Կամպսիսը (անգլ.՝ Campsis, Trumpet creeper, Trumpet vine, ռուս.՝ Кампсис, լատ.՝ Campsis) Bignoniaceae ընտանիքին պատկանող տերևաթափ լիանաների ցեղ է: Խոշոր, ջերմասեր բույսեր են: Շնորհիվ խոշոր, վառ ծաղիկների, լայնորեն օգտագործվում են պատերի և տների ֆասադների դեկորացիայի համար:
Հայտնի են երկու տեսականեր՝
- Կամպսիս արմատակալող (լատ.՝ Campsis radicans)
- Կամպսիս խոշորածաղիկ (լատ.՝ Campsis grandiflora)
Կեմպսիս արմատակալողը տերևաթափ լիանա է՝ մինչև 15 մ երկարությամբ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-դեկտեմբերին։
Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Փենսիլվանիայից մինչև Միսսուրի, Ֆլորիդա և Տեխաս։ Դիմանում է մինչև -25 °C-ի սառնամանիքներին։ Երևանի պայմաններում շատ լավ է աճում, առատորեն ծաղկում և պտղաբերում է, մինչև 5—6 մ բարձրությամբ խիտ կենդանի ցանկապատ է առաջացնում։
Լուսասեր է, լավ է տանում խուզումը։ Երևանի պայմաններում թեթևակի ցրտահարվում է միայն արտակարգ ցուրտ և երկարատև ձմռան դեպքում:
Կեմպսիս խոշորածաղիկի հայրենիքը Ճապոնիան և Չինաստանն են: Այս տեսակը շատ ավելի նվազ ցրտադիմացկուն է այաստանում: