Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է: Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:
Եղինջի թուրմ
Եղինջից պատրաստված թուրմը կիրառելի է համարյա բոլոր մշակաբույսերի համար, այն հարուստ է ազոտով և այլ օգտակար տարրերով: Մանրամասն եղինջի և դրանից պատրաստվող սննդարար թուրմերի մասին կարդացեք այստեղ:
Մոլախոտերի թուրմ
Բույսերի համար սննդարար թուրմ կարելի է պատրաստել համարյա բոլոր մոլախոտերից: Քարխոտը, վայրի մանանեխը, օշինդրը, երիցուկը, երեքնուկը, բոլորի կանաչ զանգվածն էլ կարելի է օգտագործել սննդարար թուրմ պատրաստելու համար: Կարելի է ավելացնել նաև գազոնի հնձած խոտը:
Թուրմ պատրաստելու համար, մոլախոտերի կանաչ զանգվածը կտրատում կամ աղում են և լցնում տակառի կամ այլ հարմար անոթի մեջ՝ մոտավորապես անոթի բարձրության 2/3 չափով: Վրան լցվում է այնքան ջուր, որ ծածկի ողջ կանաչ զանգվածը:
Որպես մերան կարելի է ավելացնել մի քիչ նախկինում պատրաստված թուրմ, կամ պատրաստի կոմպոստ, փտած գոմաղբ, թթվի ջուր:
Ոչ ցուրտ եղանակին, 7-10 օր անց թուրմը եռ գալուց հետո պատրաստ կլինի: Պատրաստ լինելու մասին վկայում է թուրմին բնորոշ սուր հոտը:
Ստացված թուրմը բացում են ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ և դրանով ջրում են բույսերը:
Մոլախոտի թուրմով բույսերի սնուցում կարելի է անել ամսական 2-3 անգամ:
Չնայած պատրաստման շատ պարզ եղանակին, մոլախոտերի թուրմը շատ լավ պարարտացնում է հողը, իսկ առաջացած թափոնը՝ նեխած խոտի մնացուկները նույնպես կարելի է օգտագործել՝ որպես պարարտանյութ խառնելով հողի վերին շերտի հետ կամ որպես ցանքածածկ:
Կարելի է օգտակար տարրերով էլ ավելի հարուստ թուրմ ստանալ, եթե լուծույթին ավելացնել թթխմոր (10 լ լուծույթին 0,25-0,5 կգ թթխմոր): Թթխմորը եռման պրոցեսը արագացնելուց բացի կհարստացնի թուրմը հետևյալ տարրերով՝
Օրգանական հողագործության հիմնական խնդիրը հողը բնական եղանակով պարարտ պահելն է: Վորպեսզի գայանա և հարստացվի հողի հումուսը, այն պետք է ստանա օրգանական սնուցում: Հողի մեջ օրգանական նյութեր ներարկում են չորս
հիմնական եղանակներով՝ օրգանական ցանքածածկի միջոցով, սիդերատներ ցանելով, կոմպոստ կամ այլ օրգանական պարարտանյութեր խառնելով և տաք մարգեր սարքելով:
“Մերկությունը” հողի համար բնական վիճակ չէ: Բնական վիճակում հողը միշտ ծածակված է լինում ցանքածածկով՝ թափված տերևնորով, մահացած բույսերի և միջատների մնացորդներով և այլն: Փաստորեն, վայրի բնությունում օրգանիկայի մեծ մասը հողին հասնում է հենց ցանքածածկից: Ցանքածածքի ներքին, հողի հետ շփվող շերտը աստիճանաբար քայքայվում է ու դառնում հումուս: Օրգանական հողագործությունում նաև ձգտում են որքան հնարավոր է հեշտացնել աշխատանքը հողի հետ: Ցանքածածկ անելով այլ խնդիրներ էլ են լուծվում: Հումուսի համար նյութ մատակարարելուց բացի ցանքածածկը արգելափակում կամ դժվարեցնում է մոլախոտերի աճը, պահպանում է հողի խոնավությունը, իսկ հողը փխրուն է դարձնում: Ուստի ցանքածածկի կիրառումը, բացի մոլախոտերի դեմ պայքարի, փխրեցման ու ջրելու համար ֆիզիկական աշխատանքը կրճատելուց խնայում է նաև ոռոգման ջուրը: Բայց սա էլ ամբողջը չէ: Նշենք ևս երկու դրական կողմեր.
ցանքածածկը հանդիսանում է ջերմամեկուսիչ, ինչը որոշ չափով համահարթեցնում է հողի գիշերային ու ցերեկային ջերմաստիճանները;
ցանքածածկը պաշպանում է հողը քամու ու ջրային էրոզիայից:
Նշենք, որ վերջերս սկսել են լայնորեն կիրառվել արհեստական նյութերից պատրաստված, երբեմն գեղեցիկ գունավորված ցանքածածկեր: Ըստ էության ցանքածածկ է նաև հողի վրա փռվող մուգ, ոչ թափանցիկ ցելոֆանը, որի մեջ բացված անցքերում տնկում են մշակաբույսերը: Դրանք, իրենց դեկորատիվ հատկություններով հանդերձ, ունեն օրգանական ցանքածածկի համար վերը նշված բոլոր օգտակար հատկությունները, բացառությամբ թերևս ամենակարևորի՝ չեն սնում հողը օրգանիկայով: Օրգանական ցանքածածկումը սկսում են գարնանը, երբ հողը, զրկվելով ձյունածածկից, տաքանում է և հայտնվում են առաջին բույսերը, իսկ ցանքածածկի վերջին շերտը դնում են խոր աշնանը՝ մինչև ձյան տեղալը: Բավարար նյութ ունենալու դեպքում, խորհուրդ է տրվում երկու շաբաթը մեկ 5-7 սմ հաստությամբ ցանքածածկի նոր շերտ ավելացնել: Որպես օրգանական ցանքածածկ կիրառվում են հետևյալ նյութերը.
Հնձած խոտը պետք է կիրառել թոշնելուց հետո: Հավաքված մոլախոտերը լավ կլինի նախապես 2-3 օր փռել արևի տակ:
Լավագույն ցանքածածկը կազմվում է տարբեր բաղադրիչների խառնուրդից:
Ազոտով հարուստ բաղադրիչներին (խոտ, մոլախոտեր, սիդրատներ) խառնում են ածխածնով հարուստները (ծղոտ, ծառակեղև, փայտի թեփ, տերևներ): Պետք չէ ցանքածածկ անել զուտ ածխածնով հարուստ նյութերով, քանի որ դրա հետևանքով արագ բազմացող միկրոորգանիզմները, այլ, ազոտ պարունակող սնունդ չգտնելով, սկսում են սնվել հողի միջի ազոտով, դժվարեցնելով մշակաբույսերի աճը: Քանի որ ցրտելուց հետո միկրոֆլորան մահանում և հարստացնում է հողը ազոտով, միայն խորը աշնանը կարելի է ցանքածածկ անել միայն ածխածնով հարուստ նյութերով: Փայտի թեփը քայքայվելուց հետո կարծրացնում է գրունտը, ուստի, խորհուրդ է տրվում այն միշտ խառնել խոտի հետ: Ի դեպ թեփը պետք է լինի սաղարթավոր ծառերի փայտից, չոր, ոչ թարմ: Մինչև ցանկածածկելը հաճախ անհրաժեշտ է լինում որոշակի նախապատրաստական աշխատանք տանել հողի հետ՝
քաղհան անել և մաքրել հողը մոլախոտերից ու արմատների մնացորդներից;
ջրել հողը, որպեսզի հետո ցանքածածկի միջոցով պահպանվի խոնավությունը;
մի քիչ չորանալուց հետո, փխրեցնել հողը մոտ 5-10 սմ խորությամբ: