Թթենին (անգլ.՝ Mulberry, ռուս.՝ Шелковица, լատ.՝ Morus) թթազգիների (Moraceae) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ է։ Ընդգրկում է տերևաթափ ծառերի 17 տեսակ, տարածված է Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային Ամերիկայի բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։
Թթենին առաջին տարիներին արագ աճող ծառ է, սակայն աստիճանաբար դանդաղեցնում է աճը և հազվադեպ է աճում 10—15 մետրից բարձր: Տերևները հաջորդական են, պարզ, հաճախ բահաձև, ծայրերից ատամնավոր. Պտուղը — բարդ պտուղ, բաղկացած ողնաձողից, աճած շրջծաղկից մսային, 2—3 սմ երկարությամբ, կարմիրից մուգ-մանուշակագույն : Հայաստանում նաև լայն տարածված է սպիտակ տեսակը, ուտելու համար պիտանի՝ որոշ տեսակներ քաղցր են և ունեն հաճելի բուրմունք: Թթենին ապրում է մինչև 200 տարի, հազվադեպ մինչև 300—500 տարի:
Բուսաբանական նկարագրություն
Տեսակներ
Սպիտակ թթենի (Morus alba) – ամենատարածվածը Հայաստանում
Սև թթենի (Morus nigra) – ավելի մուգ և հարուստ համով պտուղներ
Կարմիր թթենի (Morus rubra) – հազվադեպ է հանդիպում
Բնութագրեր
Բարձրություն: 10-15 մետր
Տերևներ: Սրտաձև, ատամնաեզր
Ծաղկում: Ապրիլ-մայիս ամիսներին
Պտուղների հասունացում: Հունիս-հուլիս
Պտուղների օգտակար հատկություններ
Սննդային արժեք (100 գրամում)
Կալորիականություն: 43 կկալ
Վիտամին C: 36% օրական նորմայից
Վիտամին K: 10% օրական նորմայից
Երկաթ: 14% օրական նորմայից
Սննդային մանրաթելեր: 1.7 գ
Առողջության համար օգուտներ
Բարձրացնում է իմունիտետը
Բարելավում է մարսողությունը
Նվազեցնում է արյան ճնշումը
Հակաօքսիդանտ հատկություններ
Բարելավում է տեսողությունը
Կլիմայական պայմաններ
Թթենին իդեալական է Հայաստանի կլիմայի համար, քանի որ դիմացկուն է երաշտի և ցրտի նկատմամբ։ Ամենահարմար շրջաններն են՝
Արարատյան դաշտ
Արմավիրի մարզ
Կոտայքի մարզ
Վայոց ձոր
Տնկման և խնամքի հիմնական կանոններ
Տնկման ժամանակ – գարուն կամ աշուն
Հող – բերրի, լավ ջրաթափանց
Ջրել – շաբաթական 2-3 անգամ տնկելուց հետո
Էտը – ձմռանը չոր ճյուղերի հեռացում
Խոհարարական կիրառություն
Ավանդական ուտեստներ
Թթենու մուրաբա
Թթենու ջեմ
Թթենու օշարակ
Թթենու չիր
Ժամանակակից բաղադրատոմս
Թթենու սմուզի Բաղադրիչներ:
1 բաժակ թարմ թութ
1 բաժակ յոգուրտ կամ մածուն
1 ճաշի գդալ մեղր
1 բանան Խառնել բլենդերով և մատուցել սառը:
Մշակութային նշանակություն Հայաստանում
Թթենին հայոց մշակույթում խորհրդանշում է կյանք և բերրիություն։ Ավանդական տոնակատարությունների ժամանակ թթենու պտուղներն օգտագործվում են տարբեր արարողություններում։
Երևանում պտուղը հասունանում է մայիսի կեսերից հունիսի կեսերը, որոշ մուգ սև կարճահասակ տեսակը պտղաբերում է հունիսի կեսերից մինչև օգոստոս: Հասունանում է նաև ավելի սառը կլիմայական գոտիներում՝ օրինակ Սևանա լճի շրջակայքում՝ հասունանալով օգոստոս-սեպտեմբերին:
Տզկանեփը (անգլ.՝ Castorbean, ռուս.՝ Клещевина, լատ.՝ Ricinus) իշակաթնուկազգիների ընտանիքին պատկանող յուղատու դեղաբույս է: Թունավոր է, բույսի որևէ մաս ուտել չի կարելի: Կիրառվում է նաև որպես դեկորատիվ բույս: Հայերեն հոմանիշներն են՝ գերչակ, շանաճանճի, տզկանեփատ, տզեզի, տզկաղատ, ջղու:
Մշակության մեջ հայտնի է Սովորական տզկանեփը (Ricinus communis)` մի քանի ենթատեսակներով: Տզկանեփը ջերմասեր է, լուսասեր և խոնավասեր, չի դիմանում ցրտահարությանը և երկարատև ցրտերին: Արևադարձային և մերձարևադարձային գոտիներում տզկանեփը մինչև 10 մետր բարձրությամբ մշտադալար թուփ է, իսկ մեր՝ բարեխառն գոտում, միամյա է և հասնում է 2-3 մ բարձրության: Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին: Պտուղը կոպիտ փշապատ եռաբուն տուփիկ է, յուրաքանչյուր բնում՝ 1 սերմ: Տզկանեփի սերմերից ստանում են յուղ, որը հայտնի է Գերչակաձեթ (Oleum Ricini, Касторовое масло) անվամբ:
Բժշկության մեջ գերչակաձեթն օգտագործում են որպես լուծողական, քսուքներն ու բալասանները՝ այրվածքների ու խոցերի բուժման նպատակով:
Բազմացումը կատարվում է սերմերով, որոնք 2-6 սմ խորությամբ ցանում են բաց գրունտում մարտին կամ ապրիլին՝ երբ հողի ջերմաստիճանը +12 °С ցածր չէ: Ցանելուց առաջ խորհուրդ է տրվում սերմերը 24 ժամ թրջել: Ծլում է 3 շաբաթվա ընթացքում:
Ֆիկուսը (Ficus, Фикус) թթազգիների ընտանիքի (Moraceae) բույսերի ցեղ է: Հաշվվում է մոտ 850 ֆիկուսի տեսակ: Մեծամասամբ մշտադալար բույսեր են, կան նաև տերևաթափ տեսակներ:
Ֆիկուս ցեղի ամենից հայտնի բույսերն են՝ Թզենի սովորական (Fig tree, Фикус карика, Инжир, Ficus carica):
Թզենին պատկանում է թթազգիների ընտանիքին: Մերձարևադարձային պտղատու ծառ է` 6-10 մետր բարձրությամբ: Ունի հզոր ճյուղավորված արմատային համակարգ: Տերևները խոշոր են, հերթադիր, բլթակավոր, արտաքինից մուգ կանաչ, ստորին մակերեսից բաց գունավորված, խավապատ։ Ունեն յուրահատուկ հոտ, պոկելիս նկատվում է կաթնահյութի արտահոսք։
Թզենու պտղաբույլերը ուտելի են, դեղնավուն, մուգ մանուշակագույն կամ կարմրավուն են: Թզենին ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին:
Հանդիպում է Միջերկրական ծովին հարող մի շարք երկրներում, ինչպես նաև Իրանում, Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում: Հայաստանում հանդիպում է Սյունիքում, Տավուշում, Լոռիում, այլ հիմնականում ցածրադիր վայրերում, գետահովիտներում։ Ապրում է 150—200 տարի։ Ջերմասեր բույս է. ցրտահարվում է -20°C-ից ցածր ջերմաստիճանների դեպքում։
Խնամքը
Լուսասեր է, չի սիրում կեսօրի արևի ուղիղ ճառագայթները;
Օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը ամռանը՝ +16 ºC – +20 ºC է, ձմռանը՝ +6 ºC – +10 ºC.
Ամռան շոգին ջրով հաճախակի ցողման կարիք ունի։
Ֆիկուս կաուչուկաբեր (անգլ.՝ Rubber fig, ռուս.՝ Фикус каучуконосный, լատ.՝Ficus elastica):
Գեղեցիկ սենյակային բույս է՝ մեծ, հաստ, 20-30 սմ երկարությամբ, ըստ ենթատեսակի, մուգ կանաչ կամ խայտաբղետ տերևներով:
Սովորաբար սենյակային պայմաններում կաուչուկաբեր ֆիկուսը չի ճյուղավորվում, տերևներն աճում են բնից, իսկ բունը, լավ խնամքի դեպքում կարող է հասնել մինչև 2 մետր բարձրության։
Արագաճ է, գարնան սկզբից մինչ խոր աշուն շաբաթական մեկ տերև է ավելացնում։
Խնամքը
Գերադասում է պայծառ, ցրված լուսավորություն;
Սիրում է չափավոր ջերմ միջավայր՝ +20 – +25 ºC, ձմռանը ոչ նվազ +15 ºC-ից;
Ֆիկուս բենջամինա (անգլ․՝ Weeping fig, ռուս․՝ Фикус бенджамина, լատ․՝ Ficus Benjamina): Բարակ, խոնարվող ընձյուղներով և ձվաձև, սրածայր տերևներով մշտադալար ծառ է: Կան թե՛ կանաչ տերևներով, թե՛ խայտաբղետ տեսակներ:
Բնական պայմաններում հասնում է մինչև 25 մետր բարձրության, տարածված է Հնդկաստանում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում և Ավստրալիայի հյուսիսում:
Ֆիկուս բենջամինան ամենատարածված սենյակային բույսերից է: Լայնորեն օգտագործվում է ֆիտոդիզայնում և կանաչապատման համար:
Խնամքը
Պետք չէ հաճախ ջրել;
Չի սիրում կեսօրի արևի ուղիղ ճառագայթները;
Կախված տերևների կանաչ կամ խայտաբղետ լինելուց, կարող է աճել թե՛ կիսաստվերում, թե՛ պայծառ լուսավորության ներքո։
Մանրամասներ ==> Ֆիկուս քնարատերև (Fiddle-leaf fig, Фикус лировидный, Ficus lyrata):
Ունի քնարաձև, հաստ, մի քիչ կնճռոտ, մինչև 60 սմ երկարությամբ, մուգ կանաչ տերևներ:
Գորշ-շագանակագույն բունը անհարթ է, օդային արմատներ կամ չունի, կամ դրանք շատ քիչ նշմարելի են։
Խնամքը
Խոնավասեր է;
Չի սիրում կեսօրի արևի ուղիղ ճառագայթները;
Զգայուն է օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումների նկատմամբ։
Ֆիկուս Ռետուզա (Фикус Ретуза, Фикус притупленный, Ficus Retusa)։
Այս բույսը շատ նման է և հաճախ շփոթում են Ֆիկուս միկրոկարպայի հետ։ Շնորհիվ բնի յուրահատուկ տեսքի, հիմնականում աճեցվում է որպես բոնսայ։ Կանաչ տերևները քիչ երկարավուն ու փայլուն են։ Լավ ճյուղավորվում է, ինչը լայն սաղարթի տպավորություն է ստեղծում։
Խնամքը
Սիրում է պայծառ լուսավորություն, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթներ։
Ամռանը պետք է հաճախակի ջրել և խոնավ պահել ծաղկամանի հողը։
Օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթն է՝ +15 ºC до +25 ºC։
Ֆիկուս միկրոկարպաՖիկուս միկրոկարպան (անգլ․՝ Chinese banyan, Malayan banyan, Indian laurel, ռուս․՝ Фикус микрокарпа, Фикус генсенг, լատ․՝ Ficus microcarpa) տնային պայմաններում աճեցվող թթազգիներից ամենաինքնատիպն է։ Հիմնականում աճեցվում է որպես բոնսայ։
+ 18 °С – +25 °С-ը օդի ամենահարմարավետ ջերմային ռեժիմն է, իսկ ձմռանը օդի ջերմաստիճանը պետք է չնվազի +15 °С-ից։ Մանրամասներ ==>
Ֆիկուս լեռնային (Mountain fig, Фикус горный, Ficus glumosa):
Լեռնային ֆիկուսը սողացող թուփ է, տնային պայմաններում աճեցվում է որպես ամպելային բույս։ Տերևներն իրենց ձևով հիշեցնում են կաղնու տերևները, կանաչ են ու մի քիչ անհարթ։ Հասնում են մինչև 8 սմ երկարության և 4 – 4,5 սմ լայնության։ Շյուղերը բարակ են, կանաչաշագանակագույն։
Խնամքը
+17 ºC – +22 ºC օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթն է;
Սիրում է կիսաստվեր և ցրված լուսավորություն։
Ամռանը ջրում են առատ, ձմռանը՝ չափավոր։
Ֆիկուս դելտանման (Фикус Дельтовидный, Ficus Deltoidea):
Անվանումը կապված է այս բույսի տերևների ձևի հետ, դրանք արտաքինից նման են հունական դելտա (Δ) տառին, այսինքն 4-8 սմ բարձրությամբ և մինչև 7 սմ հիմքով եռանկյունու նման են։ Տերևները հաստ, բաց-կանաչավուն են ու պսպղուն։ Վերին երեսին դրանք ունեն մանր, բաց գույնի կետեր, իսկ հակառակ կողմում՝ մի քնի սև կետեր։ Բնի կեղևը գորշ կամ բաց գորշ գույնի է։ Գնդաձև պտուղները կարող են դեղին, նարնջագույն կամ կարմիր լինել։
Խնամքը
Օդի ամենահարմարավետ ջերմությունը՝ +16 ºC – +23 ºC;
Խոնավասեր է, ջրով ամենօրյա ցողման կարիք ունի;
Լուսասեր է, գերադասում է պայծառ, ցրված լուսավորություն։
Ֆիկուս գաճաճ(Creeping fig or Climbing fig, Фикус карликовый, Ficus pumila):
Ֆիկուսի այս տեսակը շատ է տարբերվում մյուսներից։ Գաճաճ ֆիկուսը ոչ ծառ է, ոչ էլ թուփ, այն խոտաբույս է, որը ունակ է արմատավորվել սեփական ընձյուղներով։ Ընձյուղները բարակ են, ճկուն են, պատված են առատ տերևածածկով։ Կախված ենթատեսակից, տերևները կարող են լինել կլոր կամ մի քիչ երկարավուն, բաց կանաչ գույնից մինչև մուգ կանաչ ու խայտաբղետ։
Խնամքը
Օդի տանելի նվազագույն ցածր ջերմաստիճանը +8 ºC է, իսկ ամենահարմարավետը՝ +25 ºC է;
Սիրում է արևի լուսաբացի և մայրամուտի արևի ուղիղ ճառագայթներն ու ցրված, պայծառ լույս ցերեկային մյուս ժամերին;
Ջրել առատ, թույլ չտալ որ հողն ամբողջովին չորանա։
Ֆիկուս Պարցելի (Фикус Парцелла, Ficus Parcellii):
Պարցելան երկարավուն, սրածայր տերևներով փոքրիկ ծառ է։ Տերևներն առանձնահատուկ են իրենց կանաչի վրա սպիտակ և դեղին բծերով կամ շերտերով։ Բունը լավ ճյուղավորված է, արագ է աճում։
Խնամքը
Ջերմասեր է +18 ºC — +20 ºC։
Ամռանը պետք է ավելի հաճախ ջրել և ցողել տերևները։
Չի սիրում պայծառ լույս։
Չի սիրում միջանցքային քամիներ։
Ֆիկուս բաղեղանման (Фикус Плющевидный, Ficus Hederacea Roxb)
Ֆիկուսի այս տեսակը բոլոր առումներով նման է բաղեղին։ Թե տերևներն են նման, թե ունակ է փաթաթվելով բարձրանալ հենարանների վրա կամ կախվել ծաղկամանից։
Խնամքը
Հողը միշտ խոնավ պետք է լինի։
Լայն ծաղկաման է պետք։
Ֆիկուս սողացող (Variegated Rooting Fig, Фикус ползучий, Ficus Sagittata):
Փաթաթվող շիվերով ոչ մեծ թուփ է։ Տերևները կլորավուն են, անհարթ, կնճիռներով ու վառ կանաչ նախշերով։ Ունի հատուկ կպչուն ելուստներ, որոնց օգնությամբ կարող է կպնել ցանկացած մակերեսի։
Խնամքը
Սիրում է օդի մեղմ ջերմաստիճաններ։
Առատ ջրելն ու ցողելը բարեբեր ազդեցություն կունենան։
Ֆիկուս Ալիի կամ բինենդիյկի (անգլ.՝ Ficus Alii, Amstel King Tree, ռուս.՝ Фикус Биннендийка, լատ.՝ Ficus binnendijkii)
Ֆիկուսի այս տեսակը ունի նեղ ու երկար (մինչև 30 սմ), փայլուն մակերեսով տերևներ։ Կան նաև խայտաբղետ տերևնորով ենթատեսակներ։
Ալիի ֆիկուսը մշտադալար է, աճում է ինչպես ծառի, այնպես էլ թփի տեսքով։ Ծառակեղևը անհարթ է, սպիտակ բծերով բաց մոխրագույն է։
Խնամքը
Օդի հարմարավետ ջերմաստիճանային տիրույթը՝ +13 ºC – +25 ºC ;
Գերադասում է կիսաստվերը կամ ցրված մեղմ լուսավորությունը;
Շոգ եղանակին ջրում են երբ չորանում է հողի մակերեսը, իսկ ձմռանը՝ երբ չորանա ծաղկամանի ամբողջ հողը։
Ֆիկուս եռանկյունատերև (Фикус треугольный, Ficus triangularis):
Եռանկյունաձև հաստ տերևներով ոչ մեծ ծառ կամ թուփ է։ Ծառակեղևը շագանակագույն է, շիվերը ճկուն են։
Խնամքը
Օդի հարմարավետ ջերմաստիճանային տիրույթը՝ +16 ºC…+25ºC;
Խոնավասեր է, ջրով ցողվելու ամենօրյա կարիք ունի;
Չի սիրում արևի ուղիղ ճառագայթները։
Ficus rubiginosa variegata
Ֆիկուս ժանգոտ (Rusty fig or Port Jackson fig, Фикус ржаволистный, Ficus rubiginosa variegata):
Ֆիկուսի այս տեսակը արտաքնապես նման է կաուչուկաբեր ֆիկուսին, բայց ավելի կարճ տերևներ ունի։ Տերևները վերևից հարթ ու մուգ կանաչ են, իսկ ներքևից ժանգի գույն ու խորդուբորդություն ունեն։ Նկարում ժանգոտ ֆիկուսի խայտաբղետ ենթատեսակն է պատկերված։
Խնամքը
Օդի հարմարավետ ջերմաստիճանային տիրույթը՝ +16 ºC – +23 ºC ։
Խոնավասեր է։ Շուրջ տարին անհրաժեշտ է հաճախակի ցողել ջրով;
Սիրում է պայծառ, ցրված լուսավորություն։
Ֆիկուս սրբազան (Sacred fig, Фикус священный, Ficus religiosa)
Բնական պայմաններում աճում է որպես բանյան, իսկ սենյակային պայմաններում հաճախակի աճեցվում է որպես բոնսայ։ Ֆիկուս սրբազանը առանձնանում է հզոր բնով և գորշ շիոերով։ Տերևները կանաչ են, հարթ սրտի նման։
Խնամքը
Չի սիրում արևի ուղիղ ճառագայթները, գերադասում է ցրված, պայծառ լուսավորությունը;
Չի սիրում օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ։ Օդի նվազագույն տանելի ջերմաստիճանը +12 ºC է։
Խոնավասեր է։ Շուրջ տարին անհրաժեշտ է հաճախակի ցողել ջրով։
Բենգալյան ֆիկուսը կամ Թզենի բենգալականը (Banyan, Banyan fig, Фикус бенгальский, Ficus benghalensis):
Բնական միջավայրում այս մշտադալար ֆիկուսը 30-40 մետր բարձության է հասնում, ունի խոշոր՝ մինչև 30 սմ երկարություն ունեցող տերևներ և հարթ բուն, գորշաշագանակագույն կեղեևով։ Աճում է “բանյան” ձևով՝ բարձրանում ու “թառում” է որևէ ծառի վրա, այնուհետև բաց է թողնում օդային արմատներ, որոնք հասնելով գետնին, հաստանում են և դառնում ծառի նոր բներ։
Բույսի պտուղներով սնվում են թռչունները և կաթնասունները: Սենյակային պայմաններում հասնում է մինչև 3 մետր բարձրության։
Խնամքը
Լուսասեր է, բայց չի սիրում արևի ուղիղ ճառագայթներ։
Սիրում է մեղմ կլիմա։ Ձմռանը ոչ ցածր +14 ºC, ամռանը՝ մինչև +30 ºC:
Ջրելը՝ չափավոր, ակտիվ աճի շրջանում մի քիչ ավելի հաճախակի։
Աֆրիկյան թզենի (African fig tree, Фикус Бокальчато-прилистниковый, Ficus Cyathistipula)
Այս տեսակը շատ նման է մյուս տեսակներին։ Ձգված, ձվաձև տերևները մինչև 20 սմ երկարություն ունեն և 7 սմ լայնք, կանաչ են, հաստ։
Բայց կա մեկ առանձնահատկություն՝ այս բույսն ունի խոշոր շագանակագույն, թեփուկավոր կոթատերևիկներ։
Պտուղները դեղին են և ուտելի։
Խնամքի առանձնահատկությունները
Շատ դիմացկուն բույս է։ Ստվերադիմացկուն է։
Իրեն լավ է զգում օդի թե՛ բարձր, թե՛ ցածր խոնավության դեպքում։
Ֆիկուս Պալմերի ( Фикус Пальмера, Ficus palmeri S. Wats):
Պալմերան կամ շշաձև ֆիկուսը տնային պայմաններում աճեցնում են որպես բոնսայ, չնայած, դրա յուրահատուկ տեսքը գործնականում միջամտության կարիք չի առաջացնում։ Մուգ կանաչ տերևները սրտանման են և պսպղուն են արևի տակ։
Խնամքը
Այս բույսն ունակ է ջուր կուտակել բնի մեջ, ուստի հաճախակի ջրելու կարիք չկա։
Ջերմասեր է։ Դանդաղ աճող է։
Ֆիկուս կեղծ արմավենի (Philippine fig, Dracaena fig, Palm-leaf fig, Фикус псевдопальма, Ficus pseudopalma):
Արտաքինից իսկապես նման է արմավենուն, ունի մերկ, երկար բուն և տերևների փունջ գագաթին։ Բնութայն մեջ հասնում է մինչւ 9 մ բարձրության, իսկ տերևները մինչև 1 մետր երկարություն և մինչև 15 սմ լայնք կարող են ունենալ։
Պտուղներն ուտելի են, բայց համով չեն։
Ամեն բույս չէ, որ իրեն հարմարավետ կզգա տան խոհանոցում, որտեղ հաճախ են փոխվում ջերմությունն ու խոնավությունը: Կա նաև օդը մաքրելու խնդիրը: Բացի այդ, շատ հարմար է երբ ձեռքի տակ միշտ համեմունքներ են աճում: Այս հոդվածով Ձեզ ենք ներկայացնում այն բույսերը, որոնք հարմար է աճեցնել խոհանոցում: Ցուցակը բաժանել ենք 3 խմբերի՝
Աուստրո-ցիլինդրոպունցիան կամ Գլանաձև օպունցիան (անգլ.՝ Austro-cylindropuntia, ռուս.՝ Аустроцилиндропунция или Цилиндрическая опунция, լատ.՝ Austrocylindropuntia) կակտուսների ընտանիքին պատկանող բազմամյա սենյակային բույս է:
Բնական պայմաններում աճում է Արգենտինայում, Բոլիվիայում, Էկվադորում և Պերույում՝ սարերում և կիսաանապատներում, ծովի մակերևույթից 1000-3500 մ բարձրության վրա:
Կենսաձևը՝
Սուկուլենտ, կակտուս
Ընտանիքը՝
Կակտուսներ
Հայրենիքը՝
Հարավային Ամերիկա
Աճեցման բարդությունը՝
Հեշտ աճեցվող
Չափսերը՝
բարձրությունը՝ 15-70 սմ
Աճի արագությունը՝
Միջին՝ տարեկան մի քանի սմ
Երկարակյացությունը՝
Բազմամյա է
Օդի ջերմաստիճանը՝
Ամռանը՝ + 25-35 °С, Ձմռանը՝ նվազագույնը +4,5°С Կարող է կարճ ժամանակ դիմանալ -3°С ցրտահարությանը, կայուն է շոգի և լուսամուտից փչող սառը օդի նկատմամբ:
Օդի խոնավությունը՝
Ցածր: Ցողել պետք չէ՝ վատ է տանում թրջվելը:
Լուսավորությունը՝
Պայծառ արև, արևի ուղիղ ճառագայթներ, կիսաստվեր
Հողախառնուրդը՝
Կարելի է գնել սուկուլենտների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ և մի քիչ ավազ ավելացնել (рН 6,1-7,8): Ինքնուրույն պատրաստելու համար խառնում են՝ – 3 մաս խոշոր ավազ կամ պերլիտ; – 2 մաս ճմահող; – 2 մաս փտած գոմաղբ կամ տերևային բուսահող; – 2 մաս տորֆ: Անհրաժեշտ է լավ դրենաժ ապահովել:
Ջրելը՝
Մինչև հաջորդ ջրելը հողի վերին շերտը պետք է հասցնի չորանալ: Ամռանը առատ են ջրում՝ շաբաթը մեկ անգամ, մնացած եղանակներին՝ ամսական 2-3 անգամ: Խորհուրդ է տրվում ջրել ժամը 18-ից հետո: Ծաղկամանի տակդիրում կուտակված ջուրը պետք է թափել:
Սնուցումը՝
Աճի ժամանակ, ամսական 1 անգամ սնուցում են կակտուսների համար նախատեսված պարարտանյութով:
Բազմացումը՝
Ընձյուղներով, որոնք պոկում են, մի քիչ թողնում, որ չորանա, այնուհետև խրում են խոնավ ավազի մեջ՝ որպեսզի արմատակալի: Սերմերով բազմացումը հնարավոր է, բայց բավականին բարդ է: Սերմերը պետք է անցնեն 1,5 ամսվա ստրատիֆիկացիա և ցանելուց առաջ լավ թրջվեն: Ցանում են տորֆի և ավազի խարնուրդի մեջ՝ ծածկելով թափանցիկ թաղանթով: Ամեն օր օդափոխում են և ցողում ջրով: Սերմերը ծլում են 3 ամսվա ընթացքում:
Ծաղկելը՝
Աստղաձև ծաղիկները վարդագույնից մանուշակագույն երանգ ունեն: Ծաղկում է ուշ գարնանը, կամ վաղ ամռանը:
Տեղափոխումը՝
Այլ ծաղկամանի մեջ տեղափոխում են 2-3 տարին մեկ: Տեղափոխելիս փտած կամ վնասված արմատները հեռացնում են: Չի կարելի տեղափոխել ծաղկած բույսը:
Խնամքի առանձնահատկությունները՝
Պետք է զգուշանալ բույսի փշերից: Հաճախակի օդափոխության կարիք ունի:
Բարդություններ՝
Շատ հազվադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Երբեմն ալրատիզերկարող են հայտնվել: Ցածր ջերմաստիճանների և հողի չափազանց խոնավության դեպքում, հնարավոր է արմատների փտում: Լուսավորության պակասի արդյունքում բույսը շատ բարակ, ծուռումուռ ընձյուղներ է ունենում:
Օդը մաքրելու հատկությունը՝
Չունի
Թունավորությունը՝
Թունավոր չէ
Բնական պայմաններում Գլանաձև օպունցիան սովոր է շոգին և արևահարությանը: Տանը կարելի է տեղադրել հարավային պատուհանի գոգին, իսկ ամռանը դուրս բերել բաց երկնքի տակ: Ձմռանը կարող է արհեստական լուսավորության կարիք առաջանալ: Ձմռանը բույսին անհրաժեշտ է հանգստի ռեժիմ ապահովել:
Միլիուսի իշկաթնուկը (անգլ.՝ Crown of thorns, Christ plant, Christ thorn, ռուս.՝ Молочай Милиуса, լատ.՝ Euphorbia milii) իշկաթնուկների ընտանիքին պատկանող բազմամյա, փշոտ թուփ է: Անգլերենում ու ռուսերենում այն հաճախ Փշե պսակ կամ Քրիստոսի պսակ են անվանում:
Միլիուսի Իշկաթնուկի արմատները մակերեսային էն, այնպես որ ծաղկաթաղարը պետք է լինի ոչ շատ խոր ու լայն տեսակի: Սենյակային պայմաններում Միլիուսի իշկաթնուկը ծաղկում է երբ բարձրությունը հասնի 25 սանտիմետրի: Ամռանը պահանջում է լավ լուսավորվածություն, ջրարբիացում և սնուցում: Ձմռանը օդի ամենահարմար ջերմաստիճանը +150C է: Միլիուսի իշկաթնուկը հեշտությամբ բազմանում է կտրոններով: Հնարավոր է նաև սերմերով բազմացումը:
Միլիուսի իշկաթնուկի հիվանդություններն ու վնասատուները
Միլիուսի իշկաթնուկը կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի (паутинный клещ), ուտիճների (тля), թրիփսերի (трипс), վահանամիջատների (щитовка) հարձակմանը: Չափից ավել խոնավության և ցածր ջերմաստիճանի դեպքում կարող են առաջանալ սնկային հիվանդություններ:
Իշկաթնուկ տիրուկալի (անգլ.՝ Aveloz, Firestick plants, Indian tree spurge, Naked lady, Pencil tree, Pencil cactus, Sticks on fire կամ Milk bush, ռուս.՝ Молочай тирука́лли,լատ.՝ Euphórbia tirucálli), իշկաթնուկների ընտանիքին պատկանող բազմամյա ծառանման բույս է։ Լայնորեն տարածված է Հյուսիս-Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, ինչպես նաև
Արաբական թերակղզում: Ժամանակին ներմուծվել է բազմաթիվ այլ արևադարձային երկրներ:
Խիստ ճուղավորված, ծառանման, 5-9 մետր բարձրության հասնող սուկուլենտ բույս է՝ գլանաձև, հարթ, կանաչ, 5-7 մմ հաստությամբ ճուղերով։ Հիմնականում գագաթներին աճող, թափվող տերևներն ունեն 6-12 մմ երկարություն, 1-1,5 մմ լայնք։ Ֆոտոսինթեզն հիմնականում իրականացվում է ճուղերում։ Ծաղիկները մանր են, դեղին գույնի։
Բույսի թանձր կաթի նման հյութը թունավոր է և կարող է մաշկի լուրջ այրվացքներ առաջացնել։ Աչքերի մեջ ընկնելիս կարող է սուր ցավ և մինչև 7 օր տևողությամբ կուրություն առաջացնել։ Եթե բույսի հյութը մտել է աչքի մեջ, աչքը պետք է 15 րոպե լվալ ջրով և դիմել բժիշկի։ Այրվածքների նշանները կարող են երևալ ավելի քան 12 ժամ անց։ Բույսի հյութը խմելու դեպքում, կարելի է ստանալ շուրթերի, բերանի և լեզվի այրվածքներ։ Գրանցվել են նաև մահացու դեպքեր։
Հայաստանում Իշկաթնուկ տիրուկալին կարող է աճեցվել որպես սենյակային բույս, բայց այդ պայմաններում այն չի ծաղկի կամ պտղաբերի։
Գետնաելակը (անգլ.՝ Strawberries, ռուս.՝ Земляника, լատ.՝ Fragaria), գետնամորի, ելակ, իծամորի, ոչխարի մորի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30-35), Հայաստանում՝ 3 տեսակ՝ գետնաելակ անտառային (F. vesca), գետնաելակ կանաչ (F. viridis) և գետնաելակ անանասի (F. ananassa)։ Վերջին տեսակը, որին անվանում են ելակ, իր բազմաթիվ սորտերով տարածված է միայն մշակության մեջ՝ գրեթե բոլոր մարզերում։ Վայրի վիճակում տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում։
Ելակը (անգլ.՝ Strawberry, ռուս.՝ Земляника ананасная, լատ.՝ Fragaria ananassa) , վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ։ Բարձրությունը՝ 30-35 սմ։ Տերևները եռաբլթակ են, խոշոր, բաց կանաչ, կնճռոտ։ Ծաղիկները սպիտակ են։ Պտուղը քաղցր, անանասահամ և յուրահատուկ բուրմունքով, բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն նաև սպիտակ հյութալի հատապտուղ է։ Սերմերը մանր են, դեղին՝ դասավորված պտղի մակերեսին։ Հարուստ է վիտամիններով, թթուներով, շաքարներով և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ, ջեմ և այլն)։
Տես նաև՝
Կոտեմը (անգլ.՝ Garden cress, ռուս.՝ Кресс-салат, լատ.՝Lepidium sativum) , կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 150 տեսակ։
Կոտեմի աճեցումը բաց գրունտում
Բաց գրունտում կոտեմը կարելի է ցանել վաղ գարնանը՝ երբ հողը հալչի առնվազն 4 սմ խորությամբ: Կոտեմի համար նախատեսված տեղում լավագույն նախորդողներն են սոխը, սամիթը, բաթաթը, ճակնդեղը, շաղգամը, բողկը, գազարը և այլ արմատապտուղներ:
Լավ կլինի նախապես պարարտացնել հողն աշնանը:
Կոտեմը դիմանում է մինչև -5 աստիճան ցրտահարությանը:
Սերմերը ցանում են շարքերով՝ 0,5-1 սմ խորությամբ, մոտավորապես 1 գրամ սերմ 1 ք.մ.-ին հաշվարկից ելնելով: Շարքերի միջեվ հեռավորությունը պետք լինի 10-20 սմ:
Միշտ թարմ բերք ունենալու համար կարելի է 7-15 օրը մեկ նոր ցանք անել միջշարային հատվածում:
Կոտեմի սերմերը 3-4 տարի պահպանում են իրենց ծլողունակությունը:
Անհրաժեշտ է ամեն օր, առատ ջրել ցանքը, մանավանդ երբ օդի ջերմաստիճանը բարևրանում է, իսկ շոգեր սկսվելուն պես, արևկող տեղերում էլ չեն ցանում:
Լավ խնամքի դեպքում, 1 ք.մ.-ից կարելի է 0,5−2 կգ կոտեմի բերք ստանալ:
Կոտեմի աճեցումը սենյակային պայմաններում
Կոտեմը համեմատաբար արագ աճող բույս է, վաղահաս տեսակները ծլելուց 10-14 օր հետո աճում են 6-ից 8 սմ և արդեն ուտելի են:
Տանը կոտեմն աճեցնել կարելի է ցանկացած անոթում՝ 2-4 սմ հողի շերտ ապահովելով:
Սեննյակային աճեցման համար լավ է նաև այն, որ շատ պայծառ լուսավորություն չի պահանջվում: Թաղարը, որտեղ աճում է կոտեմը ամեն օր պտտում են, որպեսզի բույսը բոլոր կողմերով հավասարապես լուսավորվի և չձգվի: Կոտեմը կարող է աճել նաև միայն արհեստական լույսի ներքո:
Ցանելիս սերմերը հավասարաչափ ցրում են հողի մակերեսով՝ 1 ք.մ.-ին 5-8 գրամ սերմի հաշվարկից ելնելով, այնուհետև ծածկում են 0,5-1 սմ հաստությամբ պարարտ հողախառնուրդով:
Ջրում են ջրցողիչով, պարբերաբար և առատ:
Մինչ տերևների գոյանալը, օդի ջերմաստիճանը պետք է լինի 6-12 C, այնուհետև կարելի է բարձրացնել մինչև 15-18 աստիճան:
Կոտեմի օգտակարությունը
Կոտեմի 90%-ը ջուր է, ուստի ունի ցածր կալորիականություն՝ ընդամենը 32 կկալ 100 գրամի մեջ:
Իսկ մարդուն անհրաժեշտ վիտամիններով շատ հարուստ է, պարունակում է A, B, C, D, K, PP վիտամիններ:
Պարունակում է նաև լուսածին (ֆոսֆոր), մագնիում, երկաթ, կրածին:
Կոտեմն ուտելը ախորժակ է բացում, կարգավորում է ճնշումը, նպաստում է օրգանիզմից խարամի դուրսբերմանը:
Ժողովրդական բժշկությունում կոտեմի հյութն օգտագործվում է արյան պակասության՝ անեմիայի դեպքում:
Ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս օգտագործել կոտեմը կատարակտայի կանխարգելման համար:
Օգտագործվում է նաև շագանակագեղձի բորբոքումը բուժելու համար, ուստի ուտելն օգտակար է բոլոր տարիքների տղամարդկանց համար: