Սեզը (անգլ.՝ Elytrigia, ռուս.՝ Пырей, լատ.՝ Elytrígia) դաշտավլուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 150 տեսակ, միավորված 2 ենթացեղում՝ իսկական սեզ և ժիտնյակ։ Աճում է տափաստաններում, չոր մարգագետիններում, ավազուտներում, քարքարոտ լանջերին։