Tag Archives: հապալաս

Հապալաս

Հապալասը (Հապալասենի մրտենական, անգլ.՝ European blueberry, Bilberry, ռուս.՝ Черника, լատ.՝ Vaccinium myrtillus) ցածրահասակ թուփ է: Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Հյուսիսային Ամերիկայում, Սիբիրում:

Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային շրջաններում, որտեղ աճում է մերձալպյան և ալպյան գոտիներում։

Ուտելի պտուղները չափազանց արժեքավոր են. օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում։ Մեծ է նաև մրտենական հապալասի բուժիչ նշանակությունը։ Օգտագործում են ստամոքսային հիվանդությունների, բրոնխների կատարի, ռախիտի, շաքարախտի դեպքում։ Հատապտուղներում պարունակվում է 7 % շաքար, մինչև 1,2 % թթուներ, 1,4 % ազոտական նյութեր, պեկտին, խեժ, դաբաղանյութեր և ներկանյութեր։ Սերմերի մեջ մինչև 30 % ճարպ է պարունակվում, տերևներում միրտիլլին (որը ներգործում է ինսուլինի նման), 7% դաբաղանյութեր։

Հապալասն ունի մի շարք ձևեր, որոնք միմյանցից տարբերվում են պտուղների գույնով (սպիտակ, կարմիր, սև՝ առանց կապտավուն խավի), տերևների ձևով (մանր, կլոր, լայն-ձվաձև) և այլն:

Սերմից հապալաս աճեցնելը

  • Ցանելու լավագույն ժամկետը վաղ գարունն է;
  • Մինչև ցանելը սերմերի ստրատիֆիկացիան (սառնարանի բանջարեղենի հարկաբաժնում 1-3 ամիս պահելը) բարձրացնում է դրանց ծլողունակությունը;
  • Ցանել առնվազն +15.5 °C ջերմության հասած հողում;
  • Հողը պետք է լավ դրենաժ ունենա և թեթև թթվային լինի;
  • Ցանել մոտ 6 մմ խորությամբ;
  • Սերմերի ծլելը՝ մինչև 3 ամսում;
  • Մշտական տեղի լուսավորությունը՝ լիարժեք արև։
Ինչպես ցանել

Հապալասի սերմերը պետք է ցանել տորֆամամուռով (սֆագնում) լի կոնտեյների մակերեսին, հետո ծածկել մոտ 6 մմ խորությամբ հողի շերտով։ Ցանքը պետք է միշտ խոնավ պահել և թույլ տալ, որ ծիլերը մամուռում աճեն, հասնելով մինչև 5-ից 7.5 սմ հասակի:

Ծաղկաթաղարում հապալաս աճեցնելը

Հապալասը ծաղկաթաղարում աճեցնելն այնքան հեշտ է և արդյունավետ, որ իմաստ ունի փորձել, նույնիսկ եթե հակաօքսիդիչներով հարուստ այս բույսը այգում աճեցնելու համար բավարար տեղ կա: Ծաղկաթաղարում աճող հապալասենին կարող է ծաղկել և պտուղաբերել 6-8 ժամ արևի լիարժեք լուսավորություն ունեցող ցանկացած տարածքում: Միայն մի կարևոր պայման կա՝ խաչաձև փոշոտման համար, միմյանցից 60-90 սմ հեռավորության վրա 2-3 հապալասենի պետք է աճեն։

Աճեցնելու պայմանները

  • Հասուն բույսի ծաղկաթաղարը պետք է առնվազն 46 սմ խորություն ունենա։ Լավ դրենաժը պարտադիր է;
  • Հապալասենին շատ թթու հողի կարիք ունի։ Անհրաժեշտ է հողախառնուրդի pH 4.0-4,8 մակարդակ, որպեսզի բույսը կարողանա ջուր ու սննդանյութեր կլանել հողից և պտղաբերի։ Բնականաբար, այգում այդպիսի հող հազիվ թե ճարվի։ Ծաղկաթաղարի մեջ տնկելը հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկել հողախառնուրդի թթվայնության մակարդակը: Կարելի է պատրաստի հողախառնուրդ գնել կամ պատրաստել ինքնուրույն։ Հողի ճիշտ խառնուրդով սկսելու համար, ծաղկաթաղարի մոտ 2/3-ը լցնում են սովորական բույսերի համար նախատեսված հողախառնուրդ, հետո ավելացնում են թթվասեր բույսերի համար նախատեսված հողախառնուրդ (հարմար են ռոդոդենդրոնների, ազալիաների և կամելիաների համար վաճառվող հողախառնուրդները):

Եթե պատրաստի թթվային հողախառնուրդ չկա, կարելի է օգտվել ԱՄՆ Կոռնելի համալսարանի մշակած բաղադրատոմսից՝ հավասար մասերով խառնել տորֆամամուռն ու վերմիկուլիտը, ապա ավելացնել 11-5-11 փոշի պարարտանյութ: Ստացված հողախառնուրդի pH մակարդակը ստուգելուց հետո, անհրաժեշտության դեպքում, կամ բարձրացնում են թթվայնությունը երկաթի սուլֆատ հավելելով, կամ էլ իջեցնում կրաքարով։

Մեկ այլ բաղադրատոմս էլ կա։ Հավասար մասերով խառնում են պարտեզի հողը, փտած գոմաղբն ու խաշար ավազը։ Այնուհետև ստուգում են ստացված հաղախառնուրդի թթվայնությունն ու, անհրաժեշտության դեպքում, ավելացնում են երկաթի սուլֆատ՝ թթվայնությունը բարձրացնելու համար:

  • Հապալասենին առատ ոռոգման կարիք ունի, բայց դրան դուր է գալիս նաև ավազոտ, լավ ջրահեռացնվող հողը: Այլ կերպ ասած, դրանք չեն սիրում նստել ջրի մեջ, այնպես որ հողը պետք է պահել մշտապես խոնավ, բայց ոչ թաց:
  • Հապալասենին պետք է օրական 6-8 ժամ արևի լիարժեք լուսավորություն ունենա։
  • Շատ պարարտացնելու կարիք չկա։ Վաղ գարնանը, մեկ անգամ, գերադասելի է օրգանական պարարտանյութով, պարարտացումը լիովին բավարար է։ Շատ կարևոր է պարբերաբար ստուգել և կարգավորել հողի թթվայնությունը։

Հղումներ

Հապալաս կապույտ

Կապույտ հապալասենին (անգլ.՝ Bog bilberryBog blueberry, ռուս.՝ Голубика, լատ.՝ Vaccinium uliginosum) ապալասազգիների ընտանիքից սերված, տերևաթափ 0,3-1 մ բարձրությամբ փոքր թուփ է։ Դարչնագորշավուն կեղևով, գլանաձև ճյուղերով, էլիպսաձև տերևներով, դուրեկան բուրմունք ունեցող ծաղիկներով, գնդաձև պտուղներով այս թուփը ծաղկում է հունիս- հուլիս ամիսներին։ Տարածված է Կովկասում , Կորեայում, Ճապոնիայում և Փոքր Ասիայում։ Հայաստանում տարածված է միայն Սևանի ավազանում։ Աճում է ծովի մակերևույթից 2000-2300 մ բարձրությունների վրա։
Պտուղը 5-17 մմ տրամագիծ ունեցող հատապտուղ է` բաց կապույտից մինչև գրեթե սև գունավորմամբ, ունի ոչ շատ քաղցր՝ մի փոքր թթվությամբ համ:
Ստամոքսի խանգարումների դեպքում օգտործում են նրա պտուղները և տերևները։ Մեղրատու բույս է։ Բազմանում են հիմնակակնում սերմերի և սողացող ընձյուղների արմատակալման միջոցով։
Հայաստանի բնակլիմայական պայմաններում մշակության համար նպատակահարմար են կապույտ հապալասենու “Դուկե”, “Բլու Քրոպ”, “Բլու Գոլդ”, “Լիբերթի”, “Էլիոթ”, “Պատրիոտ”, “Չանդլեր” սորտերը:

10 ցնցող փաստ հապալասի մասին

Հապալասը այն հատապտուղն է, որը մարդուն  ապահովում է  վիտամինների պահուստով ողջ տարվա համար:
  1. Թիվ 1 հակաօքսիդանտն է և պաշտպանում է քաղցկեղից. բարձր ակտիվության հակաօքսիդանտները հապալասներում այնքան շատ են (ավելի շատ քան որևէ այլ հատապտղում կամ մրգում), որ այն հետազոտել են և եզրակացրել. հապալասը խոչընդոտում է քաղցկեղի առաջացմանը:
  2.  Թեթև լուծողական. Հապալասը կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ազատում է փորկապությունից (դրա համար խորհուրդ է տրվում նաև եփել տերևները):
  3.  Անցկացնում է  աչքերի տակի կապտությունը և մաշկի բորբոքվածությունը. Մաշկի շատ խնդիրներ առաջանում են ենթաստամոքսային գեղձի խաթարված աշխատանքից: Հապալասը կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:
  4.  Նպաստում  է ուղեղի աշխատանքին. Հապալասում պարունակվող վիտամինները խանգարում են ուղեղի բջիջների` նեյրոնների մահացությանը, այսպիսով պահպանելով կենտրոնական նյարդային համակարգ առողջությունը:
  5.  Հապալասը լավ է շաքարային դիաբետով տառապողների համար, քանի որ այն իջեցնում է  շաքարի մակարդակը արյան մեջ:
  6.  Հապալասը վերականգնում է տեսողությունը: Եթե դուք ակտիվորեն ուտեք հապալաս, ապա կզգաք, թե ինչպես է նվազում աչքերի հոգնածությունը:
  7.  Հապալասը օգնում  է նիհարել. Փորձեք մեկ անգամ սնունդը փոխարինել 150-200 գրամ հապալասով. արդյունքը ուղղակի կշշմեցնի ձեզ:
  8.  Վերականգնում է միզասեռային համակարգի աշխատանքը: Եթե գիտեք, թե ինչ է ցիստիտը, ապա իմացեք, որ հապալասը դրա դեմ ուղղված դեղ է: Այն ոչ միային դուրս է  բերում բակտերիաները միզասեռային համակարգից, այլ նաև կանխարգելում է դրանց հետագա առաջացումը:
  9.  Հապալասը ամրացնում է սիրտը և անոթները: Այն վերացնում է  վատ խոլեստերինը, այն, ինչ պետք է  սրտանոթային շատ հիվանդությունների ժամանակ: Այն նաև ամրացնում է սրտի մկանները:
  10.  Երջանկության, առողջության և երկար տարիների կյանքի համար. Եթե դուք տարվա համապատասխան ժամանակ շատ ուտեք հապալաս, ապա կլինեք և’ առողջ, և’ էներգիայով լեցուն, և’ երջանիկ: Հապալասը հիանալի վերականգնում է նյարդային բջիջները և  հզոր իմպուլս հաղորդում:
Հղումներ