Ասում են, որ ծառերն էլ, մարդկանց նման, ունեն իրենց նախասիրությունները: Որոշ հարևանների հետ լավ են, ոմանց էլ դժկամությամբ են ընդունում: Թե որքանով է ստույգ ներքոբերյալ ակյուսակը դժվարանում ենք դատել: Համենայնդեպս, այն մեր սեփական փորձի արգասիք չէ: Տեղադրում ենք զուտ ծանոթացման համար:
Ծառատեսակ | Լավ հարևանություն | Վատ հարևանություն |
Խնձորենի | Տանձենի, բալենի, սալորենի, սերկևիլենի | Ծիրանենի, դեղձենի, ընկուզենի, բռնչենի |
Տանձենի | Խնձորենի, կարմիր սնձենի | Բալենի, սալորենի, հաղարջենի, բռնչենի |
Բալենի | Խնձորենի, խաղող, արմավ | Ծիրանենի |
Սալորենի | Խնձորենի | Տանձենի, դեղձենի |
Ծիրանենի | Սերկևիլենի | Խնձորենի, բալենի, դեղձենի, կեռասենի |
Կեռասենի | Դեղձենի, խաղող | Տանձենի, ծիրանենի, սև հաղարջենի |
Խաղող | Սերկևիլենի, ծիրանենի, տանձենի, ընկուզենի | Դեղձենի, խնձորենի, պնդուկենի, կեռասենի, բալենի |