Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է: Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:
Եղինջի թուրմ
Եղինջից պատրաստված թուրմը կիրառելի է համարյա բոլոր մշակաբույսերի համար, այն հարուստ է ազոտով և այլ օգտակար տարրերով: Մանրամասն եղինջի և դրանից պատրաստվող սննդարար թուրմերի մասին կարդացեք այստեղ:
Մոլախոտերի թուրմ
Բույսերի համար սննդարար թուրմ կարելի է պատրաստել համարյա բոլոր մոլախոտերից: Քարխոտը, վայրի մանանեխը, օշինդրը, երիցուկը, երեքնուկը, բոլորի կանաչ զանգվածն էլ կարելի է օգտագործել սննդարար թուրմ պատրաստելու համար: Կարելի է ավելացնել նաև գազոնի հնձած խոտը:
Թուրմ պատրաստելու համար, մոլախոտերի կանաչ զանգվածը կտրատում կամ աղում են և լցնում տակառի կամ այլ հարմար անոթի մեջ՝ մոտավորապես անոթի բարձրության 2/3 չափով: Վրան լցվում է այնքան ջուր, որ ծածկի ողջ կանաչ զանգվածը:
Որպես մերան կարելի է ավելացնել մի քիչ նախկինում պատրաստված թուրմ, կամ պատրաստի կոմպոստ, փտած գոմաղբ, թթվի ջուր:
Ոչ ցուրտ եղանակին, 7-10 օր անց թուրմը եռ գալուց հետո պատրաստ կլինի: Պատրաստ լինելու մասին վկայում է թուրմին բնորոշ սուր հոտը:
Ստացված թուրմը բացում են ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ և դրանով ջրում են բույսերը:
Մոլախոտի թուրմով բույսերի սնուցում կարելի է անել ամսական 2-3 անգամ:
Չնայած պատրաստման շատ պարզ եղանակին, մոլախոտերի թուրմը շատ լավ պարարտացնում է հողը, իսկ առաջացած թափոնը՝ նեխած խոտի մնացուկները նույնպես կարելի է օգտագործել՝ որպես պարարտանյութ խառնելով հողի վերին շերտի հետ կամ որպես ցանքածածկ:
Կարելի է օգտակար տարրերով էլ ավելի հարուստ թուրմ ստանալ, եթե լուծույթին ավելացնել թթխմոր (10 լ լուծույթին 0,25-0,5 կգ թթխմոր): Թթխմորը եռման պրոցեսը արագացնելուց բացի կհարստացնի թուրմը հետևյալ տարրերով՝
(Urtica urens L.) միատուն բույսերի ցեղ։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում։
Ի՞նչ կա եղինջի մեջ
100 գրամ եղինջում կա.
Սպիակուց – 3.7 գ
Ածխաջրեր – 5.4 գ
Ճարպեր – 0.5 գ
Ձուր – 85 գ
Բջջանյութ – 3.1 գ
Մոխիր – 2 գ
Վիտամիններ
Վիտամին А – 1.15 մգ
Վիտամին В1 – 0.2 մգ
Վիտամին В2 – 0.16 մգ
Վիտամին В4 – 17.4 մգ
Վիտամին В5 – 0.3 մգ
Վիտամին В6 – 0.1 մգ
Վիտամին В9 – 30 մկգ
Վիտամին С – 333 մգ
Վիտամին К – 498.6 մկգ
Վիտամին Е – 0.8 մգ
Վիտամին H – 0.5 մկգ
Նիացին – 0.39 մգ
Մակրոտարրեր
Կալցիում – 481 մգ
Կալիում– 334 մգ
Մագնիում – 57 մգ
Նատրիում – 80 մգ
Լուսածին (ֆոսֆոր) – 71 мг
Քլոր – 150 мг
Միկրոտարրեր
Երկաթ – 1.64 մգ
Պղինձ – 76 մկգ
Մարգանեց – 779 մկգ
Սելեն – 0.3 մկգ
Ցինկ– 0.34 մգ
Կալորիականությունը՝ մոտ 42 կկալ
Եղինջը դեղաբույս է
Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Հունդը անճիրա անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամային քարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով, մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչառական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ։ Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում։
Եղինջից պատրաստված թեյը կամ եփուկը թեթևացնում են դաշտանի ցավերը և մեղմում են արնահոսությունը:
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ։Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։
Եղինջը որպես ուտեստ
Եղինջ ուտելուց բարձրանում է հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ, ինչպես նաև շատանում է էրիտրոցիտների քանակը: Եղինջի ընձյուղներից պատրաստում են համեղ սալաթներ, ապուրներ, կոտլետներ, թեյեր, վիտամինային կոկտեյլներ…
Եղինջը որպես պարարտանյութի հիմք
Եղինջից պարարտանյութ պատրաստելը դժվար չէ՝ վերգետնյա մասերը լցնում են ջրի մեջ և սպասում մինչև եփ գա: Թուրմը պատրաստելիս պետք է հետևել հետևյալ կանոններին.
Ընձյուղներն հավաքում են մինչև սերմերի գոյանալը;
Բույսը պետք է առողջ ու անվնաս լինի;
Թուրմը պետք է շաբաթական 2-3 անգամ խառնել;
Թուրմը ավելի լավ է պատրաստել արևի տակ, քանի որ բարձր ջերմությունները արագացնում են խմորման գործընթացը;
Խմորումն արագացնելու համար կարելի է լուծույթին, որպես կատալիզատոր, խմորիչ (դրոժ), կամ նախորդ անգամ պատրաստվածից մի փոքր մերան ավելացնել;
Մերանը կարելի է երկար ժամանակ պահել պլասիկ անոթի մեջ, ձմռանը տաք տեղում;
Թուրմով սնուցումն անել երկու շաբաթը մեկ անգամ: Սնուցումից հետո բույսերը պետք է լավ ջրել:
Թուրմի վատ հոտից կարելի է ազատվել եթե հեղուկի մեջ գցել Կատվախոտի (валериана лекарственная) արմատ:
Եղինջի թուրմի պատրաստման բաղադրատոմսեր
Եղինջի թուրմի հիմքով պատրաստվող պարարտանյութերի տարբեր բաղադրատոմսեր կան, որոնք նախատեսված են տարբեր բույսեր սնուցելու համար:
Եղինջից ու հացից պատրաստված պարարտանյութ
Ջրի մեջ լցնում են եղինջի վերգետնյա մասեր, հացի, բուլկեղենի, պաքսիմատի մնացորդներ և խմորիչ (թթխմոր, դրոժ): Լուծույթը խմորում են 3-5 օր: Տակառը, որում պատրաստվում է թուրմը պետք է լցված լինի եղինջի թփերով 3/4-ով, ծածկվի նույն բարձրությամբ ջրով, որպեսզի եռ գալու ընթացքում թուրմը չթափվի: Պատրաստի թուրմը քամում են և, բույսերը սնուցելուց առաջ, բացում ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ:
Եղինջից և կաթնուկից պատրաստված պարարտանյութ
Պատրաստման ձևը նույնն է, ինչ վերը նկարագրվածը: Կաթնուկը և եղինջը հավաքում են մինչև սերմեր առաջանալը, մի քիչ չորացնում են, կտրատում ու լցնում տակառի մեջ:Լուծույթը խմորում են 4-5 օր: Պատրաստի թուրմին կարելի է փայտի մոխիր ավելացնել: Բացի Կաթնուկից, լուծույթի մեջ կարելի է թորել հետևյալ բույսերի կանաչ զանգվածը՝
Ցուցակից երևում է, որ պարտեզի համարյա բոլոր մոլախոտերը կարելի է օգտագործել: Բայց կան բույսեր, որոնք չի կարելի օգտագործել: Դա Պատատուկ դաշտայիննէ, այն թունավոր է, ինչպես նաև հացազգիները, որոնք կարող են վնասակար, սպիրտ պարունակող միացություններ գոյացնել:
Մեթանային խմորման եղանակը
Վերը նշված պատրաստման եղանակները կարելի է կատարելագործել՝ եռման շրջանում ռետինե թաղանթով հերմետիկ փակելով տակառը, ինչը թույլ կտա առավելագույնս պահպանել ընթացքում առաջացող նյութերը, օրինակ ազոտը: Մեթանային խմորումը ընթանում է մոտ 2 շաբաթ:
Որ բույսերի համար է օգտակար եղինջից պատրաստված թուրմը
Եղինջից պատրաստված թուրմը օգտակար է համարյա բոլոր բույսերի համար: Ելակի համար շատ օգտակար է եղինջից և հացից պատրաստված թուրմը՝ հեշտ յուրացվող կալիումի և ազոտի շնորհիվ: Կալիումը քաղցրեցնում է պտուղները, իսկ ազոտը բույսի ընդանուր սնուցման համար է:
Եղինջի թուրմով ջրված հողում շատանում են Անձրևավորդերը:
Լոլիկի, տաքդեղի, կաղամբի, վարունգի համար էլ ազոտի, կալիումի և կալցիումի առկայությունը շատ օգտակար է: Սնուցումն անում են 2 շաբաթը մեկ անգամ:
Ուշադրություն: Սնուցման համար պատրաստված թուրմը պետք է առնվազն 1 շաբաթվա խմորում անցած լինի: Այլապես կարող է վնաս հասցնել բույսերին:
Ծաղիկներն էլ են պարարտացնում եղինջի թուրմով, սակայն առանց խմորիչի են պատրաստում, քանի որ շատ ծաղիկներ լավ չեն տանում խմորիչի առկայությունը:
Որ բույսերը պետք չէ սնուցել եղինջի թուրմով
Եղինջի թուրմը բացասաբար է ազդում սոխի, սխտորի և բոլոր բակլազգիների վրա:
Եղինջի օգտագործման այլ ոլորտներ
Եղինջի տերևներից ստանում են կանաչ ներկ, իսկ կոճղարմատից` դեղին ներկ: Ցողուններից՝ թուղթ, բարձրորակ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։
Օրգանական հողագործության հիմնական խնդիրը հողը բնական եղանակով պարարտ պահելն է: Վորպեսզի գայանա և հարստացվի հողի հումուսը, այն պետք է ստանա օրգանական սնուցում: Հողի մեջ օրգանական նյութեր ներարկում են չորս
հիմնական եղանակներով՝ օրգանական ցանքածածկի միջոցով, սիդերատներ ցանելով, կոմպոստ կամ այլ օրգանական պարարտանյութեր խառնելով և տաք մարգեր սարքելով:
“Մերկությունը” հողի համար բնական վիճակ չէ: Բնական վիճակում հողը միշտ ծածակված է լինում ցանքածածկով՝ թափված տերևնորով, մահացած բույսերի և միջատների մնացորդներով և այլն: Փաստորեն, վայրի բնությունում օրգանիկայի մեծ մասը հողին հասնում է հենց ցանքածածկից: Ցանքածածքի ներքին, հողի հետ շփվող շերտը աստիճանաբար քայքայվում է ու դառնում հումուս: Օրգանական հողագործությունում նաև ձգտում են որքան հնարավոր է հեշտացնել աշխատանքը հողի հետ: Ցանքածածկ անելով այլ խնդիրներ էլ են լուծվում: Հումուսի համար նյութ մատակարարելուց բացի ցանքածածկը արգելափակում կամ դժվարեցնում է մոլախոտերի աճը, պահպանում է հողի խոնավությունը, իսկ հողը փխրուն է դարձնում: Ուստի ցանքածածկի կիրառումը, բացի մոլախոտերի դեմ պայքարի, փխրեցման ու ջրելու համար ֆիզիկական աշխատանքը կրճատելուց խնայում է նաև ոռոգման ջուրը: Բայց սա էլ ամբողջը չէ: Նշենք ևս երկու դրական կողմեր.
ցանքածածկը հանդիսանում է ջերմամեկուսիչ, ինչը որոշ չափով համահարթեցնում է հողի գիշերային ու ցերեկային ջերմաստիճանները;
ցանքածածկը պաշպանում է հողը քամու ու ջրային էրոզիայից:
Նշենք, որ վերջերս սկսել են լայնորեն կիրառվել արհեստական նյութերից պատրաստված, երբեմն գեղեցիկ գունավորված ցանքածածկեր: Ըստ էության ցանքածածկ է նաև հողի վրա փռվող մուգ, ոչ թափանցիկ ցելոֆանը, որի մեջ բացված անցքերում տնկում են մշակաբույսերը: Դրանք, իրենց դեկորատիվ հատկություններով հանդերձ, ունեն օրգանական ցանքածածկի համար վերը նշված բոլոր օգտակար հատկությունները, բացառությամբ թերևս ամենակարևորի՝ չեն սնում հողը օրգանիկայով: Օրգանական ցանքածածկումը սկսում են գարնանը, երբ հողը, զրկվելով ձյունածածկից, տաքանում է և հայտնվում են առաջին բույսերը, իսկ ցանքածածկի վերջին շերտը դնում են խոր աշնանը՝ մինչև ձյան տեղալը: Բավարար նյութ ունենալու դեպքում, խորհուրդ է տրվում երկու շաբաթը մեկ 5-7 սմ հաստությամբ ցանքածածկի նոր շերտ ավելացնել: Որպես օրգանական ցանքածածկ կիրառվում են հետևյալ նյութերը.
Հնձած խոտը պետք է կիրառել թոշնելուց հետո: Հավաքված մոլախոտերը լավ կլինի նախապես 2-3 օր փռել արևի տակ:
Լավագույն ցանքածածկը կազմվում է տարբեր բաղադրիչների խառնուրդից:
Ազոտով հարուստ բաղադրիչներին (խոտ, մոլախոտեր, սիդրատներ) խառնում են ածխածնով հարուստները (ծղոտ, ծառակեղև, փայտի թեփ, տերևներ): Պետք չէ ցանքածածկ անել զուտ ածխածնով հարուստ նյութերով, քանի որ դրա հետևանքով արագ բազմացող միկրոորգանիզմները, այլ, ազոտ պարունակող սնունդ չգտնելով, սկսում են սնվել հողի միջի ազոտով, դժվարեցնելով մշակաբույսերի աճը: Քանի որ ցրտելուց հետո միկրոֆլորան մահանում և հարստացնում է հողը ազոտով, միայն խորը աշնանը կարելի է ցանքածածկ անել միայն ածխածնով հարուստ նյութերով: Փայտի թեփը քայքայվելուց հետո կարծրացնում է գրունտը, ուստի, խորհուրդ է տրվում այն միշտ խառնել խոտի հետ: Ի դեպ թեփը պետք է լինի սաղարթավոր ծառերի փայտից, չոր, ոչ թարմ: Մինչև ցանկածածկելը հաճախ անհրաժեշտ է լինում որոշակի նախապատրաստական աշխատանք տանել հողի հետ՝
քաղհան անել և մաքրել հողը մոլախոտերից ու արմատների մնացորդներից;
ջրել հողը, որպեսզի հետո ցանքածածկի միջոցով պահպանվի խոնավությունը;
մի քիչ չորանալուց հետո, փխրեցնել հողը մոտ 5-10 սմ խորությամբ:
Օրգանական են կոչվում այն պարարտանյութերը, որոնք բույսերը սնուցող բացառապես օրգանական միացություններից կազմված նյութեր են պարունակում:
Այս հոդվածում մենք օրգանական պարարտանյութերի կամ դրանց բաղադրիչների ցանկ կներկայացնենք, հղումներ տալով համապատասխան հոդվածներին, ուր մանրամասներ կգտնեք դրանց օգտակարության, պատրաստման ու կիրարկման ձևերի վերաբերյալ:
ԳՈՄԱՂԲ
Գոմաղբը անհիշելի ժամանակներից օգտագործվող բնական պարարտանյութ է: Այն պարունակում է ազոտ, լուսածին (ֆոսֆոր), կալիում, ինչպես նաև բույսերի լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ մի շարք միկրոէլեմենտներ՝ կիր, մագնեզիա, ծծումբ, քլոր, կրեմնիում:
Որդերի օգնությամբ մշակված գոմաղբը վերածվում է շատ օգտակար կենսահումուսի՝ պարարտանյութի, որը իր մի շարք չափանիշներով գերազանցում է հանքային պարարտանյութերին:
Կոմպոստը օրգանական հողագործության մեջ ամենատարածված և մատչելի օրգանական պարարտանյութն է: Այն ստացվում է օրգանական աղբի, բյույսերի տերևների և այլ մնացորդների համապատասխան պայմաններում փտեցմամբ:
Ճագարի գոմաղբը, այլ կենդանիների գոմաղբի համեմատ, ամենաօգտակարն է: Այն պարունակում է ազոտ, կալիում, լուսածին (ֆոսֆոր), մագնիում, կալցիում և մի շարք այլ օգտակար նյութեր:
Թռրչնի ծերտը իրավամբ համարվում է ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութը: Այն պարունակում է ազոտ, կալիում, լուսածին (ֆոսֆոր), և մագնիում: Ընդորում, այդ բաղադրիչների խտությունը 3-4 անգամ բարձր է քան այլ օրգանական պարարտանյութերում:
Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով:
Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է: Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:
Քչերն են տեղյակ թեփի օգտակարության մասին և օգտագործում են միայն որպես ցանքածածկ: Բայց, համապատասխան մշակման ենթարկելով, թեփը կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, ավելի ստույգ, որպես հիմք համակցված օրգանական պարարտանյութի համար: Թեփի լավագույն մշակման եղանակը կոմպոստին ավելացնելն է:
Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:
Խմորիչի (թթխմորի) կենսազանգվածի հիմք են հանդիսանում սնկերը, որոնք հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով, օրինակ, օրգանական երկաթով, ամինաթթուներով և այլևայլ մակրո և միկրոէլեմենտներով:
Սուրճի և թեյի մնացորդները պարունակում են որոշակի քանակությամբ օգտակար միկրոէլեմենտներ: Թեև դրանց օգտագործման արդյունավետության վերաբերյալ վեճեր կան, միանշանակ է, որ թափել չարժէ՝ կոմպոստին ավելացնելը կամ հողի հետ խառնելը կբարելավեն զանգվածի կառուցվածքը և ավելի փխրուն կդարձնեն:
միկրոէլեմենտներ (մագնիում, նատրիում, երկաթ, պղինձ, ցինկ, մարգանեց, կոբալտ, յոդ), որոնք չափավոր քանակության դեպքում շատ լավ ազդեցություն ունեն բույսերի աճի վրա:
Հալվեի հյութն ունի մանրեասպան հատկություն, պարունակում է սաթի, խնձորի, դարչնի և կիտրոնի օրգանական թթուներ և բազմաթիվ այլ օգտակար տարրեր: Հալվեի տերևները և ցողունները պարունակում են հակաօքսիդիչներ (B, E և C վիտամիններ, բետա-կարոտին), կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր: