Tag Archives: տրադիսկանտիա

Սեթկրեզիա մանուշակագույն

Setcreasea
purpurea

Սեթկրեզիա մանուշակագույնը
(անգլ.՝ Purple heart, ռուս.՝  Сеткрезия пурпурная, լատ.՝ Setcreasea purpurea, Tradescantia pallida) հայտնի է նաև Տրադիսկանտիա մանուշակագույն  անունով:

Խնամքը

Սենյակային պայմաններում Սեթկրեզիա մանուշակագույնը հաճախ աճեցնում են մեկ ծաղկամանի մեջ 2-4 բույս տնկելով՝ այնպես, որ ճյուղերը կախվեն ծաղկամանի շուրջը: Սեթկրեզիա մանուշակագույնը բավականին տոկուն, ոչ պահանջկոտ բույս է, սակայն կան հարմարավետության որոշակի պայմաններ:
Լուսավորություն: Սեթկրեզիա մանուշակագույնը սիրում է պայծառ, ցրված լուսավորություն: Ցանկալի է նաև, որ օրվա ընթացքում 2-3 ժամ մնա արևի ուղիղ ճառագայթների ներքո: Այդպիսի պայմաններում տերևները դառնում են վառ մանուշակագույն:
Սակայն Սեթկրեզիա մանուշակագույնը կարելի է աճեցնել առանց արևի լույսի էլ, եթե հնարավորություն կա ֆիտոլամպերի միջոցով ապահովել բույսի 16 ժամյա լուսավորություն:
Լույսի պակասի դեպքում, բույսը կանաչում է, ճյուղերը ձգվում են և կորչում է էկզոտիկ տեսքը:
Օդի ջերմությունը: Եթե շուրջ տարին Սեթկրեզիա մանուշակագույնի համար ապահովվի միևնույն երկարության լուսային օր, ապա սենյակի ջերմաստիճանը կարգավորելու կարիք չի առաջանա: Սակայն ձմռանը, եթե լրացուցիչ լուսավորում չի տրվում, ճիշտ կլինի բույսը տեղափոխել ավելի պաղ (7 – 10 °C) տեղ, ինչը կդանդաղեցնի բույսի աճը ու գունափոխում, կամ տեսքի վատացում չի լինի:
Ջրելը: Սեթկրեազիա մանուշակագույնը պետք է առատ ջրել: Սակայն պետք է հետևել հողի վիճակին՝ այն պետք է լինի թեթևակի խոնավ, բայց ոչ ամբողջովին թաց: Շատ վտանգավոր են թե՛ ջրախեղդ վիճակը, թե՛ հողի իսպառ չորացումը:
Ջրել պետք է սենյակային ջերմության մեկ և ավելի օր բացոդյա թողնված ջրով:
Օդի խոնավությունը: Սեթկրեզիա մանուշակագույնը սիրում է բարձր խոնավութուն ունեցող միջավայր, սակայն ջրով ցողելն հակացուցված է: Ջրի կաթիլները լաքաներ կարող են առաջացնել տերևների վրա:
Խոնավությունը բարձրացնելու համար կարելի է բույսի կողքին ջրով լի որևէ անոթ դնել, կամ ծաղկամանը դնել ափսեի մեջ, որտեղ ջուր լցնել և խիճ՝ այնպես, որ ծաղկամանի հատակը ջրի մեջ չընկղմվի:
Ձմռանը պետք է Սեթկրեզիա մանուշակագույնը հեռու պահել ջեռուցման սարքերից օդի եկող տաք հոսանքներից:
Էտելը: Սեթկրեզիա մանուշակագույնը, պարբերական, խորը էտման կարիք ունի: Էտն անում են ակտիվ աճի սեզոնի նախաշեմին: Հին ճյուղերէ էտում են 2-3 սմ երկարություն թողնելով, իսկ նորերը, անհրաժեշ չափով են կարճացնում:
Սնուցում: Օրգանական կամ այլ պարարտանյութերով Սեթկրեազիա մանուշակագույնը սնում են ըստ անհրաժեշտության, ոչ հաճախ քան ամիսը մեկ անգամ:
Հողը: Հողի նկատմամբ  Սեթկրեզիա մանուշակագույնը պահանջկոտ չէ, այն կարող է աճել ցանկացած տիպի պարարտ հողում: Կարելի է գնել պատրաստի, սենյակային բույսերի համար նախատեսված, ունիվերսալ հողախառնուրդ: Ինքնուրույն պատրաստելիս խառնում են հավասարաչափ մասերով վերցված կոմպոստ, ճմահող և գետի, խոշոր ավազ և ավելացնում են մի քիչ փայտի ածուխի փոշի:
Ծաղկաթաղարը կարող է լինել դասական չափսերի՝ լայնքը հավասար է խորությանը, կամ էլ ավելի լայն: Ծաղկաթաղարի հատակին դրենաժի լավ շերտ են լցնում, որպեսզի ջուրը չմնա ծաղկաթաղարի մեջ:
Տեղափոխումը: Նոր, ավելի մեծ ծաղկաթաղարի մեջ  Սեթկրեազիա մանուշակագույնը տեղափոխում են գարնանը՝ երբ հին ծաղկաթաղարում արմատների համար այլևս տեղ չի մնում: Պետք է նկատի ունենալ, որ տեղափոխումն անում են միայն սկզբում ՝ երբ բույսը նոր է մեծանում: Հասուն բույսը միայն պարբերաբար էտում ու թարմացնում են:
Բազմացումը:  Սեթկրեզիա մանուշակագույնը հեշտությամբ բազմանում է գագաթային կտրոններով, որոնք արագ արմատներ են բաց թողնում ինչպես հողի, այնպես էլ ջրի մեջ:
Վնասատուներն ու հիվանդությունները: Սեթկրեզիա մանուշակագույնը վնասատուների հարձակմանը հազվադեպ է ենթարկվում ու ամենահավանական հարձակվողը կարող է լինել սարդոստայնային տիզը:
Սեթկրեզիա մանուշակագույնը կայուն է հիվանդությունների նկատմամբ: Ամենահաճախ պատահող անախորժությունը ճյուղերի ծայրերի չորանալն է, որը շատ չոր կամ տաք օդի հետ շփման արդյունք է:

Հղումներ

Տրադիսկատիա գետափնյա

Տրադիսկանտիա գետափնյա (անգլ.՝ River spiderwort, Small-leaf spiderwort, Wandering Willie, ռուս.՝ Традисканция приречная, Традисканция миртолистная, լատ.՝ Tradescantia fluminensis)

կոմելինազգիների (Commelynaceae) ընտանիքին պատկանող, ոչ պահանջկոտ, նրբագեղ, դեկորատիվ, ամպելային խոտաբույս է:
Հայրենիքը Հարավային Ամերիկայի արևադարձային գոտին է: Աճում է շուրջ տարին՝ հանգստի սեզոն չունի:
Գոյություն ունեն նաև Տրադիսկանտիա գետափնյայի խայտաբղետ (variegata) և սպիտակ զոլերով (Quicksilver) տեսակները:

Tradescantia fluminensis Variegata
Tradescantia fluminensis Quicksilver
Տրադիսկանտիաների խնամքի մասին ընդհանուր տեղեկություններ կարող եք գտնել այստեղ ==>

Համառոտ տեղեկություններ Տրադիսկանտիա գետափնյայի մասին

  • Բազմացումը՝ կտրոններով, տարվա ցանկացած եղանակին:
  • Տեղափոխումը՝ քնաի որ բույսը արագ է ծերանում և կորցնում բարետեսությունը, գերադասելի է տեղափոխման փոխարեն նորացում անել:
  • Լուսավորությունը՝ ցրված, ոչ շատ պայծառ կամ կիսաստվեր:
  • Ջրելը՝ հնացված, գոլ ջրով, չափավոր, ձմռանը՝ ավելի քիչ:
  • Օդի խոնավությունը՝ առանձնահատուկ պահանջ չկա, երբեմն կարելի է ցողել:
  • Հողախառնուրդը՝ սենյակային բույսերի համար նախատեսված ցանկացած ունիվերսալ հողախառնուրդ:
  • Ցրտադիմացկունությունը՝ կարող է դիմանալ օդի ջերմաստիճանի մինչև + 7°С նվազմանը:
  • Հաճախ ենթարկվում է տիզերի հարձակմանը:
  • Գերպարարտ հողի կամ առատ լուսավորության պատճառով տերևները կարող են դեֆորմացվել:
Հղումներ

Տրադիսկանցիա

Տրադիսկանցիան կամ Տրադիսկանտիան
(անգլ.՝ Spiderworts, ռուս.՝ Традеска́нция,
լատ.՝ Tradescantia),
պատկանում է կոմելինազգիների (Commelynaceae)
ընտանիքին։

Մշտադալար գետնատարած խոտաբույսերի 75 տեսակների ցեղ է։ Իրենց հայրենիքում՝ Ամերիկայում աճում են ճահճուտներում։ Տրադեսկանցիա է անվանվել ի պատիվ հայտնի բուսաբան Ջոն Տրադեսկանտի։
Տրադեսկանցիայի տեսակների մեծամասնությունը ոչ պահանջկոտ, դեկորատիվ բույսեր են, որոնք աճեցվում են որպես սենյակային բույսեր:

Խնամքը

Լուսավորությունը

Տրադիսկանցիաների համար գերադասելի է պայծառ, ցրված լույսը, բայց կարող են դիմանալ և՛ Արևի ուղիղ ճառագայթներին, և՛ կիսաստվերին: Սենյակի արևելյան և
արևմտյան պատուհանագոգերը լավագույն տեղերն են տրադիսկանտիաների համար, սակայն հյուսիսայիններն ու հարավայիններն էլ հակացուցված չեն: Պարզապես, հարավային պատուհանի դեպքում, ամռանը կարող է բույսը մի փոքր ստվերելու կարիք առաջանալ: Պետք է նաև նկատի ունենալ, որ տրադիսկանտիայի խայտաբղետ տեսակներին պետք է ավելի պայծառ լույսավորություն ապահովել:
Թույլ լույսավորության դեպքում դրանց գույները խամրում են կամ կանաչ են դառնում:

Ամենաստվերադիմացկունը Տրադիսկանցիա սպիտակածաղիկն է:

Օդի ջերմաստիճանը

Տրադիսկանցիայի համար ամռանը օդի ամենից հարմարավետ ջերմությունը +25°С է, իսկ ձմռանը՝ +8․․․+12°С: Սա չի նշանակում, որ բույսը չի դիմանա սենյակային ավելի տաք կամ սառը պայմաններին:

Օդի խոնավությունը

Օդի խոնավության հանդեպ տրադիսկանտիաները հատուկ պահանջներ չունեն:

Ջրելը

Տարվա շոգ եղանակներին տրադիսկանտիաները առատ ոռոգման կարիք ունեն, սակայն պետք է լավ դրենաժ լինի, որպեսզի ջուրը չճահճանա ծաղկամանի մեջ: Բույսերը
ջրում են երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Ձմռանը ապահովում են հողի չափավոր խոնավություն:
Պետք է հետևել, որպեսզի ծաղկամանի տակդիրում ջուր չկուտակվի: Ջրելուց կես ժամ հետո պետք է դատարկել տակդիր իջած ջուրը:
Ջրում են առնվազն 24 ժամ հնացված, գոլ, փափուկ ջրով:

Տրադիսկանցիաները կարող են դիմանալ երկար չջրելուն, բայց դա թուլացնում է բույսերին:

Պարարտացումը

Լավ աճի և առողջ լինելու համար, գարնանն ու ամռանը տրադիսկանցիաներին առնվազն ամսական 2 անգամ լրացուցիչ սնուցում պետք է տրվի: Խայտաբղետ տեսակները պետք չէ սնուցել օրգանական պարարտանյութերով՝ դա
կարող է տերևների բնական գույների փոփոխություն առաջացնել: Աշնանը և ձմռանը լրացուցիչ սնուցման անհրաժեշտություն չկա:

Հողը

Տրադիսկանցիաները լավ են աճում հետևյալ բաղադրատոմսով պատրաստված հողախառնուրդում.

Լավ դրենաժ ապահովելը շատ կարևոր է:

Տեղափոխումը

Երիտասարդ տրադիսկանցիաները նոր, ավելի ընդարձակ ծաղկամանի մեջ տեղափոխում են տարեկան մեկ անգամ՝ գարնանը, իսկ մեծահասակները 2-3 տարին մեկ՝ համատեղելով թարմացնող էտի հետ:

Բազմացումը

Տրադիսկանցիաները բազմացնում են կտրոններով, թուփը կիսելով, կամ, ավելի հազվադեպ, սերմերով:
Սերմերով բազմացնելու լավագույն ժամանակը գարունն է: Ցանում են տորֆի և ավազի (1:1) խառնուրդի մեջ՝ ապահովելով + 20°С ջերմաստիճան, օդի բարձր խոնավություն և թարմություն: Սերմով աճեցված տրադիսկանտիան ծաղկում է իր աճի 3-րդ տարում:
Կտրոնով տրադեսկանցիաները կարելի է բազմացնել շուրջ տարին: Ճյուղերը բաժանում են 10-15 սմ երկարությամբ
կտրոնների և, 5-10 հատով տնկում են ծաղկամաների մեջ: Օդի 18-20°С աստիճանի դեպքում, կտրոններն արմատակալում են մի քանի օրում: Արմատակալման համար հողախառնուրդը պատրաստում են ավազի, կոմպոստի և փտած գոմաղբի հավասար մասեր խառնելով:
Թուփը կիսելով բազմացումը պետք է անել
գարնանը՝ այն պահին երբ մեկնարկում է աճի շրջանը:

Բարդությունները

Ձգված ճյուղերին քիչ տերևներ լինելը վկայում
է լույսի, ջրի կամ սնունդի անբավարարության մասին: Ընդհանրապես տրադիսկանտիաների համար բնորոշ է տարիքի հետ ճյուղեր մերկացումն ու ծռվելը: Ադպիսի ճյուղերը հեռացնում են կամ էլ ծերացած բույսը փոխարինում են նորով:
Եթե խայտաբղետ տեսակների տերևները դառնում են միագույն, կանաչ, ուրեմն լուսավորության պակաս կա:
Թուլացած ճյուղերի, դեղին, բծավոր տերևների
հայտնվելը վկայում է ջրի պակասի մասին:
Տերևների ծայրերի չորանալը կամ շագանակագույն դառնալը վկայում է օդի խոնավության պակասի մասին: Այդ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել օդի խոնավությունը բարձրացնելու ուղղությամբ, կամ հաճախակի ցողել բույսը ջրով: Պետք է նաև ստուգել՝ վնասված չէ արդյոք բույսը կարմիր,
սարդոստայնային տիզով:

Վնասատուները

Տրադիսկանցիային կարող են վնասել ուտիճները (тля), սպիտակաթևիկները (белокрылкой), տրիպսերով (трипсы), սարդոստայնային տիզերը (паутинный клещ), ալրատիզերը (мучнистый червец):
Սարդոստայնային տիզերը հայտնվում են օդի
անհրաժեշտ խոնավության պակասի հետևանքով: Բույսի
տերևները թոշնում են և թափվում: Ցողունի վրա նկատելի է սարդոստայնը: Բույսը պետք է մշակել օճառաջրով և պարբերաբար ցողել մաքուր, գոլ ջրով:
Վահանակիրները կամ կեղծ վահանակիրները ծծում են բույսի բջջահյութերը, ինչի հետևանքով բույսի տերևները դալկանում ու չորանում, թափվում են: Սկզբում անհրաժեշտ է մեխանիկորեն հեռացնել ու ոչնչացնել վնասատուներին,
հետո մշակել օճառաջրով: Ծանր դեպքերում մշակել ինսեկտիցիդով:

Տրադիսկանցիայի տեսակները

Տրադիսկանցիա գետափնյա

(River spiderwort, Small-leaf spiderwort, Wandering
Jew
, Традесканция приречная или миртолистная, Tradescantia fluminensis or Tradescantia myrtifolia)

Tradescantia fluminensis
Tradescantia fluminensis quicksilver

Կարդալ Տրադիսկանտիա գետափնյայի մասին ==>

Սեթկրեզիա մանուշակագույն

(Purple heart, Сеткрезия пурпурная, Setcreasea
purpurea,
Tradescantia pallida)

Setcreasea purpurea

Կարդալ Սեթկրեզիա մանուշակագույնի մասին ==> 

Տրադիսկանցիա սպիտակածաղիկ

(Традесканция белоцветковая, Tradescantia albiflora)

Tradescantia albiflora
Tradescantia albiflora kunth

 Տրադիսկանցիա Անդերսոնի

(Традесканция Андерсона, Tradescantia andersoniana)

Tradescantia andersoniana

Տրադիսկանցիա Բլոսֆելդի

(Традесканция Блоссфельда, Tradescantia blossfeldiana)

Tradescantia blossfeldiana

Տրադիսկանցիա վիրգինյան

(Традесканция виргинская, Tradescantia virginiana)

Tradescantia virginiana

Տրադիսկանցիա զեբրինա

(Традесканция зебрина, Tradescantia zebrina)

Tradescantia zebrina

Կարդալ Տրադիսկանցիա զեբրինայի մասին ==>

Տրադիսկանցիա մակույկատերև

(Традесканция ладьевидная, Tradescantia navicularis)

Tradescantia navicularis

Տրադիսկանցիա խայտաբղետ

(Традесканция пестрая, Tradescantia multicolor)

Tradescantia multicolor

Տրադիսկանցիա սիլամոնտանա

(Традесканция силламонтана, Tradescantia sillamontana)

Tradescantia sillamontana
Հղումներ