Առվույտ (լատ.՝ Medicago), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 150, իսկ Հայաստանում, վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման(Medicago lupulina), առվույտ ցանովի (Medicago sativa), առվույտ երկնագույն (Medicago coerulea), առվույտ խավոտ (Medicago papiilosa), առվույտ տատասկանման (Medicago tribuloides) և այլն: Առվույտը ոչ միայն լավ անասնակեր է, այլև բավականին արդյունավետ սիդերատ է, քանի որ ձևավորում է մեծ կանաչ զանգված և հողի մեջ խորը մխրճվող արմատներ:
Շատ լավ աճում է բավարար խոնավություն պարունակող գրունտում, բայց շատ ու երկարատև խոնավությունից կարող է թուլանալ և վնասվել սնկային հիվանդություններից: Բացասաբար է ազդում նաև երաշտը: Խորհուրդ է տրվում լավ ջրել յուրաքանչյուր հունձից հետո:
Առվույտի համար գերադասելի են բերրի հողերը, այն չի սիրում ծանր, կավային, ճահճացված, թթվային ու աղային հողերը:
Առվույտը հարստացնում է հողը ազոտով, որոշ չափով նվազեցնում է հողի թթվայնությունը, իսկ հնձված կանաչ զանգվածը, քայքայվելով, հարստացնում է հողը օրգանական տարրերով:
Առվույտը ջերմասեր բույս է, աճելու հարմարավետ օդի ջերմությունը 18-30 աստիճանն է, իսկ եթե հողում բավարար խոնավություն կա, ապա մինչև +40: Կան նաև առվույտի ցրտադիմացկուն տեսակներ:
Բազմամյա տեսակները կարող են ապրել մինչև 25 տարի:
Ցանելուց առաջ, եթե հնարավոր է, սերմերը պետք է ենթարկել սկարիֆիկացիայի: Ցանում են 0,5-1,5 սմ խորությամբ՝ կամ շարքերով, կամ էլ խառը:
Հնձում են առվույտը ծաղկելուց առաջ՝ կոկոններ առաջանալուց հետո:
Tag Archives: առվույտ
Սիդերատներ

Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ կամ կողքին՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով: Հաճախ սիդերատներին կոչում են կանաչ պարարտանյութ:
Որպես կանոն, սիդերատները արագ կանաչ զանգված են ձևավորում, որը հնձվում և թողնվում է հողի վրա որպես պաշտպանիչ շերտ կամ խառնվում է հողի հետ որպես սնունդ: Իսկ հողի մեջ մնացած արմատները որոշ ժամանակ անց փտում են հարստացնելով հողը ու միևնույն ժամանակ ծակոտկեն ու ջրա-օդաթափանց դարձնելով այն:
Միևնույն ժամանակ սիդերատները, իրենց թփերով ստվերելով գրունտը և հզոր արմատներով ճնշում են մոլախոտերին:
Բացի այդ սիդերատները բարենպաստ կենսապայմաններ են ստեղծում օգտակար միկրոօրգանիզմների, որդերի և այլ մանր միջատների համար, իսկ հնձվելուց հետո լավ կեր են դառնում:
Կան նաև շատ սիդերատներ, որոնք այլ մշակաբույսերի կողքին աճելով, իրենց արտադրություններով բարենպաստ ազդեցություն են ունենում դրանց վրա կամ վանում են վնասատուներին:
Սիդերատների՝ մարգերի ազատվելուց հետո իրականացված աշնանացանը պաշտպանում է հողը քամու և ջրային էրոզիայից, նպաստում են ձյան կուտակմանը, ինչը պաշտպանում է հողը ցրտահարումից:
Եթե հողը խիստ անբերրի է, ապա խորհուրդ է տրվում մեկ տարի այն ցանել միայն սիդերատներով՝ անընդհատ հնձելով ու նոր ցանք կատարելով: Մնացած դեպքերում սիդերատներ ցանում են հիմնական մշակաբույսերից առաջ, հետո կամ կողքին:
Սիդերատները, ըստ գործառույթի, կարելի է բաժանել հետևյալ խմբերի
- մթնոլորտից ազոտի կորզում և կուտակում – լոբազգիներ;
- ֆոսֆատների փոխակերպում դյուրայուրացվելի ձևերի – լոբազգիներ, մանանեխ, հնդկացորեն;
- ազոտի կորզում հողից, հողի հանքայնացումից պաշտպանություն – խաչածաղկավորներ, հացահատիկայիններ;
- հողի փխրեցում մեծ խորությամբ – մանանեխ, բողկ, լուպին, կորնգան, հնդկացորեն;
- պաշպանություն նեմատոդներից – լոբազգիներ, արևածաղիկ, ֆացելիա:
Սիդերատներն ըստ ընտանիքների
Լոբազգիներ
Լուպին (Lupine, Люпин, լատ.՝ Lupinus) Լոբի (Phaseolus, Фасоль, լատ.՝ Phaséolus) Կորնգան (Onobrychis, Эспарцет, լատ.՝ Onobrýchis) Սոյա (Soybean, Соя, լատ.՝ Glycine max) Ոսպ (Lens, Чечевица, լատ.՝ Lens) Սերադելլա (Ornithopus, Сераделла, լատ.՝ Ornithopus) Ոլոռ (Pisum, Горох, լատ.՝ Písum) Սիսեռ (Chickpea, Нут, լատ. Cicer arietinum) Առվույտ (Medick, Люцерна, լատ.՝ Medicágo) Տափոլոռ (Spring vetchling, Spring pea, Сочевичник, Чи́на весе́нняя, լատ.` Láthyrus vérnus) Իշառվույտ (Melilot, Донник, լատ.՝ Melilótus) Վիկ ցանքային (Common vetch, Вика посевная, լատ.՝ Vicia sativa) Երեքնուկ (Clover, Клевер, լատ.՝ Trifolium)
Գաղտրիկազգիներ

Խաչածաղկավորներ
Մանանեխ (Sinapis, Горчица, լատ.՝ Sinápis) Բարբարուկ (Bittercress, Суре́пка обыкнове́нная, լատ.՝ Barbarea vulgaris) Բողկիկ (Raphanus, Редька масличная, լատ.՝ Raphanus) Կանճրակ (Rapeseed, Рапс, լատ.՝ Brássica nápus)
Հացահատիկայիններ
Վարսակ (Oat, Овес, լատ.՝ Avéna) Գարի (Barley, Ячмень, լատ.՝ Hórdeum) Աշորա (Rye, Рожь, լատ.՝ Secále cereále) Ցորեն (Wheat, Пшеница, լատ.՝ Tríticum)
Հնդկացորենազգիներ

Աստղածաղկազգիներ
Արևածաղիկ (Sunflower, Подсолнечник, լատ.՝ Helianthus) Վաղենակ (Calendula, Календула, լատ.՝ Caléndula)
Հավակատարազգիներ

Հնդկոտեմազգիներ
