Դիֆենբախիան կամ Համրաբույսը (անգլ․՝ Dumb cane, չին․՝ 花叶万年青属, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia L) Araceae ընտանիքի արևադարձային, մշտադալար բույսերի ցեղ է։ Բնիկ է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևադարձային գոտիներում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա: Որոշ տեսակներ լայնորեն մշակվում են որպես դեկորատիվ բույսեր,
հատկապես որպես տնային բույսեր։ Որոշ տեսակներ էլ տեղայնացվել են մի քանի արևադարձային կղզիներում:
Բնության մեջ հայտնաբերվել է դիֆենբախիայի մոտ 40 տեսակ։ Սենյակային պայմաններում դիֆենբախիան շատ արագ է աճում. կան տեսակներ, որոնք հինգ տարեկանում ունեն 200 սմ և ավելի բարձր հասակ։
Խնամքը
Լույսը Պայծառ ծրված, կիսաստվեր
Օդի ջերմաստիճանը Աճի շրջանում՝ +20°C․․․+30°C Ձմռանը՝ ոչ պակաս +15°C
Օդի խոնավությունը Բարձր, մոտ 65%։ Կանոնավոր ցողել։
Ջրելը Ամռանը՝ առատ Ձմռանը՝ չափավոր
Սնուցումը Աճի ողջ շրջանում, 15-20 օրը մեկ: Օգտագործում են կիր չպարունակող օրգանական կամ հանքային պարարտանյութեր։ Դոզան պետք է 2 անգամ կրճատվի արտադրողի կողմից առաջարկվող չափից:
Դիֆենբախիայի հութը թունավոր է։ Մաշկի վրա կարող է այրվածքներ առաջացնել։
Դիֆենբախիան շատ խոնավասեր բույս է։ Այն չափազանց բացասաբար է արձագանքում միջանցիկ քամիներին և ջերմաստիճանի կտրուկ անկմանը:
Բույսը բացասաբար է արձագանքում կրին: Այս առումով, սաղարթը ցողելու և ոռոգելու ջուրը նախ պետք է ազատել նստվածքից կամ անցկացնել ֆիլտրով: Հարմար է նաև եռացրած ու սառեցրած ջուրը կամ անձրեւաջուրը։
Պանդանը (անգլ․՝ Pandan, Screw palm, Screw pine, չին․՝ 七葉蘭, ռուս․՝ Панданус , լատ․՝ Pandanusamaryllifolius) Pandanaceae ընտանիքին պատկանող, մոտ 750 տեսակի բույսերի ցեղ է: Դրանք արմավենու տեսք ունեն, երկտուն ծառեր կամ թփեր են, որոնք բնիկ են
Հին աշխարհի արևադարձային և մերձարևադարձային շրջաններին: Տեսակների ամենամեծ բազմազանությունը Մադագասկարում և Մալեսիայում է:
Պանդանները շատ հարմարվող են, կարող են աճել բազմազան վայրերում ՝ ջրավազանների մոտ, բարձրադիր վայրերում, ճահճացած անտառներում և նույնիսկ հրաբուխների մոտ: Այն երկրներում, որտեղ աճում են պանդանները, մարդիկ օգտագործում են դրանց մեծ տերևները տանիքներ ծածկելու կամ տնային իրեր հյուսելու համար: Այս ցեղի որոշ բույսերի մասեր օգտագործվում են ավանդական բժշկության մեջ: Բացի այդ, պանդանի որոշ տեսակների պտուղները, տերևները և մատղաշ ճյուղերը օգտագործվում են արևելյան ասիայի երկրների շատ խոհանոցներում:
Բնության մեջ ցեղի որոշ ներկայացուցիչների բարձրությունը կարող է հասնել 15 մետրի, երբեմն նույնիսկ 25 մետրի: Կան նաեւ տեսակներ, որոնց բարձրությունը չի գերազանցում կես մետրը: Պանդաններն ունենում են օդային արմատներ, որոնք աստիճանաբար մխրճվում են հողի մեջ: Տարիքն առած բույսերի բունը աստիճանաբար մահանում է, բայց բույսը, շնորհիվ ձևավորած օդային արմատ-հենակների, մնում է կանգուն։
Պանդանի տեսակները
Pandanus sanderi
Pandanus tectorius
Pandanus utilis
Pandanus veitchii
Խնամքը սենյակային պայմաններում
Տանը պանդան աճեցնելու հիմնական դժվարությունը դրա մեծ չափսերն են: Այդ պատճառով այս բույսը հարմար է տեղադրել ընդարձակ սենյակում կամ ձմեռային այգում: Իսկ ընդհանրապես, պանդանը ոչ պահանջկոտ և հեշտ խնամվող բույս է, այն հանգիստ հանդուրժում է ինչպես լույսի պակասը, այնպես էլ երաշտը: Սովորական բնակարանում կարելի է պահել երիտասարդ պանդան, որն ունի ավելի կոմպակտ չափսեր:
Լուսավորությունը։ Ամռանը պայծառ, բայց ցրված լույս է պետք, իսկ ձմռանը որքան շատ լույս, այնքան լավ։ Ամռանը կարելի բույսը դուրս բերել պատշգամբ կամ այգի, բայց զգուշությամբ՝ հնարավոր արևային այրվածքներից խուսափելու համար։
Օդի ջերմաստիճանը։ Ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +19…+25°C է։ Իսկ ձմռանը +12°C-ը թույլատրելիի նվազագույն շեմն է։ Սենյակը, որտեղ աճում է պանդանը, կարելի է օդափոխել նույնիսկ ցուրտ եղանակին: Կարևոր է թույլ չտալ, որ բույսը հայտնվի միջանցիկ, սառը քամու տակ:
Ջրելը։ Ջրել պետք է ծաղկամանի հողի վերին շերտի չորանալուց 1-2 օր հետո, գոլ, հնեցված ջրով, առատ։ Ձմռանը շատ ավելի չափավոր են ջրում։
Օդի խոնավությունը։ Սենյակի սովորական խոնավությունը հարմար է։ Բույսի սաղարթը չի կարելի ցողել կամ լվանալ: Եթե օդը չափազանց չոր է, կարելի է ծաղկամանը դնել խոնավ խճաքարերով լի, սաղր սկուտեղի վրա:
Պանդանի համար վնասակար է տերևանութների մեջ ջրի մտնելը, դա կարող է մահացու լինել բույսի համար, այն սկսում է փտել։ Տերևների վրա կուտակված փոշին կարելի է մաքրել փոշու հատուկ խոզանակով կամ մաքրել խոնավ շորով՝ չմոռանալով սուր փշերի մասին:
Օդային արմատները։ Սենյակային պայմաններում օդային արմատներ կարող են չառաջանալ, բայց, առաջանալու դեպքում, դրանք կտրել չի կարելի։
Տեղափոխումը։ Երիտասարդ բույսերը քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխում են ամեն տարի։ Սկսած 3 տարեկանից, տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ երբ արմատային համակարգը այլևս չի տեղավորվում ծաղկամանում։ Տեղափոխումն արվում է արմատային հողակույտը պահպանելով։
Մեծ, ծանր ծառ դարձած պանդանները կարելի է չտեղափոխել նոր ծաղկաման, այլ փոխարինել հողի վերին շերտը:
Հողախառնուրդը։ Խորհուրդ է տրվում կիրառել փտած գոմաղբից, ավազից և տերևային բուսահողից բաղկացած հողախառնուրդ։ Կարելի է օգտագործել արմավենիների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ։
Սնուցումը։ Պարարտացնում են օրգանական պարարտանյութերով, կամ համալիր, հանքայինով՝ ամիսը երկու անգամ ՝ վաղ գարնանից մինչև աշուն:
Բազմացնելը։ Բազմացնում են թուփը կիսելով, կողային “ձագուգներով” և, հազվադեպ, սերմերով։
Բազմացման ձևը կախված է տեսակից: Պանդանի բոլոր տեսակները բազմանում են սերմերով, բացի այդ, Սանդերի և Վեյչի պանդանները բնի շուրջ, օդային արմատներից վեր, ձևավորում են կողային “ձագեր”: Այդ “ձագերը” կարող են հաջողությամբ օգտագործվել բազմացման համար:
Սերմերը ցանվում են տորֆի և գետի ավազի խառնուրդի մեջ, տեղադրվում են մինի ջերմոցի մեջ (պլաստիկ թաղանթի տակ), որը օրը մեկ անգամ օդափոխում են: Հողը պարբերաբար խոնավեցնում են: Արմատակալումը տեղի է ունենում 3-4 շաբաթվա ընթացքում, օդի 25 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում:
Վնասատուները։ Առավել հաճախ ենթարկվում է որդանների, սարդոստայինային տիզերի, կեղծ վահանակիրների և վահանակիրների հարձակմանը։
Բանջարանոցը պլանավորելիս կարևոր է իմանալ յուրաքանչյուր բույսի պահանջներն ու հատկանիշները։ Կարևոր է նաև որ բույսերն իրար չխանգարեն։
Հասուն վիճակում բույսի մոտավոր բարձրությունն իմանալը կօգնի միմյանց նկատմամբ ճիշտ տեղաբաշխել տարբեր տեսակի բույսերը՝ այնպես, որ բարձրահասակները չստվերեն ցածրահասակներին։
Բենգալյան ֆիկուսը (անգլ․՝ Indian banyan, Banyan fig, ռուս․՝ Фикус бенгальский, լատ․՝ Ficus benghalensis) թթազգիներին ընտանիքին պատկանող ծառ է, աճում է Բանգլադեշում, Հնդկաստանում և Շրի-Լանկայում։
Բնական միջավայրում այս մշտադալար ֆիկուսը 30-40 մետր բարձության է հասնում, ունի խոշոր՝ մինչև 30 սմ երկարություն ունեցող տերևներ և հարթ բուն գորշաշագանակագույն կեղեևով։ Աճում է “բանյան” ձևով՝ բարձրանում ու “թառում” է որևէ ծառի վրա, այնուհետև բաց է թողնում օդային արմատներ, որոնք հասնելով գետնին, հաստանում են և դառնում ծառի նոր բներ։
Բույսի պտուղներով սնվում են թռչունները և կաթնասունները: Սենյակային պայմաններում հասնում է մինչև 3 մետր բարձրության։
Բացի գեղեցիկ սենյակային բույս լինելուց բենգալյան ֆիկուսը համարվում է սենյակի օդը արդյունավետորեն մաքրող բույս։ Մաքրում է այնպիսի վնասակար նյութերից, ինչպիսիք են ամոնիակը, ֆորմալդեգիդը, բենզոլը, ֆենոլը։ Բացի այդ, բենգալյան ֆիկուսը արտաքին միջավայր է արտանետում մարդու ինքնազգացողությունը բարելավող նյութեր։
Բենգալյան ֆիկուսը կիրառություն ունի նաև կոսմետոլոգիայում և ժողովրդական բժշկությունում։
Խնամքը
Օդի ջերմաստիճանը: Գարուն-ամառ ժամանակահատվածում սենյակի օդի ջերմաստիճանը պետք է +18°C բարձր լինի: Ամենահարմարավետ ջերմասիճանային տիրույթը +18․․․ +22°C է, սակայն, լինելով արևադարձային բույս, դիմանում է շատ ավելի շոգին։ Ձմռան ամիսներին ջերմաստիճանը պետք է չիջնի +17°C-ից: Օդի խոնավությունը: Հարմարավետ է սենյակի օդի 50%-60% խոնավության ցուցանիշը: Նման պայմաններ ապահովելու համար, չոր կլիմայում կիրառում են հնեցված ջրով բույսը պարբերաբար ցողելը, տերևները խոնավ սպունգով մաքրելը և/կամ ծաղկամանը ջրով և խիճով լի, սաղր տակդիրի վրա դնելը։ Լուսավորությունը։ Անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, սակայն իրեն լավ է զգում նաև ցրված, պայծառ լույսի ներքո: Հարավ-արևելք կամ հարավ նայող պատուհանի գոգը հարմար է բույսի համար: Ջրելը: Ջրում են կանոնավոր ու չափավոր՝ թույլ չտալով որ ջուրը լճանա արմատների մոտ: Ջրել պետք է երբ ծաղկամանի հողի վերին շերտը մոտ 2 սմ խորությամբ չորանա։ Հողախառնուրդը։ Պարարտ, մի փոքր թթու կամ չեզոք: Ինքնուրույն պատրաստելիս խառնում են տերևային բուսահող (2 մաս), ավազ (1 մաս) և ճմահող (2 մաս)։ Սնուցումը: Վեգետացիոն շրջանում, երկու ամիսը մեկ սնուցում են կատարում՝ փոխնեփոխ կիրառելով օրգանական և համալիր, հանքային պարարտանյութեր: Տեղափոխումը: Այլ, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխում են ըստ անհրաժեշտության, ձմռան վերջին շաբաթներին՝ 2 կամ 3 տարին մեկ անգամ: Բազմացումը։ Գագաթային կտրոններով և անդալիսով: Կտրոնները կարող են արմատակալել ինչպես ջրի մեջ, այնպես էլ խոնավ սուբստրատում։ Էտը: Ձևավորող էտ արվում է ամեն տարի: Խնամքի առանձնահատկությունները: Սենյակային պայմաններում չի ծաղկում։ Բացասաբար է արձագանքում միջանցքային քամիներին: Սաղարթի հավասարաչափ զարգացման համար ծառը պետք է պարբերաբար մի փոքր պտտել իր առանցքի շուրջ: Բույսը պարունակում է կաթնային հյութ, որը վտանգավոր է բրոնխային ասթմայով տառապող մարդկանց համար: Բույսի հետ աշխատելիս խորհուրդ է տրվում ձեռնոց հագնել:
Հնարավոր բարդություններ
Թափվում են տերևները։ Պայմանավորված է չափից շատ ջրելով և արմատները ջրախեղդ անելով։
Մեծահասակ ծառի ներքևի տերևներն են թափվում։ Սա բնական գործընթաց է, բույսը փոխում է սաղարթը: Տերևները թոշնում են։ Բույսը ջրի խիստ պակաս ունի: Տերևների վրա հայտնվում են շագանակագույն բծեր: Դա կարող է պայմանավորված լինել հողի մեջ չափազանց շատ պարարտանյութի պարունակությամբ, սենյակի շատ ցուրտ լինելով, կամ օդի չորությամբ: Տերևները կորցնում են ձգությունը և թոշնում են: Ծառն աճում է չափից մեծ ծաղկամանում կամ արմատային համակարգում ջրի լճացում կա: Խունացած սաղարթ: Չափազանց վատ լուսավորության հեևանք: Շատ դանդաղ աճ: Բույսը ժամանակին չի սնուցվում, ունի սննդանյութերի պակաս: Նկատվում է նորահայտ տերևների մանրացում: Ոչ բավարար լուսավորության հետևանք է: Բույսը անբնական ձգվում է: Լույսի պակաս ունի: Վնասատուներ: Եթե բույսը երկար ժամանակ գտնվում է չոր օդում, կարող են ենթարկվել ալրատիզի, սարդոստայնային տիզի, տրիփսերի կամ վահանակիրների հարձակմանը:
Ջրաշագանակ կամ Ջրընկույզ (անգլ․՝ Water chestnut, Buffalo nut, Bat nut,, ռուս․՝ Рогульник, Водяной каштан, լատ․՝ Trapa) են կոչվում Trapa ցեղին պատկանող ջրային բույսերի 3 տեսակները՝ Trapa natans, Trapa bicornisևTrapa rossica
Բոլոր տեսակները լողացող, ամենամյա ջրային բույսեր են, որոնք աճում են մինչև 5 մ խորությամբ, դանդաղ շարժվող ջրում։ Բնիկ են Եվրասիայի և Աֆրիկայի տաք բարեխառն տարածքներում: Տիղմում գոյացող, զարդաքանդակ հիշեցնող պտուղներ են ձևավորում, որոնք Trapa bicornis- ի դեպքում հիշեցնում են ցուլի գլուխ կամ թռչող չղջիկի ուրվագիծ: Յուրաքանչյուր պտուղ պարունակում է մեկ մեծ, օսլայով հարուստ սերմ:
Trapa natans և Trapa bicornis տեսակները, իրենց ուտելի սերմերի համար, շուրջ 3000 տարի է ինչ մշակվում են Հնդկաչինում։
Թավշածաղիկը կամ Մախմրի ծաղիկը (անգլ․՝ Marigold, ռուս․՝ Бархатцы, լատ․՝ Tagetes) աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ է։
Համաձայն theplantlist.org-ի տվյալների շտեմարանի, գոյություն ունեն միամյա և բազմամյա թավշածաղիկների 53 տեսակներ, որոնցից ամենահայտնիներն են՝
Աֆրիկյան թավշածաղիկը կամ Թավշածաղիկ կանգունը (Tagetes erecta)
Ֆրանսիական թավշածաղիկը (Tagetes patula)
Մեքսիկական թավշածաղիկը կամ Թավշածաղիկ բարակատերևը (Tagetes tenuifolia)
Նշված տեսակներից սելեկցիոներները ահռելի քանակությամբ նոր սորտեր են ստեղծել։
Որտեղ են աճում թավշածաղիկները
Մեր օրերում թավշածաղիկ աճեցնում են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում: Բնական պայմաններում թավշածաղիկներն աճում են Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում, Լեհաստանում, Բելառուսում, Ռուսաստանում: Հանդիպում են նաև Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, բայց որպես բնական աճի ամենամեծ տարածք նշվում են Պերուն, Չիլին, Վենեսուելան, Պարագվայը, Հարավային Ամերիկայի մի շարք այլ երկրներ, ինչպես նաև Մեքսիկան: Թավշածաղիկները բավականին ոչ պահանջկոտ են արտաքին պայմանների նկատմամբ, հեշտությամբ հանդուրժում են ջրի պարբերական պակասը, աղքատ հողը և նույնիսկ մոլախոտերի խիտ հարևանությունը:
Թավշածաղկի բուժիչ հատկությունները
Բացի գեղեցիկ տեսքից, որը գեղագիտական հաճույք է պատճառում, ինչպես նաև այս ծաղիկներին բնորոշ հաճելի բույրից, թավշածաղիկները լայնորեն օգտագործվում են կոսմետիկ, բուժիչ և խոհարարական նպատակներով:
Աճի սեզոնի ընթացքում բույսն իր բոլոր մասերում կուտակում է մի քանի եզակի բաղադրիչ պարունակող եթերայուղ: Որոշ կենսաբանորեն ակտիվ նյութերի պարունակության առումով, թավշածաղիկը շատ բուժիչ խոտաբույսերից և բույսերից առաջ է:
Թավշածաղիկը պարունակում է՝
carotenoids;
lutein;
ocitomen;
sabinene;
apinene;
limonocene;
citral;
myrcen.
Թավշածաղիկից ստանում են յուղ, որն ունի հաճելի բույր՝ արեւելյան համեմունքների և մրգերի բուրմունքային երանգներով: Այդ յուղն ունի՝
հակամանրէային,
հակասնկային,
սպազմոլիտիկ,
հակասեպտիկ,
հանգստացնող հատկություններ։
Թավշածաղիկի թերթիկները պարունակում են կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, երկաթ, սելեն, պղինձ, ոսկի և ցինկ, ինչպես նաև C, A, E վիտամիններ, ֆոլաթթու և ռուտին:
Աճեցնելն ու խնամքը
Օդի ջերմաստիճանն ու տեղի լուսավորվածությունը
Թավշածաղիկները ջերմասեր են, ուստի դրանք պետք է տնկել արևկող տեղերում, չնայած թեթև ստվերին էլ են դիմանում: Նորմալ աճի և լիարժեք ծաղկելու համար, օդի լավագույն ջերմաստիճանային տիրույթը +20․․․+23°C է:
Օդի խոնավությունը
Երկարատև, հորդառատ անձրևները կարող են բացասաբար ազդել թավշածաղիկի վիճակի վրա՝ առաջացնելով արմատների և ծաղկաբույլերի սնկային հիվանդություններ։ Մյուս կողմից, թավշածաղիկները բավականին հեշտությամբ են դիմանում երաշտին, քանի որ ծագումով Հարավային Ամերիկայի և Մեքսիկայի արևոտ և չոր շրջաններից են:
Ցանելը
Թավշածաղիկը ցանում են կամ ուղղակի բաց գրունտի մեջ, կամ սկզբում սածիլներ են աճեցնում։ Բնականաբար, սածիլների համար կարելի է ավելի վաղ ժամկետում ցանել ու ավելի վաղ ծաղկած ծաղիկներ ունենալ։
Բաց գրունտում թավշածաղիկներ ցանում են երբ գիշերները օդի ջերմաստիճանը սկսում է +5°C բարձր լինել։
Լավ արդյունք ապահովելու համար, թե՛ բաց գրունտում ցանելիս, թե՛ սածիլի համար, սերմերը սկզբում ծլեցնում են։ Ծլեցնելու համար, սերմերը 2-3 օրով փաթաթում են բամբակյա, խոնավ լաթի մեջ ու դնում տաք տեղում՝ փակվող, պլաստիկ տոպրակի մեջ։ Առաջին, փոքրիկ ծիլերն հայտվելուն պես, կարելի է ցանել։
Բաց գրունտում ցանելիս, մոտ 2 սմ խորությամբ ակոսներ են փորում, որոնց մեջ, միմյանցից 15-20 մմ հեռավորությամբ դնում են սերմերը ու ծածկում մոտ 1 սմ հողի շերտով։
Ցանքը ջրում են զգուշորեն և չափավոր։ 7-8 օրից առաջին ծիլերը կհայտնվեն հողի մակերեսին։ 2-3 իսկական տերև ձևավորելուց հետո, կարելի է նոսրացնել ցանքը և/կամ տեղափոխություններ անել։
Սածիլներ աճեցնելու համար հողախառնուրդը կազմում են՝
փտած գոմաղբից – 1 մաս;
տորֆից – 1 մաս;
ճմահողից – 1 մաս;
գետի խոշոր ավազից – 0,5 մաս;
Ցանքի համար ապահովում են ջերմոցային պայմաններ և +22․․․+25°C օդի ջերմաստիճան։
Խնամքը
Թավշածաղիկի խնամքը բավականին պարզ է: Որպեսզի թփերը առատորեն ծաղկեն, հարկավոր է հեռացնել մոլախոտերը և պարբերաբար փխրեցնել հողը՝ ոչ միայն բույսերի, այլև շարքերի միջև: Չնայած թավշածաղիկը պահանջկոտ չէ, ֆոսֆոր-կալիումային պարարտանյութերով սնուցումը բարենպաստ ազդեցություն կունենա թփերի տեսքի վրա: Ամբողջ սեզոնի ընթացքում մեկ կամ երկու արմատային նման սնուցում տալը բավարար կլինի։ Ազոտական պարարտանյութեր օգտագործել չարժե, քանի որ դա կհանգեցնի ճյուղերի աճին և ծաղկաբույլերի զարգացման արգելակմանը: Բացի այդ, որպեսզի բույսը փարթամ ու կոկիկ տեսք ունենա, պետք է պարբերաբար հեռացնել արդեն ծաղկած ու խունացած ծաղկաբույլերը և կատարել կազմավորիչ էտ:
Խոր աշնանը, ցրտահարությունները սկսվլուցհետո թավշածաղիկները մահանում են։ Մահացած բույսերը հանում են հողից, մանր կտրատում և դարձնում են ցանկածածկ կամ խառնում են հողի հետ։
Շվեյցարական մանգոլդը (անգլ․՝ Swiss chard, ռուս․՝ Швейцарский мангольд, լատ․՝ Beta vulgaris subsp. vulgaris, Cicla Group and Flavescens Group) երկամյա տերևաբանջար է, Սովորական ճակնդեղի ենթատեսակ։
Շվեյցարական մանգոլդի միակ կապը Շվեյցարիայի հետ այն առաջինը նկարագրած շվեյցարացի գիտնականն է։ Հայրենիքը Միջերկրականի ավազանն է։ Շվեյցարական մանգոլդի ցողունները եւ տերեւները կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ խաշած: Առավել հայտնի է իր վառ եւ գույնզգույն կոթուններով, որոնք կարող են վարդագույն, դեղին, նարնջագույն, կարմիր եւ սպիտակ լինել։
Սովորաբար շվեյցարական մանգոլդն աճեցվում է որպես սառը սեզոնի մշակաբույս, քանի որ այն արագ եւ հեշտ է աճում գարնան եւ աշնան զովին, սակայն ավելի շոգին էլ է հարմարվում՝ մի քիչ ավելի դանդաղ աճելով։
Շվեյցարական մանգոլդի օգտակարությունը
Շվեյցարական մանգոլդը A, C եւ K վիտամինների բարձր պարունակությամբ սուպերսնունդ է: Այն շատ այլ կանաչիներին բնորոշ թեթև դառնությունը չունի և կարող է հաջողությամբ փոխարինել սպանախին կամ կաղամբին:
Հակաօքսիդանտների ամենամեծ պարունակություն ունեցող սննդամթերքներից է։
Հետազոտությունները ցույց են տվել, որ շվեյցարական մանգոլդի կանոնավոր ուտելը նվազեցրնում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը։
Ամրացնում է ոսկորները։
Բարելավում է ուղեղի աշխատանքը, մարսողականությունը, կարօգտակար է տեսողության և մաշկի համար։
Բացի իր բոլոր սննդային արժանիքներից, Շվեյցարական մանգոլդը նաև հիանալի դեկորատիվ բույս է, որով կարելի է ծաղկեփունջ կազմել կամ լանդշաֆտ գեղեցկացնել:
Բաց գրունտում շվեյցարական մանգոլդ աճեցնելը
Լույսը
Ողջ օրը արևի տակ, կիսաստվեր
Հողը
Կավահող, չեզոք կամ թեթևակի թթվային՝ pH 6.0-7.0
Ծաղկելը
Ամռանը, աշնանը
Ցրտադիմացկունության գոտի
3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
Հողը նախապատրաստելն ու ցանելու ժամկետները
Եթե ոչ նախորդ սեզոնի վերջում, ապա ցանելուց առնվազն երկու շաբաթ առաջ հողը պետք է պարարտացնել հին կոմպոստով կամ լավ փտած գոմաղբով։
Գարնանը ցանում են վերջին ցրտահարությունների հաշվարկված օրվանից 2-3 շաբաթ շուտ։
Ծլելն արագացնելու համար, սերմերը ցանելուց առաջ 24 ժամ թրջում են։
Սերմերը ցանում են 1.5-2.5 սմ խորությամբ, միմյանցից 5-15 սմ հեռավորության վրա։ Միջշարային տարածությունը՝ 45 սմ։
Երբ բույսերը աճեն մինչև 8-10 սմ բարձրության, ցանքը նոսրացնում են, բույսերի միջև տարածությունը դարձնելով 15-20 սմ, իսկ եթե ավելի մեծ բույսեր ստանալու մտադրություն կա, ապա ավելի նոսր՝ 23-30 սմ բացատներ են թողնում։
Ամենօրյա բերքահավաքի հնարավորություն ստանալու համար, շվեյցարական մանգոլդը կարելի է ցանել աստիճանաբար՝ 10 օր ընդմիջումներով, հաշվի առնելով, որ կարելի է կտրել բույսի հասունացած տերևները, թողնելով որ նոր աճող տերևները հասունանան։
Աշնանը ցանում են առաջին ցրտահարությունների հաշվարկված օրվանից 40 օր առաջ։
Խնամքը
Հետագա խնամքը կայանում է կանոնավոր ջրելու, քաղհան անելու և ցանքը, ցանկալի է հին կոմպոստով կամ լավ փտած գոմաղբով, ցանքածածկելու մեջ։ Երբ շվեյցարական մանգոլդը հասնի 30 սմ բարձրության, պետք է այն կտրել 8-13 սմ բարձրության վրա՝ որպեսզի խթանվի նոր, մատղաշ տերևների աճը։
Բերքահավաքը
Բերքահավաքը կարելի է սկսել երբ բույսը հասնի 15-20 սմ բարձրության։ Սուր դանակով կամ մկրատով, առանց վնասելու բույսի մնացած մասերը, կտրում են արտաքին տերևները։
Ինչպես պահել բերքն ու ուտել
Շվեյցարական մանգոլդի տերևները, լվանալուց հետո, պահում են սառնարանում, օդափոխվող պլաստիկ արյղի մեջ։ Սուր դանակով հաստ երակներից ազատված կանաչ զանգվածը կարելի է հում ուտել կամ պատրաստել ինչպես սպանախը։ Տերևի հաստ մասերը եփում են ինչպես ծնեբեկը։
Շվեյցարական մանգոլդի միկրոկանաչի աճեցնելը
Բարելավում է նյարդային և մարսողական համակարգերի աշխատանքը, ամրացնում է արյան անոթների պատերը և ամրացնում է մազերը, եղունգներն ու ատամները:
Վիշապածառը կամ Վիշապենի (անգլ՝ Dracaena, ռուս.՝ Драцена, լատ.՝ Dracaena) շուշանազգիների ընտանիքի բազմամյա ծառերի կամ թփերի ցեղ է։ Հայտնի է վիշապածառի մոտ 150 տեսակ։
Նկարում՝ Dracaena fragrans Lemon Lime Stem
Տարածված արևելյան կիսագնդի մերձարևադարձային և արևադարձային շրջաններում։
Կենսաձևը՝
Ծառ, թուփ
Ընտանիքը՝
Շուշանազգիների
Հայրենիքը՝
Աֆրիկա, Ասիա, Ավստրալիա
Աճեցման բարդությունը՝
Հեշտ աճեցվող, սկսնակին հարմար
Չափսը՝
30-90 սմ բարձրություն
Աճի արագությունը՝
Բավականի դանդաղ՝ տարեկան10-15 սմ
Կյանքի տևողությունը՝
Բազմամյա
Օդի ջերմությունը՝
Տարվա բոլոր եղանակներին գերադասելի ջերմաստիճանն է՝ +18․․․+23°С: Ձմռանը, եթե չջրել, բույսը կարող է դիմանալ մինչև +13°С ջերմաստիճանի նվազմանը:
Օդի խոնավությունը՝
Ցողել ջրով շաբաթական 2 անգամ: Ձմռանը ջեռուցման սարքերից հեռու պահել:
Լուսավորությունը՝
Վառ գույների տերևներ ունեցող տեսակները գերադասում են պայծառ, ցրված լույս: Լավագույն տեղը հարավային կամ հարավարևմտյան լուսամուտից 1-2 մ հեռավորության վրա է: Նվազ լուսավորված տեղում բույսի գույները խամրում են: Միայն կանաչ գույնի տերևներ ունեցող տեսակները ավելի դիմացկուն են ստվերի նկատմամբ:
Հողախառնուրդը՝
3 մաս այգու հող + 1 մաս տորֆ + 1 մաս խոշոր ավազ: Պետք է նաև լավ՝ առնվազն 3 սմ դրենաժ լինի:
Ջրելը՝
Ամռանը շաբաթական 1-2 անգամ առատ ջրել: Ձմռանը 8-12 օրը մեկ: Չի կարելի ջրխեղդ անել և չի կարելի թողնել, որ հողն ամբողջովին չորանա:
Պարարտացումը՝
Աճի շրջանում, ամռանը 2 շաբաթը մեկ սնուցել հեղուկ պարարտանյութով:
Բազմացումը՝
Գարնանը՝ 7-8 սմ երկարությամբ կտրոններով: Արմատավորում են +24 °С օդի ջերմաստիճանին, տորֆավազային խառնուրդի մեջ, ծածկելով պոլիէտիլենային թաղանթով կամ շշով: Արմատակալում է 2-3 շաբաթից: Կարելի է և ջրի մեջ արմատակալել, ջրի մեջ գցելով մեկ կտոր ակտիվացված ածուխ՝ որպեսզի կտրոնները չնեխեն: Գոդսեֆի և Սանդերի Վիշապածառերի արմատակալած կտրոնները կարելի է 3-4 հատով մեկ ծաղկաթաղարի մեջ տնկել: Տեսականորեն հնարավոր է նաև սերմերով բազմացումը, փետրվար-մարտին ցանելով ավազի կամ տորֆի մեջ: Հաջողության դեպքում սերմերը ծլում են մեկ ամսվա ընթացքում:
Ծաղկելը՝
Ծաղկում է ամռանը, շատ հազվադեպ, բաց դեղնավուն ծաղիկներով: Որոշ տեսակների ծաղիկները հոտավետ են:
Տեղափոխությունը՝
2-3 տարին մեկ, մարտ կամ ապրիլ ամսին՝ երբ արմատներն ամբողջությամբ զբաղեցնեն ծաղկաթաղարի ծավալը:
Խնամքը՝
Չափից ավել ձգված բույսը նպատակահարմար է կարճեցնել, իսկ կտրված գագաթը կարելի է արմատավորել: Ցանկալի է պարբերաբար սրբել տերևների վրայի փոշին: Տեևների չորացած ծայրերը պետք է կտրել: Սանդերի Վիշապածառը կարելի է աճեցնել ջրում՝ պարբերաբար ավելացնելով պարարտանյութեր: Այդ բույսը բավականին ստվերադիմացկուն է, այն կարելի է տեղադրել սենյակի խորքում, ջրով անոթի մեջ: Սակայն, այդ վիճակում բույսը ձգվում է ու արագ կորցնում դեկորատիվ տեսքը: Պետք է լինում հաճախ կարճացնել: Գոդսեֆի Վիշապածառը ամենա նվազ պահանջկոտ տեսակն է, նման չէ մյուս վիշապածառերին, ունի թփի տեսք: Երիզված, Դերեմյան և Բուրավետ Վիշապածառերը բավականաչափ ստվերադիմացկուն են, բայց տերևները, անբավարար լույսի պատճառով, կորցնում են իրենց վառ գունավորումը:
Բարդությունները՝
Վնասատուներն են՝ Սարդոստայնային տիզ, Spider mite,Паутинный клещ;Վահանամիջատ, Diaspididae,Щитовка; Ալրատիզ, Mealybugs, Мучнистыми червецами;Տիզ, Аphid, Тля; Բշտիկոտներ, Thrips, Трипсы: Գերխոնավության դեպքում ցողունը կարող է ներքևից նեխել: Չափից շատ լուսավորության դեպքում հայտնվում են բաց գույնի, չոր բծեր, իսկ անբավարար ջրելու հետևանքով՝ շագանակագույն բծեր: Տերևները փափկում և ոլորվում են, եթե ջերմաստիճանը ցածր է: Տերևների ծայրերը չո րանում են, իսկ ներքևի տերևները թափվում են, եթե օդի խոնավությունը շատ ցածր է: Հասուն բույսի ներքևի տերևների թափվելը, սակայն, նորմալ երևույթ է: Տերևները նեխում ու թափվում են, եթե միջավայրը շատ ցուրտ ու խոնավ է: Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության դեպքում կարող է բոտրիտիս կոչվող սնկային հիվանդություն առաջանալ:
Օդի բարելավումը՝
Հոտավետ վիշապածառը արդյունավետորեն մաքրում է օդը ֆորմալդեգիդից:
Հայրենիքը Մադագասկարն է։ Բնական պայմաններում մինչև 6 մետր բարձրությամբ, ծաղկող ու պտուղներ տվող ծառ է։
Վիշապածառերից ամենատարածվածն է: Պահանջկոտ չէ։ :
Համեմատաբար արագ է աճում և հեշտությամբ բազմացվում է կտրոններով։ Երբ Վիշապածառը շատ է մեծանում, գագաթը կարելի է կտրել և առանձին արմատավորել: Իսկ կտրված տեղից նոր տերևների փունջ կառաջանա:
Հայտնի է Երիզված Վիշապածառի օդը մաքրելու ունակությունը: Մասնավորապես, մաքրում է բենզոլից (բենզոլ կա սիգարետի և այրվող գազի ծխի մեջ, ինչպես նաև սինթետիկ նյութերի և կենցաղային քիմիայի ապրանքների արտանետումներում), կլանում է ֆորմալդեգիդները (կա ներկերում, լաքերում ու լուծող հեղուկներում) և երեքքլորէթանը (կա լուծող հեղուկներում):
Երիզված վիշապածառի ենթատեսակներ են՝
Dracaena marginata colorama․ Կարմիրի և կանաչի երանգների համադրում ունեցող տերևների ընդհանուր տեսքը պայմանավորված է լուսավորվածությունից և օդի ջերմաստիճանից։
Dracaena marginata bicolor․ Կարմիր երիզով տերևները մուգ կանաչ են։
Dracaena marginata tricolor. Եռագույն, երիզված վիշապածառի այս տեսակի բաց կանաչ տերևներում կարմիրի, սպիտակի և ոսկեգույնի երանգներ կան։ Ծաղիկները սպիտակ և բաց դեղնավուն են։
Վիշապածառ բուրավետ (անգլ․՝ Striped dracaena, Compact dracaena, Corn plant, ռուս․՝ Драцена душистая, լատ․՝ Dracaena fragrans) Այս տեսակն ունի խոշոր, դեղին շերտ ունեցող, գեղեցիկ տերևներով ենթատեսակ: Վիշապածառ Բուրավետը բարեհաջող աճում է արևի տակ, բայց, հարավային պատուհանի մոտ լավ կլինի մի քիչ ստվերել: Հասուն բույսը իրեն լավ կզգա և ստվերում, միայն թե տերևների գույնը կխամրի:
Մաքրում է օդը բենզոլից (կա սիգարետի և այրվող գազի ծխի մեջ, ինչպես նաև սինթետիկ նյութերի և կենցաղային քիմիայի ապրանքների արտանետումներում), կլանում է ֆորմալդեգիդները (կա ներկերում, լաքերում ու լուծող հեղուկներում) և երեքքլորէթանը (կա լուծող հեղուկներում):
Բուրավետ վիշապածառը հաճախ ծաղկում է մանր, բուրավետ ծաղիկներով:
Dracaena fragrans (L.) Ker Gawl.
Բուրավետ վիշապածառի ենթատեսակներ են՝
Dracaena Fragrans Warneckii. Կանաչ տերևներն ունեն երկայնական սպիտակ և մոխրագույն շերտեր։ Հասնում է մինչև 2 մ բարձրության։ Ծաղկում է սպիտակ, բուրավետ ծաղիկներով։ Պահանջկոտ չէ։
Dracaena FragransJanet Craig․ Կարծր, փայտացած բնից աճում են նշտարաձև, երկարավուն ու փայլուն տերևները։ Երիտասարդ բույսերի տերևներն աճում են ուղղահայաց, մեծահասակների տերևները երկարում են մինչև 1 մետր ու խոնարհվում են։ Սենյակային պայմաններում չի ծաղկում։
Dracaena FragransJanet Craig Compacta (Джанет Крейг Компакта) — высотой до 2 метров. Листья глянцевые, собраны в темно-зеленые пучки. В домашних условиях неприхотлива.
Dracaena FragransMassangeana. Высота – 5 м. Крепкий ствол, крону формирует плотный пучок листьев.
Dracaena FragransLindenii. Крона зеленая с широкой желтой или белой окаемкой;
Dracaena FragransSurprise. Мини-драцена. Высотой до 40см; Листья шириной — 1,5, длиной до 25 см. Форма удлиненного эллипса, с загнутыми краями. Расцветка желто-зеленая с продольной линией по центру;
Dracaena FragransVictoria. Зеленая крона с золотисто-желтой окаемкой;
Dracaena FragransCompacta. Растение с укороченным стеблем. Крона темно-зеленая. Ценится за свойство расти в условиях с низкой освещенностью.
Dracaena FragransGolden Сoast. Одеревесневший ствол, вдоль которого растут листья яркого зеленого цвета с желтой окантовкой;
Dracaena FragransKanzi. На листьях продольная полоса белого или желтого цвета;
Dracaena FragransYellow Coast. У молодых растений стебель густо покрыт ланцетной зеленой, пестрой кроной. Со временем ствол оголяется и листья собираются в пучки формируя крону.
Այս տեսակը շատ է տարբերվում մյուսներից: Ունի բարակ ցողուն ու հաճախ խայտաբղետ տերևներ: Գոդսեֆի Վիշապածառը շատ անպահանջկոտ է, աճում է ոչ շատ արագ, երկար ժամանակ մնալով ցածրահասակ թուփ:
Երբեմն ծաղկում է, սակայն ծաղիկներն, ինչպես և մյուս տիպերինը, առանձնապես գրավչություն չունեն: Նույնիսկ խայտաբղետ տերևներով տեսակները բավականին ստվերադիմացկուն են և կարող են դրվել հյուսիսային պատուհանի գոգին:
Այս տեսակը ավելի շատ հայտնի է որպես Երջանիկ բամբուկ (Happy Bamboo, Бамбук удачи), չնայած որևէ առընչություն հնդկեղեգների (բամբուկների) հետ չունի: Արագ աճող և հեշտ ճկվող բույս է, որին հեշտությամբ կարելի է ուզած ձևը տալ:
Վիշապածառ Սանդերի տարբեր, այդ թվում խայտաբղետ ու զոլավոր տեսակներ կան:
Ամենատարածվածը, սակայն, սովորական, ամբողջովին կանաչ տեսակն է:
Վիշապածառ Սանդերի հայրենիքը Կամերունն ու Հասակածային Աֆրիկան են:
Վիշապածոռ Ջամայիկայի երգ, Song of Jamaica, Драцена отогнутая, Dracaena reflexa
Աճում է Մոզամբիկում, Մադագասկարում, Մավրիկիոսում և Հնդկական օվկիանոսի մերձակա այլ կղզիներում: Լայնորեն աճեցվում է որպես դեկորատիվ, տնային բույս, որը գնահատվում է գունագեղ, մշտադալար տերևների և հաստ, անկանոն ցողունների համար:
Թալը (Թաղթ, Մոխրաթելուկ, անգլ․՝ Saltbush, Orache, ռուս․՝ Лебеда, լատ․՝ Atriplex) թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ է։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 225), Հայաստանում՝ 12 տեսակ։
Հայաստանում, որպես մոլախոտ, տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, գետերի հովիտներում, լճափերին, աղուտներում, բանջարանոցներում և այլն։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են, սերմերը պարունակում են սապոնիններ, մոխիրը՝ պոտաշ։
Թալի շատ տեսակներ ուտելի են: Բայց, հիմնական ուտելի տեսակը Պարտեզի թալն է (Atriplex hortensis), որն օգտագործվել է ոչ միայն պատերազմների ու սովի տարիներին, այլև շատ երկրներում մինչ այժմ՝ որպես աղցանների համար խոտ:
Պարտեզի թալն աճում է Եվրոպայում և Ասիայում, տեղայնացված է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։
Թալը գործնականում համ ու հոտ չունի: Դրա տերևները, ինչպես սպանախի տերևները, եփում են, պատրաստում են բանջարեղենային կոտլետներ, ավելացնում են թրթնջուկով ու կաղամբով ապուրներին, աղցաններին: Բույսը օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ՝ որպես ստամոքսի բուժման միջոց, իսկ թարմ տերևները դնում են վերքերի վրա: Բացի այդ, կան դեկորատիվ սորտեր՝ մանուշակագույն, կարմիր, խայտաբղետ տերևներով:
Թալ աճեցնելը բոլորովին դժվար չէ: Այն ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, դիմացկուն է երաշտին (սակայն, երկարատև երաշտի հետ մեկտեղ, նրա տերևները դառնում են փոքր և կոպիտ):
Այս միամյա բույսն աճում է բավականին արագ: Սերմերը ցանում են գարնան սկզբին, բաց գրունտում, այնուհետև կրկին ցանում են երկու շաբաթ ընդմիջումներով, որպեսզի ամռան ընթացքում միշտ ձեռքի տակ թարմ կանաչի լինի: Ցանքը նոսրացնում են 3-4 իսկական տերևների փուլում ՝ բույսերի միջև թողնելով 25-30 սմ հեռավորություն:
Թալի խնամքը բաղկացած է հողի փխրեցումից, քաղհանից ու ջրելուց: Բերքը հավաքվում է 20-25 օր հետո՝ կամ տերևները կտրելով, կամ ամբողջ բույսը հանելով։ Բերքահավաքն արվում է մինչև սերմերի հասունաcw6my՝ կանխելով սերմերի անվերահսկելի տարածումը:
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը (անգլ․՝ Golden Diamond Philodendron, չին․՝ 金钻, ռուս․՝ Филодендрон золотой бриллиант, լատ․՝ PhilodendronGolden Diamond) Araceae ընտանիքին պատկանող, Հարավային Ամերիկայի արևադարձային գոտու, մշտադալար խոտաբույս է։
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը արևադարձային և մերձարևադարձային շրջաններում տարածված դեկորատիվ բույս է: Դրա տերևների հյութը, արմատները, ցողուններն ու տերևները թունավոր են: Հյութին սխալմամբ դիպչելը կամ կուլ տալը կարող է անհանգստություն առաջացնել կոկորդի շրջանում, իսկ ծանր դեպքերում ՝ շնչահեղձությունը, սրտի կաթված և նույնիսկ մահ: Մաշկի շփումը տերևահյութի հետ, քոր կամ ուժեղ գրգռում է առաջացում: Աչքի մեջ ընկնելով հյութը կարող է առաջացնել ծանր կոնյուկտիվիտ և կուրություն:
Միևնույն ժամանակ, Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը սենյակի, գրասենյակի օդը վնասակար գազերից մաքրելու հրաշալի ունակություն ունի:
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը սիրում է տաք և խոնավ կիսաստվերային միջավայր, գերադասում է աճել հումուսով հարուստ, փխրուն հողում, շուտ ցրտահարվում է, չի սիրում պայծառ լույս:
Խնամքը
Լուսավորությունը
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը լույսի նկատմամբ խիստ պահանջներ չունի, ուստի այն շատ հարմար է սենյակային պայմաններու աճեցնելու համար: Այն պետք է տեղադրվի պայծառ, ցրված լուսավորությամբ տեղում, արևի ուղիղ ճառագայթներն հակացուցված են:
Օդի ջերմաստիճանը
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը սիրում է ջերմ, խոնավ և լավ օդափոխվող միջավայրում լինել։ Օդի ջերմաստիճանային ամենահարմարավետ տիրույթը +20…25°C է, իսկ ձմռան ամիսներին ջերմաստիճանը չպետք է նվազի +10°C-ից։
Ջրելը և ցողելը
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնի համար պետք է խոնավ միջավայր ապահովել։ Վեգետացիոն շրջանում անհրաժեշտ է կանոնավոր և առատ ջրել ու ամեն օր ցողել բույսը։ Սակայն պետք է ուշադիր լինել և ջրախեղդ չանել բույսը։
Հողախառնուրդը
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը առանձնահատուկ պահանջներ չունի հողախառնուրդի նկատմամբ։ Պարարտ, փխրուն, մի քիչ թթվայնություն ու լավ դրենաժ ունեցող հողախառնուրդը ամենահարմարն է բույսի համար։
Սնուցումը
Աճի շրջանում, ամիսը երկու անգամ կարելի է սնուցել կրկնակի թույլ դոզայով, հեղուկ, համալիր պարարտանյութով կամ 2 ամիսը մեկ անգամ երկարատև գործող պարարտանյութով։
Բազմացումը
Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը բազմացնում են երկու ձևով՝ կտրոններ արմատակալման դնելով և թուփը կիսելով։
Կտրոններով բազմացումն անում են մայիս-սեպտեմբեր ամիսներին։ 12-15 սմ երկարությամբ ճյուղերը կտրում են 2-3 տարեկան, առողջ բույսերից։ Կտրելուց հետո ճյուղը 1-2 ժամ թողնում են ստվերում, որպեսզի կտրվածքը չորանա, այնուհետև, 4-6 սմ խորությամբ տնկում են մանր ավազի և վերմիկուլիտի խառնուրդի մեջ։
Տնկարկի համար խոնավ, ջերմոցային պայմաններ և օդի +22°C ջերմաստիճան ապահովելու դեպքում , մոտ մեկ ամսում կտրոններն արմատակալում են։
Թուփը բաժանելու միջոցով բազմացումն անում են մայիսից՝ հուլիս ամիսներին։ Բաժանելու համար ընտրում են առնվազն երկու տարեկան թփերը։ Թուփը բաժանում են այնպիսի մասերի, որոնք ունեն երկու և ավելի առողջ տերևներ և արմատային մաս։