Վերջին տարիներին հանրապետության գյուղատնտեսական արտադրության գործընթացում զգալիորեն կրճատվել են օրգանական և հանքային պարարտանյութերի օգտագործման ծավալները:Արդյունքում խախտվել է հող-բույս- պարարտանյութ հարաբերակցությունը,որի տեսանելի չափանիշը վնասատուների և հիվանդությունների հարուցիչների հիվանդությունների նկատմամբ մշակաբույսերի դիմացկունության նվազումն  է  և բերքատվության անկումը:Սակայն այն,ինչ տեղի է ունենում հողում, մնում է քողարկված:Նման պայմաններում խախտվում է հողի հումուսի և սննդատարրերի հաշվեկշիռը:Հիմնահարցի լուծման ուղիներից մեկը կալիֆոռնիական կարմիր որդի միջոցով գոմաղբից և օրգանական տարբեր թափոններից կենսահումուսի ստացումն է:
1. Կենսահումուսի հատկությունները:Հողի բերրիությունը զգալիորեն  պայմանավորված է անձրևորդերի կենսագործունեությամբ:Անձրևորդերը իրենց մարսողական ուղու միջով անցկացնելով  հողը, օրգանական նյութերի հետ միասին, մանրացնում են այն մինչև միատարր զանգված,որը պարունակում է բույսերի սնման համար անհրաժեշտ բոլոր տարրերը:Անձրևորդերի կողմից հողի շերտերում առաջացած բազմաթիվ և բազմակիլոմետրանոց թունելների միջով բույսի արմատներին է հասնում օդ և սննդատարրերով հագեցած ջուր:Մահացած անձրևորդները,իրենց հերթին,սննդի կարևոր աղբյուր են հողային օգտակար մանրէների  համար:Պարզվել  է, որ հողային կարմիր որդերը սնվելով գոմաղբով, վերափոխում են այն կենսահումուսի,որը հանդիսանում է  անգերազանցելի օրգանական պարարտանյութ:Այսպես ծնվեց գյուղատնտեսության զարգացման ևս մեկ ուղղություն` որդաբուծություն( վերմիկուլտուրա):Ինչպես պարզվեց հետագայում,որդերը, բացի գոմաղբից,սնվում են գործնականորեն ցանկացած օրգանական նյութերով` բուսական մնացորդներ, սննդի թափոններ և այլն:
1959թ. Ամերիկայում ստացան կալիֆոռնիական կարմիր որդի հիբրիդը,որն ակտիվ գործում է արհեստական (արդյունաբերական) պայմաններում: Օրվա ընթացքում որդը օգտագործում է իր կշռին հավասար սնունդ` մոտ 1գ:Գոմաղբի 1 տոննա որդերի միջոցով  վերափոխվում է 600 կգ  կենսահումուսի, իսկ մնացած 400կգ–ը` որդերի  կենդանի մարմնի 100 կգ կենսազանգվածի,որն իր հերթին սպիտակուցային կեր է թռչունների, խոզերի, ձկների համար:
 Կենսահումուսը թանկարժեք  բնական պարարտանյութ է, որը պարունակում է բույսերի սնման համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Այն  հագեցած է խոնավությամբ, խոնավակայուն է, ունի մեխանիկական ամրություն:Կենսահումուսը հարուստ  է  կալիցիումով,որն իջեցնում է շրջապատի թթվայնությունը` անբարենպաստ պայմաններ ստեղծելով հողում հիվանդությունների զարգացման համար:
 Ինտենսիվ  ֆերմենտացիայի շնորհիվ կենսահումուսը պարունակում է  կենսաբանական ակտիվ նյութեր (աուկսիներ), որոնք նպաստում են սերմերի  ծլմանը, ուժեղացնում սածիլի կպչողականությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ, արագացնում նրանց աճն ու զարգացումը, ապահովելով բարձր որակի մթերքի ստացումը:Կենսահումուսով աճեցրած բերքը էկոլոգիապես մաքուր է և  չի պարունակում նիտրատներ, ծանր մետաղներ:
 Կենսահումուսի  յուրահատուկ միկրոֆլորան վերկանգնում է հողի բոլոր ֆունկցիաները և բարձրացնում բերրիությունը:Իր բակտերային ֆլորայով գերազանցում է գոմաղբին, իսկ հիմնական սննդատարրերի պարունակությամբ 1 տ կենսահումուսը համարժեք է 7-8 տ գոմաղբին:Կենսահումուսը պարունակում է չոր օրգանական նյութ` 40-60% ,հումուս` 10-12, ազոտ`1-3, ֆոսֆոր` 1.3-2.3, կալիում` 1.2-2.5, կալցիում` 4.5-8.0, մագնեզիում` 0.5-2.3, երկաթ`0.5-2.5%: Անկենդան հողը վերակենդանացնելու համար մեկ հեկտարին անհրաժեշտ է 4.0-4.5 տ կենսահումուս:
Այն որպես օրգանական պարարտանյութ  կարելի է օգտագործել բոլոր մշկաբույսերի տակ:
 Կենսահումուս ստանալու համար  անհրաժեշտ որդի քանակը հաշվարկելիս պետք է ելնել տվյալ տնտեսության կենսահումուսի պահանջից և գոմաղբի առկայությունից: Մեկ հեկտար վարելահողը կենսահումուսով  պարարտացնելու դեպքում կպահանջվի 3-4 տոննա կենսահումուս,որը կարելի է ստանալ 6-7 տոննա գոմաղբից:Մեկ տոննա գոմաղբի արագ վերամշակման համար (ապրիլ- հուլիս) պահանջվում է 6000 հասուն որդ: Նշված քանակի որդերի բազմացման համար անհրաժեշտ է մեկ քառակուսի մետր մակերեսով ( 1մx1մ) 35-40 սմ հաստությամբ գոմաղբ: Մեկ միավոր որդերի բազմացումը կարելի է սկսել 1000 որդից` 50x50x40սմ փատյա կամ պլաստմասայից  արկղերում:
- Կենսահումուսի ստացման գործընթացի կազմակերպումը: Նախօրոք հաշվարկված և առանձնացված տարածքի վրա(լայնությունը` 1.0-2.0 մ, երկարությունը` ըստ գոմաղբի քանակի), պետք է փռել 5-10 սմ հաստությամբ ծղոտ, ծղոտի վրա 40-60 սմ հաստությամբ լցնել 5-6 ամիս հնությամբ գոմաղբ: Ցանկալի է, որպեսզի տարածքի հատակը ծածկված լինի բետոնով կամ հեռացվի հողի փխրուն շերտը: Թարմ գոմաղբ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է լվանալ հոսող ջրով այնքան ժամանակ, մինչև որ գոմաղբի կույտից հոսի համեմատաբար պարզ ջուր: Գոմաղբի հետ կարելի է օգտագործել բուսական և կենցաղային մնացորդներ, թուղթ, ստվարաթուղթ և այլն:Նշված եղանակով պատրաստի զանգվածի վրա լցնում է սեփական արտադրության կամ գնված որդերը: Այս գործողությունը պետք է կատարել առավոտյան կամ երեկոյան ժամերին, քանի որ որդերը խիստ զգայուն են արեգակի ճառագայթների նկատմամբ: Երեք օր հետո և այնուհետև պարբերաբար գոմաղբը պետք է խոնավացնել ( 70-80%): Գերխոնավացումը կամ ջրի կուտակումը վնասակար է որդերի համար: Գոմաղբի վերափոխման ամբողջ ժամանակահատվածում անհրաժեշտ է կույտերը պաշտպանել առնետներից և կրետներից,որոնք ոչնչացնում են որդերին:
- Որդերի և կենսահումուսի անջատումը: Որդերի ակտիվ գործունեությունը սկսվում է հատակից և բարձրանում վեր:Գոմաղբի վերամշակման վերջում պետք է կատարել որդերի անջատումը կենսահումուսից,որն իրականացվում է հետևյալ ձևով, հարթակի վրա լցնում են 5-10 սմ հաստությամբ թարմ կեր (խառնուրդ): 5-6 օր հետո վերցնում են այդ նույն շերտը որդերի հետ միասին և լցնում նոր պատրաստված հարթակի վրա:Նշված գործողությունը կատարել 2-3 անգամ: Այդ ընթացքում հաջողվում է որդերի գրեթե լրիվ քանակը վերցնել (90-95%): Որդերն անջատելուց հետո մնում է որդակոմպոստը,որի խոնավությունը 80-82% է: Երբ կույտի խոնավությունը իջնի մինչև 50-60%, անհրաժեշտ է այն մաղել և օգտագործել, կամ լցնել պոլիէթիլենային պարկերի մեջ:Մաղի վրա մնացած կոմպոստի չվերամշակված մնացորդները, որդերի հետ միասին, պետք է լցնել նոր հարթակի վրա: Կենսահումուսից որդերի անջատումը կարելի է կատարել նաև ավելի պարզ եղանակով, հարթակի կույտի երկարությունը զուգահեռ, լցնել 30-40սմ հաստությամբ թարմ խառնուրդ,որի մեջ կքաշվեն որդերը: Որոշ ժամանակ անց (սովորաբար դա տևում է 3-5 օր) որդերից ազատված կենսահումուսն անջատել կույտից,մաղել և պահեստավորել:Մեկ տոննա խառնուրդ (գոմաղբ) պարունակող հարթակից, գործընթացի վերջում, ստացվում է 600 կգ կենսահումուս և 100 կգ որդի զանգված` բաղկացած մինչև 100 հազար տարբեր հասունության և մեծության որդերից:Ձմռան պայմաններում զգալիորեն իջնում է որդերի ակտիվությունը:Ուստի, հնարավորության դեպքում, ցանակալի է կենսահումուսի արտադրությունը կազմակերպել տաք շինություններում, կամ ծածկի տակ:Այդ դեպքում անհրաժեշտ է տալ ակտիվ սնուցում և վերին շերտը պարբերաբար խոնավացնել:
Ցածր ջերմաստիճանի պայմաններում որդերի նվազագույն  կենսագործունեությունն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է գոմաղբի կույտերը ծածկել ծղոտով կամ մեկուսիչ այլ նյութերով: Կենսահումուսի արտադրությունը կարելի է  շարունակել նշված ժամանակահատվածում տաք ծածկի պայմաններում, որի դեպքում հնարավոր է  կրկնապատկել կենսահումուսի ստացումը:
4        Կենսահումուսի օգտագործումը ոպես պարարտանյութ:
o   Սածիլի աճեցման համար լավ արդյունք  է տալիս երեք մաս հողի և մեկ մաս կենսահումուսի խառնուրդը:Սածիլի տնկման ժամանակ բնի մեջ լցնել 1-2 բուռ կենսահումուս:
o   Կարտոֆիլը շատ զգայուն է կենսահումուսի նկատմամբ, ցանկալի է յուրաքանչյուր պալարի տակ լցնել մինչև 100գ կենսահումուս:
o   Վարունգի, պոմիդորի, կաղամբի սածիլումից հետո ցանկալի է մուլչապատել 1-2սմ կեսահումուսի շերտով:Ոռոգման ընթացքում հումուսը կհասնի արմատներին:
o   Ելակը 7-10 օր շուտ է ծաղկում և հասունանում, եթե մարգերը մուլչապատվեն 1-2սմ հումուսի շերտով:
o   Եթե յուրաքանչյուր տարի պտղատու ծառերի բների վրա լցնենք 2-3 սմ հաստությամբ կենսահումուսի շերտ, ապա կուժեղանա  պտղաբերումը,իսկ պտուղները կլինեն խոշոր, գեղեցիկ և համով: Հողի մեկ հա-ի կենսահումուսով պարարտացման նորման 3.5-4 տ  է: Տնկիների տակ կարելի  տալ 4-5 կգ, պտղատու ծառերի տակ` 10 կգ, կանաչիների 1մ2 մակերեսին` 500 գրամ կենսահումուս:Գերհագեցնել  հողը  կենսահոմուսով անհնար է: Ինչքան շատ` այնքան լավ:
5     Կենսահեղուկը որպես օրգանական պարարտանյութ և աճի խթանիչ:
Բույսերը  հիվանդություններից պաշտպանելու համար կենսահումուսի առանձնահատուկ  հատկությունների օգտագործման  գաղափարը հանգեցրել է հեղուկ, խտացրած պատրաստուկի ստեղծմանը: Հեղուկ կենսահումուսը (կենսահեղուկ) բաց դարչնագույն  հեղուկ է, հումինային նյութերի բարձր պարունակությամբ: Լուծված և ֆիզիոլոգիապես ակտիվ վիճակում կենսահումուսը  պարունակում է  մի շարք  բաղադրիչներ`
հումատներ, ֆուլվոթթուներ, ամինաթթուներ, վիտամիններ, ֆիտոհորմոններ, միկրո և մակրոտարրեր, հողային մանրէների սպորներ: Այդ բոլոր նյութերը  յուրացվում են բույսերի կողմից և ազդում բջջային մակարդակով` ուժեղացնելով բույսերի իմունային համակարգը,որի շնորհիվ բույսը կարողանում է դիմակայել հիվանդությունների հարուցիչներին և ստրեսային իրավիճակներին(երաշտ,բարձր և ցածր ջերմաստիճաններ և այլն):
Կենսահումուսի ջրային լուծույթի պատրաստումը: Անհրաժեշտ է 2կգ կենսահումուսը լուծել եռացրած, մինչև սենյակային ջերմաստիճան հասցրած 10լ ջրում և  թողնել 12 ժամ: Լուծույթի նստվածքի վրայի հեղուկը հենց  կենսահումուսի լուծույթն է 0.03% խտությամբ: Այն պետք է  զգուշորեն առանձնացնել նստվածքից, քամել և լցնել շշերի մեջ: Կենսահեղուկը պահանջվող խտություններով օգտագործելու ընթացում նոսրացնում են ջրով:
 Սերմերի նախացանքային մշակումը: Սերմերի նախացանքային մշակումը ճնշում է  հիվանդությունների հարուցիչներին, բարձրացնում է սերմերի ծլունակությունը և  ծլարձակման էներգիան, խթանում արմատագոյացումը: Բանջարային մշակաբույսերի սերմերի մշակումը կատարվում է 1:5 հարաբերության լուծույթում (100մլ կենսահեղուկը 0.5լ ջրում): Սերմերի մշակումը կատարվում է մառլյայի տոպրակներով` 8ժամ տևողությամբ: Կարտոֆիլի պալարները մշակում են 1:25 հարաբերության լուծույթով (400մլ կենսահեղուկը 10լ ջրում): Կարտոֆիլի մեծ քանակության դեպքում անհրաժեշտ է պալարները փռել մեկ շերտով, լույսից պաշտպանված տեղում և ցողել լուծույթով մինչև թրջվելը, այնուհետև ծածկել 10-12 ժամ տևողությամբ:
 Խաղողի կտորնները և պտղատուների տնկիների  արմատները թրջում են 1:25  հարաբերությամբ լուծույթով` 24 ժամ տևողությամբ:
Արտաարմաատային սնուցում:  Հանդիսանում է հիվանդություններից պաշտպանության և  բերքատվության բարձրացման առավել արդյունավետ միջոց: Մշակումը պետք է կատարել 1:10 հարաբերության լուծույթով (100մլ կենսահեղուկը 1լ ջրում), 2-3 անգամ` սեզոնում: Ցողել առավոտյան ժամերին, մանր դիսպերսիոն սրսկիչով` մառախուղի տեսքով:
 Բանջարանոցային  բույսերի առաջին արտարմատային սնուցումը կատարվում է 5-6 տերևի փուլում, սածիլով մշակելու դեպքում` սածիլացման 3-4րդ օրում:Կարտոֆիլի մշակման դեպքում կարելի է համատեղել կոլորադյան բզեզի դեմ օգտագործվող պատրաստուկներով:Հետագա սրսկումները անցկացնել 10-14 օր հետո:Լոլիկի, վարունգի, սմբուկի ծաղկման փուլում, ճակնդեղի, բողկի, գազարի արմատապտուղ կազմելու ընթացքում, կարտոֆիլը` ծլելուց հետո: Բույսերը հիվանդություններով վարակվելու դեպքում մշակումները կատարվում են հաճախ:
 Կենսահեղուկը համատեղելի է  թունաքիմիկատների հետ, որը թույլ է տալիս սնուցումը համատեղել վնասատուների և հիվանդությունների դեմ տարվող պայքարի հետ: Կենսահեղուկի զուգակցված օգտագործումը պեստիցիդների հետ իջեցնում է դրանց բացասական աղդեցությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը, ինչպես նաև քմիական պաշտպանության միջոցների չափաքանակի իջեցման շնորհիվ հնարավորություն է տալիս նվազեցնել պեստիցիդային ծանաբեռնվածությունը ագրոհամակեցությունների վրա:
 Այսպիսով, կենսահեղուկը բույսերի վրա օգտագործելիս ցուցաբերում է հետևյալ հատկությունները.
- Բարձրացնում է սերմերի ծլունակությունը և ծլարձակման էներգիան
- Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը
- Խթանում է արմատագոյացումը, բույսերի աճը և զարգացումը
- Մեծացնում է բույսերի ֆոտոսինթեզը
- Ուժեղացնում է բույսերի իմունիտետը
- Գյուղատնտեսական մթերքներում փոքրացնում է նիտրատների, ծանր մետաղների և ռադիոնուկլիդների քանակը
- Մթերքում բարձրացնում է շաքարների, սպիտակուցների և վիտամինների քանակը
- Բարձրացնում է բերքատվությունը և կրճատում բերքի հասունացման ժամկետները:
Օրգանական հեղուկ  պարարտանյութի օգտագործումը հնարավորություն կտա աննշան ծախսումների դեպքում ապահովել էկոլոգիապես մաքուր մթերքի բարձր բերքի ստացումը:
6.    Վերմիկուլտուրայի օգտագործումը անասնապահությունում:
Որդի կենսազանգվածը տարբերվում է բարձր սննդային արժեքով: Որդերը պարունակում են ամինաթթուներ, այդ թվում շատ կարևոր` լիզին և մեթիոնին, ինչպես նաև ֆերմենտներ, վիտամիններ, միկրոտարրեր: Որդերի մարմնի չոր  նյութերը կազմում են 17-23%: Դրանք պարունակում են  հում պրոտեին` 60%, լիպիդներ` 6-9%:
  Որդերով կարելի է կերակրել թռչուններին,խոզերին, ձկներին, ինչպես հում, այնպես էլ  խաշած վիճակում` սպիտակուցներով նրանց պահանջը բավարարող քանակով: Որդերից կերային ալյուր պատրաստելու նպատակով անհրաժեշտ է դրանց առանձնացնել  որդակոմպոստից, լվանալ, չորացնել և աղալ: Այդպիսի ալյուրը կենսաքիմիական կազմով մոտենում է մսալյուրին, գերազանցելով նրան անփոխարիելի ամինաթթուների կազմով: Սնման ռացիոնում 15% կենդանի որդեր ավելացնելով` ձկների աճը ավելանում է 33.5%: Դրա հետ մեկտեղ ձկնեղենը ձեռք է բերում բարձր ապրանքային հատկություններ:
AgroWEB | Տավուշ
 
		 Կենսահումուսը
Կենսահումուսը 




 Անձրևաորդ (անգլ.՝ Еarthworm, ռուս.՝ Земляной червь, Дождевой червь, լատ.՝
Անձրևաորդ (անգլ.՝ Еarthworm, ռուս.՝ Земляной червь, Дождевой червь, լատ.՝  ԱՄՆ գիտնականները բուծել են անձրևավորդի մեծ արտադրողականություն ունեցող հիբրիդ, որը կոչվում է Կալիֆորնիական կարմիր որդ: Կան նաև Ռուսաստանի համար տեղայնացված հիբրիդներ:
ԱՄՆ գիտնականները բուծել են անձրևավորդի մեծ արտադրողականություն ունեցող հիբրիդ, որը կոչվում է Կալիֆորնիական կարմիր որդ: Կան նաև Ռուսաստանի համար տեղայնացված հիբրիդներ: Ինչպես օգտագործել կենսահումուսը
Ինչպես օգտագործել կենսահումուսը
 Բանջարանոցային բույսերի մեծամասնության համար պահանջվում է նեյտրալ հող, որի рН ցուցանիշը մոտ է 7-ին:
Բանջարանոցային բույսերի մեծամասնության համար պահանջվում է նեյտրալ հող, որի рН ցուցանիշը մոտ է 7-ին: Որդակոմպոստն իդեալական հումք է ջերմոցների համար: Պատճառն այն է, որ ջերմոցների հողախառնուրդը շահագործվում է մեծ ինտենսիվությամբ ու անընդմեջ այնպես, որ չի հասցնում ինքնավերականգնվել եւ ամբողջությամբ դեգրադացվում է 2-3 տարվա ընթացքում, հիմնականում կորցնում է բերիությունը եւ պահանջվում է հողախառնուրդի փոփոխություն: Ուրիշ հարց է, երբ հողը պարարտացվում է կենսահումուսով: Եթե հողը բաղկացած է միայն որդակոմպոստից, այն շահագործվում է առանց հանքային պարարտանյութերի ու պեստիցիդների, որոնք քայքայում են հումուսը, ապա հողը երբեք չի դեգրադացվում, ամբողջությամբ
Որդակոմպոստն իդեալական հումք է ջերմոցների համար: Պատճառն այն է, որ ջերմոցների հողախառնուրդը շահագործվում է մեծ ինտենսիվությամբ ու անընդմեջ այնպես, որ չի հասցնում ինքնավերականգնվել եւ ամբողջությամբ դեգրադացվում է 2-3 տարվա ընթացքում, հիմնականում կորցնում է բերիությունը եւ պահանջվում է հողախառնուրդի փոփոխություն: Ուրիշ հարց է, երբ հողը պարարտացվում է կենսահումուսով: Եթե հողը բաղկացած է միայն որդակոմպոստից, այն շահագործվում է առանց հանքային պարարտանյութերի ու պեստիցիդների, որոնք քայքայում են հումուսը, ապա հողը երբեք չի դեգրադացվում, ամբողջությամբ  


















