Category: Ծառեր

  • Գլիցինիա

    Գլիցինիան  (անգլ.՝ Wisteria, ռուս.՝ Глициния, լատ.՝ Glicinia Wistaria) պատկանում է լոբազգիների (Leguminosae) ընտանիքին։ Հայրենիքը Չինաստանը և Ճապոնիան է։

    Հղումներ
  • Ցրտադիմացկուն արմավենիներ

    Հողմաղաց արմավենի, Chinese windmill palm, Windmill palm, Китайская веерная пальма, Trachycarpus fortunei
    (-18°C)
    Դիմանում է մինչև  −18 °C ոչ երկարատև ցրտերին:

    Հողմաղաց արմավենի Վագների, Трахикарпус Вагнера, Trachycarpus fortunei var.wagnerianus
    (-20°C)
    Հողմաղաց արմավենու ավելի գեղեցիկ ու ցրտադիմացկուն տեսակն է: Ծածկած վիճակում կարող է դիմանալ նույնիսկ −35 °C աստիճան կարճատև ցրտին:

    Մացառախոզի արմավենի, Needle palm, Пальма дикобраза, Rhapidophyllum hystrix (−23 °C)
    Լավ է աճում խոնավ գրունտում ու կիսաստվերում: Դիմանում է −25 °C ից −28 °C կարճատև ցրտերին, բայց կարող է ցրտահարվել 1-2 շաբաթ ձգվող −20 °C ցրտից:

    Սաբալ արմավենի, Sabal palm, Сабаль пальмовидный, Sabal palmetto
    (−13 °C)

    Գաճաճ Սաբալ, Dwarf palmetto, Сабаль малый, Sabal minor
    (-18 °C)

    Կանարյան խուրմա, Canary Island date palm, Pineapple palm, Финик канарский, Phoenix canariensis
    (−12 °C)

    Խամերոփս, Mediterranean dwarf palm, European fan palm, Хамеропс приземистый, Chamaerops humilis
    (18°C)

    Չիլիական արմավենի, Chilean wine palm, Юбея чилийская, Jubaea chilensis (−16 °C )

  • Ձիակասկ

    Ձիակասկը  (անգլ.՝ Horse chestnut, Buckeye ռուս.՝ Конский каштан, լատ.՝ Aesculus) ձիակասկազգիների ընտանիքի ծառերի ցեղ է։ Հայտնի է 15 (այլ տվյալներով՝ 25) տեսակ։ Հայաստանում մշակության մեջ է մեկ տեսակ՝ Ձիակասկ սովորականը (Aesculus hippocastanum)։ Աճում է խոնավ և զով շրջաններում (հյուսիսային անտառներ, Սևանի ավազան, Շիրակի հարթավայր)։
    Լավ է տանում վերատնկումը մեծ տարիքում և համարայա չի հիվանդանում (միջատները չեն վնասում):  Ստվերասեր է, դիմանում է սառնամանիքներին։ Լայնորեն օգտագործվում է կանաչապատման բնագավառում։
    Երևանում ևս աճեցվում է տնկարաններում և տեղափոխվում քաղաքի այգիներն ու մայթերը։ Հատկապես գեղեցիկ է ձիակասկը ծաղկման շրջանում, երբ գեղեցիկ սաղարթի միջից վեր են խոյանում սպիտակավուն կամ բաց վարդագույն ծաղիկները։
    Խոշոր ծառ է, մինչև 30 մ բարձրությամբ, 1-2 մ բնի տրամագծով: Բունը գլանաձև է, ծածկված գորշամոխրագույն, ճաքճքված կեղևով: Ընձյուղները հաստ են, դարչնագույն, ծածկված ոսպնյակներով: Արմատներն առանցքային են, համակարգը՝ հզոր և լավ ձևավորված կողային արմատներով: Բողբոջներն անսովոր խոշոր են, մինչև 2,5 սմ երկարությամբ, գորշակարմրավուն, կպչուն: Տերևները կազմված են 5-7 նստադիր տերևիկներից, որոնք հակառակ ձվաձև են՝ 10 սմ երկարությամբ, 3-10 սմ լայնությամբ, սրված գագաթով, անհավասարաչափ կրկնակի սղոցեզր: Ծաղիկները սպիտակ են, հավաքված գագաթնային խոշոր 20-30 սմ երկարությամբ, 8-10 սմ լայնությամբ հուրաններում:
    Պտուղները համարյա գնդաձև են, 3-6 սմ տրամագծով, փշոտ, կանաչավուն, բացվում են 3 փեղկերով, գորշակարմրավուն խոշոր սերմերով: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին:
    Բնականորեն աճում է Բալկանյան թերակղզու հյուսիսում, որտեղ աճում է լեռնային լայնասաղարթ խառը անտառներում, 1000-1200 մ բարձրությունների վրա: Հանդիպում է նաև Իրանի լեռնայի և Հիմալայների նախալեռնային շրջաններում: 
    Ծառի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութեր: Պտուղներն ուտելի չեն: Պտուղներում պարունակվող էսցին սապոնինն օգտագործվում է դեղագործության մեջ:

    Հղումներ
  • Թզենի

    Թզենի (անգլ․՝ Common Fig, Fig, ռուս․՝ Инжир, Фиговое дерево, Смоко́вница обыкнове́нная, լատ․՝  Fícus cárica)

    Հայրենիքը՝Փոքր Ասիա
    Կենսաձևը՝Ծառ
    Ընտանիքը՝Թթազգիներ
    Չափսերը՝ Սենյակային պայմաններում 60 սմ-ից մինչև 1,2 մ։
    Ծաղկելը՝ Սենյակային պայաններում չի ծաղկում։
    Լուսավորությունը՝ Պայծառ, ցրված լույս:
    Օդի ջերմաստիճանը՝Ամռանը՝ 18-22 °С, ձմռանը՝ 5-10 °С:
    Օդի խոնավությունը՝ Չափավոր,  60-70%։ Ամռանը ցողել։
    Ջրելը՝ Ամռանը առատ՝  երբ հողը չորանա 2-3 սմ խորությամբ։ Ձմռանը՝ քիչ։
    Հողախառնուրդը՝ Պարարտ, չեզոք կամ թեթև թթվայնություն ունեցող հող․

     

    Այլ տարբերակ․

    Ապահովել լավ դրենաժ։

    Ծաղկամանն ու տեղափոխումը՝Երիտասարդ ծառերը տեղափոխում են ամեն տարի, մյուսներն ըստ անհրաժեշտության (3-4 տարին մեկ)։
    Բազմացումը՝Կտրոններով, սերմերով:
    Վնասատուներ՝Ալրատիզ, վահանամիջատ, սարդոստայնային տիզ:
    Աճեցնելու դժվարությունը՝Միջին։
    Թուզ, Fig, Инжир, Фиг
    Հղումներ
  • Ռոբինիա կեղծակացիա

    Ռոբինիա կեղծակացիան կամ Սպիտակ ակացիան (անգլ․՝ Black locust, ռուս․՝ Робиния псевдоакация, լատ․՝ Robinia pseudoacacia) պատկանում է բակլազգիների ընտանիքի (Fabaceaeթիթեռնածաղկավորների ենթաընտանիքին: Ծառատեսակն այսպես է անվանել Կարլ Լիննեյը՝ Լյուդովիկոս XII-ի պարտիզպան Վեսպասիան Ռոբենի պատվին: Ռոբինիան, որ տնկել է Ռոբենը, մինչ այժմ կարելի է տեսնել Փարիզի բուսաբանական այգում: Դա այս ծառատեսակի առաջին նմուշն էր Եվրոպայում: Լայնորեն տարածված է բուսաբանորեն սխալ՝ «սպիտակ ակացիա» անվանումը: Ամենայն հավանականությամբ թյուրիմացություն է առաջացրել այն, որ «ակացիա» հունարեն նշանակում է փուշ:

    Ծագում է Հյուսիսային Ամերիկայից, սակայն շատ լավ ադապտացվել և աճում է աշխարհով մեկ, այդ թվում նաև Հայաստանում: Արագ է աճում, հատկապես առաջին 10 տարում ամենամյա աճը կազմում է 60-80 սմ բարձրությամբ, 20-30 սմ լայնանությամբ: Ձևավորում է խորը և հզոր արմատային համակարգ:
    Խոշոր ծառ է, մինչև 25-30 մ բարձրությամբ և մինչև 1-1,2 մ բնի տրամագծով: Բունը ծածկված է ակոսանման, ճաքճքված, մոխրագույն կեղևով: Ընձյուղները մերկ են, անկյունավոր կանաչավուն կամ դարչնագույն: Տերևները կենտ փետրայև են, փշանման տերևակիցներով, 10-35 սմ երկարությամբ, 9-19 էլիպսանման տերևիկներով: Սպիտակ, բուրումնավետ ծաղիկները հավաքված են դեպի ցած կախված խոշոր՝ 10-20 սմ երկարությամբ ողկույզներում:  Ունդերը երկարավուն են, գորշադարչնագույն, տափակ՝ 5-12 սմ երկարությամբ և 1-1,5 սմ լայնությամբ: Սերմերը մանր են: Հովտային շտջաններում ծաղկում է մայիսին, իսկ լեռնային շրջաններում՝ հունիսին կամ հուլիսին:
    Երաշտադիմացկուն է: Ջերմասեր է, սակայն դիմանում է մինչև -35օ սառնամանիքներին: Ավելի ցածր ջերմաստճանների դեպքում ցրտահարվում է, սակայն արագորեն վերականգնվում է: Հրաշալի մեղտատու է, մի ծառը տալիս է մինչև 15 կք բարձրորակ մեղր: Տերևները պարունակում են մեծ քանակությամբ А և C վիտամիններ: Տերևներից ներկ են ստանում, ծաղիկներից ՝ եթերային յուղեր:

    Հղումներ
  • Պիստակենի

    Պիստակենի, խնկենի, խնկածառ, (անգլ.՝  Pistache, ռուս.՝ Фисташковое дерево, լատ.՝ Pistácia) աղտորազգիների ընտանիքի տերևաթափ, հազվադեպ՝ մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։

    Տեսակներ

    Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 10), Հայաստանում՝ 1 տեսակ՝ խնկենի բթատերև (P. atlantica)։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռնային գոտիներում (1200-1500 մ բարձրություններում)։ Աճում է չոր լեռնալանջերի հարավային քարքարոտ մասերում, գետերի կիրճերում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

    Կենսաբանական նկարագիր

    Բուսաբանական նկարազարդում ըստ «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքի, 1887 Խնկենու բնի բարձրությունը 8-12 մ է։ Տերևները կաշեկերպ են, եռմասնյա կամ փետրաձև։ Ծաղիկները միասեռ են, երկտուն, տերևանութային հուրաններում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը միասերմ կորիզապտուղ է։

    Նշանակություն և կիրառում

    Սերմերը պարունակում են մինչև 60% ճարպ (որից ստանում են խնկենու յուղ, անասնակեր, քուսպ), ազոտային նյութեր (26%), տերևները՝ 8-20% տանին (օգտագործվում է որպես աղաղանյութ), բնափայտը՝ բուրավետ խեժ (կիրառվում է լաքերի ու ներկերի արտադրության և դեղագործության մեջ, նաև խունկ պատրաստելու համար (այստեղից՝ խնկենի անվանումը)։ Խնկենի ապրում է 400-500 տարի, 2-3 տարին մեկ առատ պտղաբերում է (բերքատվությունը 1 ծառից՝ 5-10 կգ)։ Բնափայտն ամուր է, օգտագործվում է զանազան ատաղձագործ, իրեր ու գործիքներ պատրաստելու համար և որպես վառելափայտ։ Խնկենին լավ պատվաստակալ է մշակովի սորտեր ստանալու համար։ Խնկենին Հայաստանի կիսաանապատային գոտու նոսր անտառների չորա- և ցրտադիմացկուն ծառատեսակներից է, որի շնորհիվ այն կարելի է օգտագործել հանրապետության ցածրադիր գոտու չոր, քարքարոտ և անջրդի լանջերն անտառապատելու և կանաչապատելու համար։

    Բույսի նկարագրություն

    Լուսասեր, ջերմասեր, երաշտադիմացկուն բույս է, կարող է դիմանալ մինչև 200 °C սառնամանիքներին, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Շատ դանդաղ է աճում, սակայն կյանքի տևողությունը մինչև 1000 տարի է։ Կարող է կազմել անտառակներ, որոնք ապաստան են ծառայում որոշ բնաշխարհիկ էնդեմ տեսակների համար։ Առատ մացառներ է տալիս, ունի հողապաշտպան նշանակություն` լանջերի ամրացման համար։ Պիստակենի բթատերևը 8-12 մ բարձրությամբ մշտադալար կամ տերևաթափ ծառ է, երբեմն` մի քանի ոլորված գալարաձև բներով և ճյուղերով։ Ծաղկում է վաղ գարնանը` անչափ գեղեցիկ մուգ վարդագույնով զարդարելով գրեթե գնդաձև սաղարթը։ Խնկենին երկտուն բույս է, տերևներն ավելի ուշ են բացվում, դրանք կազմված են 3,5 կամ 7 բաց կանաչ տերևիկներից, որոնց երկարությունը` 5-20, իսկ լայնությունը` 5-12 սմ է։ Հասունացման շրջանում պտղի գույնը կարող է լինել դեղին, վարդագույն, մուգ կարմիր կամ մանուշակագույն։ Պտղի ներսում գտնվում է կանաչ սերմը, որը պատված է բաց կրեմագույն երկփեղկ փայտանման պատիճով։ Պտուղն ուտելի է։

    Քիմիական բաղադրությունը

    Պիստակի սերմը հարուստ է ճարպերով` մոտ 14 տոկոս չհագեցած, 18 տոկոս օլեինի և 5 տոկոս լինոլի գլիցերիդներ, 1 տոկոս օմեգա-3 և 2 տոկոս օմեգա-6, յուղեր, և այլն, ընդամենը` 45-60 տոկոս։
    Օլեինաթթուն, ֆոսֆորը` մոտ 490 մգ հարյուր գրամ հումքի մեջ, ցինկը` 2,2 մգ, և սպիտակուցները` մոտ 20 տոկոս, կարևոր են շագանակագեղձի հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար։ Հարյուր գրամ հումքի մեջ B1 (0,7-0,9 մգ) և B6 (1,7 մգ) վիտամինների քանակները լրացնում են կերակրող մայրերի համար անհրաժեշտ օրական չափաբաժնի գրեթե կեսը։ Պարունակում է մեծ քանակությամբ կալիում (մոտ 1 գ), նաև մագնիում (120 մգ) և կալցիում (100 մգ)։ Շատ քիչ է նատրիումը (1 մգ), ինչի շնորհիվ ուժեղանում է կալիումի հիպոտենզիվ հատկությունը։

    Բժշկության մեջ

    Ժամանակակից բժշկությունը մեծ դեր է հատկացնում սննդամթերքի հակաօքսիդանտ հատկություններին։ Բացի ցինկից, A(21 մկգ), C (5,6 մգ), E (2,3 մգ) վիտամիններից, սերմը պարունակում է նաև քոէնզիմ Q-10 (2,1 մգ)։ Այս նյութն ուժեղ հակաօքսիդանտ է։ Պարունակում է նաև մոտ 8 տոկոս շաքարներ, 10 տոկոս բալաստային նյութեր, 2 տոկոս օսլա, 200 մկգ բետա-կարոտին, 160 մկգ B2 և 51 մկգ B9 վիտամիններ, 3,2 մգ երկաթ։ Պիստակի սերմն ունի հակադեպրեսանտ և հակասթրեսային հատկություններ, հակազդում է քրոնիկ հոգնածության առաջացմանը և զարգացմանը։ Տերևները պարունակում են մոտ 7 մգ ասկորբինաթթու։

    Արդյունաբերական նշանակություն

    Տզերի կենսագործունեության հետևանքով տերևի վրա առաջանում են գալլեր, որոնց մեջ կենտրոնացած է տերևում պարունակվող դաբաղանյութերի 50 տոկոսը։ Գալլերից ստանում են տանին, որն օգտագործում են տեքստիլ արդյունաբերության և կաշվեգործության մեջ։
    Յուղն օգտագործվում է օճառի արտադրությունում, խեժից ստանում են գեղարվեստում օգտագործվող լաքեր։ Բույսի բաց մոխրագույն բնից և տարեց ճյուղերից հնագույն ժամանակներից ստացել են բուրումնավետ, դառնահամ խեժը։ Այն ծառայել է որպես խունկ եկեղեցական ծիսական արարողությունների ժամանակ։ Ունի մանրէասպան, վերքամոքիչ հատկություններ։ Խեժը պարունակում է եթերային յուղեր, բարձր է կալցիումի պարունակությունը, օգտակար է օստեոպորոզի դեպքում։ Իտալիայում և այլ երկրներում կիրառում են ստամոքսի քաղցկեղի բուժման ընթացքում։ Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ չեզոքացնում է Helicobacter pilory մանրէի ազդեցությունը, ինչը թույլ է տալիս բուժել ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցերը։ Բուսախեժն օգտագործվում է այրվածքի և մաշկային հիվանդությունների բուժման համար նախատեսված քսուքներում։ Օգտակար է նաև լյարդին, կարգավորում է խոլեստերինի բաղադրությունը և մակարդակը։ Նյութի աղբյուրը` Econews.am

    Հղումներ
  • Նարինջ

     

    Նրնջի աճեցումը սերմից

    Վնասատուները

    Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

    • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
    • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
    • Սպիտակաթևիկ (Белокрылка);
    • Ուտիճը (Aphid, Тля)։

    ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

    ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

  • Թթենի

    Թթենին (անգլ.՝ Mulberry, ռուս.՝ Шелковица, լատ.՝ Morus) թթազգիների (Moraceae) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ է։ Ընդգրկում է տերևաթափ ծառերի 17 տեսակ, տարածված է Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային Ամերիկայի բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։

    Թթենին առաջին տարիներին արագ աճող ծառ է, սակայն աստիճանաբար դանդաղեցնում է աճը և հազվադեպ է աճում 10—15 մետրից բարձր: Տերևները հաջորդական են, պարզ, հաճախ բահաձև, ծայրերից ատամնավոր. Պտուղը — բարդ պտուղ, բաղկացած ողնաձողից, աճած շրջծաղկից մսային, 2—3 սմ երկարությամբ, կարմիրից մուգ-մանուշակագույն : Հայաստանում նաև լայն տարածված է սպիտակ տեսակը, ուտելու համար պիտանի՝ որոշ տեսակներ քաղցր են և ունեն հաճելի բուրմունք: Թթենին ապրում է մինչև 200 տարի, հազվադեպ մինչև 300—500 տարի:

    Բուսաբանական նկարագրություն

    Տեսակներ

    • Սպիտակ թթենի (Morus alba) – ամենատարածվածը Հայաստանում
    • Սև թթենի (Morus nigra) – ավելի մուգ և հարուստ համով պտուղներ
    • Կարմիր թթենի (Morus rubra) – հազվադեպ է հանդիպում

    Բնութագրեր

    • Բարձրություն: 10-15 մետր
    • Տերևներ: Սրտաձև, ատամնաեզր
    • Ծաղկում: Ապրիլ-մայիս ամիսներին
    • Պտուղների հասունացում: Հունիս-հուլիս

    Պտուղների օգտակար հատկություններ

    Սննդային արժեք (100 գրամում)

    • Կալորիականություն: 43 կկալ
    • Վիտամին C: 36% օրական նորմայից
    • Վիտամին K: 10% օրական նորմայից
    • Երկաթ: 14% օրական նորմայից
    • Սննդային մանրաթելեր: 1.7 գ

    Առողջության համար օգուտներ

    • Բարձրացնում է իմունիտետը
    • Բարելավում է մարսողությունը
    • Նվազեցնում է արյան ճնշումը
    • Հակաօքսիդանտ հատկություններ
    • Բարելավում է տեսողությունը

    Կլիմայական պայմաններ

    Թթենին իդեալական է Հայաստանի կլիմայի համար, քանի որ դիմացկուն է երաշտի և ցրտի նկատմամբ։ Ամենահարմար շրջաններն են՝

    • Արարատյան դաշտ
    • Արմավիրի մարզ
    • Կոտայքի մարզ
    • Վայոց ձոր

    Տնկման և խնամքի հիմնական կանոններ

    1. Տնկման ժամանակ – գարուն կամ աշուն
    2. Հող – բերրի, լավ ջրաթափանց
    3. Ջրել – շաբաթական 2-3 անգամ տնկելուց հետո
    4. Էտը – ձմռանը չոր ճյուղերի հեռացում

    Խոհարարական կիրառություն

    Ավանդական ուտեստներ

    • Թթենու մուրաբա
    • Թթենու ջեմ
    • Թթենու օշարակ
    • Թթենու չիր

    Ժամանակակից բաղադրատոմս

    Թթենու սմուզի
    Բաղադրիչներ:

    • 1 բաժակ թարմ թութ
    • 1 բաժակ յոգուրտ կամ մածուն
    • 1 ճաշի գդալ մեղր
    • 1 բանան
      Խառնել բլենդերով և մատուցել սառը:

    Մշակութային նշանակություն Հայաստանում

    Թթենին հայոց մշակույթում խորհրդանշում է կյանք և բերրիություն։ Ավանդական տոնակատարությունների ժամանակ թթենու պտուղներն օգտագործվում են տարբեր արարողություններում։

    Երևանում պտուղը հասունանում է մայիսի կեսերից հունիսի կեսերը, որոշ մուգ սև կարճահասակ տեսակը պտղաբերում է հունիսի կեսերից մինչև օգոստոս: Հասունանում է նաև ավելի սառը կլիմայական գոտիներում՝ օրինակ Սևանա լճի շրջակայքում՝ հասունանալով օգոստոս-սեպտեմբերին:

    Հղումներ
  • Ալոճենի

    Ալոճենին (անգլ.՝ Hawthorn berry, ռուս.՝ Боярышник, լատ.՝ Crataégus) վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։

    Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, վիտամին C, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։

    Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնույան ժամանակ և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։ Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախթահարուների ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, վերացնում դեղնությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լերդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը։

    Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։

    Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալունպատակով։
    Ալոճենին հզոր արմատներ է ձևավորում և ապրում է 300-400 տարի:
    Հղումներ
  • Բաղրջուկ

    Բաղրջուկը (Չինական վարդ, անգլ․՝ Hibiscus, ռուս․՝  Гибискус, լատ․՝ Hibiscus) պատկանում է տուղտազգիների ընտանիքին: Բույսի հայրենիք համարվում են հարավային Չինաստանը և հյուսիսային Հնդկաստանը:

    Բաղրջուկների ցեղը շատ մեծ է` 25 տեսակից ավելի: Դրանք ցածր ծառեր են, թփեր, խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու,  իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար: Թելից գործում են պարկեր,  բրեզենտներ, ցանցեր, պարաններ, իսկ մնացորդներից պատրաստում են կոպիտ թուղթ, մեկուսիչ շինանյութեր:

    Որոշ տեսակների մատղաշ շիվերն ու տերևները  տեղի բնակիչները օգտագործում են ճաշի մեջ` որպես բանջարեղեն:

    Սենյակային պայմաններում հիմնականում աճեցնում են չինական վարդի Hibiscus rosa chinensis տեսակը, որը սովորաբար ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն, իսկ բարենպաստ պայմանների դեպքում` նույնիսկ ձմռանը:

    Այս ցեղին պատկանող մյուս տեսակը՝ սիրիական բաղրջուկը մեր պայմաններում ազատ ձմեռում է բաց գրունտում և հանդիպում է ամենուրեք:

    Չինական վարդը բազմացնում են կտրոններով` գարնանը, որոնք վերցնում են ճյուղերի ծայրերից, արմատակալեցնում և հետո տնկում 7-9 սմ-անոց թաղարներում:

    Ամռան ընթացքում բույսը մի քանի անգամ պիտի սնուցել: Ձնռան ընթացքում բույսը պահում են 12-15 աստիճան ջերմության պայմաններում` խիստ պակասեցնելով ջրելը:

    Աղբյուր` www.ankakh.com

    Հղումներ