Category: Սենյակային բույսեր

  • Ֆիկուս միկրոկարպա

    Ֆիկուս միկրոկարպան (անգլ․՝ Chinese banyan, Malayan banyan, Indian laurel, ռուս․՝  Фикус микрокарпа, Фикус генсенг, լատ․՝ Ficus microcarpa) տնային պայմաններում աճեցվող թթազգիներից ամենաինքնատիպն է։
    Ժամանակին Եվրոպա է ներմուծվել Ֆիլիպինների, Մալայզիայի, Հարավային Չինաստանի և Հյուսիսային Ավստրալիայի մերձարևադարձային անտառներից։ Իր բնական միջավայրում այս մշտադալար, մինչև 30 մետր բարձրության հասնող ծառը խիստ նվաճողական պահվածք ունի։ Այն, բաց թողնելով բազմաթիվ օդային արմատներ տարածվում է իր շուրջ՝ փաթաթվելով ու խեղդամահ անելով շրջակա այլ տեսակի ծառերը։ Հակառակ դրան, տնային պայմաններում ֆիկուս միկրոկարպան 40-100 սմ հասակով, խաղաղ ու գեղեցիկ զարդաբույս է, որին հաճախ աճեցնում են որպես բոնսայ։

    Խնամքը

    Ֆիկուս միկրոկարպան հեշտ խնամվող բույս է, սիրում է պայծառ, ցրված լուսավորություն, վատ չի տանում նաև կիսաստվերը և արհեստական լուսավորությունը։ Արևի ուղիղ ճառագայթները, սակայն, կարող են այրվածքներ առաջացնել տերևների վրա։
    + 18 °С – +25 °С-ը օդի ամենահարմարավետ ջերմային ռեժիմն է, իսկ ձմռանը օդի ջերմաստիճանը պետք է չնվազի +15 °С-ից։
    Վեգետացիոն շրջանում ջրում են առատ, սենյակային ջերմաստիճանի, հնեցված ջրով՝ երբ ծաղկամանի հողի մակերեսը չորանա մոտ 3սմ խորությամբ։ Ծաղկամանի տակդիրի մեջ լցված ջուրը մի թողեք մնա։
    Օդի բարձր խոնավություն սիրող այս բույսին անհրաժեշտ է ամեն օր ցողել ջրով։ Շոգ օրերին նույնիսկ մեկից ավել անգամ։
    Ծաղկամանի հողախառնուրդը պետք է ունենա рН 5,5 – 7,5 թթվայնություն։ Այդպիսի հողախառնուրդ ստանում են հավասար մասերով խառնելով իրար տերևային բուսահող, տորֆ, ճմահող, խոշոր ավազ և մի քիչ մանր փայտածուխ։
    Երիտասարդ բույսերը անհրաժեշտ է նոր, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխել տարին մեկ անգամ՝ փոխելով հողախառնուրդն ամբողջությամբ։ Այլ ծաղկաման տեղափոխելիս կտրել-հեռացնելով բույսի արմատափնջի 1/3-ը, կարելի է ավելի կոմպակտ բույս աճեցնել։
    Ֆիկուս միկրոկարպան չի սիրում հաճախակի տեղափոխություններ, ցանկալի է այն աճցնել նույն տեղում և նույն դիրքով։
    Գարնան սկզբից մինչև խոր աշուն ֆիկուս միկրոկարպային շաբաթը մեկ պետք է լրացուցիչ սնուցում տալ՝ կոմպլեքս, կամ բոնսայի համար նախատեսված հատուկ պարարտանյութերով։ Ձմռանը սնուցումը կրճատում են մինչև ամիսը մեկ անգամ՝ ջրելուն զուգահեռ։

    Բազմացումը

    Ֆիկուս միկրոկարպան բազմացվում է երեք եղանակով՝

    • Կտրոններով։ Վաղ գարնանը, կիսափայտացած ճյուղերից պատրաստում են մոտ 15 սմ երկարությամբ կտրոններ, որոնք պահում են ջրի մեջ այնքան, մինչև դուրս գա դրանց մեջի կաթնահեղուկը։ Այնուհետև դնում են արմատակալման՝ տորֆից, ավազից և վերմիկուլիտից կազմված խառնուրդի մեջ;
    • Արմատի կտրոններով։ Հասուն բույսի արմատից կտրում են մի կտոր և տնկում այնպես, որ 2,5 սմ բարձրությամբ գլխիկը մնա դրսում։ Ապակով, ցելոֆանով կամ պլաստիկ բաժակով ծածկում են կտրոնը՝ ստեղծելով միկրոջերմոցային պայմաններ։ Շաբաթը մեկ հողն ու կտրոնները խոնավացնում են ու օդափոխում։
    • Ճյուղի վրա տնկի ստանալով։ Բույսի ճյուղերից մեկի վրա, ողջ պարագծով, 2-3 սմ լայնությամբ հանելով կեղևը ակոս է արվում։ Այդ տեղը փաթաթվում է խոնավ Սֆագնում մամուռի հաստ շերտով ու, վրայից, ցելոֆանով։ Մամուռը պետք է միշտ խոնավ պահել։ Այդ տեղում արմատներ առաջանալուն պես, ճյուղի այդ հատվածը կտրում և տնկում են նոր տեղում։
    • Սերմով։ Սերմով բազմացման եղանակը տնային պայմաններում շատ հազվադեպ է կիրառվում։

    Հիվանդություններ

    Ֆիկուս միկրոկարպան կարող է հիվանդանալ վատ խնամքի հետևանքով։

    • Տերևները կարող են զանգվածաբար թափվել միջանցկահովերի, օդի ջերմության կտրուկ փոփոխության, վատ լուսավորության կամ չափից շատ ջրելու հետևանքով։
    • Ոչ բավարար լուսավորությունը, վատ ջրելը, չոր օդը կարող են հանգեցնել տերևների դեղնելուն ու թափվելուն։
    • Սնուցման անբավարարության մասին կարող է վկայել բույսի ներքևի տերևների դեղնելը։
    • Չափից շատ ջրելն ու հողախառնուրդի ճահճացումը հանգեցնում է արմատները նեխելուն և տերևների սևանալուն։

    Վնասատուներ

    Ֆիկուս միկրոկարպան կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի (spider mite, паутинный клещ, լատ.՝ Tetranychidae), ալրատիզի (Mealybug, мучнистый червец) և վահանակիրի ( diaspididae, щитовка) հարձակմանը։

    Հղումներ
    • Ficus_microcarpa․ From Wikipedia, the free encyclopedia.
  • Պախիրա

    Pachira

    Պախիրան (անգլ․՝ Malabar chestnut, French peanut, Guiana Chestnut, ռուս․՝ Пахира, լատ․՝ Pachira) արևադարձային ծառերի ցեղ է, որը տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Հնդկաստանում:

    Պախիրաները պատկանում են փիփերթազգիների ընտանիքին։ հայտնի է շուրջ 77 տեսակ: Դրանք ձևավորում են հնգաթև տերևներով փոքր կամ մեծ ծառեր, իսկ պտուղը օվալաձեւ է, փայտացած, ունի մի շարք խոռոչներ, որոնք պարունակում են բազմաթիվ սերմեր:

    Պախիրաներից ամենահայտնին Մալաբարյան շագանակն է (անգլ․՝ Malabar chestnut, French peanut, Guiana chestnut, Provision tree, Saba nut, ռուս․՝ Пахира водная, լատ․՝ Pachira aquatica)։ Բույսեր վաճառող խանութներում այն երբեմն վաճառվում է Փողի ծառ (Money tree), իսկ Չինաստանում՝ Բախտի ծառ (Fortune tree) անվամբ։

    Մալաբարյան շագանակի չափսերն ուղղակիորեն կախված են աճեցման պայմաններից: Սենյակային պայմաններում այն դանդաղ է ​ճում, իսկ բարձրությամբ կարող է հասնել առավելագույնը 3 մետրի: Իսկ ահա բնական պայմաններում մինչև 20 մ բարձրությամբ ծառ է:

    Սենյակային պայմաններում մալաբարյան շագանակը չի ծաղկում և պտուղներ չի ձևավորում: Լավ խնամքի պայմաններում այն կարող է մոտ 10 տարի ապրել սենյակում:

    Դեկորատիվության, սաղարթի յուրահատուկ գեղեցկության շնորհիվ, տան առատության խորհրդանիշ համարվող մալաբարյան շագանակը ոչ միայն տների ինտերիերն է զարդարում, այլև խանութների ու գրասենյակների մուտքերն ու սրահները։ Բույսն ունի նաև բուժիչ հատկություններ: Արևելյան ժողովրդական բժշկության մեջ դրա կեղևը օգտագործվում է ստամոքսի կամ կոկորդի ցավերի համար: Պտուղները լայնորեն օգտագործվում են խոհարարության մեջ՝ տաք խմիչքներ են պատրաստվում, տապակվում են կամ աղացած վիճակում օգտագործվում են հաց թխելիս:

    Մալաբարի շագանակի խնամքը սենյակային պայմաններում

    Օդի ջերմաստիճանը: Ամենահարմարավետը +23…+25°C ​​տիրույթն է: Ձմեռը ջերմաստիճանը չպետք է նվազի +16°C-ից։

    Օդի խոնավությունը: Օդի խոնավությունը պետք է բարձր լինի՝ մոտ 60%: Բույսը պետք է պարբերաբար ցողել հնեցված ջրով։

    Լուսավորությունը։ Լույսը պետք է պայծառ ու ցրված լինի: Հարավ-արևմտյան կամ հարավային պատուհանագոգերը ամենահարմարն են:

    Ոռոգումը: Ամռան շոգ օրերին ծառը ջրում են շաբաթական 2 – 3 անգամ ՝ օգտագործելով հնեցված, սենյակային ջերմաստիճանից փոքր-ինչ տաք ջուր: Ձմռան ամիսներին հազվադեպ են ջրում, չթողնելով չորանա հողի վերին շերտը:

    Հողախառնուրդը։ Հարմար է հավասար չափերով ճմահողից, տերևային բուսահողից և ավազից պատրաստված հողախառնուրդը։ Ծաղկամանը լավ դրենաժ պետք է ունենա։

    Սնուցումը։ Բույսը պարարտացնում են 20 օրը մեկ անգամ՝ սկսած գարնան սկզբից, մինչև խոր աշուն։ Խորհուրդ է տրվում օգտագործել դեկորատիվ-սաղարթային բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութ։

    Տեղափոխումը։ Երիտասարդ բույսերը մի փոքր ավելի մեծ ծաղկաման տեղափոխում են տարին մեկ, իսկ մեծերը՝ 2 տարին մեկ։

    Բազմացումը։ Սերմերը ցանում են գարնանը, իսկ կտրոնները արմատակալման են դնում ամռան վերջում կամ աշնանը։

    Հղումներ

  • Իշկաթնուկ սպիտակաերակ

     
    CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 82Իշկաթնուկ սպիտակաերակը (անգլ.՝ Madagascar jewel, ռուս.՝ Молочай беложилковый, լատ.՝ Euphorbia leuconeura)

    Բազմացումը և տեղափոխումը

    Սպիտակաերակ իշկաթնուկը բազմացնում են սերմերով կամ կտրոններով: Հունիսին, երբ հայտնվում են կողային շիվերը, դրանք կտրում և մեկ օրով դնում են գոլ ջրի մեջ, որպեսզի  միջի “կաթը” դուրս գա:  Հաջորդ օրը կտրված տեղը մշակում են ակտիվացված ածուխի փոշիով և 2-3 օր ոչ արևոտ տեղում չորացնելուց հետո, արմատակալման համար տնկում են տորֆից և ավազից կազմված, խոնավ հողախառնուրդում: Արմատակալման համար լավագույն ջերմաստիճանը 22 – 24 է:
    Այլ ծաղկաման տեղափոխելիս պատրաստվում է հետևյալ բաղադրությամբ հողախառնուրդ՝

    Սպիտակաերակ իշկաթնուկի արմատները մակերեսային են, այնպես որ ծաղկամանը պետք է լինի լայն և ոչ բարձր:

    Հղումներ
  • Տղտորիկ

    Տղտորիկը կամ Աբուտիլոնը (անգլ.՝ Indian mallow, ռուս.՝ Канатник, լատ.՝ Abutilon) մշտադալար թուփ է կամ փոքր ծառ, որը հայտնի է իր նուրբ, զանգակաձև ծաղիկներով: Բույսը կոչվում է նաև «սենյակային թխկի», քանի որ նրա տերևները հիշեցնում են թխկիների տերևները:

    Զարմանալի գեղեցիկ բույս՝ հեշտ խնամքով

    Մշակման պայմաններ

    • Լուսավորություն: Սիրում է պայծառ, բայց անուղղակի լույս:
    • Ջերմաստիճան: Նախընտրում է +18°C-ից +25°C:
    • Ջրում: Պետք է ջրել կանոնավոր, բայց խուսափել ավելորդ խոնավությունից:
    • Հող: Հարմար է թեթև և պտղաբեր հողը:

    Տղտորիկը (Աբուտիլոն) կարող է նորմալ աճել նվազագույն +10°C ջերմաստիճանում: Սակայն ավելի ցածր ջերմաստիճաններում բույսը կարող է դադարեցնել աճը և տուժել։ Ձմռանը խորհուրդ է տրվում պահել այն +12°C-ից +15°C միջակայքում, որպեսզի խուսափեք տերևների թափվելուց կամ վնասվելուց:

    Ծաղկման առանձնահատկություններ

    Տղտորիկը ծաղկում է ամբողջ տարվա ընթացքում՝ արտադրելով վառ նարնջագույն, դեղին կամ կարմիր զանգակաձև ծաղիկներ: Բույսի խնամքը հեշտ է, և այն կարող է աճել ինչպես տան ներսում, այնպես էլ պարտեզում:

    Խորհուրդներ խնամքի համար

    Ամռանը ապահովեք լավ օդափոխություն, իսկ ձմռանը պահեք սառը, բայց ոչ ցրտահար պայմաններում: Պարբերաբար կտրեք բույսը՝ խիտ տեսք ապահովելու համար:

    Հղումներ
  • Նեմատանտուս

    Նեմատանտուս (անգլ.՝ Goldfish plant, ռւս.՝ Нематантус կամ Золотая рыбка, լատ.՝ Nematanthus)

    Խնամքը

    Լուսավորությունը

    Լուսասեր է, անհրաժեշտ է տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո, ընդորում 12-14 ժամ տևողությամբ: Արևի ուղիղ ճառագայթներից կարող է այրվացքներ ստանալ:

    Օդի ջերմաստիճանը

    Վեգետացիոն ողջ շրջանում օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +19 – +24 աստիճանն է: Ձմռանըբույսը գտնվում է հանգստի վիճակում և հարմարավետ է +14 – +16 ջերմաստիճանային տիրույթը: Նեմանտանտուսը հանգիստ է տանում օդի ջերմաստիճանի կարճատև անկումները, սակայն +13-ից երկարատև ցածր ջերմաստիճանը վատ ազդեցություն կունենա բույսի արտաքին տեսքին, իսկ +7-ից ցածր ջերմաստիճանի դեպքում տերևները դառնում են շագանակագույն ու թափվում են: +27-ից բարձր ջերմաստիճանն էլ է բացասաբար անդրադառնում բույսի զարգացման վրա:

    Ջրելը

    Նեմատանտուսը պետք է ջրել սենյակային ջերմաստիճանի, լավ հնեցված, քլորազերծ ջրով: Ամռանը ջրում են առատ և հաճախ՝ հողի վերին շերտի չորանալուն պես: Բույսի հանգստի շրջանում ջրելու հաճախականությունը նվազեցնում են:

    Օդի խոնավությունը

    Նեմանտանտուսի համար ամենահարմարավետն է օդի 50% խոնավությունը, ընդորում որքան բարձր է օդի տաքությունը այնքան ավելին պետք է լինի օդի խոնավությունը: Օրինակ +27-ի դեպքում՝ 60%:
    Շոգ եղանակներին անհրաժեշտ է բույսը ամեն օր ցողել: Ձմռանը ցողել չի կարելի, իսկ եթե անհրաժեշտ է բարձրացնել օդի խոնավությունը, ապա բույսի ծաղկամանը տեղադրում են լայն տակդիրի վրա, որտեղ լցնում են շլակ կամ կեռամզիտ ու ջուր՝ այնպես, որ ծաղկամանը ջրից բարձր լինի:

    Էտելը

    Նեմատանտուսը առանձնահատուկ է նրանով, որ ծաղիկներն առաջանում են միայն նոր ճյուղերի վրա: Ուստի ծաղկելու շրջանն ավարտվելուց հետո կատարում են խորը, թարմացնող էտ:

    Տեղափոխումը

    Անհրաժեշտության դեպքում բույսը այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման են տեղափոխում գարնանը: Ծաղկամանում դրենաժային շերտ անելը պարտադիր է:
    Հողախառնուրդը պետք է լինի փխրուն ու թեթև, որպեսզի թափանցիկ լինի օդի ու ջրի համար: Թթվայնությունը рН 5,5–6 սահմաններում:
    Հողախառնուրդի բաղադրությունը՝

    Խորհուրդ է տրվում պատրաստի հողախառնուրդին ավելացնել փայտածուխի մանր կտորներ և մկրատով մանրեցված սֆագնում մամուռ:

    Նեմատանտուսի տարածված տեսակներն են՝

    • Նեմատանտուս Վեթսթայնի (Нематантус Ветстайна)
    • Նեմատանտուս բարձրասրունք (Нематантус голенастый)
    • Նեմատանտուս Ֆրիթչի (Нематантус Фритча)
    • Նեմատանտուս գետափնյա (Нематантус приречный)
     
    Հղումներ
  • Պիլեա

    Պիլեան (Պիլեյա, Pilea, Пилея, լատ.՝ Pilea) տարածված սենյակային բույսերից է, ունի 600–715 գրանցված տեսակներ։

    1. Ծաղկելը։ Ծաղկում է հունիսից-հոկտեմբեր ժամանակահատվածում, բայց դրանից առանձնապես չի գեղեցկանում։
    2. Լույսի պահանջը։ Երկարատև, պայծառ ու ցրված լուսավորության կարիք ունի։ Կարող է այրվածքներ ստանալ արևի ուղիղ ճառագայթներից։
    3. Ջերմային պայմանները։ Տեսակների մեծամասնության համար օդի ջերմաստիճանը շուրջ տարի պետք է լինի +25 աստիճանին մոտ, իսկ օդի +17 աստիճանից ցածր լինելը կարող է լրջորեն վնասել բույսին։ Սակայն կան առանձին տեսակներ, որոնց համար ձմռան ամիսներին հարմարավետ կլինի +10 աստիճանը։
    4. Ջրելը։ Տարվա տաք եղանակին ջրում են այնպես, որպեսզի ծաղկամանի հողը միշտ թեթևակի խոնավ լինի։ Ցուրտ եղանակին ջրում են հազվադեպ՝ երբ ծաղկամանի հողի վերին 1/5 մասը չորանում է։
    5. Օդի խոնավությունը։ Պահանջում է օդի բարձր խոնավություն։ Խորհուրդ է տրվում ծաղկամանը դնել ջրի մեջ ընկղմված քարերի վրա, կամ ջրով լի ամանն եր դնել կողքին։ Տերևները ցողել չի կարելի։
    6. Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում պարարտանյութերով բույսի սնուցումը իրականցվում է շաբաթական մեկ անգամ, իսկ հանգստի շրջանում (հոկտեմբեր-փետրվար)՝ 4 շաբաթը մեկ անգամ։
    7. Տեղափոխումը։ Նոր, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ բույսը տեղափոխում են ամեն տարի, վեգետացիոն շրջանի սկզբում։
    8. Հողախառնուրդը պետք է լինի նեյտրալ կամ ցածր թթվայնությամբ։ Կազմում հավասար մասերով պետք է լինեն ավազ, տորֆ, փտած գոմաղբ և ճմահող։
    9. Բազմացումը կատարվում է կտրոններով կամ սերմերով։
    10. Վնասատուներն են՝ ալրատիզը (Mealybug, мучнистый червец),  վահանակիրը ( diaspididae, щитовка), սարդոստայնային տիզը (spider mite, паутинный клещ, լատ.՝ Tetranychidae) և բշտիկոտները (ծոպաթևեր, տրիպսներ, thrips, трипсы, լատ.՝ Thysanoptera)::Мучнистые червецы, трипсы, паутинные клещи и щитовки.
    11. Հիվանդությունները։ Տերևների հետ խնդիրներ կարող են առաջանալ միայն սխալ խնամքի հետևանքով։

    Հողախառնուրդ պիլեայի համար

    Պիլեայի տեսակներ

    Պիլեա մանրատերև (անգլ.՝ Artillery plant, Пилея мелколистная, Pilea microphylla)

    Պիլեա ձմերուկանման (անգլ.՝ Aluminium plant or Watermelon pilea, ռուս.՝ Пилея Кадье,լատ.՝ Pilea cadierei)

    Պիլեա մամռանման (Пилея моховидная, Pilea muscosa Linde.)

    Պիլեա միսիոների (Chinese money plantpancake plantUFO plant, missionary plant or mirror grass, Пилея монетолистная, Рilea nummulariifolia)

    Պիեա ինվոլուկրատա (Friendship plant, Пилея обернутая, Pilea involucrata)

    Պիլեա պիպերոմիանման (Пилея пеперомиевидная, Pilea peperomioides)

    Պիլեա լիբանանյան (Silver Sprinkles, Пилея либаненсис, Pilea libanensis)

    CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100

    Պիլեա թանձրատերև (Пилея толстолистная, Pilea crassifolia)

    Պիլեա սեղմված (пилея прижатая, pilea depressa)

    Պիլեա սողացող (пилея ползучая, pilea repens)

    Պիլեա ֆոնտանա (Pilea fontana, the lesser clearweed)

    Պիլեա գաճաճ (Clearweed, Пилея карликовайа, Pilea pumila)

    Պիլեա խոշորատերև (Пилея крупнолистная, Pilea grandifolia)

    Պիլեա Սպրուսի (Silver tree, Пилея Спруса Pilea spruceana)

    Հղումներ
  • Պեպերոմիա

    Պեպերոմիան (անգլ.՝ Peperomia, ռուս.՝ Пеперомиа, լատ.՝ Peperomia) մշտադալար պղպեղազգի խոտաբույսերի ցեղ է: Հայրենիքը Ազիայի և Ամերիկայի արևադարձային գոտիներն են:

    Պեպերոմիան սենյակային գեղեցիկ և համեստ բույս է, որը պատկանում է պղպեղազգիների ընտանիքին։ Այն ունի ավելի քան 1000 տեսակ, որոնք մեծամասամբ աճում են Հարավային և Կենտրոնական Ամերիկայի արևադարձային վայրերում։ Բույսը հայտնի է գեղեցիկ տերևներով ու բազմազանությամբ։

    Տեսակներ

    Peperomia obtusifolia – Բութատերև պեպերոմիա, փայլուն ու մսալի տերևներով։

    Peperomia argyreia – Ձմերուկանման պեպերոմիա, տերևները հիշեցնում են ձմերուկի կեղևի զոլերը։

    Peperomia caperata – Կնճռոտ պեպերոմիա, տերևները խորը կնճռոտված են ու գունային բազմազանությամբ։

    Peperomia prostrata – Սողացող պեպերոմիա, փոքր տերևներով կախովի ձևով աճող տեսակ։

    Peperomia clusiifolia – Բազմագույն պեպերոմիա, խոշոր տերևներով ու կարմրավուն եզրերով։

    Խնամք

    • Լույս․ պայծառ, բայց ոչ ուղիղ արև։
    • Ջուր․ չափավոր, հողը թող չորանա ջրելուց առաջ։
    • Ջերմաստիճան․ +18…+25°C, առանց ցուրտ քամիների։
    • Խոնավություն․ միջինից բարձր, ցանկալի է տերևները ցողել։
    • Հող․ թեթև և օդաթափանց՝ տորֆ ու ավազ խառնուրդով։

    Բազմացումը

    Պեպերոմիան հեշտ է բազմացնել տնային պայմաններում։ Օգտագործվում են հետևյալ մեթոդները․

    • Տերևային կտրոններով․ վերցվում է առողջ տերև և տնկվում թեթև հողի մեջ։ Հաճախ նաև տերևը կտրում են մասերի և ստանում նոր բույսեր։
    • Ցողունային կտրոններով․ ընտրում են 2–3 հանգույց ունեցող ցողունի հատված, որը արմատավորվում է հողում կամ ջրում։
    • Բաժանումով․ մեծացած բույսը կարելի է բաժանել մի քանի մասի ու տնկել առանձին ամաններում։

    Պեպերոմիան սենյակային բույս է, որը միավորում է համեստ խնամքն ու դեկորատիվ գեղեցկությունը։

    Հղումներ
  • Ալպիական մանուշակ (Ցիկլամեն)

    CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 82
    Ալպիական մանուշակը (Արջտակ, Ցիկլամեն,  անգլ։՝  Cyclamen, ռուս։՝ Цикламен, լատ.՝ Cyclamen),  գնարբուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 55, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Արջտակ գարնանային (Cyclamen coum)։
     
     
     
     

    Հղումներ
  • Տրադեսկանցիա երփներանգ

    Տրադեսկանցիա երփներանգ (անգլ.՝ Moses-in-the-cradle, ռուս.՝ Традесканция разноцветная, լատ.՝ Tradescantia spathacea)

    Հղումներ
  • Զամիոկուլկաս (Զանզիբարի գանձ)

    zamioculcasԶամիոկուլկասը (Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ, անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas) Araceae ընտանիքի ծաղկող բույս է: Բնության մեջ աճում է Աֆրիկայի արևադարձային գոտում:

    Խնամքը
    • Զամիոկուլկասի ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա:
    • Ոռոգման համար կարևոր է օգտագործել առնվազն 24 ժամ հնեցված, փափուկ ջուր: Ջրել միայն հողը չորանալուց հետո:
    • Զամիոկուլկասը ստվերադիմացկուն է, սակայն ամենից լավ աճում է ցրված, պայծառ լույսի ներքո: Արևի ուղիղ ճառագայթներից կարող է այրվածքներ ստանալ:
    • Ապրիլից՝ օգոստոս ամիսներին լրացուցիչ սնուցման կարիք ունի: Հարմար են կակտուսի և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութերը:
    • Զամիոկուլկասի հաստ ու մսոտ ցողուններին հենարան է պետք, այլապես դրանք կսկսեն բեկվել, խոնարհվել:
    • Պարբերաբար պետք է  խոնավ լաթով մաքրել տերևները:
    • Ամռանը բույսը կարելի է դուրս բերել պատշգամբ կամ այգի, բայց ոչ կիզիչ արևի տակ:
    Զամիոկուլկասի հյութը թունավոր է: Տեղափոխելիս լավ կլինի ձեռնոցներ օգտագործել, իսկ հյութին դիպչելուց հետո, լավ լվացվել:
    Հղումներ