Այգածաղիկ (լատ.՝ Ipomoea), ցայգածաղիկ, պատատուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, թփերի, հազվադեպ՝ ջրային բույսերի ցեղ։
Հայտնի է մոտ 500, Հայաստանում մշակության մեջ՝ այգածաղիկ մանուշակագույնը (Ipomoea purpurea), որն ունի բազմաթիվ տարատեսակներ։
Արտաքին կառուցվածք
Փաթաթվող կամ փռվող բույս է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հասարակ են, սրտաձև, ձվաձև, փետրաձև, ամբողջական կամ մատնաձև բլթակավոր։ Ծաղիկները մեկական են, ձագարաձև, ագիտակ, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, կապույտի գրեթե բոլոր երանգներով։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Ծաղիկները բացվում են վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Պտուղը եռաբուն տուփիկ է, սերմերը՝ բաց դեղնավուն կամ սև, եռանկյունաձև։
Նշանակություն
Որոշ տեսակներ դեղաբույսեր են օրինակ՝ այգածաղիկ լուծողականը (Ipomoea pyrga)։ Սննդի մեջ օգտագործում են այգածաղիկ ջրային (Ipomoea aquatica) և այգածաղիկ բաթաթ (Ipomoea batatas) տեսակները։ Վերջինս հարուստ է օսլայով և կոչվում է նաև քաղցր կարտոֆիլ։
Այգածաղիկ մանուշակագույն (անգլ․՝ Тhe common morning-glory, tall morning-glory, purple morning glory, ռուս․՝ Ипомея пурпурная, լատ․՝ Ipomoea purpurea)
https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_purpurea
Այգածաղիկ նոճիանման (անգլ․՝ cypress vine, cypressvine morning glory, cardinal creeper, cardinal vine, star glory or hummingbird vine, ռուս․՝ Ипомея квамоклит, լատ․՝ Ipomoea quamoclit)
https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_quamoclit
Այգածաղիկ Հորսթֆալի (անգլ․՝ Lady Doorly’s morning glory, ռուս․՝ Ипомея Хорстфалла, լատ․՝ Ipomoea horsfalliae)
https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_horsfalliae
Բաթաթ (անգլ.՝ Sweet potato, ռուս.՝ Батат, լատ.՝ Ipomoea batatas)