Հավակատարը (անգլ.՝ Amaranth, ռուս.՝ Амарант, լատ.՝ Amaranthus), հավակատարազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 80 տեսակ։
Հավակատարի օգտակար նյութերով հարուստ տերևները, քայքայվելուց հետո, ունակ են էականորեն բերրիացնել հողը:
Հողի նկատմամբ առանձնահատուկ պահանջներ չունի, աճում է նույնիսկ աղուտներում: Չի սիրում հողի գերխոնավացում, երաշտադիմացկուն է և, գործնականում, չի հիվանդանում:
Հավակատարի արմատները մինչև 2 մ խորանում են հողի մեջ, ինչով բարելավում են հողի կառուցվածքը:
Քանի որ Հավակատարը ջերմասեր բույս է, այն տնկում են կամ ուշ գարնանը, կամ էլ ամռանը՝ երբ հիմնական մշակաբույսերից հետո տեղ է ազատվում:
Ցանելուց առաջ Հավակատարի սերմերը խառնում են ավազի հետ:
Հնձում են Հավակատարը մինչև ծաղկելը:
Tag Archives: սիդերատ
Ցորենը որպես սիդերատ
Ցորենը (անգլ.՝ Wheat, ռուս.՝ Пшеница, լատ.՝ Triticum), հացազգիներ ընտանիքի խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։ Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։
Ցորենը լավ սիդերատ է: Իր հզոր արմատներով այն լավ փխրեցնում է հողը, իսկ կանաչ զանգվածը, հողի հետ խառնելուց հետո, քայքայվելով հարստացնում է այն ազոտով, կալիումով և օրգանական տարրերով:
Գարնանացանը հնձում են ցանելուց 1-1,5 ամիս հետո, երբ դեռ հասկերը ձևավորված չեն:
Աշնանացան ցորենը ցանում են աշնանը՝ հիմնական մշակաբույսի բերքը հավաքելուց հետո: Մինչև ցրտերը այն հասցնում է ծլել և արմատավորվել: Իսկ հունձն անում են գարնանը:
Կարելի է նաև հնձած խոտն օգտագործել կոմպոստի մեջ:
Ընդհանուր առմամաբ Ցորենը լավ նախորդող է բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի համար, բացառությամբ կարտոֆիլի և հացազգիների:
Հղումներ
Գարին որպես սիդերատ
Գարին (անգլ.՝ Barley, ռուս.՝ Ячмень, լատ.՝ Hórdeum) հացազգիների ընտանիքի կերաբույս է։ Հայտնի է գարու մոտ 30 տեսակ: Որպես սիդերատ, գարին նույնքան օգտակար է, որքան Վարսակն ու Աշորան: Այն նույնպես, ի շնորհիվ հացազգիներին բնորոշ փառթամ մազարմատների, դրական է ազդում հողի կառուցվածքի վրա, ճնշում է մոլախոտերի մեծամասնության աճը և արագ ձևավորում է կանաչ զանգված: Բայց Գարին իր ուրույն դրական կողմն էլ ունի՝ այն, ի տարբերություն, օրինակ, Վարսակի, երաշտադիմացկուն է:
Հարմար է և՛ ավազահողերում, և՛ կավահողերում աճեցնելու համար
Գարին շատ հարամար է վաղ գարնանը ցանելու համար, այն դիմանում է մինչև -5 աստիճանի ցրտահարությանը:
Գարնանացանը հնձում են ցանելուց 1-1,5 ամիս հետո, երբ դեռ հասկերը ձևավորված չեն:
Աշնանացան գարին ցանում են աշնանը՝ հիմնական մշակաբույսի բերքը հավաքելուց հետո: Մինչև ցրտերը այն հասցնում է ծլել և արմատավորվել: Իսկ հունձն անում են գարնանը:
Գարու կանաչ զանգվածի քայքայումն արագացնելու համար, կարելի է հնձած կանաչ զանգվածը մանրեցնել, հավասարապես տեղաբաշխել հողի մակերեսին, հետո խառնել հողի մակերեսային շերտի հետ:
Կարելի է նաև հնձած խոտն օգտագործել կոմպոստի մեջ:
Ընդհանուր առմամաբ Գարին լավ նախորդող է բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի համար, բացառությամբ կարտոֆիլի և հացազգիների:
Հղումներ
Տափոլոռը որպես սիդերատ
Տափոլոռը (լատ.՝ Láthyrus vérnus) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է:
Ինքնափոշոտվող է։ Պտուղն ունդ է, պարունակում է 2–5 սերմ։ Գարնանացան է։ Սերմերը ծլում են 2–3°C պայմաններում։ Ծիլերը դիմանում են կարճատև սառնամանիքների (մինչև – 11°C)։ Չորադիմացկուն և աղադիմացկուն է։ Վեգետացիայի տևողությունը՝ 80–110 օր։ Հողերի նկատմամբ պահանջկոտ չի։
Ձևավորում է բավականին մեծ կանաչ զանգված, այնպես որ արժե աճեցնել որպես կանաչ պարարտանյութ:
Տափոլոռը հեշտությամբ է տանում կարճատև երաշտը՝ կանգնեցնելով տերևների աճը: Գրունտի նկատմամաբ շատ պահանջկոտ չէ: Լավագույն հողը տափոլոռի համար ավազակավայինն է: Ավազահողային և ավազային հողերում, լավ բերք ստանալու համար անհրաժեշտ կլինի հողի պարարտացում:
Տափոլոռի համար հարմար են թեթև ալկալիական և չեզոք գրունտերը, իսկ թթվային, գերխոնավ ու ճահճային գրունտերում շատ վատ է աճում:
Ի տարբերություն շատ այլ բակլազգիների, տափոլոռը հնձելուց հետո նորից արագ աճ է տալիս:
Տափոլոռի որոշ տեսակներ շատ գեղեցիկ ծաղիկներր ունեն և հոտավետ են: Դրանցից ամենատարծված տեսակն է Հոտավետ ոլոռիկը (լատ.՝ Lathyrus odoratus), որն ունի մոտ 1000 ենթատեսակներ:
Հղումներ
Սիսեռը որպես սիդերատ
Սիսեռը, (լատ.՝ Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական սիսեռը (Cicer arietinum)։
Հյաստանում վայրի վիճակում աճում են երկու տեսակներ՝
- Սիսեռ շատ փոքրիկ (Cicer minutum)
- Սիսեռ անատոլիական (Cicer anatolicum)։
Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Վաղահաս սիսեռի վեգետացիոն շրջանը 90-100 օր է, մնացածների դեպքում 150-220 օր:
Ծլում է օդի 3-5 աստիճան տաքության դեպքում: Ծիլերը կարող են դիմանալ մինուս 8-11 աստիճան կարճատև ցրտահարությանը:
Ծաղկելու և պտուղներ ձևավորելու շրջանում, օդի ամենահարմարավետ ջերմությունը +24-28°C է:
Կիրառում
- Պարենային մշակաբույս է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։
- Լավ սիդերատ է, արմատները հարստացնում են հողը ազոտով, իսկ մինչև ծաղկելը հնձված կանաչ զանգվածը, խառնվելով հողի հետ ու քայքայվելով, հարստացնում է հողը օրագանական և հանքային տարրերով:
- Օգտագործում են սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է` մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։
Սիսեռը ցրտադիմացկուն է և չի պահանջում հաճախակի ճրարբիացում:
Հղումներ
Ոսպը որպես սիդերատ
Ոսպը (անգլ.՝ Lentil, ռուս.՝ Чечевица, լատ.՝ Lens), միամյա բույս է, պատկանում է բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին։ Հայտնի է մոտ 6 տեսակ։
Կախված տեսակից, Ոսպի վեգետացիոն շրջանը կազմում է 75-115 օր: Ծիլերը հայտնվում են ցանելուց 6-10 օր հետո:
Մինչև ծաղկելը Ոսպը դանդաղ է աճում, իսկ ծաղկելուց հետո սկսում է բուռն աճել ու ճյուղավորվել:
Որպես սիդերատ աճեցվող Ոսպը, հնձում և հողին են խառնում մինչև ծաղկելը:
Ոսպի սերմերը սկսում են ծլել +4 և ավելի ջերմաստիճանի դեպքում: Ծիլերը կարող են դիմանալ կարճաժամկետ ցրտահարությանը: Աճի և զարգացման համար ամենահարմար ջերմաստիճանների տիրույթն է +17-+22 աստիճանը:
Առանձնապես սկզբնական շրջանում, Ոսպը շատ պահանջկոտ է ջրի նկատմամբ: Ոսպ աճեցնելու համար ամենահարմարն են փխրուն ավազակավային և ավազահողային, կրով հարուստ հողերը: Ծանր, թթվային և աղուտ հողերում Ոսպը շատ ցածր բերքատվություն ունի:
Հղումներ
Լոբին որպես սիդերատ
Լոբին (լատ.՝ Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս է։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։
Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու հանքային աղեր։
Լոբին աճելիս նաև հարստացնում է հողը ազոտով:
Լոբին ջերմասեր մշակաբույս է, սերմերը ծլում են 12-15 աստիճան ջերմության դեպքում, իսկ ծիլերը և բույսը չեն դիմանում 0 ստիճանին:
Ցանելուց առաջ լոբու սերմերը 20 րոպե թրջում են կալիումի պերմանգանատի 1 տոկոսանոց (10 գ՝ 1 լ ջրին) լուծույթի մեջ, հետո լավ լվանում հոսող ջրի տակ, այնուհետև չորացնում ստվերում:
Եթե լոբին ցանվում է բերքի համար ապա.
Թփային լոբին ցանում են 5-6 սմ խորությամբ, իրարից 20-25 սմ հեռավորության վրա, իսկ շարքերի միջև թողնում են 40 սմ: Փաթաթվող լոբու շարքերի միջև թողնում են 50 սմ տարածություն և ցանում են 25-30 սմ իրարից հեռու: Ամեն բույսի համար տնկում են մինչև 1,5 մ բարձրությամբ ձողեր կամ նախատեսում են այլ հարմարություններ, որպեսզի բույսը փաթաթվելով վեր աճի:
Լոբին գերադասում է չեզոք և թույլ թթվայնություն ունեցող հողեր (рН 6-7):
Սիդերացիայի համար լոբին ցանում են շատ ավելի խիտ և հնձում ու հողին են խառնում մինչև ծաղկելը:
Սոյան որպես սիդերատ
Սոյա, (լատ.՝ Glycine), պատկանում է բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղին։ Այն ունի մի քանի տասնյակ տեսակ։ Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի սոյա (Glycine․ hispida կամ Clycine max)։ Սոյա մշակովին միամյա է, վեգետացիոն շրջանը 90-160 օր է։ Արմատները խորանում են մինչև 1,5 մ և ավելի: Դրանց վրա բնակվում են բակտերիաներ, որոնք օդից ազոտ են կորզում, ինչով ոչ միայն ապահովում են սոյային, այլև որոշ քանակությամբ պաշարում են հողում:
Սոյան ճյուղավորվում է ու կազմում է մինչև 1 մ բարձրության թուփ:
Բակլազգիների մեջ սոյան առաջատար բույսի համարում ունի, քանի որ, բացի սիդերատ լինելուց, լայնորեն օգտագործվում է որպես սննդամթերք և անասնակեր: Սոյայի սպիտակուցը, իր հատկություններով, շատ մոտ է կենդանական ծագման սպիտակուցներին: Սոյայի չոր խոտը արժեքավոր անասնակեր է և իր սննդարարությամբ չի զիջում առվույտին ու երեքնուկին:
Սոյան որպես սիդերատ հնձում և խառնում են հողին մինչև ծաղկելը:
Հղումներ
Վաղենակը որպես սիդերատ
Վաղենակ, (նարգիզ) (անգլ.՝ Marigold, ռուս.՝ Календула, լատ.՝ Calendula), աստղածաղկազգիներ (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ։
Հայաստանում էնդեմիկ է 1 տեսակ՝ պարսկական (լատ.՝ calendula persica)։ Վաղենակ դեղայինը (լատ.՝ Calendula officinalis) և՛ դեղաբույս է, և՛ շատ տարածված, 20-75 սմ բարձրությամբ դեկորատիվ ծաղիկ է, որը կարելի է օգտագործել նաև որպես սիդերատ:
Հայտնի է, որ վաղենակը վանում է թիթեռներին ու տիզերին, իսկ թրաշուշանների հետ աճողը կարող է փրկել վերջիններիս բշտիկոտներ կոչվող վնասատուներից:
Վաղենակի դեղայինի կազմում կան եթերային յուղեր, ֆիտոնիցիդներ, դաբաղող նյութեր ու մեծ քանակությամբ միկրո և մակրոէլեմենտներ: Այդ օգտակար տարրերով հագեցած, երիտասարդ, կանաչ ծիլերը՝ հնձվելուց ու հողին խառնվելուց հետո, հողում մնացած արմատներով հանդերձ, քայքայվելով, լավ սննդարար միջավայր են ստեղծում:
Որպես ցանքածածկ օգտագործելու դեպքում էլ, վաղենակի հողի հետ շփվող մասերը աստիճանաբար քայքայվում են կամ ուտվում են որդերի ու միկրոօրգանիզմների կողմից, ինչից հետո վերածվում են ազոտով, լուսածինով, կալիումով և այլ օգտակար տարրերով հարուստ հումուսի:
Վաղենակի սերմերը ցանում են 2-3 սմ խորությամբ:
Հղումներ
Հնդկոտեմ
Հնդկոտեմ, (անգլ.՝ Nasturtium, ռուս.՝ Настурция, Капуцин, լատ.՝ Tropaeoium) պատկանում է հնդկոտեմների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային և
Կենտրոնական Ամերիկաներն են։ Ընտանիքում կան Հնդկոտեմի մոտ 50 միամյա և բազմամյա տեսակներ: Հայաստանի կլիմայական պայմաններում աճեցվում են որպես միամյա բույսեր:
Բազմացումը՝ սերմերով: Հնդկոտեմի սերմերը պահպանում են ծլողունակությունը մինչև 4 տարի: Բաց գրունտում սերմերը ցանում են ապրիլ-մայիսին՝ նախապես մեկ օր թրջելով: Կարելի և ավելի վաղ ժամկետներում սածիլավորել: Ամեն փոսիկի մեջ ցանում են 3-4 սերմ: Բույսերի միջև անհրաժեշտ հեռավորությունը կախված է տեսակից: Թփաձև տեսակների միջև թողնում են 20-30 սմ, իսկ սփռվողների միջև՝ առնվազն 40 սմ: Հնդկոտեմը սկսում է ծաղկել ցանելու օրվանից 40-60 օր անց:
Հնդկոտեմը առողջացնում է սնկային հիվանդություններով վնասված հողը, իսկ ճյուղերն ու տերևները հարուստ են ասկորբինաթթվով:
Գերմանական աղբյուրները նշում են, որ Հնդկոտեմը լավ կանաչ պարարտանյութ է՝ մրգատու ծառերի բների շուրջ և պտղատու թփերի շարքերի արանքում աճեցնելու համար (1-2 հատ 1 ք.մ. վրա): Ի տարբերություն այլ սիդերատների, Հնդկոտեմը կարելի է աճեցնել մինչև լրիվ հասունանալը և հաջորդ տարվա համար սերմեր հավաքել: Ձմռանը Հնդկոտեմը մահանում է, իսկ արմատները հրապուրում են Անձրևորդերին, որոնց համար Հնդկոտեմի արմատների մնացորդները պարզապես դելիկատես են:
Տեղը
Գերադասում է արևկող, քամուց պաշտպանված տեղեր: Կիսաստվերում ավելի շատ տերևներ է ձևավորում և ավելի քիչ ծաղիկներ:
Հողը կարող է լինել կավահող կամ ավազակավային, ոչ շատ պարարտ, բայց փխրուն, խոնավ ու չճահճացող:
Խնամքը
Ջրում են ոչ հաճախ, բայց առատ: Պարբերաբար փխրեցնում են հողն ու մոլախոտերի քաղհան անում: Ամռանը Հնդկոտեմին սնուցում են ծաղկելուց առաջ:
Դեկորատիվ նպատակով Հնդկոտեմն օգտագործում են ուղղահայաց և հորիզոնական կանաչապատման համար:
Հնդկոտեմի միկրոկանաչի աճեցնելը
Հնդկոտեմի ծաղիկը շքեղ է, բայց նրա միկրոկանաչու համը կարող է զարմացնել՝ սուր համ ունի, ինչպես մանանեխը կամ ճապոնական վասաբին։ Բացի այդ, հնդկոտեմի բոլոր մասերը ուտելի են։ Ծլողունակությունը բարձրացնելու համար կարելի է սկզբում, 1-2 ժամ տաք ջրի մեջ թրջել սերմերը։ Հընդկոտեմը նախընտրում է խոնավ միջավայր, իսկ դա կարող է նպաստել բորբոսնելուն։ Եթե հողի վրա բորբոս հայտնվի, պետք է ջրով բացված ջրածնի պերօքսիդ ցողել մակերեսին։
Մինչև ցանելը թրջելը | Այո, 4-8 ժամ |
Համը | Կծու, մանանեխի կամ վասաբիի համին նման |
Գույնը | Թավ դեղին/կանաչ տերևներ, կանաչ/վարդագույն ցողուններ |
Օգտակար նյութերը | Տերևներն ու սերմերը մեծ քանակությամբ օգտակար նյութեր են պարունակվում, այդ թվում ՝ եթերային յուղեր եւ բուսական հակաբիոտիկներ, ասկորբինաթթու, սելեն, երկաթ եւ յոդ, կարոտին, կալիում, ֆոսֆոր եւ ծծումբ, A, B1 եւ B2 վիտամիններ ․․․ |
Հատկությունը | Ամրացնում է իմունային համակարգը: Ունի հակաբիոտիկ եւ հակամանրէային հատկություններ: Կիրառելի է միզուղիների վարակներ եւ շնչառական հիվանդություններ բուժելու համար։ |
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար) | 56-57 գրամ |
Մթության մեջ պահելը | 2-3 օր |
Ծլելը | 4-7 օրում |
Լույսը | Պայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 16 ժամ միացած, 8 ժամ անջատած։ |
Բերքահավաքը | 14-16 օրից |
Օգտագործելը | Դնում են պանիրների, բանջարեղենային աղցանների եւ ձվով ուտեստների մեջ: Օգտագործում են ուտեստները ձևավորելու համար։ |
Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։
Աճեցնելը՝ քայլ առ քայլ
- Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
- Ըստ ամանի մակերեսի առանձնացված սերմերի խմբաքանակը լավ լվանալ հոսող ջրի տակ, նկատված օտար տարրերն ու վնասված հատիկները հեռացնել։
- Լցնել որևէ խոր ամանի մեջ, վրան լցնել սերմերի ծավալից առնվազն 3-4 անգամ ավել ջուր և թողնել 4-8 ժամ։ (Նախապես թրջելը էապես արագացնում է սերմերի ծլելը։ Ավելի երկար թրջել չի կարելի՝ կարող է ֆերմենտացիա սկսվել և սերմերը կկորցնեն ծլողունակությունը։)
- Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մի քիչ պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
- Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ծաղել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
- Թրջելն ավարտելուց հետո, սերմերը քամել և հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։ Ի դեպ, քամված ջուրը ճիշտ կլինի չթափել, այլ օգտագործել սենյակային բույսերը ջրելու համար՝ այնտեղ տարալուծված օգտակար նյութեր կան։
- Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
- Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
- Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
- Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
- Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանքգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։