Tag Archives: կոխիա

Ավլաբույս

Ավլաբույսը (անգլ.՝ Bassia, ռուս.՝ Бассия, Кохия լատ.՝ Kochia) թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ է։ Հայտնի են 35, Հայաստանում՝ 2 տեսակ՝ ավլաբույս գետնատարած (Kochia postrata) և ավլաբույս սովորական (Kochia scoparia
Ցողունը ճյուղավորվող է, թավոտ, բարձրությունը՝ 20-150 սմ։ Տերևները հերթադիր են՝ մազածածկ, գծաձևից մինչև թելանման։ Ծաղկաբույլը հասկանման է։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը թևանման ելուստներով ընկուզիկ է։ Սովորական ավլաբույսը մշակում են ավելներ պատրաստելու համար։ Միջակ անասնակեր է։
Հայաստանում Տարածված է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ, ավազոտ, աղբոտ վայրերում, ճամփեզրերին։

Kochia
Ավլաբույս կարմիր

Ավլաբույս աճեցնելը

Ավլաբույսը հեշտությամբ բազմանում է սերմերով, որոնք պահպանում են ծլողունակությունը երկու տարվա ընթացքում։ Բույսը արագ է աճում ուստի սերմերը կարող կարելի է ցանել անմիջապես բաց գրունտում՝ ապրիլ-մայիս ամիսներին, երբ ցրտահարության վերադարձի վտանգ չկա։ Սերմերը ցանում են ծանծաղ, խոնավ ակոսների մեջ և միայն թեթևակի ծածկում են հողով կամ, պարզապես, ձեռքով սեղմում են հողին։

Ավլաբույսը աճեցնում են լավ լուսավորված տեղում, բայց այն կարող է համակերպվել նաև կիսաստվերին։ Այնտեղ, որտեղ անձրևից հետո ջուր է կուտակվում և լճանում, բույսն ընդհանրապես չի դիմանա։

Ավլաբույսը կարող է հարմարվել ցանկացած տեսակի հողին, բայց այն կձևավորի առանձնահատուկ փարթամ վառ կանաչ կամ կարմիր սաղարթ  երբ տնկվի փխրուն, բերրի հողում:

Ավլաբույսի սածիլներ աճեցնելը

Ավելի շուտ ժամկետում այգին գեղեցկացնելու համար կարելի է սկզբում ավլաբույսի սածիլներ աճեցնել սենյակային կամ ջերմոցային պայմաններում։

Սածիլներ ստանալու համար սերմերը ցանում են մարտ ամսին, արկղերի կամ այլ տարաների մեջ։ Երբ ցրտահարության սպառնալիքն անցնում է, սածիլները տեղափոխում են բաց գրունտ և տնկում մշտական ​​տեղում՝ միմյանցից 10-15 սմ հեռավորության վրա։

Ցանելու համար՝

  1. Հարթեցնում ու մի թեթև տոփանում են արկղում լցված հողախառնուրդը և սերմերը հավասար և ոչ խիտ բաշխում են մակերեսին։
  2. Ցանված սերմերը ծածկում են ավազի կամ վերմիկուլիտի շատ բարակ շերտով և խոնավացնում են հեղուկացիրով։
  3. Արկղը ծածկում են թափանցիկ թաղանթով կամ ապակիյով ու դնում են լուսավոր տեղում։
  4. +18…+ 20°C ջերմաստիճանի դեպքում սածիլները հայտնվում են 8-10 օրվա ընթացքում: Երկու կամ երեք իսկական տերևների փուլում սածիլները տեղափոխում են առանձին բաժակների մեջ։

Հղումներ