Tag: կոդիեում խայտաբղետ

  • Որ բույսերն են սիրում նեղ ու խոր ծաղկամաններ

    Ծաղկամանի լայնության ու խորության ընտրությունը ուղղակիորեն պայմանավորված է այն բույսի արմատային համակարգի առանձնահատկությունից, որն ուզում եք աճեցնել:
    Նեղ և խոր ծաղկամաներ անհրաժեշտ է ընտրել այն բույսերի համար, որոնք առավելապես ձևավորում են ոչ թե մակերեսային, այլ ուղղահայաց արմատներ:

    • Կաուչուկաբեր և Բենջամինի ֆիկուսները (Ficus, Фикус)
    • Կոդիեում խայտաբղետը (անգլ.՝ Garden croton, ռուս.՝ Кодиеум пестрый, Кротон, լատ.՝ Codiaeum variegatum pictum)
    • Արմավենիները
    • Շեֆլերայի (Schefflera, Шеффлера) համար անհրաժեշտ է ապահովել խոշոր ավազից կամ մանր քարերից կազմված խոր դրենաժային շերտ՝ 7 սանտիմետրից ոչ պակաս խորությամբ:
    • Հնդկեղեգը կամ Բամբուկը (անգլ․՝ Bamboo, ռուս․՝ Бамбук, լատ․՝ Bambusa)
    • Վարդը
    • Կանեփը (անգլ․՝ Cannabis, ռուս․՝ Конопля, լատ․՝ Cannabis)
    • Սագոենի (անգլ.՝ Cycas, ռուս.՝ Саговник, լատ.՝ Cycas)
    • Զամիոկուլկաս (Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ, անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas)
    • Վարդակակաչներ (Тюльпаны)
    • Շուշան (Лилии)
    • Հակինթ (Гиацинт)
    • Эухарис
    • Փշատերևները, Ձարխոտերը (Պտերը) որոշ տեսակներ և այլ խոշոր բույսեր, որոնք ունեն երկար ուղղահայաց արմատներ լավ կաճեն խոր ծաղկամաններում։

    Ընդհանուր մոտեցումը հետևյալն է.
    Ծաղկամանի բարձրությունը պետք է կազմի բույսի բարձրության (ներառյալ արմատների բարձրությունը) 1/4 կամ 1/3-ը, իսկ տրամագիծը պետք է մոտավորապես հավասար լինի ծաղկամանի բարձրության 2/3-ին: Որքան լայնաճյուղ է բույսը, այնքան լայն պետք է լինի ծաղկամանը:

  • Կոդիեում խայտաբղետ

    Կոդիեում խայտաբղետը (անգլ.՝ Garden croton, ռուս.՝ Кодиеум пестрый, Кротон, լատ.՝ Codiaeum variegatum pictum) Իշկաթնուկների ընտանիքին պատկանող բազմամյա, մշտադալար թուփ է: Բնական միջավայրը՝ Մալազիայի և Արևելյան Հնդկաստանի արևադարձային ջունգլիներն են: Շատ գեղեցիկ, բայց նաև շատ քմահաճ բույս է:

    Շուրջ տարին կայուն՝ 20-22 աստիճան ջերմությունը ամենահարմարավետն է Կոդիեում խայտաբղետի համար: Բացի այդ բույսը մշտապես օդի խոնավության կարիք ունի: Չոր օդը կործանարար ազդեցություն է ունենում: Խորհուրդ է տրվում բույսը հաճախակի ցողել գոլ ջրով ու պարբերաբար լվալ տերևները երկու կողմից:

    Ամռանը Կոդիեում խայտաբղետը հանգիստ է տանում մինչև +27°С օդի ջերմությունը, իսկ ձմռանը՝ մինչև +15°С անկումը:
    Կարող է դիմանալ ավելի ցածր աստիճանի կարճատև անկումներին:

    Տեղի ընտրությունը

    Կոդիեում խայտաբղետը լավ է աճում տաք և լուսավոր տեղում, սակայն ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո:

    Խնամքը

    Ամենադժվարը ձմռանը ջերմային և խոնավության ռեժիմներն ապահովելն է: Խորհուրդ է տրվում բույսը տեղադրել լուսավոր տեղում, իսկ ծաղկամանը դնել ջրով ու խիճով լի ափսեի վրա:
    Սնկային հիվանդություններից խուսափելու համար, խորհուրդ է տրվում տերևները  ջրով ցողել օրվա առաջին կեսին, որպեսզի երեկոյան դրանք արդեն չոր լինեն:
    Պաշտպանեք բույսը միջանցքահովերից:
    Կոդիեում խայտաբղետը կարելի է ձևավորել կտրելով գագաթային աճի կետերը:
    Նոր ծաղկամանի մեջ տեղափոխում են գարնանը: Հողախառնուրդը սովորական՝ սենյակային բույսերի համար նախատեսված:
    Կոդիեում խայտաբղետը նեղվածք սիրում է, այնպես որ մեծ ծաղկամանների մեջ տնկել պետք չէ:

    Ջրելն ու սնուցելը

    Ամռանը Կոդիեում խայտաբղետը պետք է առատ ջրել և, ինչպես ասվեց, տերևները ցողել ջրով: Գերադասելի է ջրել գոլ, եռացրած, հետո սառեցված, կամ անձրևի ջրով:
    Ձմռանը ջրել քիչ՝ այնքան որ հողը չչորանա:

    Ամռանը, շաբաթը մեկ անգամ Կոդիեում խայտաբղետը անհրաժեշտ է սնուցել համալիր պարարտանյութով:

     Աճը

    Բնական միջավայրում Կոդիեում խայտաբղետը կարող է 3 մետրից ավելի բարձրույան հասնել: Սենյակային պայմաններում 60 սմ ավել չի բարձրանում ու աճն էլ բավականին դանդաղ է:

     Թունավորությունը

    Կոդիեում խայտաբղետի ճյուղերի, տերևների ու սերմերի միջի հյութը կարող է մարդու մոտ ալերգիկ բորբոքումներ առաջացնել, իսկ, օրինակ, կատվի օրգանիզմումի համար կարող է մահաբեր լինել:

     Բազմացումը

    Կոդիեում խայտաբղետը բազմացնում են կտրոններով և, հազվադեպ, սերմերով:

    Կտրոնով բազմացումը

    Կտրոնները գերադասելի է կտրել գարնանաը: Կտրելուց հետո կտրոնները որոշ ժամանա պահում են ջրի մեջ, որպեսզի միջի կաթնահյութը մաքրվի: Այնուհետև թողնում են մեկ գիշեր չորանա:
    Արմատավորման համար պատրաստում են հողախառնուրդ, որը կազմված է տորֆի և լվացած խոշոր ավազի հավասար մասերից:
    Արմատավորելու համար օդի ամենահարմար ջերմությունը՝  +27…+29°С:

    Բարձր խոնավություն ապահովելու համար, տնկած կտրոնները ծածկում են պոլիէթիլենային թաղանթով՝ օդափոխության համար թողնելով փոքրիկ անցքեր:

    Մինչև արմատավորման ավարտը, կտրոնները պետք է չմնան արևի ուղիղ ճառագայթների ներքո:

    Տնկելուց 3-4 շաբաթ անց կտրոնների վրայից թաղանթը հանում են և լավ աճ ցույց տված կտրոնները տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:

     Հնարավոր խնդիրներ
     Սարդոստայնային տիզ

    Տերևի ներքևի կողմում բարակ սարդոստայնի թելերի առկայությունը հուշում է, սարդոստայնային տիզ կոչվող վնասատուի հարձակման մասին: Այդ վնասատուները հայտնվում են, եթե սենյակի օդը չափից ավելի տաք ու չոր է:

    Պետք է ուշադիր զննել բոլոր տերևները, լվանալ դրանք և ավելի հաճախ բույսը ցողել ջրով: Եթե դա չօգնի, պետք է մշակել բույսը համապատասխան ինսեկցիտիդով:

    Ալրատիզեր

    Սպիտակ, կարծես ալյուրով պատված փոքրիկ տիզերին հեշտ է նկատել: Պետք է մաքրել և ոչնչացնել դրանց, իսկ եթե շատ է տարածված, բույսը մշակել համապատասխան ինսեկտիցիդով:


     Լուսավորության պակաս

    Եթե Կոդիեում խայտաբղետի լուսավորությունը բավարար չէ,  տերևները գունաթափվում են: Նման դեպքում պետք է բույսը ավելի լուսավոր տեղ տեղափոխել, կամ ապահովել լրացուցիչ արհեստական լուսավորություն:

    Հղումներ