Բորը շատ կարևոր միկրոտարր է բույսերի համար: Այն չի կուտակվում հողում, սակայն անհրաժեշտ է բոլոր բույսերին: Բորով սնուցումը էականորեն բարձրացնում է լոլիկի բերքատվությունը:
Կես թեյի գդալ բորաթթվի փոշին լավ տարալուծել մեկ բաժակ տաք (+55° – +70°C) ջրի մեջ, այնուհետև լցնել 10 լիտր ջրի մեջ ու խառնել: Ստացված լուծույթով վաղ առավոտյան, մայրամուտից հետո կամ ամպամած եղանակին հեղուկացիրով ցողել լոլիկի թփերը:
Բորաթթվի լուծույթով լոլիկի թփերը խորհուրդ է տրվում սնուցել 3 անգամ՝
- կոկոններ առաջանալու ժամանակ;
- ակտիվ ծաղկման շրջանում;
- առաջին պտուղները կարմրելուց հետո: