Category Archives: Բանջարեղեն

Դաղձ

Դաղձը (անգլ.՝ Mentha, Mint, ռուս.՝ Мята, լատ.՝ Méntha) շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս է։ Բոլոր տեսակներին բնորոշ է սուր հոտավետ բուրմունք, նրանց մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ մենթոլ։ Այս ընտանիքի բույսերը իրարից տաբերվում են քիմիական կազմով, արտադրում են նյութափոխանակության տարբեր ցնդող նյութեր՝ մետաբոլիտներ (նյութափոխանակիչներ), այսպես կոչված՝ ցնդող արոմատիկ նյութեր, որոնք արտադրում են տարբեր հոտեր և մեծ քանակությամբ եթերային յուղեր։
 Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։ Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային և թեթև թմրեցնող հատկությամբ։ Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկքանը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում։
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս դաղձ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռախիտի) բուժման համար։ Դաղձի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։ Այն կենարար ըմպելիք է։ Վայրի, օրգանական դաղձի չորացված հումքը օգտագործվում է սնունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը։

Հղումներ

Անիսոն

Անիսոն (Քոշխոտ, Կարար, Հազարդարուն, անգլ.՝ Anise, ռուս.՝ Анис, լատ.՝ Pimpinella anisum) նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բուրավետ, բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 160, Հայաստանում՝ ավելի քան 10 տեսակ՝ անիսոն ոսկյա (Pimpinella aurea), անիսոն վարդագույն (Pimpinella  rhodantha), անիսոն մանանեխատերև (Pimpinella  peucedanifolia), անիսոն եռաբաժան (Pimpinella tripartita) և այլն։

Հղումներ

Կիսաստվերում աճող բանջարեղեն

Նվազագույնը 5 ժամ արևի դեպքում

Բրոկկոլի
Broccoli
Брокколи

Ծաղկակաղամբ Cauliflower
Цветная капуста

Բրյուսելյան կաղամբ
Brussels sprouts
Брюссельская капуста

Պեկինյան կաղամբ
Пекинская капуста

Սոխ
Onion

Лук

Նվազագույնը 4 ժամ արևի դեպքում

Լոբի
Фасоль

Ոլոռ
Peas
Горох

Ճակնդեղ
Beets
Свекла

Գազար
Carrot
Морковь

Նեխուր
Celery
Сельдерей

cabbage1

Կաղամբ
Cabbage
Капуста

Գոնգող
Rutabaga
Брюква

Ծնեբեկ
Asparagus
Спаржа

Արուգուլա
Rocket salad, Arugula
Руккола

Հազար
Leaf Lettuce
Латук

Սպանախ
Spianch
Шпинат

Rheum2

Խավարածիլ
Rheum
Ревень

Սամիթ
Dill
Укроп

Մաղադանոս
Parsley
Петрушка

Թրթնջուկ
Rumex
Щавель

Ծովաբողկ
Horseradish
Хрен

Նվազագույնը 3 ժամ արևի դեպքում

Համեմունքային խոտեր Пряные Травы

sinapis-arvensis

Մանանեխ
Sinapis

Зелень Горчицы

Cress
Кресс

Բողկ
Radishes
Редис

Շվեյցարական մանգոլդ
Swiss chard
Мангольд

TIPS FOR GROWING VEGETABLES IN SHADE:

  • Choose vegetables and herbs adapted to shade; don’t try to grow crops that demand full sun.
  • Start crops for shady gardens indoors to speed harvest; germination and early seedling growth can begin under optimal conditions before transplanting to the shady site.
  • Expect slower maturation of crops and scale down expectation of size and yield.
  • Pruning away low tree branches and thinning out high branches will allow more sunlight to reach the garden.
  • Painting nearby walls or fences white will allow more light to bounce into the garden. Light colored paving on driveways or sidewalks adjacent to the shaded gardens will reflect more light.
  • Grow crops in containers so that they can be moved into sunny spots as the seasons change.

ADVANTAGES OF GROWING VEGETABLES IN SHADE:

  • Leafy crops grown in partial shade will be succulent and free of bitter taste.
  • A partially shaded garden can allows for a longer growing period for cool-season crops.
  • Afternoon shade protects crops from the hot summer sun.

Ավելուկ

Ավելուկը (թրթնջուկ, թթվաշ, անգլ.՝ Horse sorrel, ռուս.՝ Конский щавель, լատ.՝ Rumex confertus) մատիտեղազգիների (հնդկացորենազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի և թփերի ցեղ է։ Հայտնի է մոտ 150, Հայաստանում՝ 12 տեսակ՝ ավելուկ սովորական (Rumex acetosa) կամ թթվաշ, ավելուկ գանգուր (Rumex crispus), ավելուկ ալպիական (Rumex alpinus), ավելուկ ավելուկանման (Rumex acetoselloides), թրթնջուկ փոքր (Rumex acetosella) և այլն։
Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերիև, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։
Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։
Ըստ համի՝ ավելուկը լինում է դառը եւ քաղցր։

Հղումներ

Խավարածիլ

Խավարածիլ (անգլ.՝ Rhubarb, ռուս.՝ Ревень, լատ.՝ Rhéum): Հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Խոշոր բազմամյա խոտաբույսեր են՝ հզոր արմատներով։

Կենսբանական նկարագիր

Ծաղկակիր ցողունի բարձրությունը 1, 5 – 2, 0 մ է, մերձարմատային տերևները խոշոր են՝ հաստ, մսալի, հյութալի տերևակոթուններով։ Ծաղկաբույլը հուրան է կամ հասկիկ, ծաղիկները՝ երկսեռ, երբեմն միայն արական, պտուղը՝ թևավոր սերմիկ։ Հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է, Հյուսիսային Մոնղոլիան, Հյուսիսային Չինաստանը, Ալթայը, Սիբիրը։ Հայտնի է մոտ 30 տեսակ (այլ աղբյուրներով՝ 49)։

Տեսակներ

Խավարածիլի որոշ տեսակներ մշակվում են որպես բանջարային, դաբաղային, դեղորայքային բույսեր։ Սննդի մեջ օգտագործվում են տերևակոթունները, որոնք սննդարար են, պարունակում են մինչև 2, 5% շաքարներ, 3, 5% օրգանական թթուներ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի աղեր և վիտամիններ։ Խավարծիլից պատրաստում են կոմպոտ, կիսել, մուրաբա, ջեմ, գինի։ Խավարածիլը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է աղիքների, լյարդի հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև որպես հակացինգային միջոց (արմատները)։
Մշակության մեջ առավել տարածված են 4 տեսակի խավարածիլեր՝

  • սովորական (լատ.՝ Rheum undulatum),
  • կոմպակտ (լատ.՝ Rheum compactum),
  • պատվաստային (Rheum rhaponticum),
  • ցածրաճ (լատ.՝ Rheum nanum)։

Ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է, լուսասեր չէ։ Բազմացվում է սերմերով, ինչպես նաև վեգետատիվ ճանապարհով՝ մայր թփի բաժանմամբ։ Բերքատվությունը՝ 300-400 ց/հա։ Հայաստանում կարելի է մշակել գյուղատնտեսական բոլոր գոտիներում։

 Հղումներ

Սամիթ

Սամիթը (անգլ.՝ Dill, ռուս.՝ Укроп, լատ.՝ Anethum graveolens) նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար է։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռանը կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։

Սամիթի հայերեն այլ անվանումներն են՝ բաղբակ, տերաթողիկ, տերաղոթի:

Սամիթը կարող է դիմանալ մինչև -4 աստճան ցրտին, այնպես որ ցանել կարելի է վաղ գարնանը՝ ձնհալից անմիջապես հետո: Սերմերը կարող են ծլել օդի +3°C ջերմաստիճանին, իսկ աճի համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանայինտիրույթը +15…+20°C է:

Հղումներ

Որքան արև է պետք կանաչեղեն աճեցնելու համար

Անունը Տեղի լուսավորվածությունը
Արև Արև Արև
6 ժամ և ավելի 4-6 ժամ 2-4 ժամ
Անանուխ
(Mint, Мята, Méntha)
+ +
Անիսոն
(Anise, Анис обыкновенный, Pimpinella anisum)
Զոպա
(Hyssop, Иссоп, Hyssopus)
Ճարճրուկ (Rocket salad,
Руккола, Eruca sativa)
+
Բորաժ
(Borage, Бораго, 
Borago)
+
Դաղձ
(Mentha, Мята, Méntha)
Դանդուռ
(Purslane, Портулак, Portulaca)
Դափնի
(Bay, Лавр, Laurus nobilis)
+ +
Եղեսպակ
(Sage, Шалфей, Sālvia officinālis)
+
Թարխուն
(Tarragon, Эстрагон, Artemísia
dracuncúlus)
+ +
Խավարածիլ (Rheum, Ревень, Rheum)
Խնկենի
(Խնկածաղիկ, Oregano, Душица, Origanum) 
Խնկունի
(Հազրեվարդ, Rosemary, Розмарин, Rosmarinus)
Ծիթրոն
(Savory, Чабер, Satureja)
Կերբելուկ (Chervil,
Кервель, Anthriscus cerefolium)
+
Կորեական նանա-Korean
mint-Корейская мята-Agastache rugosa
Համեմ, գինձ (Coriander,
Кориандр, Coriandrum sativum)
+ +
Ղանձիլ (Черемша, Ramsons, Allium
ursinum
)
Մաղադանոս
(Parsley, Петрушка, Petroselínum)
+ +
Մանանեխ (Mustard, Горчица
салатная, Brassica
juncea
)
Մեղվախոտ
(Lemon balm, Мелисса, Melissa officinalis)
Նեխուր
(Apium, Cельдерей, Apium)
Ուրց
(Thyme, Тимьян, Thymus)
Չաման (Քիմիոն,
Caraway, Тмин, Carum)
Պերիլա
(Perilla, Перилла, Perilla
)
+
Ռեհան
(Basil, Базилик, Ocimum basilicum)
+
Սամիթ (Dill,
Укроп, Anéthum)
+
Սպանդ
(Rue, Рута, Ruta)
Սոխ կտրող, սեզատերև
(Chives, Шнитт-лук, Allium schoenoprasum)
+ +
Սուսամբար (Majoram,
Майоран, Origanum majorana)
+

Խնկենի սովորական

Խնկենի սովորականը (անգլ.՝ Oregano, ռուս.՝ Душица обыкновенная, լատ.՝ Oríganum vulgáre) պատկանում է խուլեղինջազգիների կամ շրթնազգիների ընտանիքին։
Բազմամյա բույս է, 30-60 սմ բարձրությամբ։ Կոճղարմատը՝ սողացող, բազմաթիվ բարակ արմատներով, ցողունը քառանիստ, կարմրամանուշակագույն, տերևները հակադիր դասավորված, երկարավուն-ձվաձև, մանր բոսորագույն ծաղիկները հավաքված են վահան ծաղկաբույլում։ Ծաղկում է ամռանը (հունիս-օգոստոս), պտղակալում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Հղումներ

Ծիթրոն

Ծիթրոնը (անգլ.՝ Satureja, ռուս.՝ Чабер, լատ.՝ Satureja)  խուլեղինջածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա խոտեր, կիսաթփեր և թփեր են։ Հայտնի է ծիթրոնն մոտ 30 տեսակ։ Շատ տեսակներ պարունակում են եթերայուղեր։ Տարածված է գլխավորապես միջերկրածովյան երկրներում։

Այլ անվանումներ՝ կորթին, ծոթրին, ծիտրոն, ծիթորի:

Հղումներ