
Հնդկացորենը (լատ.՝ Fagopyrum) հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Հհնդկացորեն մշակովին (Fagopyrum esculentum) լայնորեն տարածված, ուտելի տեսակն է: Ունի աճի բարձր արագություն,
ստեղծում է մեծ կանաչ զանգված, հասնում է մինչև 50 սմ բարձրության, իսկ արմատը խորանում է մինչև 150 սմ:
Հնդկացորենը հողից շատ լավ կորզում է ֆոսֆատային տարրերը, իսկ կանաչ զանգվածի քայքայվելուց հետո, հարստացնում է հողը օրգանական ու հանքային տարրերով (կալիում, լուսածին):
Հնդկացորենը բարելավում է հեղի կառուցվածքը, ջուրն ու սնունդը կորզում է խորքից՝ ենթահողից: Այդ պատճառով է, որ հնդկացորենը ցանում են աղքատ, հյուծված, ծանր ու թթվային հողերը վերականգնելու համար:
Հնդկացորենը երաշտադիմացկուն է, չի չորացնում հողը, ուստի լայնորեն օգտագործվում է նաև այգիներում ծառերի ու թփերի արմատամերձ հողերի, մինչև 1,5 մ խորությամբ գազա և ջրափոխանակումը բարելավելու համար:
Հնդկացորենը ջերմասեր բույս է, ուստի ցանում են երբ եղանակը կայուն տաք է:
Որպես սիդերատ աճեցվող հնդկացորենը հնձում են մինչև ծաղկելը և խառնում, ծածկում են հողով: Անմիջապես դրանից հետո կարելի է հնդկացորենի նոր ցանք անել: Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա կարելի է երրորդ ցանքն էլ անել և թողնել զանգվածը ձյան տակ: