում բավարար խոնավություն կա, ապա մինչև +40: Կան նաև առվույտի ցրտադիմացկուն տեսակներ:
Բազմամյա տեսակները կարող են ապրել մինչև 25 տարի:
Ցանելուց առաջ, եթե հնարավոր է, սերմերը պետք է ենթարկել սկարիֆիկացիայի: Ցանում են 0,5-1,5 սմ խորությամբ՝ կամ շարքերով, կամ էլ խառը:
Հնձում են առվույտը ծաղկելուց առաջ՝ կոկոններ առաջանալուց հետո:Հղումներ
-
ԵՐԵՔՆՈՒԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ
Երեքնուկը (լատ.՝ Trifólium) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Դաշտավարության մեջ մշակվում են բազմամյաներից՝ կարմիր Երեքնուկի, վարդագույն Երեքնուկ, միամյաներից՝ պարսկական Երեքնուկ, կամ շաբդարը (T․ resupinatum) և ալեքսանդրիական կամ եգիպտական Երեքնուկ կամ բերսիմը (T․ alexandrinum)։ Առավել տարածվածը կարմիր Երեքնուկն է։ Ունի միահար և երկհար ենթատեսակներ։ Միահարը ուշահաս Է, երկարակեցությունը՝ 3—4 տարի, մշակվում է հյուսիսային պայմաններում։ Երկհարը վաղահաս Է, երկարակեցությունը՝ 2—3 տարի։
Այգիներում կարմիր երեքնուկը ցանվում է և՛ որպես գրունտը ծածկող բույս, և՛ որպես սիդերատ: Որպես սիդերատ երեքնուկը, քայքայվելով, շատ լավ սնում է հողը հեշտ յուրացվող օրգանական տարրերով, ազոտով և կալիումով: Մյուս կողմից արմատները փխրեցնում են հողը և բարելավում կառուցվածքը, պաշտպանում են էրոզիայից:
Կարմիր երեքնուկն աճեցնում են մինչև 3 տարվա ընթացքում, վարդագույնը՝ 8, իսկ սպիտակը (գազոնների համար) մինչև 20 տարի:
Երեքնուկը խստապահանջ է հողի խոնավության նկատմամբ, բայց չի դիմանում ճահճացմանը: Կարմիր երեքնուկը լավ է աճում բերրի, քույլ թթվայնություն ունեցող ավազակավային հողերում: Մյուս տեսակները նվազ խստապահանջ են, բայց կարիք ունեն փխրուն հողի, որպեսզի հիմնականում մակերեսային արմատներին մատչելի լինեն խոնավությունն ու մթնոլորտի գազերը:
Երեքնուկը ցրտադիմացկուն է, սակայն մինուս17-ից ցածր ջերմաստիճանը կարող է բույսի մահվան պատճառ դառնալ:
Կարմիր երեքնուկը, ցանկալի է սկարիֆիկացված սերմերով, ցանում են գարնանը՝ 1-3 սմ խորությամբ:
Հնձում են երեքնուկը մինչև սերմնարանների առաջանալը՝ սածիլները տնկելուց 15, այլ մշակաբույսեր ցանելուց 20 օր առաջ:Հղումներ
-
ԿՈՐՆԳԱՆԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Կորնգանը (լատ.՝ Onobrýchis) բազմամյա կերախոտ և սքանչելի մեղրաբույս է, իսկ որպես սիդերատ մեծ արդյունավետությամբ վերականգնում է հողի բերրիությունը: Լոբազգիներին պատկանող այս բույսը հարստացնում է հողը ազոտով և այլ սննդարար մասնիկներով:
Բույսի վերգետնյա մասը ձևավորում է կանաչ զանգված, որը պաշտպանում է հողը չորանալուց, էրոզիայից և մոլախոտերից, իսկ հնձվելուց և հողին խառնվելուց հետո, հարստացնում է հողը որպես օրգանական պարարտանյութ:
Կորնգանի երկար ու ճյուղավորված արմատները հզոր ուժ ունեն՝ ճեղքում են հողի քարքարոտ շերտը, փխրեցնում են հողը խորքում և վերին շերտերին են հասցնում խորքից կորզած սննդարար նյութերը: Բարելավվում է նաև հողի ջրա և օդաթափանցիկությունը:
Կորնգանը լավ է աճում սևահողերում, բայց վատ չէ նաև ավազուտներում, քարքարոտ և այլ հողերում: Բացառություն են թթվային և բարձր գրունտային ջրերով հողերը:
Կորնգանը դիմանում է երաշտին, ուստի հեշտությամբ աճում է անտառատափաստաններում և տափաստաններում: Միայն թե ցրտադիմացկուն չէ և ոչ բավարար ձնածածկույթի դեպքում ցրտահարվում և մահանում է:
100 ք.մ.-ի վրա կորնգանի ցանքի նորման 0,8 – 1,2 կգ է: Սերմը ցանվում է 2 — 4 սմ խորության վրա, որտեղ հողի ջերմությունը պետք է լինի +6 աստիճանից ոչ ցածր:
Հնձել և հողին խառնել անհրաժեշտ է մինչև զանգվածային ծաղկելը:Հղումներ
-
ՑԱՆՔԱՅԻՆ ՎԻԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ
Ցանքային Վիկը (Vicia sativa) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույս է: Արագ ձևավորում է վերգետնյա կանաչ զանգված, ինչի համար հաճախ հենց վիկն են ցանում հիմնական մշակաբույսերի բերքը հավաքելուց հետո կամ աշնանացանից առաջ:
Վիկը, լավ անասնակեր լինելուց բացի, շատ լավ պարարտացնում ու փխրեցնում է հողը, պաշտպանում է այն էրոզիայից: Խիտ ցանքի դեպքում ճնշում է մոլախոտերի աճը: Վիկի կանաչ զանգվածի պարարտացնող ազդեցությունը համեմատելի է գոմաղբի ազդեցության հետ և պահպանվում է 4-5 տարվա ընթացքում:
Վիկը փաթաթվող բույս է, ուստի խորհուրդ է տրվում այն ցանել խառը, այնպիսի բույսերի հետ, որոնց փաթաթվելով կկարողանա բարձրանալ:
Վիկը լոլիկի աճի լավ խթանիչ է՝ համարյա կրկնակի բարձրացնում է դրա բերքատվությունը: Այսպես, ցանում են վիկը լոլիկից առաջ և տեղում, հետո հնձում են և տնկում լոլիկի սածիլը, իսկ հնձված կանաչ զանգվածը թողնում են տեղում՝ որպես ցանքածածկ:
Վիկի համար գերադասելի են բերրի հողերը, այն վատ է աճում չոր, ավազային, ճահճային ու բարձր թթվայնություն ունեցող հողերում, ինչպես նաև աղուտներում: Մանավանդ աճի սկզբնական շրջանում, ինչպես նաև կոկոնններ ու ծաղիկներ ձևավորելիս, լավ ոռոգման կարիք ունի:
Ցանում են վիկը 3-5 սմ խորությամբ, սկսած վաղ գարնանից, երբ վերանում է ցրտահարման վտանգը և մինչև աշուն: Եթե շարքերով են ցանում, ապա շարքերի միջև թողնում են 7-12 սմ տարածություն:
Հձում ու խառնում են հողի հետ կոկոններ առաջանալուց հետո՝ ծաղկելուց առաջ:
Հունձիցքսան օր անց, նույն տեղում կարելի է այլ մշակաբույսերի ցանք անել, իսկ սածիլներ կարելի կլինի տնկել հնձելուց 14 օր անց:Հղումներ
-
ԼՈՒՊԻՆԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ
Լուպինը (լատ.՝ Lupinus), ամենաարդյունավետ սիդերատներից է: Ձևավորում է մեծ կանաչ զանգված՝ հողը ազոտով համալրելու համար: Լուպինի արմատները հողի մեջ խորանում են մինչև 2 մ և շատ լավ փխրեցնում են հողն ու խորքից վերին շերտեր են հանում սնուցող տարրեր:
Ի տարբերություն այլ բույսերի, լուպինը շատ լավ է յուրացնում հողում եղած, դժվար տարալուծվող ֆոսֆատային միացումները և փոխակերպում է դրանք հեշտ յուրացվելի ձևի:
Լուպինը շատ լավ պարարտացնում է թթու, թեթև ավազակավային և ավազահողային հողերը, 100 ք.մ. մակերեսին առաջացնելով մինչև 700 կգ վերգետնյա կանաչ զանգված և մոտ 200 կգ ստորգետնյա:
Լուպինը հնձում են ծլելուց 2 ամիս անց, մինչև ծաղկելը (մինչև կոկոնների փքվելը): Հնձված զանգվածը գերադասելի է մանրեցնել և խառնել հողի վերին շերտի հետ ու ջրել, որպեսզի ակտիվ փտման գործընթաց սկսվի:
Սպիտակ (ոչ ցրտադիմացկուն) լուպինի ցանքն անում են գարնանից աշուն, իսկ դեղին և կապույտ (ցրտադիմացկուն) տեսակներինը, վաղահաս և միջնահաս մշակաբույսերը հավաքելուց հետո:
Լուպինի բոլոր տեսակներ, մանավանդ սկզբում, պահանջկոտ են հողի խոնավության նկատմամբ:
100 ք.մ.-ին ցանքի նորման է՝ մինչև 3 կգ սպիտակ և 1,5-2 կգ դեղին և կապույտ լուպինի համար: Ցանվում է մոտ 3 սմ խորությամբ, 5-15 սմ իրարից հեռու, շարքերի միջև թողնելով 15-30 սմ:
Ծլելն արագացնելու անհրաժեշտության դեպքում, սերմերը պետք է 1-2 օր թրջել:Հղումներ
-
Ոլոռը որպես սիդերատ
Ոլոռը (լատ.՝ Písum) բակլազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 6-7 տեսակ։
Ոլոռը շատ արագ է աճում, մեկ և կես ամցում մեծ կանաչ զանգված է գոյացնում, մանավանդ լավ ոռոգում ապահովելու դեպքում, կարելի է սեզոնի ընթացքում մի քանի բերք հնձել:
Ոլոռը լավ է աճում չեզոք և պարարտ գրունտում: Պահանջկոտ է հողի խոնավության նկատմամբ աճի սկզբնական շրջանում և պտուղներ ևևավորելիս:
Ոլոռը չափավոր ցրտադիմացկուն է, բայց ցրտահարությանը չի դիմանում: Որպես սիդերատ կարող է ցանվել վաղ գարնանը, կամ աշնանը՝ հիմնական մշակաբույսերից հետո:
Ցանում են 5 սմ խորությամբ, իսկ թեթև գրունտում մինչև 7 սմ խորությամբ:

Ոլոռն իր արմատներով լավ փխրեցնում է հողը ու բարելավում է հողի օդա և ջրատարությունը:
Հնձում են որպես սիդերատ ցանված ոլոռը ծաղկել սկսելուց հետո և խառնում են հողի հետ կամ թողնում որպես ցանքածածկ: Ոլոռի կանաչ զանգվածը քայքայվելով հարստացնում է հողը ազոտով և այլ օրգանական տարրերով:Հղումներ
-
Քարխոտ

Քարխոտ (լատ.՝ Symphytum), զոտուկ, թորթ, ափնիք, հայվազ, գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 30) տեսակ։
Հայաստանում՝ 3 տեսակ՝- կովկասյան քարխոտ (Symphytum caucasicum),
- կոշտ քարխոտ (Symphytum asperum)
- հայաստանյան քարխոտ (Symphytum hajastanum)։
Տարածում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի)։ Աճում է անտառներում, գետերի, լճերի, առվակների ափերին, խոնավ վայրերում, մարգագետիններում և այլն։
Պտուղն ընկուզիկ է։ Հայաստանյան քարխոտը բնաշխարհիկ է. հանդիպում է Գեղարքունիքի (Մարտունի) և Կոտայքի (Ազատ գետի ավազան) մարզերում։Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճյուղավորվող է՝ ծածկված փափուկ կամ կոշտ մազմզուկներով, բարձրությունը՝ 40-200 սմ։ Տերևները հերթադիր են, սրտաձև-կլորավուն, ձվաձև կամ երկարավուն։ Ծաղկաբույլը ոլորք է կամ հուրանանման, ծաղիկները՝ կապույտ կամ դեղին։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղն ընկուզիկ է։
Քիմիական կազմ
Պարունակում է՝
- ալանտոին – ձմռանը արմատներում կուտակվում է հսկայական քանակությամբ
- ալկալոիդներ
- վիտամին В12
- ֆլավոնոիդներ
- աղանյութեր
- բուսայուղեր
- օսլա
- սպիտակուցներ
- ինուլին
- տերպեններ
Տեսակներ
Հայտնի է մոտ 7 տեսակ
- Symphytum abchasicum Trautv.
- Symphytum asperum Lepech. [syn. Symphytum asperrimum Sims]
- Symphytum besseri Zaver.
- Symphytum caucasicum M.Bieb.
- Symphytum officinale L. [syn. Symphytum peregrinum Ledeb.]
- Symphytum popovii Dobrocz.
- Symphytum ×uplandicum Nyman = [Symphytum officinale × Symphytum asperum]
Հղումներ