

Բույսերի կտրոնները արմատակալման խթանիչներով մշակելը նպաստում է դժվար արմատակալող բույսերի կտրոնների արմատակալմանը, ինչպես նաև այլ բույսերի արմատակալման գործընթացի արագացմանը:
Վաճառքում հանդիպող, պատրաստի խթանիչների փոխարեն հմուտ պարտիզպանները օգտագործում են կտրոնների արմատակալման բնական խթանիչներ:
Նույն ձևով կարելի է կիրառել Բարդու և Սպիտակ խնկենու կտրոնները:
Մեղրը հարուստ է բույսերի աճին նպաստող նյութերով, ինչպես նաև ախտահանող ու իմունային համակարգ ամրապնդող հատկություններ ունի:
Սենյակային ջերմաստիճանի 3 լիտր ջրում բացել 2 թեյի գդալ անարատ մեղր:
Արմատակալման համար նախատեսված կտրոնները՝ իրենց երկարության 1/3-ի չափով ընկղմում են այդ լուծույթի մեջ և պահում մեկ գիշեր:
Ընտրում են կարտոֆիլի խոշոր և առողջ պալար, կտրում-հանում են բոլոր աչքերը, այնուհետև դանակով երկար ուղղությամբ ճեղքում ու ճեղքի մեջ մտցնում արմատակալելու համար նախապատրաստած բույսի կտրոնը:
Կարտոֆիլի պալարը ամեն օր ջրում են:
Բացի օսլայից, կտրոնը կարտոֆիլի պալարից արմատակալումը խթանող բազմաթիվ ու բազմազան նյութեր է ստանում:
Հալվեի հյութը, խթանելով բջջիջների բազմացումը, լավ նպաստում է արմատակալմանը: Ամրացնում է նաև իմունային համակարգը:
Բավարար է 5-7 կաթիլ հալվեի հյութ ավելացնել այն ջրին ուր ընկղմված են արմատակալման համար նախատեսված կտրոնները:
Նախքան կտրոններն արմատակալման համար ջրի մեջ դնելը, դրանք 24 ժամով ընկղմում են խմորիչի լուծույթի մեջ: Լուծույթը ստանալու համար 2 լիտր ջրին ավելացնում են 200 գրամ թարմ խմորիչ ու լավ խառնում: 24 ժամ անց կտրոնները լավ լվանում են և, հետագա արմատակալման համար, ընկղմում մաքուր ջրի մեջ:
Ջրի կենսական նշանակությունը բույսերի համար հայտնի է: Բույսերը 80 և ավելի տոկոսով կազմված են ջրից: Ջրի միջոցով են սնուցող նյութերը շրջանառվում բույսի մեջ, ինչը թույլ է տալիս աճել ու բերք տալ: Հաշվել են, որ 1 կգ կանաչ զանգված գոյացնելու համար բույսերին անհրաժեշտ է 20-40 լ ջուր:
Նկատած կլինեք, որ բնության մեջ բույսերի համար ո՛չ ոռոգման, ո՛չ պարարտացման և, ընդհանրապես, արտաքին միջամտության կարիք չկա: Բույսերը հարմարված են բնակլիմայական պայմաններին, աճում են կլանելով անհրաժեշտ նյութեր հողից և մթնոլորտից, հետո մահանում են ու իրենց մնացորդներով վերադարձնում են հողին բերրիությունը: Մտեք անտառ և տեսեք, թե բույսերի մնացորդների ինչ հաստ ու պարարտ շերտով է պաշտպանված հողը, ոնց է խոնավ ու տաք պայմաններում եռում այնտեղ կենդանական աշխարհի կյանքը: Ամեն ինչ ներդաշնակ է, փոխկապակցված ու նպատակաուղղված վերարտադրությանը: Հողը երբեք չի աղքատանում, միշտ առողջ է ու նյութերով բալանսավորված: Օրգանական հողագործությունն էլ խնդիր է դնում առավելագույնս մոտեցնել այգու միջավայրը բնականին:
Եթե հաջողվում է գոնե մասամբ ներդնել բնական էկոհամակարգը այգիներում, ապա ոռոգման համար օգտագործվող ջրի ծախսը էապես կրճատվում է:
Խնդիրը պարզ է՝ ստեղծել պայմաններ հողում ջրի կուտակման ու պահպանման համար:
Բնականաբար խոսքը բույսերի համար ամենաօգտակար՝ անձրևի և ձյան տեսքով տեղացող ջրի մասին է:
Ձյունը: Ի տարբերություն “մերկ” հողի, սիդերատներով ցանված, բույսերի ու կենդանական այլ մնացորդներով ծածկված հողը ավելի լավ է պահպանում ձնածածկույթը: Առաջին ձյունն էլ անմիջապես չի հալչում դիպչելով դեռ տաք հողին: Քամիներն էլ չեն կարող հեշտությամբ քշել ձյունը: Մի խոսքով, ցանքածածկված հողը նպաստում է ձյան կուտակմանը այգում:
Անձրևի ջուրը կուտակելու համար սովորաբար այգիներում տեղադրվում են մեծ տարողություններ կամ կառուցվում են արհեստական լճակներ և այնտեղ են ուղղում տարբեր շինությունների կտուրներից ջրհորդաններով իջնող անձրևաջուրը:
Որքան մեծ խորությամբ հողը խոնավանա, այնքան երկար չի չորանա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հողը ծակոտկեն կառուցվածք ունենա: Հողի ծակոտկենությունը կարող են ապահովել որդերը, եթե ապրելու ու բազմանալու համար բավարար օրգանական սնունդ գտնեն այդ նույն հողում: Սիդերատների աճեցումը նույնպես նպաստում է դրան, որովհետև հնձելուց հետո սիդերատների արմատները մնալով հողում փտում են և ծակոտկեն դարձնում հողը: Բացի այդ ցանքածածկումը թույլ չի տալիս արևի ճառագայթներին չորացնել հողը: Միևնույն ժամանակ ցանքածածկված, ծակոտկեն հողը թափանցելի է թե՛ ջրի, թե՛ գոլորշու համար, ինչը նույնիսկ շոգ օրերին թույլ է տալիս ջերմաստիճանների տարբերության հաշվին կոնդենսատ կուտակել հողում:
Եվս մեկ խորհուրդ: Հողը չորացնող քամիներից պաշպանելու համար ծառերից և թփերից բնական պատնեշներ ստեղծեք:
Բնակչության մատակարարվող ջուրը ընթարկվում է մաքրման և քլորով մանրեազերծման: Քլորացված ջուրով բույսերը ջրելը վնասակար է, կարող է այրել բույսերի արմատները: Ջուրը քլորից գոնե մասամբ ազատելու համար հարկավոր է այն թողել բաց վճակում առնվազն 24 ժամ: Ավելի արդյունավետ մաքրման միջոց է ֆիլտրացումը: Ֆիլտրացումը թույլ է տալիս ամբողջապես ազատել ջուրը քլորից, սակայն ծախսատար միջոց է:
Բույսերի համար վնասակար է նաև ջրի կոշտությունը՝ կրածինով ու մագնիումով գերհագեցածությունը: Այս դեպքում արդեն ֆիլտրացումը միակ փափկացնելու միջոցն է:
Շոգ եղանակին լավագույն ջրելու ժամանակը ուշ երեկոն է, երբ շոգը կոտրվել է և առջևում համեմատաբար զով գիշերն է ու գոլորշիացումը մեծ չէ:
Ջրել կարելի է նաև վաղ առավոտյան՝ մինչև շոգն ընկնելը:
Չի կարելի ջրել ցերեկվա կիզիչ շոգին, այլապես կարող եք պարզապես խաշել բույսերի արմատները, քանի որ թաց հողի ջերմակլանողունակությաունը կտրուկ մեծանում է:
Ամենաարդյունավետ և խնայողական ոռոգման ձևը կաթիլային ոռոգումն է: Ջուրը վերգետնյա կամ անդրգետնյա խողովակներով հասցվում է անմիջապես բույսի արմատների մոտ, իսկ կաթիլ առ կաթիլ, դանդաղ ոռոգումը ապահովում է հողի համաչափ ու խորը խոնավացում:
Ավանդական եղանակներով՝ ռետինե խողովակով, դույլով կամ ցնցուղով ջրելիս հաշվի առեք, որ բույսերի մեծամասնությունը չի սիրում երբ ջուրն ընկնում է տերևներին: Բացի այդ, արևի ճառագայթների ներքո տերևի վրա հայտնված ջրի կաթիլը դառնում է խոշորացույցի ոսպնյակ և կարող է այրվածքներ պատճառել:
Որևէ պարբերականություն ընտրելն անիմաստ է, քանի որ եղանակից կախված հողը կարող է ուշ կամ շուտ չորանալ: Ի դեպ հողի վերին, 2-3 սմ շերտի չորանալը դեռ չի վկայում, որ ջրելու ժամանակն է, պետք է ստուգել ավելի խորը շերտերի խոնավության աստիճանը:
Գոյություն ունեն հողի խոնավությունը չափող բավականին էժան սարքեր:
Կարելի է նաև փորել հողը և բռի մեջ սեղմելով ու տրորելով եզրակացության հանգել:
Հողի ջերմությունից էապես սառը ջրով ջրելը կարող է ստրեսի մեջ գցել բույսերին, իսկ որոշ բույսերի արմատների համար մպարզապես մահացու լինել:
Կանաչեղենը, արմատապտուղները, կաղամբը, կարտոֆիլը չեն վախենում սառը ջրից:
+17 – +18 աստիճանից ցածր չպետք է լինի լոլիկի, պղպեղի, բադրիջանի, ինչպես նաև ճակնդեղի ծիլերի ջրելու ջուրը:
Առանձնապես զգայուն են ջրի ջերմաստիճանի նկատմամբ վարունգը, դդումը, դդմիկը, սեխը: +20 աստիճանից ցածր ջերմություն ունեցող ջրով դրանց ջրելը դանդաղեցնում է այդ բույսերի արմատների ձևավորումը:
Որպես կանոն, թաղարի մեջ ցանելու համար կարտոֆիլի սերմացու պետք է գնել հունվար-փետրավար ամիսներին, որպեսզի կարտոֆիլի ծլելու համար բավարար ժամանակ լինի:
Թաղարի մեջ կարտոֆիլ աճեցնելու համար, ետևեք ներքոշարադրյալ 10 քայլերին:
![]() | Բանջարեղենի կամ այգեգործական խանութից գնեք ձեր նախընտրած սորտի կարտոֆիլը: |
![]() | Դրեք սերմացուն որևէ պաղ բայց լուսավոր տեղ, որպեսզի այն ծլի: Հենց ծիլերը աճեն 2 սմ, կարտոֆիլը պատրաստ է ցանվելու համար: |
![]() | Թաղարի մեջ, խորության 1/4 չափով, լցրեք կոմպոստ, մակերեսին տեղադրեք սերմացուն/սերմացուները և ծածկեք կոմպոստի նոր շերտով: |
![]() | Թփերի աճին համընթաց ավելացրեք կոմպոստը: |
![]() | Չմոռանաք կոմպոստը պարբերաբար ջրելու անհրաժեշտության մասին: |
![]() | Շարունակեք ավելացնել կոմպոստը մինչև թաղարը լցվի ամբողջությամբ: |
![]() | Հետո կարտոֆիլը կծաղկի: Եթե ծաղիկները պտուղ դառնան, չուտեք դրանք՝ թունավոր են: |
![]() | Ծաղկելուց հետո դադարեցրեք ջրելը: Բույսի վերգետնյա մասը կսկսի մահանալ: |
![]() | Երբ թփի վերգետնյա հատվածը ամբողջովին մահանա, կարող եք բերքահավաք անել: |
![]() | Եթե անմիջապես չեք օգտագործելու, կարտոֆիլները պահեք թղթյա պարկերում, զով և մութ տեղում: |
Մոխիրը լավ բնական պարարտանյութ է, այն դյուրակլանելի տեսքով պարունակում է կալիում, կրածին, ֆոսֆոր, մարգանեց նաև մի շարք միկոէլեմենտներ: Ծղոտի մոխիրը ամենից հարուստն է, բայց ավելի մատչելի փայտատեսակների մոխիրը պակաս օգտակար չէ:
Սերմերի ծլելը արագացնելու համար ծղոտի կամ փայտի մոխրից պատրաստված թուրմի մեջ 3-6 ժամ թրջեք ցանկացած բանջարեղենի սերմերը, հետո չորացրեք ու ցանեք: Թուրմը պատրաստելու համար 2 ճաշի գդալ մոխիրը բացեք 1 լիտր ջրով և 48 ժամ դադարից հետո քամեք ու օգտագործեք: Ստացված թուրմը կարելի է նաև օգտագործել որպես պարարտանյութ՝ սածիլները կամ սենյակային բույսերը ջրելու համար:
Մոխիր կարելի է խառնել գործնականում բոլոր բույսերի հողին: Երևի միայն գազարը չի սիրու մոխիրով հարստացված հողը: Մոխիրը կամ ուղղակիորեն խառնում են հողի հետ, կամ պատրաստում են թուրմ և դրանով ջրում կամ ցողում բույսերը:
Ցանկացած ծառ կամ թուփ տնկելիս, որպեսզի տնկիները արագ կպչեն և զարգացնեն արմատները, խորհուրդ է տրվում փոսի մեջ մոտ 1 կգ մոխիր լցնել: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամեն 4 տարին մեկ մոխիրով հարստացնել ծառի կամ թփի շրջակա հողը: Այդ նպատակով ծառի բնի շուրջ փորվում է ոչ շատ խորը ակոս, որտեղ լցվում է 2 կգ մոխիր ու ծածկվում հողով:
Մոխիրն օգտագործվում է որպես լրացուցիչ սնուցման բաղադրիչ սոխի համար:
Միխիրն ավելացվում է կաղամբի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին, իսկ այնուհետև, հիմնական տեղը տնկելիս ավելացվում է տնկափոսի մեջ:
Միխիրն ավելացվում է պզպեղի և բադրիջանի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին: Մոխիրը այս բույսերի համար նախատեսված օրգանական և համալիր պարարտանյութերի մաս է կազմում: Բացի այդ, խոնավ և զով ամառներին, երբ այս բույսերին ավելի շատ կալիում է անհրաժեշտ, խորհուրդ է տրվում մոխիրը լցնել անմիջապես բույսերի տակ՝ 1-2 բաժակ ամեն քառակուսի մետրին:
Ելակին գարնան սկզբում լրացուցւիչ սնուցում են տալիս մոխրի թուրմով կամ մոխիրը խառնում են թփերին շրջակա հողին: Այսպիսի սնուցումը նպաստում է պտուղների շատացմանը: Ելակի նոր մարգ ստեղծելիս էլ մոխիր են լցնում տնկափոսորակների մեջ:
Մոխիր են լցնում այն ակոսների մեջ, ուր ցանում են շաղգամի սերմերը: Այնուհետև մոխիր են լցնում շաղգամի առաջին ծիլերի վրա: Հետագայում, երկու շաբաթը մեկ անգամ ջրում են մոխրի թուրմով (մեկ բաժակ մոխիր մեկ դույլ ջրին): Մոխիրը շաղգամի համար լավագույն պարարտանյութն է:
Վարունգի սածիլը տնկելիս, ամեն փոսի մեջ լցնում են մեկական բաժակ մոխիր:
Մոխրի թուրմով սնուցում են լոլիկի սածիլները: Սածիլները տնկելիս ամեն փոսի մեջ ավելացնում են 2 ճաշի գդալ մոխիր:
Խորհուրդ է տրվում ցանելուց առաջ սերմացու կարտոֆիլը փոշոտել մոխիրով կամ մեկ բուռ մոխիր լցնել տնկափոսի մեջ:
Հողը կալիումով հարստացնելու նպատակով խորհուրդ է տրվում մոխիր ավելացնել ցանման ակոսի մեջ: Եթե հողի մեջ կալիումի պակաս կա, բողկի արմատապտուղ չի գոյանում:
Մոխիրն արագացնում է օրգանական մնացուկների քայքայումը, ուստի այն լայնորեն կիրառվում է կոմպոստ սարքելիս և տաք մարգերում: Մոխիրը նաև հարստացնում է կոմպոստը, հագեցնում այն հանքանյութերով և միկրոէլեմենտներով:
Անհիշելի ժամանակներից մոխիրն օգտագործվում է վնասարար մանրեների և միկրոօրգանիզմների դեմ: Կիրառվում է ինչպես մխրի թուրմով բույսերը, դրանց տերևները ցողելը, այնպես էլ դրանց վրա և դրանց շուրջ մոխիր ցանելը:
Մոխիրը հակասեպտիկ և հակասնկային հատկություն ունի, ուստի մոխիրով հաճախ մշակում են երկարատև պահպանման դրվող բանջարեղենը: Կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը փոշոտում են մոխրով, սխտորը դարսում են տուփի մեջ մոխիր լցնելով շերտերի արանքում:
Մոխիրն անհրաժեշտ է խառնել թթվային հողերի հետ: Այն բարելավում է հողի կառուցվածքը, բարենպաստ պայմաններ է ստեղծում հողում ապրող միկրոօրգանիզմների համար և նվազեցնում է թթվայնությունը: Միևնույն ժամանակ մոխրի կիրառումը հողի թթվայնությունը նվազեցնելու համար շատ ավելի անվտանգ է քան հանգած կրինը:
Մոխրով մշակում են բույսերի կտրվածքներն ու վնասված տեղերը:
Մոխիրը խառնում են փայտի թեփի հետ և օգտագործում են որպես ցանքածածկ:
Մի խոսքով, մի շտապեք թափել այգում առաջացող փայտանյութը; ` այրեք այն և օգտագործեք ի նպաստ ձեր բույսերի: