Չերվիլը (լատ.՝ Anthriscus cerefolium) հովանոցավորների (նեխուրազգիների) (Umbelliferae, Apiaceae) երկշաքիլ բույսերի ընտանիքին պատկանող միամյա, հոտավետ խոտաբույս է: Շատ նման է մաղադանոսին: Համն էլ ունի մաղադանոսի և անիսոնի երանգներ: Օգտագործվում է որպես համեմունք և դեղաբույս: Որպես համեմունք օգտագործում են թարմ վիճակում, քնի որ չորացված չերվիլը կորցնում է հոտը: Երկար պահպանելու համար կարելի է սառեցնել:
Աճեցման առանձնահատկությունները
Ավելի հեշտ աճեցվող բույս դժվար գտնվի: Չերվիլը պահանջկոտ չի հողի նկատմամբ, ունակ է աճել ստվերում և չի վախենում կարճատև ցրտահարումներից: Բնականաբար, պարարտ հողում ավելի լավ է աճում ու ավելի շատ կանաչ զանգված է ձևավորում: Հետաքրքիր է, որ ամռան վերջում ցանված չերվիլը կարող է բարեհաջող ձմեռել ձյան տակ: Իսկ ամռան շոգին, հակառակը, վատ է աճում, ուստի գարնանը ցանում են ստվերում կամ կիսաստվերում: Բավարար լուսավորություն և ջերմություն ապահովելով չերվիլը շուրջ տարին կարելի է աճեցնել նաև տանը, օրինակ, լուսամուտի գոգին:
Երբ ցանել
Չերվիլի սերմերը սև են, մանր ու երկարավուն: Մոտ չորս տարի պահպանում են ծլողունակությունը: Կարելի է աշնանացան անել կամ ցանել վաղ գարնանաը: Ցանելուց հետո չերվիլը հասնում է 4-6 շաբաթվա ընթացքում: Որպես կանոն կտրում են թփի ողջ կանաչ մասը, քանի որ նոր ծիլեր համարյա չեն առաջանում: Որպեսզի այգում միշտ թարմ բերք լինի, 2-3 շաբաթը մեկ նոր ցանք են անում: Սերմը ցանում են 0,5 սմ խորությամբ, առաջին ծիլերը հայտնվում են 2-3 շաբաթից: Երբ ծիլերը հասնում են 5 սմ բարձրության նոսրացնում են այնպես, որ առնվազն 15 սմ իրարից հեռու լինեն: Խնամքը բարդ չէ ՝ անհրաժեշտ է պարբերաբար փխրեցնել հողը և ջրել: Անբավարար խոնավության և ուժեղ շոգին չերվիլի տերևները շուտ կոշտանում են և բույսը արագ ծաղկում է: Բազմաթիվ հասած սերմերը թափվում են քետնին և առատ ինքնացանք անում: Եթե պետք է հավաքել սերմերը, ապա ցողունները կտրում են երբ սերմերը սկսում են գորշանալ և թողնում են հասնեն ու չորանալ ստվերում:
Չերվիլը որպես դեղաբույս
Կիրառվում է որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող, մարսողությունը բարելավող, միզամուղ, ինչպես նաև հակաբորբոքային միջոց՝ շնչառական ուղիների հիվանդության և դեղնախտի դեպքում:
Վաղենակ, (նարգիզ) (անգլ.՝ Marigold, ռուս.՝ Календула, լատ.՝ Calendula), աստղածաղկազգիներ (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ։
Հայաստանում էնդեմիկ է 1 տեսակ՝ պարսկական (լատ.՝ calendula persica)։ Վաղենակ դեղայինը (լատ.՝ Calendula officinalis) և՛ դեղաբույս է, և՛ շատ տարածված, 20-75 սմ բարձրությամբ դեկորատիվ ծաղիկ է, որը կարելի է օգտագործել նաև որպես սիդերատ:
Հայտնի է, որ վաղենակը վանում է թիթեռներին ու տիզերին, իսկ թրաշուշանների հետ աճողը կարող է փրկել վերջիններիս բշտիկոտներ կոչվող վնասատուներից:
Վաղենակի դեղայինի կազմում կան եթերային յուղեր, ֆիտոնիցիդներ, դաբաղող նյութեր ու մեծ քանակությամբ միկրո և մակրոէլեմենտներ: Այդ օգտակար տարրերով հագեցած, երիտասարդ, կանաչ ծիլերը՝ հնձվելուց ու հողին խառնվելուց հետո, հողում մնացած արմատներով հանդերձ, քայքայվելով, լավ սննդարար միջավայր են ստեղծում:
Որպես ցանքածածկ օգտագործելու դեպքում էլ, վաղենակի հողի հետ շփվող մասերը աստիճանաբար քայքայվում են կամ ուտվում են որդերի ու միկրոօրգանիզմների կողմից, ինչից հետո վերածվում են ազոտով, լուսածինով, կալիումով և այլ օգտակար տարրերով հարուստ հումուսի:
Վաղենակի սերմերը ցանում են 2-3 սմ խորությամբ:
Հնդկոտեմ, (անգլ.՝ Nasturtium, ռուս.՝ Настурция, Капуцин, լատ.՝ Tropaeoium) պատկանում է հնդկոտեմների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային և
Կենտրոնական Ամերիկաներն են։ Ընտանիքում կան Հնդկոտեմի մոտ 50 միամյա և բազմամյա տեսակներ: Հայաստանի կլիմայական պայմաններում աճեցվում են որպես միամյա բույսեր:
Բազմացումը՝ սերմերով: Հնդկոտեմի սերմերը պահպանում են ծլողունակությունը մինչև 4 տարի: Բաց գրունտում սերմերը ցանում են ապրիլ-մայիսին՝ նախապես մեկ օր թրջելով: Կարելի և ավելի վաղ ժամկետներում սածիլավորել: Ամեն փոսիկի մեջ ցանում են 3-4 սերմ: Բույսերի միջև անհրաժեշտ հեռավորությունը կախված է տեսակից: Թփաձև տեսակների միջև թողնում են 20-30 սմ, իսկ սփռվողների միջև՝ առնվազն 40 սմ: Հնդկոտեմը սկսում է ծաղկել ցանելու օրվանից 40-60 օր անց:
Հնդկոտեմը առողջացնում է սնկային հիվանդություններով վնասված հողը, իսկ ճյուղերն ու տերևները հարուստ են ասկորբինաթթվով:
Գերմանական աղբյուրները նշում են, որ Հնդկոտեմը լավ կանաչ պարարտանյութ է՝ մրգատու ծառերի բների շուրջ և պտղատու թփերի շարքերի արանքում աճեցնելու համար (1-2 հատ 1 ք.մ. վրա): Ի տարբերություն այլ սիդերատների, Հնդկոտեմը կարելի է աճեցնել մինչև լրիվ հասունանալը և հաջորդ տարվա համար սերմեր հավաքել: Ձմռանը Հնդկոտեմը մահանում է, իսկ արմատները հրապուրում են Անձրևորդերին, որոնց համար Հնդկոտեմի արմատների մնացորդները պարզապես դելիկատես են:
Տեղը
Գերադասում է արևկող, քամուց պաշտպանված տեղեր: Կիսաստվերում ավելի շատ տերևներ է ձևավորում և ավելի քիչ ծաղիկներ:
Հողը կարող է լինել կավահող կամ ավազակավային, ոչ շատ պարարտ, բայց փխրուն, խոնավ ու չճահճացող:
Խնամքը
Ջրում են ոչ հաճախ, բայց առատ: Պարբերաբար փխրեցնում են հողն ու մոլախոտերի քաղհան անում: Ամռանը Հնդկոտեմին սնուցում են ծաղկելուց առաջ:
Դեկորատիվ նպատակով Հնդկոտեմն օգտագործում են ուղղահայաց և հորիզոնական կանաչապատման համար:
Հնդկոտեմի միկրոկանաչի աճեցնելը
Հնդկոտեմի ծաղիկը շքեղ է, բայց նրա միկրոկանաչու համը կարող է զարմացնել՝ սուր համ ունի, ինչպես մանանեխը կամ ճապոնական վասաբին։ Բացի այդ, հնդկոտեմի բոլոր մասերը ուտելի են։ Ծլողունակությունը բարձրացնելու համար կարելի է սկզբում, 1-2 ժամ տաք ջրի մեջ թրջել սերմերը։ Հընդկոտեմը նախընտրում է խոնավ միջավայր, իսկ դա կարող է նպաստել բորբոսնելուն։ Եթե հողի վրա բորբոս հայտնվի, պետք է ջրով բացված ջրածնի պերօքսիդ ցողել մակերեսին։
Տերևներն ու սերմերը մեծ քանակությամբ օգտակար նյութեր են պարունակվում, այդ թվում ՝ եթերային յուղեր եւ բուսական հակաբիոտիկներ, ասկորբինաթթու, սելեն, երկաթ եւ յոդ, կարոտին, կալիում, ֆոսֆոր եւ ծծումբ, A, B1 եւ B2 վիտամիններ ․․․
Հատկությունը
Ամրացնում է իմունային համակարգը: Ունի հակաբիոտիկ եւ հակամանրէային հատկություններ: Կիրառելի է միզուղիների վարակներ եւ շնչառական հիվանդություններ բուժելու համար։
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար)
56-57 գրամ
Մթության մեջ պահելը
2-3 օր
Ծլելը
4-7 օրում
Լույսը
Պայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 16 ժամ միացած, 8 ժամ անջատած։
Բերքահավաքը
14-16 օրից
Օգտագործելը
Դնում են պանիրների, բանջարեղենային աղցանների եւ ձվով ուտեստների մեջ: Օգտագործում են ուտեստները ձևավորելու համար։
Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։
Աճեցնելը՝ քայլ առ քայլ
Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
Ըստ ամանի մակերեսի առանձնացված սերմերի խմբաքանակը լավ լվանալ հոսող ջրի տակ, նկատված օտար տարրերն ու վնասված հատիկները հեռացնել։
Լցնել որևէ խոր ամանի մեջ, վրան լցնել սերմերի ծավալից առնվազն 3-4 անգամ ավել ջուր և թողնել 4-8 ժամ։ (Նախապես թրջելը էապես արագացնում է սերմերի ծլելը։ Ավելի երկար թրջել չի կարելի՝ կարող է ֆերմենտացիա սկսվել և սերմերը կկորցնեն ծլողունակությունը։)
Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մի քիչ պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ծաղել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
Թրջելն ավարտելուց հետո, սերմերը քամել և հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։ Ի դեպ, քամված ջուրը ճիշտ կլինի չթափել, այլ օգտագործել սենյակային բույսերը ջրելու համար՝ այնտեղ տարալուծված օգտակար նյութեր կան։
Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանքգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։
Արևածաղիկը(անգլ.՝ Sunflower, ռուս.՝ Подсолнечник, լատ.՝ Helianthus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույս է։ Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան։ 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»։ Արևածաղիկը ոչ պահանջկոտ, միամյա բույս է: Ունի խորը (մինչև 2 մ) արմատներ:
Ձևավորում է մեծ կանաչ զանգված, բայց, որպես սիդերատ աճեցնելիս, հնձում են մինչև ծաղկելը: Արևածաղիկը լավ է աճում հողի բոլոր տիպերի վրա, բայց գերադասում է թեթև և բերրի հողերը:
Արև և ջերմություն սիրող բույս է և չի դիմանում ցրտահարությանը: Միայն ծիլերն են, որ կարող են դիմանալ մինչև -5 ցրտին:
Սերմերը ցանում են 2-5 սմ խորությամբ: Մոտ 2 ամիս անց, երբ բույսն ունի մոտ 0,5 մ բարձրություն ու դեռ չի ծաղկել, հնձում են և խառնում հողի հետ:
Ֆացելիան (անգլ․՝ Phacelia, ռուս․՝ Фацелия, լատ.՝ Phacelia) արագ աճող, միամյա բույս է: Հնձել կարելի է ցանելուց 1,5 ամիս հետո, ինչը թույլ է տալիս սեզոնի ընթացքում մինչև 4 անգամ ցանել ու բերք ստանալ:
Ֆացելիան կարելի է օգտագործել որպես հողի բուսածածկ ու տնկել մեջը բոստանային մշակաբույսերի սածիլները, կամ ցանել ֆացելիան կարտոֆիլի շարքերի արանքներում: Ֆացելիան փառթամ, հեշտ յուրացվող սննդարար տարրերով և ազոտով հարուստ կանաչ զանգված է ձևավորում, իսկ արմատները փխրեցնում են նույնիսկ ծանր, կավային հողերը: Հողի հետ խառնած ու հողով ծածկված ֆացելիայի կանաչ զանգվածը, քայքայվելով, օրգանական սնունդով և հանքային միկրոտարրերով հարստացնում է այն:
Ֆեցալիան հանգիստ աճում է հողի բոլոր տեսակների վրա՝ ներառյալ ավազուտներն ու քարքարուները: Կարող է աճել կիսաստոերում, երաշտադիմացկուն է և ցրտադիմացկուն՝ կարող է դիմանալ մինչև 9 աստիճան ցրտին:
Այս սիդերատը նաև ուժեղ ֆիտոսանիտարական ազդեցություն ունի՝ թույլ չի տալիս սնկային և վիրուսային հիվանդություններին զարգանալ, վանում է վնասատու միջատներին (մորեխ, проволочники, կլոր որդեր), իջեցնում է հողի թթվայնությունը: Իսկ ծաղկող ֆացելիան գրավիչ է օգտակար՝ վնասատուներին վերացնող միջատների համար:
Լավ արդյունք է տալիս երբ ֆեցալիան ցանում են ոչ թե որպես մոնոկուլտուրա, այլ լոբազգի սիդերատների հետ խառնված: Ցանել կարելի է սկսած վաղ գարնանից մինչև ուշ աշուն՝ թողնելով աճածը ձյան տակ:
Խորհուրդ է տրվում ցանել շարքերով, 2 սմ խորությամբ, կամ ավելի խոր թեթև գրունտերի դեպքում: Հունձն ու հողին խառնելը անում են մինչև ծաղկելը, երբ կա օգտակար նյութերով առավել մեծ հագեցվածություն:
Հնդկացորենը (լատ.՝ Fagopyrum) հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Հհնդկացորեն մշակովին (Fagopyrum esculentum) լայնորեն տարածված, ուտելի տեսակն է: Ունի աճի բարձր արագություն,
ստեղծում է մեծ կանաչ զանգված, հասնում է մինչև 50 սմ բարձրության, իսկ արմատը խորանում է մինչև 150 սմ:
Հնդկացորենը հողից շատ լավ կորզում է ֆոսֆատային տարրերը, իսկ կանաչ զանգվածի քայքայվելուց հետո, հարստացնում է հողը օրգանական ու հանքային տարրերով (կալիում, լուսածին): Հնդկացորենը բարելավում է հեղի կառուցվածքը, ջուրն ու սնունդը կորզում է խորքից՝ ենթահողից: Այդ պատճառով է, որ հնդկացորենը ցանում են աղքատ, հյուծված, ծանր ու թթվային հողերը վերականգնելու համար: Հնդկացորենը երաշտադիմացկուն է, չի չորացնում հողը, ուստի լայնորեն օգտագործվում է նաև այգիներում ծառերի ու թփերի արմատամերձ հողերի, մինչև 1,5 մ խորությամբ գազա և ջրափոխանակումը բարելավելու համար: Հնդկացորենը ջերմասեր բույս է, ուստի ցանում են երբ եղանակը կայուն տաք է: Որպես սիդերատ աճեցվող հնդկացորենը հնձում են մինչև ծաղկելը և խառնում, ծածկում են հողով: Անմիջապես դրանից հետո կարելի է հնդկացորենի նոր ցանք անել: Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա կարելի է երրորդ ցանքն էլ անել և թողնել զանգվածը ձյան տակ:
Բարբարուկը (լատ.՝ Barbaréa) խաչա-ծաղկավորների ընտանիքի խոտաբույս է: Այն օրգանական տարրերով շատ լավ հարստացնում է հողը: 100 ք.մ. վրա կարող է գոյացնել մինչձ 200 կգ կանաչ զանգված:
Բարբարուկը խստապահանջ չէ հողի տիպերի նկատմամբ և իրեն լավ է զգում նույնիսկ ծանր կավային հողերում: Բացառություն է, թերևս, հումուսով աղքատ ավազահողերի պարագան:
Բարբարուկը սիրում է լավ ոռոգում, խոնավության պակասը բացասաբար է ազդում բույսի աճի վրա:
Ցանում են 2-3 սմ խորությամբ, գարնանը՝ հողը տաքանալուց հետո, իսկ աշնանացան սորտերը աշնան սկզբում:
Հնձում են մինչև զանգվածային ծաղկումը՝ ցանելուց մոտավորապես 1-1,5 հետո:
Մանանեխի տարբեր տեսակներ կան, սակայն ամենաօգտակարն է սպիտակ մանանեխը (լատ.՝ Sinapis alba), որն ունի գրունտից դժվար լուծվող ֆոսֆատները կորզելու և կուտակելու առանձնահատուկ ունակություն: Սպիտակ մանանեխը միամյա բույս է: Այն արագ վերգետնյա կանաչ զանգված է ձևավորում, իսկ ծաղկման շրջանում լավ մեղրակիր է:
Որպես սիդերատ, մանանեխը հողի հետ խառնվելուց ու աստիճանաբար քայքայվելուց հետո հարստացնում է հողը օրգանական տարրերով, բայց ազոտով այնքան էլ հարուստ չէ, ուստի խորհուրդ է տրվում մանանեխի հետ ցանել բակլազգի սիդերատներ:
Մանանեխի արմատները փխրեցնում են հողը մինչև 2-3 մետր խորությամբ, իսկ արմատների քայքայումից հետո հողում մնում է ուղղահայաց անցքերի համակարգ, որի շնորհիվ բարելավվում են գրունտի գազափոխանակությունը և ջրակլանողականությունը:
Մանանեխը ձյան տակ թողնելու դեպքում, գրունտը ավելի քիչ է սառչում, քանի որ ձյուն ավելի շատ է կուտակվում, իսկ գարնանն ու աշնանը կպաշտպանի հողը էրոզիայից:
Մանանեխը սիդերատներից ամենացրտադիմացկունն է՝ դիմանում է մինուս 5 աստիճան ցրտին, իսկ սերմերը կարող են ծլել օդի +2 ջերմաստիճանի դեպքում:
Մանանեխը նաև զսպում է մոլախոտերի աճը, խանգարում է վնասատուների (լորձնէակների, гороховая плодожорка, проволочник) բազմացմանը և սնկային հիվանդությունների (картофельная парша, ризоктониоз) տարածմանը:
Սպիտակ մանանեխը չի սիրում թթվային և ծանր կավային հողեր ու աղուտներ:
Որպես սիդերատ մանանեխը աճեցնում են գարնանը՝ վաղահաս և աշնանացան մշակաբույսերից հետո, կամ ուշ ցանվողներից մեկ ամիս առաջ: Իսկ աշնանը ցանում են ուշ հասնող մշակաբույսերից հետո:
Ցանում են մանանեխը նախապես փխրեցված հողում, 10-15 սմ իրարից հեռու արված ակոսներում, 3 սմ խորությամբ:
Մանանեխը հնձում են երբ այն հասնում է 20 սմ բարձրության: Կանաչ զանգվածը քայքայվում է եթե շփվում է խոնավ հողի հետ:
Սերադելան (լատ.՝ Ornithopus) բակլազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է: Աճում է մինչև 50 սմ բարձրության, իսկ արմատը խորանում է 1 մետրից ավելի:
100 ք.մ. տարածքում գոյանում է 200 կգ և ավելի կանաչ զանգված:
Սերադելան հարստացնում է հողը ազոտով և լուսածնի ու կալցիումի հեշտ յուրացվող տարրերով:
Հաճախակի և լավ ջրարբիացման կարիք ունի: Ամենից լավ աճում է թեթև թթվային, օրգանական նյութերով հարուստ հողում, սակայն օրգանիկայով աղքատ հողում էլ, բավարար խոնավություն ապահովելու դեպքում, նորմալ աճում է:
Ցանում են սերադելան վաղ գարնանը, 3 սմ խորությամբ, իսկ թեթև հողերում մինչև 5 սմ խորությամբ: Ցանել կարելի է և՛ որպես մոնոմշակաբույս, և՛ խառնելով աշորայի կամ վարսակի հետ:
Ծաղկել սերադելան սկսում է ցանելուց 3 ամիս հետո: Հենց այդ ժամանակ էլ պետք է հնձել, ինչից հետո հայտնվում են նոր ցողուններ: Հնձված կանաչ զանգվածը, հնարավորին չափ մանրեցնելով, կամ խառնում են հողի հետ, կամ էլ օգտագործում են տեղում՝ որպես ցանքածածկ:
Իշառվույտ (լատ.՝ Melilotus), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Իշառվույտն ունի լավ զարգացած արմատներ, որոնք սնունդ են կորզում ենթահողից և ազոտ են կուտակում:
Այս բույսը արդյունավետ բարելավում է աղուտ հողերը, քանի որ ածխային թթու է արտաթորում:
Իշառվույտի համար գերադասելի են ում է չեզոք, ավազահողային և ավազակավային գրունտերը, բայց վատ չի աճի նաև այլ հողերում՝ բացի բարձր թթվայնություն ունեցողներից: Բավականին երաշտադիմացկուն է ու չի վախենում կարճատև ցրտերից:
Իշառվուտը վերացնում է հացահատիավորների արմատների փտախտը և կանխում է նեմատոդի և проволочника բազմացումը:
Իշառվույտը կարելի է աճեցնել երկու տարվա ընթացքում՝ կատարելով մինչև չորս հունձ:
Ցանում են 3 սմ խորությամբ, գարնան սկզբում, ցանկալի է սկարիֆիկացված սերմերով:
Հունձն անում են մինչև ծաղկելը: