Tag Archives: վիկ

ՑԱՆՔԱՅԻՆ ՎԻԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Ցանքային  Վիկը (Vicia sativa) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույս է: Արագ ձևավորում է վերգետնյա կանաչ զանգված, ինչի համար հաճախ հենց վիկն են ցանում հիմնական մշակաբույսերի բերքը հավաքելուց հետո կամ աշնանացանից առաջ:
Վիկը, լավ անասնակեր լինելուց բացի, շատ լավ պարարտացնում ու փխրեցնում է հողը, պաշտպանում է այն էրոզիայից:  Խիտ ցանքի դեպքում ճնշում է մոլախոտերի աճը: Վիկի կանաչ զանգվածի պարարտացնող ազդեցությունը համեմատելի է գոմաղբի ազդեցության հետ և պահպանվում է 4-5 տարվա ընթացքում:
Վիկը փաթաթվող բույս է, ուստի խորհուրդ է տրվում այն ցանել խառը, այնպիսի բույսերի հետ, որոնց փաթաթվելով կկարողանա բարձրանալ:
Վիկը լոլիկի աճի լավ խթանիչ է՝ համարյա կրկնակի բարձրացնում է դրա բերքատվությունը: Այսպես, ցանում են վիկը լոլիկից առաջ և տեղում, հետո հնձում են և տնկում լոլիկի սածիլը, իսկ հնձված կանաչ զանգվածը թողնում են տեղում՝ որպես ցանքածածկ:
Վիկի համար գերադասելի են բերրի հողերը, այն վատ է աճում չոր, ավազային, ճահճային ու բարձր թթվայնություն ունեցող հողերում, ինչպես նաև աղուտներում: Մանավանդ աճի սկզբնական շրջանում, ինչպես նաև կոկոնններ ու ծաղիկներ ձևավորելիս, լավ ոռոգման կարիք ունի:
Ցանում են վիկը 3-5 սմ խորությամբ, սկսած վաղ գարնանից, երբ վերանում է ցրտահարման վտանգը և մինչև աշուն: Եթե շարքերով են ցանում, ապա շարքերի միջև թողնում են 7-12 սմ տարածություն:
Հձում ու խառնում են հողի հետ կոկոններ առաջանալուց հետո՝ ծաղկելուց առաջ:
Հունձիցքսան օր անց, նույն տեղում կարելի է այլ մշակաբույսերի ցանք անել, իսկ սածիլներ կարելի կլինի տնկել հնձելուց 14 օր անց:

Հղումներ

Սիդերատներ

Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ կամ կողքին՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով: Հաճախ սիդերատներին կոչում են կանաչ պարարտանյութ:
Որպես կանոն, սիդերատները արագ կանաչ զանգված են ձևավորում, որը հնձվում և թողնվում է հողի վրա որպես պաշտպանիչ շերտ կամ խառնվում է հողի հետ որպես սնունդ: Իսկ հողի մեջ մնացած արմատները որոշ ժամանակ անց փտում են հարստացնելով հողը ու միևնույն ժամանակ ծակոտկեն ու ջրա-օդաթափանց դարձնելով այն:
Միևնույն ժամանակ սիդերատները, իրենց թփերով ստվերելով գրունտը և հզոր արմատներով ճնշում են մոլախոտերին:
Բացի այդ սիդերատները բարենպաստ կենսապայմաններ են ստեղծում օգտակար միկրոօրգանիզմների, որդերի և այլ մանր միջատների համար, իսկ հնձվելուց հետո լավ կեր են դառնում:
Կան նաև շատ սիդերատներ, որոնք այլ մշակաբույսերի կողքին աճելով, իրենց արտադրություններով բարենպաստ ազդեցություն են ունենում դրանց վրա կամ վանում են վնասատուներին:
Սիդերատների՝ մարգերի ազատվելուց հետո իրականացված աշնանացանը պաշտպանում է հողը քամու և ջրային էրոզիայից, նպաստում են ձյան կուտակմանը, ինչը պաշտպանում է հողը ցրտահարումից:
Եթե հողը խիստ անբերրի է, ապա խորհուրդ է տրվում մեկ տարի այն ցանել միայն սիդերատներով՝ անընդհատ հնձելով ու նոր ցանք կատարելով: Մնացած դեպքերում սիդերատներ ցանում են հիմնական մշակաբույսերից առաջ, հետո կամ կողքին:

Սիդերատները, ըստ գործառույթի, կարելի է բաժանել հետևյալ խմբերի
  • մթնոլորտից ազոտի կորզում և կուտակում – լոբազգիներ;
  • ֆոսֆատների փոխակերպում դյուրայուրացվելի ձևերի – լոբազգիներ, մանանեխ, հնդկացորեն;
  • ազոտի կորզում հողից, հողի հանքայնացումից պաշտպանություն – խաչածաղկավորներ, հացահատիկայիններ;
  • հողի փխրեցում մեծ խորությամբ – մանանեխ, բողկ, լուպին, կորնգան, հնդկացորեն;
  • պաշպանություն նեմատոդներից – լոբազգիներ, արևածաղիկ, ֆացելիա:

Սիդերատներն ըստ ընտանիքների

Լոբազգիներ
Գաղտրիկազգիներ
Ֆացելիա (Phacelia, Фацелия, լատ.` Phacelia)
Խաչածաղկավորներ
Հացահատիկայիններ
Հնդկացորենազգիներ
Հնդկացորեն (Fagopyrum, Гречиха, լատ.՝ Fagopyrum)
Աստղածաղկազգիներ
Հավակատարազգիներ
Հավակատար (Amaranth, Амарант, լատ.՝ Amaranthus)
Հնդկոտեմազգիներ
Հնդկոտեմ (Nasturtium, Настурция, լատ.՝ Tropaeoium)
Հղումներ