
Թթվառվույտ կամ գառնականջիկ (անգլ․՝ Wood sorrel, ռուս․՝ Кислица, լատ.՝ Oxalis), թթվառվույտազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր կամ սոխուկավոր խոտաբույսերի ցեղ է։
Հայտնի է մոտ 850 (այլ ավալներով՝ 700-800), Հայաստանում՝ 1 տեսակ՝ եղջրավոր թթվառվույտ (Oxalis corniculata)։ Եղջրավոր թթվառվույտը տարածված է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին ու միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավային լանջերին, ստվերոտ, խոնավ վայրերում, գետափերին։
Թթվառվույտը դեղաբույս է, պարունակում է վիտամին C, թրթնջկաթթու։ Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի հիվանդությունների, տենդի դեպքերում, նաև որպես միզամուղ։
Խնամքը
Լույսի պահանջը՝ ցրված, պայծառ լույս։
Օդի ջերմաստիճանը
- ամռանը՝ +20…+25°C
- ձմռանը՝ +14…+18°C
Ջրելը՝ շոգ եղանակին առատ
Ցողելը՝ շոգ օրերին
Սնուցումը՝ ծաղկող բույսերի համար նախատեսված պարարտանյութերով, 2 շաբաթը մեկ անգամ։
Հողախառնուրդը՝
- ճմահող (1)
- տերևային բուսահող (1)
- տորֆ (1)
- ավազ (1)
Թթվառվույտի տեսակներ
Թթվառվույտ եռանկյունաձև (անգլ.՝ False Shamrock, Purple Shamrock, Love Plant, ռուս.՝ Кислица треугольная, լատ.՝ Oxalis triangularis)

Թթվառվույտ եղջրավոր (Creeping woodsorrel, Кислица рожковая, Oxalis corniculata)

Թթվառվույտ քառատերև (Iron Cross, Оксалис четырёхлистный, Oxalis tetraphylla, Oxalis deppei)

Թթվառվույտ սովորական (Wood sorrel, Оксалис обыкновенный, Oxalis acetosella)

Թթվառվույտ բազմերանգ (Candy cane sorrel, Оксалис разноцветный, Oxalis versicolor)

Թթվառվույտ օկա (Oca, Оксалис клубненосный или ока, Oxalis tuberosa)

Թթվառվույտ Բոուվիի (Bowie’s wood-sorrel, Оксалис Боуви, Oxalis bowiei)

Թթվառվույտ չիլիական (Chilean oxalis, Оксалис железистолистный, Oxalis adenophylla)

Թթվառվույտ օբտուսա (Оксалис Обтуса, Oxalis obtusa)

Կալատեա
Ալոկազիան
Ֆիլոդենդրոն (անգլ.՝ Philodendron, ռուս.՝ Филодендрон, լատ.՝ Philodendron)
Բեգոնիա (փղականջ, անգլ.՝ Begonia, ռուս.՝ Бегония, լատ.՝
Գլիցինիան (անգլ.՝ Wisteria, ռուս.՝ Глициния, լատ.՝
Անթուրիումը (անգլ.՝ Anthurium, ռուս.՝ Антуриум, լատ.՝ 







Շվեդական բաղեղը (անգլ.՝ Swedish ivy, Swedish begonia, ռուս.՝ Плектрантус мутовчатый, լատ.՝ Plectranthus verticillatus) ոչ մի կապ չունի Շվեդիայի ու բաղեղների հետ: Բնության մեջ աճում է Ճապոնիայի, Հնդկաստանի, Մալազիայի և Աֆրիկայի արևադարձային գոտիներում, իսկ շվեդական անունը վաստակել է Շվեդիայում որպես սենյակային բույս լայն տարածում գտնելուց հետո: