Լոնգանը (անգլ․՝ Longan, ռուս․՝ Лонган, լատ․՝ Dimocarpus longan) Չինաստանում, Թաիլանդում, Վիետնամում և Ինդոնեզիայում աճող մշտադալար, յուրահատուկ համով ուտելի պտուղներ տվող ծառ է։ Չինացիները լոգանի պտուղն անվանում են “վիշապի աչք”։

Category: Մրգատու ծառեր
-
Լոնգան
-
Կումկվատ

Կումկվատը կամ ֆորտունելան (անգլ․՝ Kumquat, ռուս․՝ Кумкват) էկզոտիկ միրգ է, որի համը մանդարինի թթու համ է հիշեցնում: Այն ուտում են հենց նարնջագույն կեղևով: Չինացիներն այս պտուղը ոսկե խնձոր, իսկ ճապոնացիները ոսկե նարինջ են անվանում:
Կումկվատի պտուղները ուժեղ և հաճելի բույր ունեն: Դրանց կեղևն ուղղակի հագեցած է եթերայուղերով:
Այս պտղի հայրենիքը Չինաստանի հարավային շրջաններն են: Կումկվատն ամենափոքր ցիտրուսազգին է համարվում` 3-5 սմ երկարությամբ և 2-4 սմ լայնությամբ:
Այն կարելի է ուտել հում կամ մշակված տարբերակով` մուրաբաների, ցուկատի, չրի կամ մարմելադի տեսքով: Գոյություն ունի կումկվատի մի քանի տարատեսակ: Ամենաօգտակարը համարվում է ճապոնական մեյվա տեսակը:


Վնասատուները
- Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
- Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
- Սպիտակաթևիկ (Белокрылка);
- Ուտիճը (Aphid, Тля)։
ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>
ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>
Հղումներ
-
Պոմելո
Պոմելոն (անգլ․՝ Citrus maxima կամ Citrus grandis, ռուս․՝ Помело, լատ․՝ Citrus maxima) ցիտրուսային ծառ է, որի պտուղները մեծ թուրինջի տեսք ունեն։ Հիմնականում հանդիպում է հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում։

Հղումներ
-
Ձիթենի

Ձիթենի (անգլ.՝ Olea, ռուս.՝ Маслина, Олива, լատ.՝ Olea), ձիթենազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։
Տնտեսական նշանակություն ունի միայն մեկը՝
Ձիթենի եվրոպականը (անգլ.՝ Olive, ռուս.՝ Олива европейская, Маслина культурная, Маслина европейская, Оливковое дерево, լատ.՝ Olive europaea): Ձիթենի եվրոպականը մշտադալար մերձարևադարձային պտղատու ծառ է՝ 4-12 մետր բարձրությամբ։ Ապրում է 400-500 տարի, երբեմն՝ 1000 և ավելի։ Սաղարթը՝ լայն բրգաձև երբեմն՝ կախված ճյուղերով։ Տերևները մանր են, երկար, նշտարաձև, օվալաձև, հակադիր, ապրում են 2-3 տարի։ Ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն, երկսեռ՝ հավաքված 8-40-ական հուրանաձև ծաղկաբույլերում։ Պտուղը կորիզապտուղ է, էլիպսաձև, օվալաձև, կշիռը՝ 3-15 գրամ, հասա մաշկով, մանուշակագույն կամ սև, հաճախ մոմանման ֆառով։
Տարածվածությունը
Բնական պայմաններում տարածված է Միջերկրական ծովի շրջանում, ժայռոտ, կրաքարերով հարուստ լեռնալանջերում, ծովի մակարդակից մինչև 500 մ բարձրությունների վրա։ Լավ է աճում գետահովիտների խոր, ալյուվիալ, փուխր հողերում։ Ամենատիպիկ մերձարևադարձային բույսն է, որը չի պտղաբերում արևադարձային շրջաններում և չի ծաղկում բարեխառն գոտու պայմաններում։
Մշակվում է Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Ալբանիայում, Ղրիմի թերակղզում, Վրաստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում և այլուր։
Հայաստանում աճում է նախկին Նոյեմբերյանի և Մեղրիի շրջաններում։
Կիրառությունը

Ձիթապտուղ, Զեյթուն, Olive, Оливы Ձիթենու պտուղները արտակարգ հարուստ են ճարպայուղերով։ Պահածոային սորտերը պարունակում են 30-50, իսկ յուղայինները՝ 50-70 տոկոս ճարպեր (չոր նյութի հաշվով)։ Բացի այդ, պտուղներում պարունակվում է միջին հաշվով 10,9 % սպիտակուցներ, իսկ պտղամսում 7,8 % շաքարներ (գլխավորապես գլյուկոզա), ինչպես նաև 2-1 0 % դառը գլյուկոզիդ-օլեուրոպեին, քիչ քանակությամբ կարմիր պիգմենտ, պտղակեղևում՝ էմուլսինա ֆերմենտը։ Պտուղներում և այլ օրգաններում պարունակում է նաև մաննիտ։
Ձիթապտղի յուղը օգտագործվում է ոչ միայն սննդի և հրուշակեղենի, պահածոների արտադրության մեջ, այլ նաև բժշկության բնագավառում, որպես ստամոքսաաղիքային հիվանդությունների, ռախիտի, թոքախտի, դիստրոֆիայի և անեմիայի բուժման միջոց։ Օգտագործվում է նաև ստամոքսի թթվության բարձրացման, ինչպես նաև գեղձաքարային հիվանդությունների դեպքում։
Լայն կիրառում ունի նաև բնափայտը:
Ձիթենու խնամքը սենյակային պայմաններում

Լուսավորվածությունը
Ձիթենին լուսասեր է: Բնակարանում ամենից հարմար տեղը հարավին նայող պատուհանի գոգն է:
Օդի ջերմաստիճանը
Ձիթենին ջերմասեր է: Վեգետացիոն շրջանում օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը 18-22°С է:
Ձմռանը, սակայն, առավել բերքատվություն ապահովելու համար, անհրաժեշտ է ապահովել ավելի ցածր՝ 10–12°С:
Եթե բերքատվությունը նշանակություն չունի, կարելի է ձմռանն էլ ձիթենին պահել սենյակային ջերմության պայմաններում:
Ջրելը
Ջրում են առատ՝ հողի վերին շերտը չորանալուց հետո: Ջրելիս պետք է համոզվել, որ ջուրը հասավ մինչև թաղարի հատակը: Հողի ամբողջովին չորանալը կարող է կործանել ձիթենին:
Ձմռանը ջրում են ոչ հաճախ՝ ելնելով հողի վերին շերտի վիճակից:
Օդի խոնավությունը
Խոնավասեր է: Տան և չոր կլիմայի պայմաններում, մանավանդ ամռանը ձիթենին ամենօրյա ցողման կարիք ունի: Խորհուրդ է տրվու բույսը ցողել առավոտյան կամ երեկոյան՝ երբ չկա ջրի կաթիլների միջով Արևի ճառագայթներից այրվածքներ ստանալու վտանգ:
Սնուցումը
Ակտիվ աճի շրջանում անհրաժեշտ է ամսական երկու անգամ լրացուցիչ սնուցում ապահովել ձիթենուն: Գարնանը, երբ ակտիվ աճ կա, խորհուրդ է տրվում ազոտով հարուստ պարարտանյութեր տալ, իսկ հետագայում կարելի է օգտագործել կոմպլեքսային պարարտանյութեր:
Էտը
Ձիթենին լավ է տանում էտը, ինչը թույլ է տալիս ստանալ սաղարթի տարբեր տեսքեր: Էտը նախընտրելի է անել գարնանը:
Սովորաբար ծառի բարձրությունը սահմանափակում են 80 սանտիմետրով: Առաջին հերթին հեռացման ենթակա են միմյանց խագարող ճյուղերը, ընդորում, հեռացնում են ավելի հները կամ թույլ զարգացած ճուղը: Պետք է հաշվի առնել, որ առավել բերքատու են նախորդ տարի աճած ճյուղերը:
Տեղափոխումը
Լավ աճող ձիթենին երկու տարին մեկ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխելու կարիք ունի:
Ցանկալի է տեղափոխումն անել առանց արմատներն ու հողագունդը վնասելու:
Հողախառնուրդը
Ձիթենին պահանջկոտ չէ հողի նկատմամբ, թերևս չի տանում միայն հողի բարձր թթվայնությունը:
Ամենանախընտրելին հողախառնուրդի հետևյալ բաղադրությունն է՝
Հավասար չափերով
Բազմացումը
Որպես կանոն ձիթենին բազմացնում են կտրոններով, քանի որ կորիզով բազմացնելը բավականին աշխատատար գործընթաց է ու կորիզից աճած ձիթենին սկսում է ծաղկել ու պտղաբերել միայն 10 տարի անց:
Կտրոնով բազմացնելու համար
Կտրոնները կտրում են ամռանը: Կտրում են 2-4 տարեկան ճյուղերի վերին, մոտ 20 սմ երկարությամբ մասը: Կտրոնի հաստությունը պետք է լինի մոտ 3-4 սմ:
Ցանկալի է կտրոնը մի քանի ժամով ընկղմել արմատների գոյացումը խթանող լուծույթի մեջ («Экосил», «Корневин»), ինչից հետո կամ դնել ջրի մեջ և սպասել արմատների հայտնվելուն, կամ էլ կեսի չափով խրել խոնավ ավազային սուբստրատի մեջ:
Արմատակալումը հաջողելու համար կարևոր է, որ կտրոնը լինի լավ լուսավորված, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ, օդի ջերմաստիճանը լինի ոչ պակաս +20°С-ից և ապահովվի օդի բարձր խոնավությունը: Բարձր խոնավությունն ապահովում են ծածկելով կտրոնը շշով կամ ցելոֆանով և պարբերաբար ճրով ցողելով:
Մոտ մեկ ամսից կտրոնից նոր ճյուղեր կառաջանան:
Սերմից աճեցված ձիթենին պտղաբերության փուլին հասնում է 12 տարեկանում, իսկ կտրոնից աճեցվածը առաջին բերքը տալիս է 3-4-րդ տարում:
Հիվանդություններն ու վնասատուները
Ձիթենիները հիվանդությունների և վնասատուների նկատմամբ լավ դիմադրողականություն ունեն, սակայն գերխոնավ և լույսի պակաս ունեցող միջավայրում կամ վատ խնամքից առաջացած այլ հետևանքներով կարող են ենթարկվել ախտածին սնկերի, բակտերիաների ու վնասատու միջատների հարձակմանը:
Ձիթենու ամենավտանգավոր հիվանդությունը տուբերկուլյոզն է, որը, խորացման դեպքում, բուժել համարյա անհնար է: Հիվանդությունն ուղեկցվում է բնի ու ճյուղերի վրա մեծ բշտիկների առաջամամբ:
Սկզբնական շրջանում, առաջին վարակված ճյուղերը պետք է անմիջապես կտրել բշտիկներն ու մշակել պղնձարջասպով:
Գերխոնավության պայմաններում բույսի վրա կարող են հայտնվել բծեր, ժանգ կամ տարբեր բտածություններ: Սնկային այդ գոյացությունները կարելի է վերացնել հետևյալ ֆուգիցիդների օգնությամբ՝ «Максим», «Фундазол», «Скор»:
Մակաբույծ միջատներից ձիթենու համար վտանգավոր է ձիթենու ցեցը, սպիտակաթևիկը և վահանամիջատը: Դրանց դեմ պայքարի համար կիրառում են՝ «Актара», «Актеллик», «Децис», ինչպես նաև «Карбофос» и «Пиретрум»
Հղումներ
- Ձիթենի եվրոպական: Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից:
- Olive. From Wikipedia, the free encyclopedia.
- Олива европейская. Материал из Википедии — свободной энциклопедии.
-
Սրճենի

Սրճենին (անգլ․՝ A coffee tree, ռուս․՝ Кофейное дерево, լատ․՝ Coffea), տորոնազգիների ընտանիքի մշտադալար ծառերի և թփերի ցեղ է։ Հայտնի է սրճենու մոտ 50 տեսակ՝ տարածված Աֆրիկայի և Ասիայի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Մշակվում է 4-5 տեսակ։
Սրճենու հայրենիքը արևադարձային Եթովպիան է, բայց ամենատարածվածը արաբական սրճենին է, որից ստացվում է ամենաբարձրորակ սուրճը։ Սուրճի այս տեսակը կոչվում է «արաբիկա»։ Այժմ աշխարհի սրճենու բոլոր ծառատեսակների 90 %-ը պատկանում է «արաբիկա» տեսակին։

Սրճենին տալիս է հարուստ վառ կարմիր պտուղներ՝ սերմեր։ Այս բարձրահասակ թուփը վայրի բնության մեջ կարող է հասնել 8-ից 10 մ բարձրության: Ծաղկաբույլերի գույնը սպիտակ կամ սպիտակավուն է։ Մշակության մեջ բույսը կարճացնում են մինչև 150-ից 250 սմ բարձրության, ինչը շատ ավելի հեշտ է դարձնում խնամքը և բերքահավաքը:
Սրճենին բնութագրվում է աճի և զարգացման միջին տեմպերով, տարեկան աճը կազմում է 50–100 մմ։ Կյանքի տևողությունը ուղղակիորեն կապված է բույսի աճի համար բարենպաստ կլիմայական պայմաններից: Գիտությանը հայտնի են սրճենիներ, որոնք ավելի քան 100 տարեկան են, և դրանք չեն դադարում պտուղ տալ։
Սրճենին ծաղկում է ապրիլ-հոկտեմբեր ամիսներին։ Դրանից հետո ճյուղերի վրա պտուղներ են գոյանում, որոնք կարելի է ուտել։ Առաջին անգամ սերմից աճեցված սրճենին ծաղկում և պտուղ է տալիս 3-4 տարեկանում։
Խնամքը սենյակային պայմաններում
- Օդի ջերմաստիճանը. Գարնանից՝ աշուն՝ 20-ից 30 աստիճան, իսկ ձմռանը՝ 12-ից 15 աստիճան:
- Օդի խոնավությունը. Պետք է բարձր լինի (մոտ 70%): Ամռան շոգ և չոր ամիսներին սրճենին ամեն օր ցողում են հնեցված, փափուկ ջրով: Ամիսը մեկ անգամ թուփը խորհուրդ է տրվում ցողել փայտի մոխրի թուրմով, որն օգտագործվում է հիվանդությունների և վնասատուների առաջացումը կանխելու համար։ Ցուրտ եղանակին սաղարթը ցողել չի կարելի։
- Լուսավորությունը. Արհեստական լուսավորություն կամ ցրված արևի լույս: Սենյակում լավագույն տեղը արևմտյան կամ հյուսիսային պատուհանագոգն է:
- Ոռոգումը. Ջրում են լավ հնեցված, փափուկ ջրով։ Ամռանը ջրում են երկու օրը մեկ (առնվազն), իսկ ձմռան ամիսներին՝ հողախառնուրդի վերին շերտի չորանալուց հետո։
- Հողախառնուրդը. Պետք է լինի մի փոքր թթվային: Ինքնուրույն պատրաստելիս, հավասար չափերով խառնում են տորֆ, այգու հող, փտած գոմաղբ և գետի ավազ։ Ծաղկամանի հատակին լավ դրենաժային շերտ են լցնվում։ Հողի թթվայնությունը պահպանելու համար, 30 օրը մեկ անգամ, բույսը ջրում են թթվացված ջրով՝ 1 գ կիտրոնաթթուն լուծելով 1 լիտր ջրի մեջ։
- Պարարտացումը. Օրգանական կամ հանքային պարարտանյութերով, փոխնեփոխ, բույսը սնուցում են 15 օրը մեկ անգամ։
- Տեղափոխումը. Բույսը այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխում են, երբ արմատներն այլևս չեն տեղավորվում ծաղկամանի մեջ (մոտավորապես 3 տարին մեկ):
- Բազմացումը. Սերմերի կամ տնկաշիվերի միջոցով։ Սերմերով բազմացնելիս, դրանք չեն թաղում, այլ հարթ կողմով դնում են հողի մակերեսին։ Հակառակ դեպքում սերմերը կարող է փտել: Ցանքը ջրում են մի փոքր տաք ջրով: Ցանքը ծածկում են ապակիով կամ թաղանթով։ Անհրաժեշտ է պարբերաբար օդափոխել ցանքը. դրա համար 3-4 օրը մեկ, երեք ժամով ծածկը բացում են։
Տնկաշիվերով բազմացան համար օգտագործում են անցյալ տարվա ճյուղերը, ընդորում յուրաքանչյուր կտրոն պետք է ունենա 2 հանգույց։ Նախքան տնկելը, կտրոնները մի քանի ժամ պահում են հետերոաքսինի լուծույթում։ Այնուհետեւ դրանք տնկում են 1 մաս տորֆից և 1 մաս ավազից բաղկացած խառնուրդի մեջ։ Կտրոնները տնկում են մոտ 30 մմ խորությամբ:
- Խնամքի առանձնահատկությունները. Բույսը շատ վատ է արձագանքում նույնիսկ թույլ միջանցիկ քամիներին և արմատներում ջրի լճացմանը: Ձմռանը թուփը զով պայմաններում հանգստի կարիք ունի։ Պետք է հեռու դնել աշխատող ջեռուցման սարքերից:
Բարդություններ
- Տերևների եզրերի մգացում և չորացում: Սենյակի օդը չափազանց չոր է։
- Սաղարթը դեղնում է: Արմատային համակարգը փտել է։
- Տերևի վրա ձևավորվում են շագանակագույն բծեր: Ազոտի պակաս հաղում։
- Տերեւների վրա ծակեր են հայտնվում։ Արևայրուկի հետեւանք։
- Երիտասարդ տերևները դեղնում են պահպանելով կանաչ երակներ: Հողը բավականաչափ թթվային չէ:
- Սաղարթը դեղնում է, տերևները սկսում են փտել և թափվել: Շատ ջրելու և վատ դրենաժի հետևանք։
- Տերևաթափ ձմռանը: Թուփը զգում է լույսի սուր պակաս։
- Չափազանց դանդաղ աճ: Հողախառնուրդում սննդանյութերի պակաս։
- Տերևները ճզմվում են, առաջանում են դեղին երանգի բծեր։ Հողում կալիումի պակաս կամ կոշտ ջրով ջրելու հետևանք։
- Տերևները ծածկված են շագանակագույն կամ մանուշակագույն բծերով: Հողախառնուրդում ֆոսֆորի չափազանց ցածր պարունակություն:
- Երիտասարդ տերևները գունատ դեղնավուն են և շատ փոքր: Հողում երկաթի պակաս կա։
- Բույսի վրա ամենից հաճախ տեղավորվում են այնպիսի վնասատուներ, ինչպիսիք են ալրատիզը, վահանամիջատները և սարդոստայնային տիզը:
Արտաքին հղումներ
-
Թզենի

Թզենի (անգլ․՝ Common Fig, Fig, ռուս․՝ Инжир, Фиговое дерево, Смоко́вница обыкнове́нная, լատ․՝ Fícus cárica)
Հայրենիքը՝ Փոքր Ասիա Կենսաձևը՝ Ծառ Ընտանիքը՝ Թթազգիներ Չափսերը՝ Սենյակային պայմաններում 60 սմ-ից մինչև 1,2 մ։ Ծաղկելը՝ Սենյակային պայաններում չի ծաղկում։ Լուսավորությունը՝ Պայծառ, ցրված լույս: Օդի ջերմաստիճանը՝ Ամռանը՝ 18-22 °С, ձմռանը՝ 5-10 °С: Օդի խոնավությունը՝ Չափավոր, 60-70%։ Ամռանը ցողել։ Ջրելը՝ Ամռանը առատ՝ երբ հողը չորանա 2-3 սմ խորությամբ։ Ձմռանը՝ քիչ։ Հողախառնուրդը՝ Պարարտ, չեզոք կամ թեթև թթվայնություն ունեցող հող․ - Ճմահող՝ 1 մաս;
- Տերևային բուսահող՝ 1 մաս;
- Ավազ՝ 1/2 մաս;
- մի քիչ փայտի ածուխ։
Այլ տարբերակ․
- Ճմահող՝ 1 մաս;
- Տերևային բուսահող՝ 1 մաս;
- Տորֆ՝ 1 մաս;
- Ավազ՝ 1 մաս;
- մի քիչ փայտի ածուխ։
Ապահովել լավ դրենաժ։
Ծաղկամանն ու տեղափոխումը՝ Երիտասարդ ծառերը տեղափոխում են ամեն տարի, մյուսներն ըստ անհրաժեշտության (3-4 տարին մեկ)։ Բազմացումը՝ Կտրոններով, սերմերով: Վնասատուներ՝ Ալրատիզ, վահանամիջատ, սարդոստայնային տիզ: Աճեցնելու դժվարությունը՝ Միջին։ 
Թուզ, Fig, Инжир, Фиг Հղումներ
-
Պիստակենի
Պիստակենի, խնկենի, խնկածառ, (անգլ.՝ Pistache, ռուս.՝ Фисташковое дерево, լատ.՝ Pistácia) աղտորազգիների ընտանիքի տերևաթափ, հազվադեպ՝ մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։Տեսակներ
Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 10), Հայաստանում՝ 1 տեսակ՝ խնկենի բթատերև (P. atlantica)։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռնային գոտիներում (1200-1500 մ բարձրություններում)։ Աճում է չոր լեռնալանջերի հարավային քարքարոտ մասերում, գետերի կիրճերում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Կենսաբանական նկարագիր
Բուսաբանական նկարազարդում ըստ «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքի, 1887 Խնկենու բնի բարձրությունը 8-12 մ է։ Տերևները կաշեկերպ են, եռմասնյա կամ փետրաձև։ Ծաղիկները միասեռ են, երկտուն, տերևանութային հուրաններում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը միասերմ կորիզապտուղ է։
Նշանակություն և կիրառում
Սերմերը պարունակում են մինչև 60% ճարպ (որից ստանում են խնկենու յուղ, անասնակեր, քուսպ), ազոտային նյութեր (26%), տերևները՝ 8-20% տանին (օգտագործվում է որպես աղաղանյութ), բնափայտը՝ բուրավետ խեժ (կիրառվում է լաքերի ու ներկերի արտադրության և դեղագործության մեջ, նաև խունկ պատրաստելու համար (այստեղից՝ խնկենի անվանումը)։ Խնկենի ապրում է 400-500 տարի, 2-3 տարին մեկ առատ պտղաբերում է (բերքատվությունը 1 ծառից՝ 5-10 կգ)։ Բնափայտն ամուր է, օգտագործվում է զանազան ատաղձագործ, իրեր ու գործիքներ պատրաստելու համար և որպես վառելափայտ։ Խնկենին լավ պատվաստակալ է մշակովի սորտեր ստանալու համար։ Խնկենին Հայաստանի կիսաանապատային գոտու նոսր անտառների չորա- և ցրտադիմացկուն ծառատեսակներից է, որի շնորհիվ այն կարելի է օգտագործել հանրապետության ցածրադիր գոտու չոր, քարքարոտ և անջրդի լանջերն անտառապատելու և կանաչապատելու համար։
Բույսի նկարագրություն
Լուսասեր, ջերմասեր, երաշտադիմացկուն բույս է, կարող է դիմանալ մինչև 200 °C սառնամանիքներին, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Շատ դանդաղ է աճում, սակայն կյանքի տևողությունը մինչև 1000 տարի է։ Կարող է կազմել անտառակներ, որոնք ապաստան են ծառայում որոշ բնաշխարհիկ էնդեմ տեսակների համար։ Առատ մացառներ է տալիս, ունի հողապաշտպան նշանակություն` լանջերի ամրացման համար։ Պիստակենի բթատերևը 8-12 մ բարձրությամբ մշտադալար կամ տերևաթափ ծառ է, երբեմն` մի քանի ոլորված գալարաձև բներով և ճյուղերով։ Ծաղկում է վաղ գարնանը` անչափ գեղեցիկ մուգ վարդագույնով զարդարելով գրեթե գնդաձև սաղարթը։ Խնկենին երկտուն բույս է, տերևներն ավելի ուշ են բացվում, դրանք կազմված են 3,5 կամ 7 բաց կանաչ տերևիկներից, որոնց երկարությունը` 5-20, իսկ լայնությունը` 5-12 սմ է։ Հասունացման շրջանում պտղի գույնը կարող է լինել դեղին, վարդագույն, մուգ կարմիր կամ մանուշակագույն։ Պտղի ներսում գտնվում է կանաչ սերմը, որը պատված է բաց կրեմագույն երկփեղկ փայտանման պատիճով։ Պտուղն ուտելի է։
Քիմիական բաղադրությունը
Պիստակի սերմը հարուստ է ճարպերով` մոտ 14 տոկոս չհագեցած, 18 տոկոս օլեինի և 5 տոկոս լինոլի գլիցերիդներ, 1 տոկոս օմեգա-3 և 2 տոկոս օմեգա-6, յուղեր, և այլն, ընդամենը` 45-60 տոկոս։
Օլեինաթթուն, ֆոսֆորը` մոտ 490 մգ հարյուր գրամ հումքի մեջ, ցինկը` 2,2 մգ, և սպիտակուցները` մոտ 20 տոկոս, կարևոր են շագանակագեղձի հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար։ Հարյուր գրամ հումքի մեջ B1 (0,7-0,9 մգ) և B6 (1,7 մգ) վիտամինների քանակները լրացնում են կերակրող մայրերի համար անհրաժեշտ օրական չափաբաժնի գրեթե կեսը։ Պարունակում է մեծ քանակությամբ կալիում (մոտ 1 գ), նաև մագնիում (120 մգ) և կալցիում (100 մգ)։ Շատ քիչ է նատրիումը (1 մգ), ինչի շնորհիվ ուժեղանում է կալիումի հիպոտենզիվ հատկությունը։Բժշկության մեջ
Ժամանակակից բժշկությունը մեծ դեր է հատկացնում սննդամթերքի հակաօքսիդանտ հատկություններին։ Բացի ցինկից, A(21 մկգ), C (5,6 մգ), E (2,3 մգ) վիտամիններից, սերմը պարունակում է նաև քոէնզիմ Q-10 (2,1 մգ)։ Այս նյութն ուժեղ հակաօքսիդանտ է։ Պարունակում է նաև մոտ 8 տոկոս շաքարներ, 10 տոկոս բալաստային նյութեր, 2 տոկոս օսլա, 200 մկգ բետա-կարոտին, 160 մկգ B2 և 51 մկգ B9 վիտամիններ, 3,2 մգ երկաթ։ Պիստակի սերմն ունի հակադեպրեսանտ և հակասթրեսային հատկություններ, հակազդում է քրոնիկ հոգնածության առաջացմանը և զարգացմանը։ Տերևները պարունակում են մոտ 7 մգ ասկորբինաթթու։
Արդյունաբերական նշանակություն
Տզերի կենսագործունեության հետևանքով տերևի վրա առաջանում են գալլեր, որոնց մեջ կենտրոնացած է տերևում պարունակվող դաբաղանյութերի 50 տոկոսը։ Գալլերից ստանում են տանին, որն օգտագործում են տեքստիլ արդյունաբերության և կաշվեգործության մեջ։
Յուղն օգտագործվում է օճառի արտադրությունում, խեժից ստանում են գեղարվեստում օգտագործվող լաքեր։ Բույսի բաց մոխրագույն բնից և տարեց ճյուղերից հնագույն ժամանակներից ստացել են բուրումնավետ, դառնահամ խեժը։ Այն ծառայել է որպես խունկ եկեղեցական ծիսական արարողությունների ժամանակ։ Ունի մանրէասպան, վերքամոքիչ հատկություններ։ Խեժը պարունակում է եթերային յուղեր, բարձր է կալցիումի պարունակությունը, օգտակար է օստեոպորոզի դեպքում։ Իտալիայում և այլ երկրներում կիրառում են ստամոքսի քաղցկեղի բուժման ընթացքում։ Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ չեզոքացնում է Helicobacter pilory մանրէի ազդեցությունը, ինչը թույլ է տալիս բուժել ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցերը։ Բուսախեժն օգտագործվում է այրվածքի և մաշկային հիվանդությունների բուժման համար նախատեսված քսուքներում։ Օգտակար է նաև լյարդին, կարգավորում է խոլեստերինի բաղադրությունը և մակարդակը։ Նյութի աղբյուրը` Econews.amՀղումներ
-
Նարինջ
Նրնջի աճեցումը սերմից
Վնասատուները
Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝
- Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
- Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
- Սպիտակաթևիկ (Белокрылка);
- Ուտիճը (Aphid, Тля)։
-
Թթենի

Թթենին (անգլ.՝ Mulberry, ռուս.՝ Шелковица, լատ.՝ Morus) թթազգիների (Moraceae) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ է։ Ընդգրկում է տերևաթափ ծառերի 17 տեսակ, տարածված է Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային Ամերիկայի բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։
Թթենին առաջին տարիներին արագ աճող ծառ է, սակայն աստիճանաբար դանդաղեցնում է աճը և հազվադեպ է աճում 10—15 մետրից բարձր: Տերևները հաջորդական են, պարզ, հաճախ բահաձև, ծայրերից ատամնավոր. Պտուղը — բարդ պտուղ, բաղկացած ողնաձողից, աճած շրջծաղկից մսային, 2—3 սմ երկարությամբ, կարմիրից մուգ-մանուշակագույն : Հայաստանում նաև լայն տարածված է սպիտակ տեսակը, ուտելու համար պիտանի՝ որոշ տեսակներ քաղցր են և ունեն հաճելի բուրմունք: Թթենին ապրում է մինչև 200 տարի, հազվադեպ մինչև 300—500 տարի:
Բուսաբանական նկարագրություն
Տեսակներ
- Սպիտակ թթենի (Morus alba) – ամենատարածվածը Հայաստանում
- Սև թթենի (Morus nigra) – ավելի մուգ և հարուստ համով պտուղներ
- Կարմիր թթենի (Morus rubra) – հազվադեպ է հանդիպում

Բնութագրեր
- Բարձրություն: 10-15 մետր
- Տերևներ: Սրտաձև, ատամնաեզր
- Ծաղկում: Ապրիլ-մայիս ամիսներին
- Պտուղների հասունացում: Հունիս-հուլիս
Պտուղների օգտակար հատկություններ
Սննդային արժեք (100 գրամում)
- Կալորիականություն: 43 կկալ
- Վիտամին C: 36% օրական նորմայից
- Վիտամին K: 10% օրական նորմայից
- Երկաթ: 14% օրական նորմայից
- Սննդային մանրաթելեր: 1.7 գ
Առողջության համար օգուտներ
- Բարձրացնում է իմունիտետը
- Բարելավում է մարսողությունը
- Նվազեցնում է արյան ճնշումը
- Հակաօքսիդանտ հատկություններ
- Բարելավում է տեսողությունը
Կլիմայական պայմաններ
Թթենին իդեալական է Հայաստանի կլիմայի համար, քանի որ դիմացկուն է երաշտի և ցրտի նկատմամբ։ Ամենահարմար շրջաններն են՝
- Արարատյան դաշտ
- Արմավիրի մարզ
- Կոտայքի մարզ
- Վայոց ձոր
Տնկման և խնամքի հիմնական կանոններ
- Տնկման ժամանակ – գարուն կամ աշուն
- Հող – բերրի, լավ ջրաթափանց
- Ջրել – շաբաթական 2-3 անգամ տնկելուց հետո
- Էտը – ձմռանը չոր ճյուղերի հեռացում
Խոհարարական կիրառություն
Ավանդական ուտեստներ
- Թթենու մուրաբա
- Թթենու ջեմ
- Թթենու օշարակ
- Թթենու չիր
Ժամանակակից բաղադրատոմս
Թթենու սմուզի
Բաղադրիչներ:- 1 բաժակ թարմ թութ
- 1 բաժակ յոգուրտ կամ մածուն
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 բանան
Խառնել բլենդերով և մատուցել սառը:
Մշակութային նշանակություն Հայաստանում
Թթենին հայոց մշակույթում խորհրդանշում է կյանք և բերրիություն։ Ավանդական տոնակատարությունների ժամանակ թթենու պտուղներն օգտագործվում են տարբեր արարողություններում։
Երևանում պտուղը հասունանում է մայիսի կեսերից հունիսի կեսերը, որոշ մուգ սև կարճահասակ տեսակը պտղաբերում է հունիսի կեսերից մինչև օգոստոս: Հասունանում է նաև ավելի սառը կլիմայական գոտիներում՝ օրինակ Սևանա լճի շրջակայքում՝ հասունանալով օգոստոս-սեպտեմբերին:
Հղումներ
-
Ալոճենի
Ալոճենին (անգլ.՝ Hawthorn berry, ռուս.՝ Боярышник, լատ.՝ Crataégus) վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, վիտամին C, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։
Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնույան ժամանակ և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։ Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախթահարուների ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, վերացնում դեղնությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լերդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը։Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։
Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալունպատակով։Ալոճենին հզոր արմատներ է ձևավորում և ապրում է 300-400 տարի:
Հղումներ