Գոմաղբի կամ կոմպոստի կույտը արագ փտեցնելու համար կարելի է պատրաստել ներգործուն մանրեներ (ՆՄ) պարունակող մերան: ՆՄ մերանը պատրաստվում է հետևյալ կերպ:
Կես տուփ չոր խմորիչը և 3 թեյի գդալ շաքարավազը լուծել մեկ բաժակ գոլ ջրի մեջ:
Ստացված լուծույթին ավելացնել մեկ բաժակ ցանկացած կենդանի բակտերիաներ պարունակող կաթնաթթվային մթերք (թթված կաթ, մածուն, կեֆիր…):
Գոմաղբի կամ կոմպոստի կույտի մեջ բացել անցք, որի մեջ լցնել ստացված լուծույթը:
Մոտավորապես 2 ամսից ամբողջությամբ կփտի թարմ գոմաղբը, իսկ կոմպոստը կարելի կլինի օգտագործել արդեն 2 շաբաթից:
Մերանի մեկ կիրառման ձև ևս նշենք: Ջերմոցի ներսում դրեք մեկ դույլ ջրով բացված գոմաղբ և ավելացրեք մերանը: Լուծույթից անջատվող մեծ քանակությամբ ածխածինը կխթանի վարունգի, բադրիջանի, պղպեղի թփերի բուռն աճը: