Category: Բույսեր

  • Ալոճենի

    Ալոճենին (անգլ.՝ Hawthorn berry, ռուս.՝ Боярышник, լատ.՝ Crataégus) վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։

    Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, վիտամին C, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։

    Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնույան ժամանակ և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։ Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախթահարուների ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, վերացնում դեղնությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լերդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը։

    Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։

    Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալունպատակով։
    Ալոճենին հզոր արմատներ է ձևավորում և ապրում է 300-400 տարի:
    Հղումներ
  • Որ բույսերը կարելի է ցանել ձմռան շեմին

    Ձմռան շեմին (նոյեմբերին կամ դեկտեմբերի սկզբին) ցանում են երբ դեռ ձյունածածկ չկա, օդի ջերմաստիճանն էլ մոտավորապես +20 С է և այլևս կտրուկ տաքանալու վտանգ չկա: Սա կարևոր է, քանի որ անհրաժեշտ է որպեսզի  սերմերը չծլեն մինչև ցրտերն ընկնելը. Ծլած սերմերը չեն դիմանում ձմռան ցրտերին:  Նույն պատճառով սերմերը ցանում են առանց թրջելու՝ չոր վիճակում:
    Ցանելուց հետո լավ կլինի ցանված տարածքը ցանքածածկել 3-4 սմ բարձրությամբ տորֆով, կոմպոստով կամ փտած գոմաղբով:
    Իսկ հիմա թվարկենք բանջարեղենի և ծաղիկների այն տեսակները, որոնք կարելի է ցանել ձմռան շեմին:

    Բանջարեղեն

    • Գազար (Марковь)
    • Վայրի գազար (Пастернак)
    • Ճակնդեղ (Свекла)
    • Սոխ (Лук репка)
    • Սխտոր (Чеснок)
    • Սամիթ (Укроп)
    • Մաղադանոս (Петрушка)
    • Նեխուր(Сельдерей)
    • Հազար (Салат)
    • Մանանեխ սալաթային (Горчица салатная)
    • Սպանախ (Шпинат)
    • Պեկինյան կաղամբ (Пекинская капуста)
    • Ամսական բողկ (Редис) (տերևների համար)
    • Շաղգամ (Репа) (տերևների համար)

    Ծաղիկներ

    • Աստղածաղիկ (Астра)
    • Գոդեցիա (GodetiaГодеция)
    • Իբերիս (IberisИберис)
    • Վաղենակ (անգլ.՝ Marigold, ռուս.՝ Календула, լատ.՝ Calendula)
    • Զարդենի (Cosmos, Космея)
    • Լավատերա (Lavatera, Лаватера)
    • Կակաչ (Мак)
    • Շահպրակ (Matthiola, Маттиола)
    • Հափրուկ (Reséda, Резеда)
    • Էշշոլզիա (EschschólziaЭшшольция)
    • Վառվռուկ (Alýssum, Бурачок)
    • Տերեփուկ (Centauréa, Василек)
    • Ցմախ (Gypsophila, Гипсофила)
    • Նարդոս (Lavender, Лаванда)
    • Արծվամագիլ (Granny’s bonnet, Аквилегия)
    • Ոջլադեղ (Delphinium, Дельфиниум)
    • Գարնանածաղիկ (PrímulaПримула)
    • Գայլարդիա (Blanket flower, Гайлардия)
    • Լիխնիս (Lychnis, Лихнис)
    • Լուպին  (Lupinus, Люпин)
    • Մեխակ (Carnation, Гвоздика)
    • Երիցուկ (անգլ.՝ Chamomile, ռուս.՝ Ромашка, լատ.՝ Matricária)
    • Հազարտերևուկ (Achillea,Тысячели́стник )
    • Մանրատերևուկ (Բutterweed, Erígeron, Мелколепестник)
    • Արաբիս (RockcressArabis, Резу́хаАрабис)
    • Զանգակ կարպատյան (Tussock bellflower, Campanúla carpática, Колокольчик карпатский)

  • Բաղրջուկ

    Բաղրջուկը (Չինական վարդ, անգլ․՝ Hibiscus, ռուս․՝  Гибискус, լատ․՝ Hibiscus) պատկանում է տուղտազգիների ընտանիքին: Բույսի հայրենիք համարվում են հարավային Չինաստանը և հյուսիսային Հնդկաստանը:

    Բաղրջուկների ցեղը շատ մեծ է` 25 տեսակից ավելի: Դրանք ցածր ծառեր են, թփեր, խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու,  իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար: Թելից գործում են պարկեր,  բրեզենտներ, ցանցեր, պարաններ, իսկ մնացորդներից պատրաստում են կոպիտ թուղթ, մեկուսիչ շինանյութեր:

    Որոշ տեսակների մատղաշ շիվերն ու տերևները  տեղի բնակիչները օգտագործում են ճաշի մեջ` որպես բանջարեղեն:

    Սենյակային պայմաններում հիմնականում աճեցնում են չինական վարդի Hibiscus rosa chinensis տեսակը, որը սովորաբար ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն, իսկ բարենպաստ պայմանների դեպքում` նույնիսկ ձմռանը:

    Այս ցեղին պատկանող մյուս տեսակը՝ սիրիական բաղրջուկը մեր պայմաններում ազատ ձմեռում է բաց գրունտում և հանդիպում է ամենուրեք:

    Չինական վարդը բազմացնում են կտրոններով` գարնանը, որոնք վերցնում են ճյուղերի ծայրերից, արմատակալեցնում և հետո տնկում 7-9 սմ-անոց թաղարներում:

    Ամռան ընթացքում բույսը մի քանի անգամ պիտի սնուցել: Ձնռան ընթացքում բույսը պահում են 12-15 աստիճան ջերմության պայմաններում` խիստ պակասեցնելով ջրելը:

    Աղբյուր` www.ankakh.com

    Հղումներ
  • Քլորոֆիտում

    Քլորոֆիտումը (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum) ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ այն շատ արագ է մեծանում, ունի  կորացած գեղեցիկ տերևներ,  գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ, իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է  առանձնացնել և արմատակալել:  Քլորոֆիտումի  ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է: Այս բույսը սիրում է ցրված, պայծառ լույս, բայց կարող է լավ աճել նաև կիսաստվերում:

    Քլորոֆիտում փուփուլավորը` Chlorophytum comosus շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում, եթե այնտեղ պատուհան կա:
     
    Խնամքը
     
    Ջերմաստիճանը` չափավոր: Ձմռանը  8°С-ից ոչ ցածր: Չնայած  դիմացկուն Քլորոֆիտումը չի մահանա ոչ բարենպաստ ջերմաստիճանի դեպքում, բայց դա կազդի նրա արտաքին տեսքի վրա: Սառը միջանցահովիկը կամ  չտաքացվող պատուհանի մոտ լինելը նրան կվնասի:
    Լուսավորությունը` Պայծառ  ցրված լույս: Լավ է աճում արևմտյան կամ արևելյան  պատուհանների մոտ : Կարող է աճել նաև հյուսիսային պատուհանի մոտ , բայց մութ տեղում բույսը կորցնում է իր դեկորատիվ ու հաճելի տեսքը: Հարավային  պատուհանի մոտ անհրաժեշտ է մի փոքր ստվերել:
    Ջրելը` հողը չորանալուց հետո, առատ, գարնանից մինչև աշուն:  Ձմռանը ջրել չափավոր:
    Պարարտացնել` մարտ ամսից մինչև օգոստոս, երկու շաբաթը մեկ անգամ, ջրի մեջ լուծել հատուկ պարարտանյութեր նախատեսված դեկորատիվ-տերևավոր բույսերի համար:
    Օդի խոնավությունը` ամռանը ժամանակ առ ժամանակ  տերևները ցողել կամ կազմակերպել գոլ ցնցուղ: Ցողելը անհրաժեշտ է, եթե բույսը գտնվում է ջեռուցող սարքի  մոտ:
    Տեղափոխումը` ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին: Խոշոր բույսերը կամ հները տեղափոխում են երկու տարին մեկ, բայց սնուցում են ամեն տարի: Քլորոֆիտումը ունի մեծ հաստ արմատներ և նրանց մեծանալու դեպքում  թաղարը կարող է հատակից ճաքել,այդ պատճառով  նրա համար պատրաստում են ընդարձակ աման:
    Բազմացումը` արմատակալում դուստր փնջերից, ինչպես նաև տեղափոխման ժամանակ անջատելով իրարից արմատները: Դուստր փունջը արմատակալում է ինչպես հողում, այնպես էլ ջրի մեջ:
     
    WP_20170213_013
     

    Առանց հողի, ջրի մեջ քլորոֆիտում աճեցնելը

    Կամայական ձևի կավե,ապակյա կամ պլաստիկ անոթի մեջ լցնում են կերամզիտ, պերլիտ, խոշոր ավազ կամ մանր քարեր և տնկում քլորոֆիտումը։ Լցնում են թորած, իսկ դրա բացակայության դեպքում, հնեցված, քլորազերծ ջուր՝ այնան, որ միայն արմատները, իրենց երկարության մեկ քառորդով լինեն ջրի մեջ։
    Տեղադրում են սենյակում կամ դրսում, արևի ուղիղ ճառագայթներից պաշպանված տեղում։ Խայտաբղետ տեսակներն ավելի շատ լույս են պահանջում։ Շաբաթը մեկ պետք է փոխել ջուրը և լվանալ բույսի արմատները։
    Հղումներ
  • Լիմոն

    Լիմոնը (անգլ.՝ Lemon, ռուս.՝ Лимон, լատ.՝ Citrus limon) սատապազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի մշտադալար մերձարևադարձային բույս է, որը վաղուցվանից աճեցվում է բնակարաններում։

    Լիմոնի հայրենիքը Հարավարևելյան Ասիան է: Ավելի քան 1000 տարի առաջ լիմոնը Հնդկաստանից բերվել է Միջերկրականի ափեր, իսկ այնտեղից՝ Ամերիկա և Աֆրիկա:
    Վայրի լիմոն մեր ժամանակներում այլևս չկա:

    Հայաստանում սխալ կարծիք կա, իբր “կիտրոն”-ը “լիմոնի” հայերեն անվանումն է։ Իրականում դրանք տարբեր ցիտրուսային մրգեր են և չի կարելի լիմոնին (Citrus limon) կիտրոն (Citrus medica) անվանել։

    Լիմոն աճեցնելը սենյակային պայմաններում

    Ծաղկամանում աճեցված լիմոնի ծառը չի կարող հասնել բաց գրունտում աճած լիմոնի ծառի մեծությանը: Այնուամենայնիվ սենյակային պայմաններում նախընտրելի է աճեցնել լիմոնի այն տեսակները, որոնք ամենալավն են իրենց զգում ծաղկամանում։ Մասնավորապես, այդպիսիք են՝

    • Մեյեր տեսակի լիմոնի թզուկ տեսակը (Meyer Improved dwarf);
    • Լիսբոն տեսակը (Lisbon);
    • Պանդերոզա լիմոնի թզուկ տեսակը (Ponderosa dwarf)։

    Խնամքը

    Լուսավորությունը

    Լիմոնին անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, սակայն առանձնապես երիտասարդ ծառերը պետք է պաշտպանել Արևի կզիչ ճառագայթներից: Սենյակում ամենահարմար տեղը հարավարևելյան պատուհանի գոգն է: Հյուսիսային պատուհանի գոգին, առանձնապես ձմռան ամիսներին,  լրացուցիչ լուսավորության կարիք կառաջանա, իսկ հարավային պատուհանագոգին կարիք կառաջանա փոքր ինչ ստվերելով պաշտպանել բույսը կեսօրի Արևի կիզիչ ճառագայթներից:

    Օդի ջերաստիճանը

    Գարնանը, երբ գոյանում են լիմոնի բողբոջները սենյակում պետք է լինի 14-16°С: Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է չորացնել բողբոջները ու դրանց թափվելու պատճառ դառնալ, իսկ ավելի ցածրը  կարող է դանդաղեցնել կամ ընդհանրապես կասեցնել բողբոջելը: Աճի մյուս փուլերում բարենպաստ է մինչև 26°С օդի ջերմությունը:

    Զմռանը լավ կլինի ապահովել սենյակի օդի 10-14°С ջերմություն:

    Օդի խոնավությունը

    Խորհուրդ է տրվում լիմոնը մշտապես ցողել նախապես եռացված, գոլ ջրով։ Հատկապես կարևոր է դա անել ամռան շոգ օրերին և ձմռանը, եթե լիմոնի ծառը գտնվում է այն սենյակում, որտեղ տեղակայված են ջեռուցման սարքեր:

    Էտելը

    Լիմոնը էտում են ծառի գեղեցիկ սաղարթամաս ստանալու և ծառի բերքատվությունն ավելացնելու համար:

    Երբ ծառը հասնում է գրունտից 20-25 սմ բարձրության, կողային ճյուղեր ստանալու նպատակով կենտրոնական ճյուղը քշտում են (կտրում են): Պետք է նկատի ունենալ, որ պտուղներ սկսում են գոյանալ միայն ներքևից հաշված 4-5 հարկի ճյուղերից սկսած: Այնպես  որ, քանի դեռ այդ ճյուղերը չկան, բերքի սպասելն անիմաստ է:

    Ծառի համաչափ աճն ապահովելու համար, 10 օրը մեկ պատք է մի փոքր շրջել բույսը սեփական առանցքի շուրջ:

    Ծառի սաղարթի ձևավորումն անում են նաև բերքը հավաքելիս: Պտուղը կտրում են ոչ միայն պոչի, այլ ճյուղի 2-3 հանգույցների հետ, ինչը խթանում է ճյուղի հետագա աճը:

    Վնասատուները

    Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

    • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
    • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
    • Սպիտակաթևիկ (Белокрылка);
    • Ուտիճը (Aphid, Тля)։

    ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

    ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

    Հղումներ

  • Ալտերնանթեր

    Alternanthera brasiliana

    Ալտերնանթեր (անգլ.՝ Alternanthera, ռուս.՝ Альтернантера, լատ.՝ Alternanthera) պատկանում է հավակատարազգիների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։
    Խիտ ճյուղավորվող, ծնկավոր, փխրուն ցողուններով, տարբեր նրբերանգներով, հակադիր տերևներով, 10-25 սմ բարձրություն ունեցող բազմամյա բույս է, որը գորգային բույսերի մեջ լավագույններից մեկն է համարվում։
    Հողը՝ pH: 6,1-7,8 – պարարտ, թեթև, ավազակավային հողեր:
    Ջրելը՝ չափավոր:
    Լույսը՝ պայծառ լույս, կիսաստվեր:

    Տեղը
    Պայծառ գունավորված տերևներ ձևավորելու համար բույսին անհրաժեշտ է լավ լուսավորություն: Ստվերում աճող բույսի տերևները դալուկ են ու կանաչ:
    Ալթերնանտը լավ է աճում սենյակային ջերմաստիճանին: Տաքերն ընկնելուց հետո խորհուրդ է տրվում բույսը տեղափոխել բաց երկնքի տակ՝ մինչև աշնանային ցրտերի սկսոելը:
    Օդի ամենից հարմարավետ ջերմաստիճաններն են՝
    ամռանը՝ +18 °С – +28 °С;
    ձմռանը՝ ոչ ցածր +14 °С-ից:

    Օդի խոնավությունը՝ չափավոր: Ձմռանը խորհուրդ է տրվում բարձրացնել խոնավությունը:
    Խնամքը
    Փետրվարից օգոստոս, 2-3 շաբաթը մեկ սնուցել ազոտի ցածր պարունակությամբ, կոմպլեքսային, հեղուկ պարարտանյութով և/կամ օրգանական պարարտանյութերով:
    Լավ է տանում էտումը:
    Երկու տարին մեկ տեղափոխում են ավելի մեծ ծաղկամանի մեջ: Լավ է աճում հավասար ծավալներով վերցված ճմահողից, տերևահումուսից, փտած գոմաղբից և ավազից (1:1:1:1) կազմված հողախառնուրդում:

    Բազմացումը՝ կտրոններով, սերմերով:
    Սերմերը ցանում են օդի +12+18 ջերմաստիճանի ժամանակ:
    Սերմնաբույսերը կարող են այլ գույն ունենալ:
    Կտրոններով բազմացման դեպքում՝

    • սուր դանակով, տերևահանգույցի տակից կտրելով պատրաստում են կտրոնները և հեռացնում ներքևի տերևները;
    • կտրոնները՝ մինչև առաջին տերևները խորացնելով, արմատակալման են դնում փակ գրունտում՝ ապրիլին;
    • արմատակալումն արագացնելու համար, կտրոնը ծածկում են բաժակով կամ ցելոֆանե տոպրակով;
    • արմատակալումը արագ է ընթանում՝ 3-7 օրում: Վերջնական արմատակալման մասին վկայում են նոր հայտնված տերևները;
    • արմատակալած կտրոնը տեղափոխում են 7 սմ տրամագծով ծաղկաթաղարների մեջ;
    • մեկ շաբաթ կոփելուց հետո, երբ ցրտահարության վտանգ չկա, բույսը տեղափոխում են բաց գրունտ:
    Խմբով տնկելիս, բույսերի միջև թողնում են 20-50 սմ տարածություն:
    Ցրտադիմացկունությունը՝ չի դիմանում ցրտահարությանը:

    Ալտերնանթերի տեսակները

    • Alternanthera albotomentosa Suess.
    • Alternanthera angustifolia R.Br. – Ալտերնանթեր նեղ տերև (narrow-leaf joyweed)
    • Alternanthera bettzickiana – calico-plant

    Alternanthera bettzickiana

    • Alternanthera brasiliana (L.) Kuntze –Ալտերնանթեր բրազիլական (Brazilian joyweed)

    • Alternanthera caracasana Kunth –Ալտերնանթեր անփայլ ծաղիկ (mat chaff-flower, washerwoman)
    • Alternanthera crucis Bold. – Ալտերնանթեր վեստինդիական (West Indian joyweed)
    • Alternanthera denticulata – lesser joyweed

    Alternanthera denticulata

    • Alternanthera echinocephala (Hook.f.) Christoph. – Ալտերնանթեր ծովային (spiny-headed chaff flower, seaurchin joyweed)
    • Alternanthera ficoidea – parrotleaf, sanguinarea

    Alternanthera ficoidea

    • Alternanthera filifolia (Hook.f.) J.T. Howell
    • Alternanthera flavescens – Ալտերնանթեր դեղին (yellow joyweed)
    • Alternanthera hassleriana Chodat – Hassler’s alternanthera
    • Alternanthera helleri (B.L.Rob.) J.T.Howell 
    • Alternanthera littoralis P.Beauv.
    • Alternanthera maritima (Mart.) A.St.-Hil. – Ալտերնանթեր ծովեզրյա (seaside joyweed)
    • Alternanthera mexicana – Ալտերնանթեր մեքսիկական
    • Alternanthera nana –Ալտերնանթեր փափկափետուր (downy joyweed, hairy joyweed)
    • Alternanthera nodiflora – Ալտերնանթեր տարածված (common joyweed)
    • Alternanthera olivacea
    • Alternanthera paronichyoides A.St.-Hil. – Ալտերնանթեր հարթ (smooth joyweed)

    Alternanthera paronichyoides

    • Alternanthera philoxeroides (Mart.) Griseb. – (alligatorweed)
    • Alternanthera pubiflora
    • Alternanthera reineckii Briq.
    • Alternanthera sessilis (L.) DC. – rabbit-meat, sessile joyweed

    Alternanthera sessilis

    • Alternanthera tenella Colla
    • Alternanthera versicolor R.Br.
    Բարձրությունը՝ մինչև 50-60 սմ:
  • Ինչ բույսեր կարելի է պահել ցուրտ սենյակում

    Իլենիները (Spindle, Бересклет) կարելի է պահել -5…+5°C  ջերմաստիճանում: Իլենու Euonymus fortunei «Coloratus» կամ Euonymus fortunei ‘Emerald ‘n’ Gold’ տեսակները  կարող են դիմանալ մինչև -35°C ցրտահարությանը:

    Բաղեղները (Ivy, Плющ) կարող են դիմանալ մինչև -10°C ցրտահարությանը:

    Կամելիան (Camellia, Камелия) կարող է դիմանալ զրոյից նվազ մինչև -5°C ցրտին, իսկ ամենից հարմարավետ պայմաններն են՝ 0°…+15°C:

    Կակտուսները շատ դիմացկուն են ու հարմարվող: Հայտնի է, որ հանգիստ դիմանում են երաշտին, բայց նաև տեսակների մեծամասնությունը հարմարավետ են իրենց զգում +5°C-ի դեպքում:

    Ցիտրուսայինները կարող են ձմեռն անցկացնել նվազագույնը +7°C օդի ջերմություն ունեցող վայրում:

    Դափնին (laurus, лавр), ինչպես նաև Խորդենին (герань), Ֆուքսիան, Գորտենզիան, Քրիզանթեմը և Շիմշատը (самшит)  կհանդուրժեն +5…+6°C:

    Գաճաճ փշատերևները՝ Արաուկարիան, Դրախտանոճին (туя), Նոճին (кипарис), Կրիպտոմերիան կարելի է ձմռանը պահել +6…+10°C օդի ջերմություն ունեցող վայրում: Կարող են դիմանալ մինչև -5°C կարճատև ցրտահարություններին:

    Հավամրգին (Heather, Вереск) չի կորցնում իր գեղեցիկ տեսքը նույնիսկ ամբողջովին սառչելուց հետո: Ցրտադիմացկուն է, իրեն շատ լավ է զգում սկսած +5°C-ից:

  • Խամերոփս

    Խամերփոսը (լատ.՝ Chamaerops), արմավենու տեսակ։ Միակ տեսակը Խամերփոս գետնահարն է (Chamaerops humilis)։ Փոքր չափսերի ծառ է՝ վերևում փշոտ տերևներով։

    Հղումներ
  • Որ բույսի համար, որ կողմի լուսամուտի գոգը ընտրել

    Հյուսիսային պատուհանի մոտ

    • Ագլաոնեմա (անգլ.՝ Aglaonema, Chinese evergreen, ռուս.՝ Аглаонема,  լատ.՝ Aglaonema);
    • Ալպիական մանուշակ (անգլ․՝ Cyclamen, ռուս․՝ Цикламен, լատ.՝ Cyclamen);
    • Անթուրիում (անգլ.՝ Anthurium, ռուս.՝  Антуриум, լատ.՝ Anthurium);
    • Արմավենիներ [Հովեա (Howea, Ховея), Финик Лорера],
    • Աուկուբա (անգլ․՝ Aucuba , ռուս․՝ Аукуба, լատ․՝ Aucuba);
    • Աֆրիկյան մանուշակ, Ուզումբարական մանուշակ (անգլ․՝ African violet, ռուս․՝ Сенполия, լատ․՝ Saintpaulia);
    • Բաղեղ սովորական (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix);
    • Բեգոնիա անկյունաձև (бегония угловатая);
    • Դիվաձար (անգլ․՝ Maidenhair fern, ռուս․՝ Адиантум, լատ․՝ Adiantum);
    • Դուն հերթատերև (անգլ.՝ Umbrella papyrus, ռուս.՝  Циперус очереднолистный, լատ.՝ Cyperus alternifolius);
    • Լիգոդիում ճապոնական (անգլ․՝ Japanese climbing fern, ռուս․՝ , Лигодиум японский, լատ․՝ Lygodium japonicum);
    • Ծնեբեկ, Ծնեփակ  (անգլ․՝ Asparagus, ռուս․՝ Спаржа, լատ․՝ Asparagus);
    • Ծոփոր (անգլ․՝ Monstera, ռուս.՝ Монстера, լատ.՝ Monstéra);
    • Կալանխոե (անգլ.՝ Kalanchoe , ռուս.՝ Каланхо́э, լատ.՝ Kalanchoe);
    • Կենսածառ արևելյան (անգլ․՝ Platycladus, ռուս․՝ Биота восточная, Плосковеточник լատ․՝ Biota orientalis);
    • Ձարխոտեր (Папортники);
    • Մարանտա (անգլ․՝ Maranta, ռուս․՝ Маранта, լատ․՝ Maranta);
    • Մորմ (անգլ․՝ Nightshade, ռուս.՝ Паслён, լատ.՝ Solanum);
    • Շլումբերգերա (անգլ.՝ Christmas cactus, ռուս.՝ Шлюмбергера, Декабрист, լատ.՝ Schlumbergera);
    • Պասիֆլորա (անգլ․՝ Passion flower, ռուս․՝ Страстоцвет, Пассифлора, լատ․՝ Passíflora);
    • Պեպերոմիա (անգլ.՝ Peperomia, ռուս.՝ Пеперомиа круглолистнаясерая и туполистная, լատ.՝ Peperomia);
    • Սանսևիերիա (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевиера, Сансевьера, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera);
    • Սելագինելա (անգլ․՝ Selaginella, ռուս․՝ Плаунок, Селагинелла, լատ․՝ Selaginella);
    • Սոլեյրոլիա (անգլ․՝ Baby’s tears, ռուս․՝ Солейролия, լատ․՝ Soleirolia soleirolii);
    • Սցինդապսուս (անգլ․՝ Scindapsus, ռուս․՝ Сциндапсус, լատ․՝ Scindapsus);
    • Սպաթիֆիլում (անգլ․՝ Peace lily, ռուս․՝ Спатифиллум, լատ․՝ Spathiphyllum);
    • Վիշապածառ երիզված (անգլ․՝ Madagascar Dragon Tree, ռուս․՝ Драцена окаймленная, լատ․՝ Dracaena marginata) և Վիշապածառ բուրավետ (անգլ․՝ Striped dracaena, Compact dracaena, Corn plant, ռուս․՝ Драцена душистая, լատ․՝ Dracaena fragrans);
    • Տոլմիա (անգլ․՝ Tolmiea, ռուս․՝ Толмия, լատ․՝ Tolmiea);
    • Ցիներարիա (անգլ․՝ Cineraria, ռուս․՝  Цинерария, լատ․՝ Cineraria);
    • Ցիսուս շեղանկյունատերև (Cissus rhombifolia, Циссус ромболистный);
    • Քարբեկ (անգլ․՝ Rockfoilռուս․՝ Камнеломка, լատ․՝ Saxifraga)
    • Օձաբույս (Аспидистра);
    • Ֆատսիա (անգլ․՝ Fatsia, ռուս․՝ Фатсия, լատ․՝ Fatsia);
    • Ֆատսհեդերա (անգլ․՝ Tree ivy, Aralia ivy, ռուս․՝ Фатсхедера, լատ․՝ ×Fatshedera);
    • Ֆիլոդենդրոն մագլցող илодендрон лазящий);
    • Ֆիկուսներ (ոչ խայտաբղետ տեսակներ);
    • Ֆիտոնիա (անգլ․՝ Nerve plant, ռուս․՝ Фиттония, լատ․՝ Fittonia);
    • Natal ivy (անգլ․՝ Natal ivy, ռուս․՝ Крестовник крупноязычковый, լատ․՝ Senecio macroglossus) (ոչ խայտաբղետ տեսակը):

    Հարավային պատուհանի մոտ

    • Ադենիում (անգլ.՝ Adenium, ռուս.՝ Адениум, լատ.՝ Adenium);
    • Արմավաշուշան (անգլ․՝ Yucca, ռուս․՝ Юкка, լատ․՝ Yucca);
    • Բաղրջուկ (Չինական վարդ, անգլ․՝ Hibiscus, ռուս․՝  Гибискус, լատ․՝ Hibiscus);
    • Բոկարնեա (անգլ․՝ Beaucarnea, ռուս․՝ Бокарнея, լատ․՝ Beaucarnea);
    • Բուվարդիա (անգլ․՝ Bouvardia, ռուս․՝ Бувардия, լատ․՝ Bouvardia);
    • Դափնեվարդ  (անգլ.՝ Oleander, ռուս.՝ Олеандр, լատ.՝ Nerium);
    • Դափնի (անգլ․՝ Bay tree, Bay laurel, Sweet bay, ռուս․՝ Лавр, լատ․՝ Laurus nobilis);
    • Դուն հերթատերև (անգլ.՝ Umbrella papyrus, ռուս.՝  Циперус очереднолистный, լատ.՝ Cyperus alternifolius);
    • Էխինոկակտուսներ, Echinocactus, Эхинокактусы;
    • Թանթռնիկներ (ռուս.՝ Очиток, Седум, լատ.՝ Sedum);
    • Լիվիստոնա չինական (անգլ․՝ Chinese fan palm, Livistona chinensis, ռուս․՝ Ливистона китайская, լատ․՝ Livistona chinensis);
    • Խամերոփս (անգլ․՝ European fan palm, ռուս․՝ Хамеропс, լատ.՝ Chamaerops);
    • Կակտուսներ (Cactus, Кактусовые, Cactaceae) և այլ սուկուլենտներ;
    • Կամելիա (անգլ․՝ Japanese camellia, Common camellia ռուս․՝ Камелия японская, լատ․՝ Camellia japonica);
    • Հալվե (անգլ․՝ Aloe, ռուս․՝ Алоэ, լատ․՝ Aloe);
    • Հասմիկ արաբական (անգլ․՝ Arabian jasmine, Jasmine sambac, ռուս․՝ Жасмин индийский, Жасмин Самбак, լատ․՝ Jasminum sambac);
    • Հավորթիա (անգլ.՝ Haworthia, ռուս.՝ Хавортия, լատ.՝ Haworthia);
    • Մամիլարիա (անգլ․՝  Mammillaria, ռուս․՝ Маммилярия, լատ․՝ Mammillāria);
    • Մարանտազգիներ, Marantaceae, Марантовые;
    • Մոմաբաղեղ, Հոյա (անգլ.՝  Waxplant, Waxvine, Waxflower, Hoya, ռուս.՝ Хойя, լատ.՝ Hoya);
    • Մրտազգիներ, Myrtaceae, Миртовые;
    • Մրտավարդ հնդկական (անգլ․՝ Rhododendron indicum, ռուս․՝ Азалия индийская, Рододендрон индийский, լատ․՝ Rhododendron indicum);
    • Պասիֆլորա (անգլ․՝ Passion flower, ռուս․՝ Страстоцвет, Пассифлора, լատ․՝ Passíflora);
    • Պատենենի (անգլ.՝ Coleus, ռուս.՝ Колеус, լատ.՝ Coleus);
    • Պլեկտրանտուս (անգլ․՝ Spurflowers, ռուս․՝ Шпороцветник, լատ․՝ Plectranthus);
    • Ռեո երփներանգ (անգլ․՝ Moses-in-the-cradle, ռուս․՝ Рео разноцветное, լատ․՝ Tradescantia spathacea);
    • Սրճենի (անգլ․՝ Coffea, ռուս․՝ Кофе, լատ․՝ Coffea);
    • Ցերեուս (անգլ․՝ Cereus, ռուս․՝ Цереус, լատ․՝ Cereus);
    • Ցիսուս (անգլ․՝ Cissus, ռուս․՝ Циссус, լատ․՝ Cissus);
    • Օպունցիաներ (Опунции);
    • Ֆուքսիա (անգլ․՝ Fuchsia, ռուս․՝ Фуксия, լատ․՝ Fuchsia):

    Պետք է նկատի ունենալ, որ բույսերի նույն ցեղի տարբեր տեսակներ կարող են արևի լույսի նկատմամբ տարբեր պահանջարկ ունենալ։ Օրինակ, Հալվեի որոշ տեսակներ շատ լավ են աճում հարավային լուսամուտագոգին, իսկ որոշ տեսակներ այրվում են նույն տեղում։

    Արևելյան պատուհանի մոտ.

    • Ծնեբեկ, Ծնեփակ  (անգլ․՝ Asparagus, ռուս․՝ Спаржа, լատ․՝ Asparagus);
    • Աֆրիկյան մանուշակ, Ուզումբարական մանուշակ (անգլ․՝ African violet, ռուս․՝ Сенполия, լատ․՝ Saintpaulia);
    • Աուկուբա (անգլ․՝ Aucuba , ռուս․՝ Аукуба, լատ․՝ Aucuba);
    • Բաղեղ սովորական (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix);
    • Բեգոնիաներ (бегония древовидная, бегония волосистая, бегония металлическая, бегония изумрудная)
    • Գրիզելինիա (անգլ․՝ Griselinia, ռուս․՝ Гризелиния, լատ․՝ Griselinia)
    • Էպիֆիլում (անգլ․՝ Climbing cacti, Orchid cacti, ռուս․՝ Эпифиллум, Филлокактус, լատ․՝ Epiphyllum);
    • Մկնափուշ (անգլ․՝ Ruscus, ռուս․՝ Иглица, լատ․՝ Ruscus);
    • Մրտենի (անգլ․՝ Myrtle, ռուս․՝ Мирт, լատ․՝ Myrtus);
    • Պիտոսպորում (անգլ․՝ Cheesewood, ռուս․՝ Смолосемянник , լատ․՝ Pittosporum);
    • Վիշապածառ, Վիշապենի (անգլ՝ Dracaena, ռուս.՝ Драцена узколистная, Драцена деременская, լատ.՝ Dracaena);
    • Ցիսուս (անգլ․՝ Cissus rhombifolia, ռուս․՝ Циссус ромболистный, լատ․՝ Cissus);
    • Ֆատսիա ճապոնական (անգլ․՝ Fatsia japonica, ռուս․՝ Фатсия японская, լատ․՝ Fatsia japonica);
    • Ֆիկուսներ;

    Արևմտյան պատուհանի մոտ

    • Արմավենի փյունիկյան (անգլ․՝ Phoenix, ռուս․՝ Финиковая пальма, լատ․՝ Phoenix);
    • Բեգոնիա Ռեքս (անգլ․՝ Begonia rex, King begonia, ռուս․՝ Бегония королевская, լատ․՝ Begonia rex);
    • Բիլբերգիա խոնարհ (անգլ․՝ Queen’s tears, ռուս․՝ Бильбергия поникшая, լատ․՝ Billbergia nutans);
    • Գաստերիա (անգլ.՝ Ox-tongue, Cow-tongue, Lawyer’s tongue, ռուս.՝ Гастерия, լատ.՝ Gasteria);
    • Եվգենիա (անգլ․՝ Eugenia, ռուս․՝ Евгения, լատ․՝ Eugenia);
    • Խամերոփս (անգլ․՝ European fan palm, ռուս․՝ Хамеропс, լատ.՝ Chamaerops);
    • Ծնեբեկ, Ծնեփակ  (անգլ․՝ Asparagus, ռուս․՝ Спаржа, լատ․՝ Asparagus);
    • Հասմիկ իտալական (անգլ․՝ Italian jasmine, Yellow jasmine, ռուս․՝ Жасмин низкий, լատ․՝ Jasminum humile);
    • Էխմեա (անգլ․՝ Aechmea, ռուս․՝ Эхмея, լատ․՝ Aechmea);
    • Էպիֆիլում Գունտերի, Էպիֆիլում Ակերմանի (անգլ․՝ Climbing cacti, Orchid cacti, ռուս․՝ Эпифиллум, Филлокактус, լատ․՝ Epiphyllum);
    • Նվենի (անգլ․՝ Eucalyptus, ռուս․՝ Эвкалипт, լատ․՝ Eucalyptus);
    • Սանսևիերիա (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевиера, Сансевьера, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera);
    • Ստրոբիլանտ (անգլ․՝ Strobilanthes, ռուս․՝ Стробилянт, լատ․՝ Strobilanthes);
    • Ցիսուս (անգլ․՝ Cissus, ռուս․՝ Циссус, լատ․՝ Cissus):