Զամիոկուլկասը (Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ, անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas) Araceae ընտանիքի ծաղկող բույս է: Բնության մեջ աճում է Աֆրիկայի արևադարձային գոտում:
Խնամքը
- Զամիոկուլկասի ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա:
- Ոռոգման համար կարևոր է օգտագործել առնվազն 24 ժամ հնեցված, փափուկ ջուր: Ջրել միայն հողը չորանալուց հետո:
- Զամիոկուլկասը ստվերադիմացկուն է, սակայն ամենից լավ աճում է ցրված, պայծառ լույսի ներքո: Արևի ուղիղ ճառագայթներից կարող է այրվածքներ ստանալ:
- Ապրիլից՝ օգոստոս ամիսներին լրացուցիչ սնուցման կարիք ունի: Հարմար են կակտուսի և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութերը:
- Զամիոկուլկասի հաստ ու մսոտ ցողուններին հենարան է պետք, այլապես դրանք կսկսեն բեկվել, խոնարհվել:
- Պարբերաբար պետք է խոնավ լաթով մաքրել տերևները:
- Ամռանը բույսը կարելի է դուրս բերել պատշգամբ կամ այգի, բայց ոչ կիզիչ արևի տակ:
Զամիոկուլկասի հյութը թունավոր է: Տեղափոխելիս լավ կլինի ձեռնոցներ օգտագործել, իսկ հյութին դիպչելուց հետո, լավ լվացվել: