 Կալիզիա բուրավետը (ոսկյա բեղ), (անգլ.՝ Basket plant, Chain plant կամ Inch plant, ռուս.՝ Каллизия душистая, Золотой ус, լատ.՝ Callisia fragrans)
Կալիզիա բուրավետը (ոսկյա բեղ), (անգլ.՝ Basket plant, Chain plant կամ Inch plant, ռուս.՝ Каллизия душистая, Золотой ус, լատ.՝ Callisia fragrans)
Պատկանում է կոմմելինյան (Commelinaceae) ընտանիքին: Կա կալիզիայի 12 տեսակ և դրանք աճում են Կենտրոնական ու Հարավային Ամերիկաներում, Մեքսիկայում: Սակայն տարածված է մեկ տեսակը ` բուրավետ կալիզիան: Այս բույսը նորաձև է ХIХ դարից` անմիջապես հայտնաբերումից հետո: Այնուհետև կալիզիային մոռացան, իսկ հիմա սկսեցին բազմացնել ոչ որպես վայրի բույս, այլ որպես դեղաբույս: Բնության մեջ դա լեռների լանջերով և ճեղքերով սողացող բույս է, արմատակալում է ժայռերի հանգույցների մեջ, հասնում է ավելի քան 2 մետրի: Ոսկե բեղ են անվանում երկար շյուղերի համար, որոնք դուրս են գալիս տերևների արանքից, ինչպես գետնամորու բեղերը, և արմատակալում են: Այդ “բեղերի” երկարոթյունը հասնում է մինչև 1 մետրի, նրանք մերկ են , կարմրա-շագանակագույն, երկար միջնհանգույցներով և ծայրերին տերևների ոչ մեծ վարդակներով (սովորաբար համարվում է, որ բուժման համար գործածելի են այն շյուղերը, որոնք ունեն 9 միջնհանգույցից ոչ պակաս): ոշոր, մինչև 30սմ, համարյա գծով իրար փոխարինող և ցողունը գրկող տերևները զարգանում են միայն արմատակալումից հետո : Տերևը մասերի բաժանելիս ձգվում են կաուչուկի բարակ թելեր: Այս բույսի ցողունը չնայած երկար է, բայց չի կարող ուղղահայաց կանգնել, այդ պատճառով բնակարանում նրա համար հենարան է հարկավոր: Ծաղիկները, որոնք բնակարաններում հազվադեպ են լինում, դուրս են գալիս տերևների խոռոչից` երկար ցողունի վրա փնջիկներով շարված: Ամեն մի ծաղիկ ունի երեք սպիտակ, վարդագույն կամ կապույտ թերթիկ: Չնայած ծաղիկները անշուք են, բայց նրանք գրավում են իրենց սուր և հաճելի բույրով, որը նման է գեացինտի հոտին: Մի քանի անգամ այս բույսի անունը փոխել են: Առաջին նկարագությունը եղել է 1840 թ.որպես Spironema fragrans, հետո նրան անվանափոխեցին Rectanthera fragrans: Ժամանակակից անվանումը կալիզեան է (հունական Καλός — գեղեցիկ, Λις — շուշան – «գեղեցիկ շուշան»), այդ անունը նա ստացել է միայն 1942 թ., ամերիկացի R. E. Woodson-ից: 1978 թ. Կիևում հրատարակվել է “Տնային բույսեր և դեկորատիվ թփեր” գիրքը, որտեղ թույլ էին տվել սխալ`անվանելով կալիզեային դիխորազանդրա: Dichorisandra thirsiflora — դիխորազանդրա վրցնածաղիկ, չնայած նա կալիզեայի մոտիկ ազգականն է, բայց բոլորովին ուրիշ բույս է և հազվադեպ է հանդիպում պատուհանների վրա: Ոսկե բեղի, որպես դեղաբույսի տարածման գործում իր մեծ ներդրումն ունի Վլադիմիր Օգարկովը, որը համարյա 30տարի այն օգտագործել է իր պրակտիկայում մինչև առաջին հոդվածը գրելը, որը տպվեց 2000թ. “Առողջ ապրելակերպ” թերթում: Հետո հետևեցին այլ հեղինակների բազմաթիվ հոդվածներ, որի շնորհիվ ժաղովրդական բժշկության մեջ բույսը այժմ լայն կիրառում է ստացել: Ոսկե բեղի կազմության և ազդեցության գիտական ուսումնասիրություններ են կատարվում Պետերբուրգում և Նովոսիբիրսկում ու միակ բանը, որ ապացուցված է, այն է, որ բույսը թունավոր չէ: Նա իրոք պարունակում է մի շարք ակտիվ կենսաբանական նյութեր: Առաջին հերթին արագ բուժում է քերծվածքները, ոչ մեծ այրվածքները և կտրվածքները: Ցավոտ տեղը քսում են թարմ հյութը կամ վերքի վրա դնում են ճզմված տերևը: Ավելի բարդ դեպքերի համար բույսը նախապես հատուկ մշակում են` ուժեղացնելով նրա ակտիվությունը: Դրա համար ցողունը և բեղերը կտրելուց անմիջապես հետո փաթաթում են պոլիէթիլենային տոպրակի մեջ և երկու շաբաթ դնում սառնարանի ներքևի մասում: 3-4 աստիճան զրոյից բարձր: Պետք է ասել, որ կալիզեան հեռու է պանացեայից և նրա ազդեցությունը հիմնականում հիմնված է հիվանդի` բուժմանը հավատալու վրա, բայց մյուս կողմից իմունային համակարգի և ներզատիչ գեղձերի մի փոքր խթանումը, որը տալիս է ոսկե բեղը, իրոք օգտակար են բորբոքային տիպի մի շարք հիվանդությունների դեպքում: Կարելի է օգտագործել և ցողունների թուրմը, դրանով ախտահանելով վերքերը, իսկ օստեոխոնդրոզի , ռևմատիզմի և իշիազի ժամանակ նրանով շփել ցավոտ մասերը: Արտաքին օգտագործման լուծույթ պատրաստելու համար հարկավոր է վերցնել 12 հանգույցներով երկարություն ունեցող ոսկե բեղ և 0,5 լիտր օղու մեջ 10 օր պահել մութ տեղում: Այս հեղուկը օգտագործում են թրջոցների և շփումների դեպքում: Սակայն կալիզեայուվ բուժումը նույնպես ունի յուրահատկություններ և հակացուցումներ: Չի կարելի սկսել կալիզեայով բուժումը առանց փորձված ֆիտոթերապևտի հետ խորհրդակցելու, քանի որ յուրաքանչյուր հիվանդության համար դեղի չափը և դեղը խմելու սխեման տարբեր է: Մեծ դոզայով կամ չափից ավելի ժամանակաշրջանում դեղն ընդունելը կարող է վնասել ձայնային հանգույցները, փոխվել ձայնի տեմբրը, երբեմն նույնիսկ ձայնը: Իսկ վերականգնումը շատ դանդաղ է ընթանում: Ոսկե բեղը հեշտ է աճեցնել բնակարանում: Այն բազմանում է “բեղերի”մասերով, սովորական կտրոններով: Ամենաբարենպաստ ժամանակաշրջանը` մարտ, ապրիլ ամիսներն են, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է կլոր տարին բազմացնել: Կտրոնները կարելի է թողնել ջրում արմատակալեն, հետո հողի մեջ տեղադրել, երբեմն անմիջապես հողի մեջ արմատակալում են: Երիտասարդ բուրավետ կալիզիան ամեն տարի տեղափոխում են, իսկ մեծերը երկու- երեք տ
արին մեկ`գարնանը կամ աշնանը: Այս բույսը սիրում է լույս, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթներ, հատկապես տաք երեկոներին: Այդ ժամանակ նրանք գունաթափվում են, ճլորում և բեղեր չեն առաջանում: Սակայն ստվերոտ տեղ տեղափոխելուց հետո արագ վերականգնվում են: Հիվանդություններն ու վնասատուները. կարմիր սարդոստայնային տիզը և տրիպսները: Բույսի վարակի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է ցողել սիստեմային ինսեկցիդով և 1-2 օր ծածկել պոլիէթիլային տոպրակով: Լավագույն պրոֆիլակտիկան ջրով ցողելն է , խոնավ օդի ամենօրյա ապահովումը:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
