Նեխուրը (անգլ.՝ Celery, ռուս.՝ Сельдерей, լատ.՝ Apium) նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի մոնոտիպ ցեղ է: Հայտնի է նաև քարավուզ անվամբ:
Հայաստանում հայտնի է մեկ տեսակ՝ նեխուր բուրավետ (Apium graveolens), որն ունի 3 տարատեսակ՝ տերևային, արմատային և տերևակոթունային։ Հայաստանում, որպես համեմունքային բույս, մշակվում է տերևային նեխուրը։
Նեխուրը դեղաբույս է. պարունակում է վիտամիններ C, PP, B1, B2, շաքարներ, եթերայուղ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղեր և այլն: Բժշկության մեջ կիրառվում է հևոցի և շնչառական ուղիների այլ հիվանդությունների ժամանակ։ Օգտագործվում է նաև տարբեր ճաշատեսակների, թթուների, պահածոների մեջ։
Category: Դեղաբույսեր
-
Նեխուր
-
Խորդենի
Խորդենին (աղավնակտուց, կռնկենի) (անգլ.՝ Geranium, Storksbills, ռուս.՝ Пеларгония, լատ.՝ Pelargonium) խորդենազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 400) տեսակ: Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել XVII դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս: Խորդենին լայնորեն մշակվում է Ալժիրում, Ամերիկայում, Իսպանիայում, Ճապոնիայում: Հայաստանում հայտնի է խորդենու 19–22 տեսակ՝ արնակարմիր, լեռնային, անտառային, ճահճային, քնքուշ և այլն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում՝ ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլուր: Մշակության մեջ տարածված է վարդագույն խորդենին, որը միամյա կիսաթուփ է՝ հզոր արմատային համակարգով:Խորդենին ջերմասեր, լուսասեր ու խոնավասեր բույս է, պահանջկոտ է հողի նկատմամբ: Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում:Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ (չնայած յուղը հիմնականում կուտակված է տերևներում): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության մեջ: Օժտված է նաև բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, անքնությունը, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն: Կանաչ զանգվածը պարունակում է աղաղանյութեր: Մեղրատու է:Խորդենին այն սենյակային բույսերի շարքին է պատկանում, որոնք բացի բուժիչ հատկություններից ունեն նաև շատ օգտակար հատկություններ: Այն հակամանրէային և հակավիրուսային նշանակություն ունի: Աշնան և ձմռան օրերին խորդենու հոտը, նրա վառ կարմիր կամ վարդագույն ծաղիկները և ժաներիզավոր տերևները կարող են բարձրացնել տրամադրությունը, նպաստել սթրեսի և հոգնածության վերացմանը:
Համարվում է, որ բույսի էներգետիկ դաշտը պահպանում է բնակարանը և իրեն խնամող ընտանիքին դժբախտություններից, տհաճ խոսակցություններից, նեղացկոտությունից, նախանձից։ Նպաստում է բնավորության լավ գծերի կատարելագործմանը։Խորդենու թուփը առանց բաժանման և տեղափոխման կարող է ծաղկել մինչև 10—15 տարի, դառնալով ավելի գեղեցիկ: Միայն 10—12 տարի հետո կերևան ծերության նշանները: Ավելի լավ է մինչ այդ ` 9—10 տարեկան թուփը բաժանել և տեղափոխել թարմ հողի մեջ: Խորդենին սիրում է մոխիր և ճիշտ ջրվել: Ծաղիկների թառամելուց հետո հարկավոր է կտրել դրանց ցողունները:Հղումներ
-
Եղեսպակ
Եղեսպակը (անգլ.՝ Sage, ռուս.՝ Шалфе́й, լատ.՝ Salvia) շրթնածաղկավորների (Lamiaceae) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ է։ Հայտնի է Եղեսպակի 700-ից ավելի տեսակ: Պարտեզներում և տանը՝ որպես սենյակային բույս ամենատարածվածը Եղեսպակ դեղատուն է (լատ.՝ Salvia officinalis):Եղեսպակի տեսակների մեծամասնության համար գերադասելի են թեթև, պարարտ, նորմալ թթվայնությամբ հողերը (5,5- 6,5 pH): Լավ կլինի տնկել պարտեզի լավ լուսավորված հատվածում: Հողը, որտեղ գարնանը պետք է տնկվի Եղեսպակ, հարստացնում են փտած գոմաղբով կամ կոմպոստով:
Եղեսպակը իր տեղում կարող է աճել մինչև 8 տարի:
Սերմերը լավ ծլողունակություն ունեն, ուստի կարելի է տաքերն ընկնելուն պես ցանել բաց գրունտում՝ առանց սածիլավորման, կամ խոր աշնանը՝ մինչև ձնածածկ:
Սերմերը ցանում են մինչև 2 սմ խորությամբ, միմյանցից 20-30 սմ հեռու:
Տնկելուց մեկ տարի անց Եղեսպակը էտելով նորացնում են (ճյուղերը կտրում են հողից 10 սմ բարձրության վրա):
Եղեսպակը երաշտադիմացկուն է, սակայն խոնավությունն է ապահովում, որպեսզի տերևները հյութալի ու քնքուշ լինեն:
Ջրում են լավ, բայց ոչ շատ հաճախ: Ջրախեղդ վիճակն անընդունելի է:
Բերքահավաքն անում են ծաղկման շրջանում: Թարմ տերևները կարելի է ուտել կամ օգտագործել որպես թեյի հավելված ու ուտեստի համեմունք: Կարելի է նաև փնջեր կապել և չորացնել մութ, տաք, չոր ու լավ օդափոխվող տեղում:Ինչպես աճեցնել Եղեսպակը, որպես սենյակային բույս
Որպես բազմամյա աճեցվում է միայն Եղեսպակ դեղատուն, իսկ մյուս, դեկորատիվ տեսակները ստիպված ենք ցանել ամեն տարի:
Հասուն Եղեսպակի համար անհրաժեշտ է 1,5 լիտրից ոչ պակաս տարողությամբ ծաղկաման: Իսկ ցանել ու մինչև 6 ամիս պահել կարելի է փոքրիկ պլաստիկ կամ թղթյա բաժակների մեջ:
Լավ խնամքի դեպքում, բազմամյա Եղեսպակը առնվազն 5 տարի կապրի ձեր պատուհանագոգին:- Ծաղկամանի հողը պետք է պարարտ լինի, իսկ ծաղկամանը ունենա լավ դրենաժ: Եթե ուզում եք օգտագործել պարտեզի հողը, ապա անպայման ախտազերծեք այն:
- Ծաղկամանը կարող է լինել ցանկացած տիպի:
- Ջրել ոչ շատ հաճախ, բայց առատ, որպեսզի հողակույտը ամբողջովին թրջվի:
- Ցանելուց առաջ սերմերը կարելի է 24 ժամ խոնավացնել բամբակի կամ բամբակյա կտորի մեջ:
- Եղեսպակը լավ է տանում կիսաստվերը, սակայն կորցնում է եթերայուղերը: Լավագույն պայմանն է երբ օրական 6-8 ժամ արևի լուսավորություն կա:
- Եղեսպակը չի սիրում միջանցքահովեր:
- Լավ կլինի ամիսը մեկ անգամ ցնցուղի տակ լվանալ Եղեսպակի թուփը:
Եղեսպակը սենյակում աճեցնելը դժվար չէ, այն պահանջկոտ բույս չէ: Կարևոր է, որ ջրախեղդ չարվի, ջրվի ոչ շատ հաճախ, բայց առատ և լինի ցրված լույսի ներքո՝ ոչ Արևի ուղղակի ճառագայթների ներքո կեսօրին:
Որպեսզի Եղեսպակտ լավ ճյուղավորվի, 40-50 օրը մեկ պետք է կտրատել ընձյուղները, սակայն օգոստոսին, ծաղկելուց առաջ էլ չկտրատել:Հղումներ
-
Անանուխ
Անանուխը (Նանա, անգլ.՝ Peppermint, ռուս.՝ Мята перечная, լատ.՝ Mentha Piperita L.) շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս է։ Անանուխի բոլոր տեսակներին բնորոշ է սուր հոտավետ հոտ, նրանցից մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ մենթոլ։Guide to Favorite Mint Varieties
Not all mints taste the same. If you’re planting all of these, space them as far apart as possible to avoid cross-pollination.
Apple mint (Mentha suaveolens) combines a fresh apple flavor with mint, as you would expect from its name. Zones 5-10
Chocolate mint (Mentha x piperita ‘Chocolate’) has a subtle chocolaty taste and scent. Zones 5-9
Lemon mint (Mentha x piperita f. citrata) offers citrusy undertones. Zones 5-9
Peppermint (Mentha x piperita) comes in many cultivars. Zones 3-8
Spearmint (Mentha spicata) comes in many cultivars, including ‘Kentucky Colonel’, which has large, flavorful leaves. Zones 5-10Անանուխի տեսակները
Վայրի անանուխ
(անգլ.՝ Wild Mint, Field Mint, Corn Mint, ռուս.՝ Полевая мята, Луговая мята, լատ.՝ Méntha arvénsis)
Наиболее известная в России мята луговая или Mentha arvensis. Этот вид в качестве дикороса можно увидеть в странах Европы и почти повсеместно в нашей стране от ее западных границ до Дальнего Востока. Этот вид также называют мятой благородной или лапландской.
Масло, получаемое из культуры, содержит от 60 до 92% ментола. Несмотря на это вкус луговой мяты мягкий, что позволяет использовать листья и верхушки побегов в кулинарии и медицинских целях. Стебли этого многолетнего вида вырастают до 80-сантиметровой высоты. Корневища, как у родственных растений, ползучие, мощные. Цветы имеют розоватую или сиреневую окраску, мелкие, собранные на расположенных вдоль стебля ложных мутовках. Пора цветения мяты луговой начинается в июне и завершается только в октябре.Կատվի անանուխ
(անգլ.՝ Catmint, ռուս.՝ Кошачья мята, լատ.՝ Nepeta Cataria)Ջրային անանուխ
(ռուս.՝ Водная мята, լատ.՝ Méntha aquaticas)
Душистая мята — Mentha suaveolens
Японская мята — Mentha japonica
Лесная мята — Origanum vulgareՊարտեզային անանուխի տեսակները
Сорта садовой мяты
Мята перечная
Мята перечная — Méntha piperitaԳանգուր անանուխ Мята кудрявая
Мята кудрявая — Mentha spicata crispaМята шоколадная
Мята шоколадная — Mentha piperita ChocolateԱնանուխ մեքսիկական
(անգլ.՝ Purple giant hyssop, ռուս.՝ Лофант, Мята мексиканская, լատ.՝ Agastache scrophulariifolia)
Лофант, мята мексиканская(лат. Agastache) — лечебная ароматическая культура. Отличный медонос. Настойку лофанта используют для выведения из организма токсинов и шлаков, как средство предупреждающее старение сосудов, нормализует артериальное давление. Из высушенного лофанта делают подушечки для спокойного сна, от головных болей. Используется в свежем и сушеном виде для ароматизации салатов, мясных, рыбных блюд, напитков. Обладает высокими бактерицидными свойствами, является иммуностимулятором соперничающим с женьшенем.
Многолетнее растение высотой до 1,5 м.
Не очень хорошо переносит суровые зимы, но при качественном сухом укрывании успешно зимует в средней полосе, самосеется. Погибшие экземпляры легко восстановить, посеяв семенами. Можно за зиму кустик выкапывать и держать как горшечную культуру, можно попробовать зимовку в подвале.
В средней полосе семена лучше высевать на рассаду в феврале-марте. Семена требуют предварительную стратификацию. Семена необходимо посеять на глубину не более 0,5 см, посыпать снегом, затем засыпать тонким слоем земли, накрыть стеклом и убрать в холодильник (температура +5+7 оС) на 10 дней. Затем переносят в комнатные условия. всходы появляются на 10-14 день. Если этого не произошло, нужно повторить методику холод-тепло. В фазе 3-х настоящих листьев сеянцы пикируют в отдельные горшочки, в открытый грунт высаживают после угрозы заморозков.
Предпочитает солнечные места, легкую полутень, рыхлую нейтральную почву, подкормку слабым раствором золы.
В средней полосе России, Урале и Западной Сибири для успешной зимовки необходимо обеспечить легкую почву, дренаж и сухое укрытие на зиму. Застойных весенних вод растение не переносит. Нужно не позднее середины сентября срезать надземную часть растения, оставив стебли высотой 10-12 см, для того чтобы проснулись корневые почки, которые хорошо зимуют. На одном месте может расти 5-6 лет.Посадка мяты
Сажать мяту нужно весной в апреле или летом, в начале августа. Учитывайте, что она очень быстро разрастается и может выживать другие растения.
Мята предпочитает рыхлые плодородные почвы с достаточным количеством света. Расти может и на известковых почвах, но аромат будет не слишком сильным.У меня мята растет совсем в тени, меж берез, туй, беседки и пруда. Удобрялась почва там достаточно давно, но на мяте это пока не отразилось. Хорошо себя мята чувствовала и между деревьев облепихи. Тяжелые глинистые почвы с застоем воды мята не переживет.
Участок под посадку нужно очистить от сорной травы и внести органические и минеральные удобрения (обычно вношу согласно схеме на упаковке). Если местность сырая, необходимо сделать гряды выше, чтобы влага лучше испарялась, если же земля, наоборот, быстро сохнет, делайте низкие гряды, чтобы вода дольше задерживалась в них.
После посадки мяту нужно полить. Когда я сеяла ее семенами, я проливала бороздку в гряде, сеяла семена и присыпала землей, немного мульчируя.
Размножение мяты
Самый популярный метод у садоводов-любителей, конечно же, семенной. Сеять мяту можно сразу в грунт, а можно посадить дома в горшочках и потом высадить в огород или оставить в горшочках.
Мята также хорошо размножается корневыми черенками с почкой возобновления, когда на них уже около 5 листьев. Отрезанные черенки кладутся в гряды и присыпая землей, поливаются, через небольшой промежуток времени они укоренятся. Такой способ хорош для передачи свойств вида и сорта.
Уход за мятой
Основной уход за мятой заключается в прополке сорняков, рыхлении почвы, поливе. Свою мяту я поливала 2 раза в месяц в течение лета.
Подкормка азотно-фосфорными удобрениями в период вегетации лишней не будет.
Раз в три года посадку стоит повторить, потому что сорная трава способствует выпадению растений мяты.
Осенью почву стоит получше замульчировать сухой землей или укрыть лапником, соломой.
Сбор и хранение мяты
Мяту собирают уже в первый год посадки. Перед цветением сорвите листики мяты для сушки, в этот период листья наиболее насыщены полезными веществами. Сушить нужно в пучках в тени. Мы обычно сушим на чердаке под потолком. Такая мята сохранит вкус и аромат в течении всей зимы.
При желании можно лакомиться и свежей зеленью, для этого ее нужно срезать промыть и положить на тонкую влажную ткань в контейнер в холодильник, я кладу без ткани, но храню при температуре 0°.
Источник: http://www.7dach.ru/SilVA/myata-2010.htmlՏես նաև “Անանուխ կիտրոնային“ հոդվածը:
Հղումներ
- Անանուխ: Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից:
- Peppermint. From Wikipedia, the free encyclopedia.
- How to Grow Mint.
- Мята перечная. Материал из Википедии — свободной энциклопедии.
Purchase from Richters Seeds
Menthol Mint (Mentha spicata) Seeds
Korean Mint (Agastache rugosa) Seeds
Mountain Mint (Pycnanthemum pilosum) Seeds -
Մեղրախոտ
Մեղրախոտը (անգլ.՝ Candyleaf, Sweetleaf, Sugarleaf, ռուս.՝ Стевия медовая, Медовая трава, լատ՝ Stevia rebaudiana Bertoni) բազմամյա խոտաբույս է:
Հայրենիքը՝ Հարավային և Կենտրոնական Ամերիկաներն են:
Վայրի վիճակում աճում է կիսչորային կլիմա ունեցող դաշտավայրերում ու լեռնային շրջաններում:
Կիրառվում է սննդարդյունաբերությունում, դեղագործությունում և կոսմետիկայում:- Մեղրախոտում գտնվող ստեվիոզիդը (ստեվիայի էքստրակտ) քաղցրությամբ 200-300 անգամ քաղցր է շաքարից, սակայն ունի մինիմալ կալորիա;
- Չի բարձրացնում արյան մեջ շաքարի պարունակությունը, ավելին` խթանում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրությունը;
- Ունի հակամիկրոբային, հակասնկային ազդեցություն;
- Ամրացնում է իմունային համակարգը, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման ընթացքը` դարձնելով կյանքն ավելի առույգ և երկարատև;
- Չի վնասում ատամների էմալը;
- Կայուն է բարձր ջերմաստիճանի (մինչև 200°C), թթուների, հիմքերի նկատմամբ;
- Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի, տոքսինների, ծանր մետաղների, ռադիոնուկլիդների մակարդակը;
- նպաստում է նիկոտինային և ալկոհոլային կախվածության վերացմանը;

Հղումներ
- Հայկական մեղրախոտ:
- Մեղրախոտ (Stevia)՝ հզոր դեղաբույս և շաքարը փոխարինող բնական միջոց:
- Stevia rebaudiana. From Wikipedia, the free encyclopedia.
- Стевия медовая. Материал из Википедии — свободной энциклопедии.
-
Երիցուկ
Երիցուկը (անգլ.՝ Chamomile, ռուս.՝ Ромашка, լատ.՝ Matricária) բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։Հղումներ
-
Եղինջ

Եղինջ (անգլ.՝ Urtica, ռուս.՝ Крапива, լատ.՝ Urtica), կծան խոտ, կճան մրմռուկ, աղինջ, դաղդղան, դարդահան, եղինջազգիների (Urticaceae) ընտանիքի միամյա և բազմամյա, եղինջ երկտուն (Urtica dioica L.), հազվադեպ՝ եղինջ այրող
(Urtica urens L.) միատուն բույսերի ցեղ։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում։
Ի՞նչ կա եղինջի մեջ
100 գրամ եղինջում կա.
- Սպիակուց – 3.7 գ
- Ածխաջրեր – 5.4 գ
- Ճարպեր – 0.5 գ
- Ձուր – 85 գ
- Բջջանյութ – 3.1 գ
- Մոխիր – 2 գ
Վիտամիններ
- Վիտամին А – 1.15 մգ
- Վիտամին В1 – 0.2 մգ
- Վիտամին В2 – 0.16 մգ
- Վիտամին В4 – 17.4 մգ
- Վիտամին В5 – 0.3 մգ
- Վիտամին В6 – 0.1 մգ
- Վիտամին В9 – 30 մկգ
- Վիտամին С – 333 մգ
- Վիտամին К – 498.6 մկգ
- Վիտամին Е – 0.8 մգ
- Վիտամին H – 0.5 մկգ
- Նիացին – 0.39 մգ
Մակրոտարրեր
- Կալցիում – 481 մգ
- Կալիում– 334 մգ
- Մագնիում – 57 մգ
- Նատրիում – 80 մգ
- Լուսածին (ֆոսֆոր) – 71 мг
- Քլոր – 150 мг
Միկրոտարրեր
- Երկաթ – 1.64 մգ
- Պղինձ – 76 մկգ
- Մարգանեց – 779 մկգ
- Սելեն – 0.3 մկգ
- Ցինկ– 0.34 մգ
Կալորիականությունը՝ մոտ 42 կկալ
Եղինջը դեղաբույս է
Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Հունդը անճիրա անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամային քարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով, մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչառական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ։ Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում։
Եղինջից պատրաստված թեյը կամ եփուկը թեթևացնում են դաշտանի ցավերը և մեղմում են արնահոսությունը:
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ։Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։
Եղինջը որպես ուտեստ
Եղինջ ուտելուց բարձրանում է հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ, ինչպես նաև շատանում է էրիտրոցիտների քանակը:
Եղինջի ընձյուղներից պատրաստում են համեղ սալաթներ, ապուրներ, կոտլետներ, թեյեր, վիտամինային կոկտեյլներ…Եղինջը որպես պարարտանյութի հիմք
Եղինջից պարարտանյութ պատրաստելը դժվար չէ՝ վերգետնյա մասերը լցնում են ջրի մեջ և սպասում մինչև եփ գա:
Թուրմը պատրաստելիս պետք է հետևել հետևյալ կանոններին.- Ընձյուղներն հավաքում են մինչև սերմերի գոյանալը;
- Բույսը պետք է առողջ ու անվնաս լինի;
- Թուրմը պետք է շաբաթական 2-3 անգամ խառնել;
- Թուրմը ավելի լավ է պատրաստել արևի տակ, քանի որ բարձր ջերմությունները արագացնում են խմորման գործընթացը;
- Խմորումն արագացնելու համար կարելի է լուծույթին, որպես կատալիզատոր, խմորիչ (դրոժ), կամ նախորդ անգամ պատրաստվածից մի փոքր մերան ավելացնել;
- Մերանը կարելի է երկար ժամանակ պահել պլասիկ անոթի մեջ, ձմռանը տաք տեղում;
- Թուրմով սնուցումն անել երկու շաբաթը մեկ անգամ: Սնուցումից հետո բույսերը պետք է լավ ջրել:
Թուրմի վատ հոտից կարելի է ազատվել եթե հեղուկի մեջ գցել Կատվախոտի (валериана лекарственная) արմատ:

Եղինջի թուրմի պատրաստման բաղադրատոմսեր
Եղինջի թուրմի հիմքով պատրաստվող պարարտանյութերի տարբեր բաղադրատոմսեր կան, որոնք նախատեսված են տարբեր բույսեր սնուցելու համար:
Եղինջից ու հացից պատրաստված պարարտանյութ
Ջրի մեջ լցնում են եղինջի վերգետնյա մասեր, հացի, բուլկեղենի, պաքսիմատի մնացորդներ և խմորիչ (թթխմոր, դրոժ): Լուծույթը խմորում են 3-5 օր:
Տակառը, որում պատրաստվում է թուրմը պետք է լցված լինի եղինջի թփերով 3/4-ով, ծածկվի նույն բարձրությամբ ջրով, որպեսզի եռ գալու ընթացքում թուրմը չթափվի:
Պատրաստի թուրմը քամում են և, բույսերը սնուցելուց առաջ, բացում ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ:Եղինջից և կաթնուկից պատրաստված պարարտանյութ
Պատրաստման ձևը նույնն է, ինչ վերը նկարագրվածը: Կաթնուկը և եղինջը հավաքում են մինչև սերմեր առաջանալը, մի քիչ չորացնում են, կտրատում ու լցնում տակառի մեջ: Լուծույթը խմորում են 4-5 օր: Պատրաստի թուրմին կարելի է փայտի մոխիր ավելացնել:
Բացի Կաթնուկից, լուծույթի մեջ կարելի է թորել հետևյալ բույսերի կանաչ զանգվածը՝- Լոլիկի հեռացված, ավելորդ ընձյուղները;
- Հովվամախաղ;
- Քարխոտ;
- Օշինդր;
- Հազարատերևուկ;
- Սիզախոտ, արմատների հետ;
- Տատրակ;
- Երիցուկ:
Ցուցակից երևում է, որ պարտեզի համարյա բոլոր մոլախոտերը կարելի է օգտագործել: Բայց կան բույսեր, որոնք չի կարելի օգտագործել: Դա Պատատուկ դաշտայինն է, այն թունավոր է, ինչպես նաև հացազգիները, որոնք կարող են վնասակար, սպիրտ պարունակող միացություններ գոյացնել:
Մեթանային խմորման եղանակը
Վերը նշված պատրաստման եղանակները կարելի է կատարելագործել՝ եռման շրջանում ռետինե թաղանթով հերմետիկ փակելով տակառը, ինչը թույլ կտա առավելագույնս պահպանել ընթացքում առաջացող նյութերը, օրինակ ազոտը:
Մեթանային խմորումը ընթանում է մոտ 2 շաբաթ:Որ բույսերի համար է օգտակար եղինջից պատրաստված թուրմը
Եղինջից պատրաստված թուրմը օգտակար է համարյա բոլոր բույսերի համար:
Ելակի համար շատ օգտակար է եղինջից և հացից պատրաստված թուրմը՝ հեշտ յուրացվող կալիումի և ազոտի շնորհիվ: Կալիումը քաղցրեցնում է պտուղները, իսկ ազոտը բույսի ընդանուր սնուցման համար է:Եղինջի թուրմով ջրված հողում շատանում են Անձրևավորդերը:
Լոլիկի, տաքդեղի, կաղամբի, վարունգի համար էլ ազոտի, կալիումի և կալցիումի առկայությունը շատ օգտակար է: Սնուցումն անում են 2 շաբաթը մեկ անգամ:
Ուշադրություն: Սնուցման համար պատրաստված թուրմը պետք է առնվազն 1 շաբաթվա խմորում անցած լինի: Այլապես կարող է վնաս հասցնել բույսերին:Ծաղիկներն էլ են պարարտացնում եղինջի թուրմով, սակայն առանց խմորիչի են պատրաստում, քանի որ շատ ծաղիկներ լավ չեն տանում խմորիչի առկայությունը:
Որ բույսերը պետք չէ սնուցել եղինջի թուրմով
Եղինջի թուրմը բացասաբար է ազդում սոխի, սխտորի և բոլոր բակլազգիների վրա:
Եղինջի օգտագործման այլ ոլորտներ
Եղինջի տերևներից ստանում են կանաչ ներկ, իսկ կոճղարմատից` դեղին ներկ: Ցողուններից՝ թուղթ, բարձրորակ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։
Հղումներ
-
Նարդոս


Նարդոսը (անգլ.՝ Lavender, ռուս.՝ Лаванда, լատ.՝ Lavandula) շրթնածաղիկների ընտանիքի խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ է։ Հայտնի է նարդոսի ավելի քան 25 տեսակ՝ տարածված գլխավորապես միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում և Պակիստանում։ Տերևները նշտարաձև են, խավոտ, ծաղիկները ունեն յուղային գեղձիկներ, երկնագույն են, կապույտ, մանուշակագույն, ծաղկաբույլնրում հավաքված։ Նարդոսի որոշ տեսակներ (Lavandula spica, Lavandula latifolia և այլն) արժեքավոր եթերայուղային բույսեր են և վաղուց ի վեր օգտագործվում են բժշկության և օծանելիքի արտադրության մեջ։ Նարդոսի նեկտարն ու բուրմունքը շատ գրավիչ են մեղուների և թիթեռների համար: Բացի լավ մեղրատու լինելուց, Նարդոսը պահանջկոտ բույս չէ, դիմանում է երաշին և հազվադեպ է վնասվում վնասատուներից:

Անգլիական Նարդոսը (լատ.՝ Lavándula angustifólia) նաև արժեքավոր դեղաբույս է:
Մոտ 25 տեսակ կա Նարդոս ցեղում: Դրանցից առավել տարածված են.
Անգլիական Նարդոսը (Lavandula angustifolia, L. officinalis). Ըստ էության, Նարդոս ասելիս, հենց այս բույսը ի նկատի ունեն: Ոչ պահանջկոտ, ցրտադիմացկուն (ձմռանը ծածկի տակ), մինչև 1 մ բարձրությամբ և լայնքով թուփ է Անգլիական Նարդոսը՝ ոչ մեծ, նեղ, գորշականաչավուն տերևներով: Ողջ թուփը բուրում է շատ հաճելի բուրմունքով և շատ արժեքավոր է որպես բուրմունքի հումք և դեղաբույս: Ծաղկում է հունիս-հուլիսին: Հանրահայտ տարատեսակներ են՝ Alba (սպիտակ), Rosea (վարդագույն), Hidcote (մուգ մանուշակագույն), Beechwood Blue (երկնամանուշակագույն), Imperial Gem (մուգ մանուշակագույն), Little Lottie (բաց վարդագույն, գաճաճ՝ 30 սմ բառձրության), Nana Alba (սպիտակ, գաճաճ՝ 30 սմ բառձրության), Munstead (երկնամանուշակագույն), Melissa Lilac (մանուշակագույն, խոշոր ծաղիկներով):
Նարդոս Լայնատերևը (Lavanluda latifoliaա) Անգլիական Նարդոսից ավելի բուրումնվետ է և, ի տարբերություն վերջինիս, ցողունի վրա մեկի փոխարեն ունի 3 ծաղկաբույլ:

Հիբրիդային Նարդոսը (Lavanluda х intermedia) Անգլիականի և Լայնատերևի բնական հիբրիդ է: Շատ գեղեցիկ է, ունի մինչև 2 մ բարձրություն ու նեղ արծաթավուն տերևներ: Տարածված է Միջին և Հարավային Եվրոպայի այգիներում, նվազ ցրտադիմացկուն է: Հիբրիդային Նարդոսի ծաղկաբույլերը ավելի խոշոր ու երկար են: Ծաղկում է Անգլիական Նարդոսից ավելի ուշ՝ հուլիսին: Հիբրիդային Նարդոսից ստացված եթերային յուղն էլ որակային տարբերություն ունի: Ունի տարատեսակներ՝ Arabian Night (մուգ մանուշակագույն), Grosso (բաց մանուշակագույն, շատ մեծ ծաղիկներով):

Ֆրանսիական Նարդոսը (Lavanluda stoechas, pedunculata) հիմք է հանդիսացել յուրահատուկ ծաղիկներով մի շարք բարձրարժեք դեկորատիվ ենթատեսակներ ստեղծելու համար: Սելեկցիայի արդյունքում, այսօր հանդիպում են մանուշակագույն, բաց մանուշակագույն, վարդագույն, մուգ կարմիր, կանաչ և սպիտակ գույնի ծաղիկներով Ֆրանսիական Նարդոսի տարատեսակներ: Ֆրանսիական Նարդոսն էլ ունի ուժեղ բումունք, սակայն ոչ նույնքան հաճելի, որքան Անգլիականինն է: Ծաղկում է մյուս տեսակներից շուտ՝ մայիսին ու շարունակում է մինչև հուլիս: Ամառվա վերջում կարող է նորից ծաղկել: Ծրտադիմացկուն չէ, ուստի հիմնականում աճեցվում է որպես սենյակային բույս:
Ատամնաձև Նարդոսը (Lavanluda dentata) ջերմասեր, փափուկ արծաթավուն տեևներով և բավականին մեծ ծաղիկներով, կոմպակտ կիսաթուփ է: Ծաղկում է հուլիսին: Ունի լավ բուրմունք և շատ դեկորատիվ է: Քանի որ ցրտերին չի դիմանում, աճեցնում են որպես սենյակային բույս: Առանձնապես տարածված է բաց մանուշակագույն ծաղիկներով Royal Crown տեսակը:
Հիբրիդային Թավշյա
Նարդոսը (Lavandula x chaytorae, Velvet Lavender) Անգլիական և Բրդոտ (Lavandula lanata) Նարդոսների հիբրիդ է: Արծաթավուն տերևներով գեղեցիկ բույս է: Չափավոր ցրտադիմացկուն է: Եվրոպայում տարածված են Gorgeous և Sawyers տեսակները:Աճեցումը տանը և այգում
Նարդոսը գերադասում է աճել բաց, արևկող տեղերում, լավ դրենաժով, թեթև, չեզոք կամ հիմքային հողերում:
Լայնատերև Նարդոսն ամենադիմացկուն ու ոչ խստապահնքժջն է: Կարող է աճել կիսաստվերում ու թույլ թթվայնություն ունեցող գրունտում:
Ֆրանսիական և Ատամնաձև Նարդոսի ծաղկաթաղարները պետք է տեղադրել սենյակի ամենալուսավոր տեղում:
Անգլիական Նարդոսը աճեցնում են բաց գրունտում, բայց ձմռանը պետք է ծածկի տակ առնել, սակայն այնպես, որ եղանակի տատանման դեպքում, ավելորդ խոնավությունից չնեխի:
Նարդոսը երաշտադիմացկուն է: Հասուն, լավ արմատավորված բույսերը ոռոգման կարիք չունեն:
Նարդոսը լավ է ընդունում կալիում պարունակող պարարտանյութերը: Իսկ ազոտով հարուստ պարարտանյութեր ու գոմաղբ տալ պետք չէ, քանի որ դրանց ազդեցությամբ, ծաղկելուն խանգարելով, գոյանում է առատ, բայց թույլ կանաչ զանգված:
Գարնանը և աշնանը օգտակար է Նարդոսին բուկ տալ և ցանքածածկել: Դա կնպաստի հին բնից նոր շյուղեր առաջանալուն:
Նարդոսը շատ երկարակյաց չէ, բնության մեջ ապրում է մոտ 10 տարի: Որպես մշակաբույս, պարբերաբար էտելով ու թուփը թարմացնելով կարելի է այդ ժամկետը երկարաձգել: Ոչ շատ խոր էտում պետք է անել ծաղկելն ավարտելուց անմիջապես հետո, իսկ սեզոնի վերջում ևս մեկ, ավելի խորը էտով կարելի է էապես կարճեցնել ճյուղերը, թողնելով, սակայն, 4-5 նոր աճած կանաչ ճյուղ: Չի կարելի էտել Նարդոսը ավելի խորը, քան արդեն փայտացած ճյուղերի հատվածը: Դրանից բույսը կարող է մահանալ:
Ոչ հաճախ Նարդոսին վնասում է գորշ փտախտը (серая гниль, лат. Botrytis cinerea): Դրանով ախտահարված բույսերը այրում են: Երբեմն Նարդոսի վրա իրենց ձվադրումն են անում փրփրող կոչվող (пенницы, լատ.՝ Aphrophoridae) վնասատուները: Գիշատիչներից պաշտպանելու համար դրանք իրենց ձվերը պատում են փրփուրով, ինչը փչացնում է բույսի տեսքը բայց չի վնասում: Փրփուրի այդ կաթիլները կարելի է պարզապես լվանալ ջրի շիթով:Նարդոսի բազմացումը
Ամենահեշտ բազմացման ձևը բույսի ճյուղը թեքելով ու հողին սեղմելով արմատավորելն է: Ճյուղերից մեկը պարկեցնում են գետնին, վրան հող են լցնում և որևէ ծանր բան դնում՝ որ չշարժվի: Լցված հողը պետք է միշտ խոնավ պահել ու մի քանի ամսից այդ տեղում Նարդոսը կարմատակալի: Կմնա միայն կտրել արմատակալած ճյուղը մայր բույսից ու իր հողագնդով վերատնկել նոր տեղում:
Կարելի է բազմացնել Նարդոսը նաև չյուղի փայտացած մասի կտրոններով կամ պարզապես պոկած, ամբողջական ճյուղով: Աշնանը բույսից պոկված ճյուղը պետք է պարզապես խրել հողի մեջ ու սպասել մինչև գարուն, երբ կունենաք նոր արմատակալած թուփ, որը կծաղկի նույն ամռանը:
Իսկ սերմերով Նարդոս բազմացնելը դյուրին չէ: Սերմերը պետք է ստրատիֆիկացնել: Ստրատիֆիկացնելու համար սերմերը պետք է դնել խոնավ հողով լցված փոքրիկ արկղի մեջ, արկղը, իր հերթին, դնել ցելոֆանե տոպրակի մեջ, իսկ տոպրակը դնել ու 2 ամիս պահել սառնարանի ներքևի բաժանմունքում: Երբ սերմերը ծիլ տան, արկղը պետք է հանել ու դնել լուսավոր ու տաք տեղ, օրինակ, լուսամուտի գոգին:Նարդոսը այգում և տանը
Նարդոսը շատ լավ է դիտվում ինչպես ցանկացած ոճի այգում, այնպես էլ քաղաքի կամ պատշգամբի կանաչապատման մեջ: Նույնիսկ ոչ շատ բարձր, կենդանի ցանկապատ կարելի է ստանալ Նարդոսից:
Խորհուրդ է տրվում Նարդոսը տնկել կամ ծաղկամանով տեղադրել այգու ճեմուղիների երկայնքով, դռների մոտ, քանի որ հպումներից Նարդոսը սկսում է բուրել:
Համարվում է, որ Նարդոսի ուժեղ հոտը շփոթեցնում է վնասատու միջատներին: Այդ է պատճառը, որ այն հաճախ աճեցնում են բանջարաբոստանային մշակաբույսերի կողքին:
Նարդոսը լավ է դիտվում տարբեր բույսերի կողքին, առանձնապես հաճախ են ստեղծում վարդերի հետ կոմպոզիցիաներ:Հղումներ
-
Չերվիլ

Չերվիլը (լատ.՝ Anthriscus cerefolium) հովանոցավորների (նեխուրազգիների) (Umbelliferae, Apiaceae) երկշաքիլ բույսերի ընտանիքին պատկանող միամյա, հոտավետ խոտաբույս է: Շատ նման է մաղադանոսին: Համն էլ ունի մաղադանոսի և անիսոնի երանգներ: Օգտագործվում է որպես համեմունք և դեղաբույս: Որպես համեմունք օգտագործում են թարմ վիճակում, քնի որ չորացված չերվիլը կորցնում է հոտը: Երկար պահպանելու համար կարելի է սառեցնել:
Աճեցման առանձնահատկությունները
Ավելի հեշտ աճեցվող բույս դժվար գտնվի: Չերվիլը պահանջկոտ չի հողի նկատմամբ, ունակ է աճել ստվերում և չի վախենում կարճատև ցրտահարումներից: Բնականաբար, պարարտ հողում ավելի լավ է աճում ու ավելի շատ կանաչ զանգված է ձևավորում:
Հետաքրքիր է, որ ամռան վերջում ցանված չերվիլը կարող է բարեհաջող ձմեռել ձյան տակ: Իսկ ամռան շոգին, հակառակը, վատ է աճում, ուստի գարնանը ցանում են ստվերում կամ կիսաստվերում:
Բավարար լուսավորություն և ջերմություն ապահովելով չերվիլը շուրջ տարին կարելի է աճեցնել նաև տանը, օրինակ, լուսամուտի գոգին:Երբ ցանել

Չերվիլի սերմերը սև են, մանր ու երկարավուն: Մոտ չորս տարի պահպանում են ծլողունակությունը: Կարելի է աշնանացան անել կամ ցանել վաղ գարնանաը: Ցանելուց հետո չերվիլը հասնում է 4-6 շաբաթվա ընթացքում: Որպես կանոն կտրում են թփի ողջ կանաչ մասը, քանի որ նոր ծիլեր համարյա չեն առաջանում: Որպեսզի այգում միշտ թարմ բերք լինի, 2-3 շաբաթը մեկ նոր ցանք են անում:
Սերմը ցանում են 0,5 սմ խորությամբ, առաջին ծիլերը հայտնվում են 2-3 շաբաթից: Երբ ծիլերը հասնում են 5 սմ բարձրության նոսրացնում են այնպես, որ առնվազն 15 սմ իրարից հեռու լինեն:
Խնամքը բարդ չէ ՝ անհրաժեշտ է պարբերաբար փխրեցնել հողը և ջրել:
Անբավարար խոնավության և ուժեղ շոգին չերվիլի տերևները շուտ կոշտանում են և բույսը արագ ծաղկում է: Բազմաթիվ հասած սերմերը թափվում են քետնին և առատ ինքնացանք անում: Եթե պետք է հավաքել սերմերը, ապա ցողունները կտրում են երբ սերմերը սկսում են գորշանալ և թողնում են հասնեն ու չորանալ ստվերում:Չերվիլը որպես դեղաբույս
Կիրառվում է որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող, մարսողությունը բարելավող, միզամուղ, ինչպես նաև հակաբորբոքային միջոց՝ շնչառական ուղիների հիվանդության և դեղնախտի դեպքում:
Հղումներ
-
Վաղենակը որպես սիդերատ
Վաղենակ, (նարգիզ) (անգլ.՝ Marigold, ռուս.՝ Календула, լատ.՝ Calendula), աստղածաղկազգիներ (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ։
Հայաստանում էնդեմիկ է 1 տեսակ՝ պարսկական (լատ.՝ calendula persica)։ Վաղենակ դեղայինը (լատ.՝ Calendula officinalis) և՛ դեղաբույս է, և՛ շատ տարածված, 20-75 սմ բարձրությամբ դեկորատիվ ծաղիկ է, որը կարելի է օգտագործել նաև որպես սիդերատ:
Հայտնի է, որ վաղենակը վանում է թիթեռներին ու տիզերին, իսկ թրաշուշանների հետ աճողը կարող է փրկել վերջիններիս բշտիկոտներ կոչվող վնասատուներից:
Վաղենակի դեղայինի կազմում կան եթերային յուղեր, ֆիտոնիցիդներ, դաբաղող նյութեր ու մեծ քանակությամբ միկրո և մակրոէլեմենտներ: Այդ օգտակար տարրերով հագեցած, երիտասարդ, կանաչ ծիլերը՝ հնձվելուց ու հողին խառնվելուց հետո, հողում մնացած արմատներով հանդերձ, քայքայվելով, լավ սննդարար միջավայր են ստեղծում:
Որպես ցանքածածկ օգտագործելու դեպքում էլ, վաղենակի հողի հետ շփվող մասերը աստիճանաբար քայքայվում են կամ ուտվում են որդերի ու միկրոօրգանիզմների կողմից, ինչից հետո վերածվում են ազոտով, լուսածինով, կալիումով և այլ օգտակար տարրերով հարուստ հումուսի:
Վաղենակի սերմերը ցանում են 2-3 սմ խորությամբ:Հղումներ