Իլենիները (Spindle, Бересклет) կարելի է պահել -5…+5°C ջերմաստիճանում: Իլենու Euonymus fortunei «Coloratus» կամ Euonymus fortunei ‘Emerald ‘n’ Gold’ տեսակները կարող են դիմանալ մինչև -35°C ցրտահարությանը:
Բաղեղները (Ivy, Плющ) կարող են դիմանալ մինչև -10°C ցրտահարությանը:
Կամելիան (Camellia, Камелия) կարող է դիմանալ զրոյից նվազ մինչև -5°C ցրտին, իսկ ամենից հարմարավետ պայմաններն են՝ 0°…+15°C:
Կակտուսները շատ դիմացկուն են ու հարմարվող: Հայտնի է, որ հանգիստ դիմանում են երաշտին, բայց նաև տեսակների մեծամասնությունը հարմարավետ են իրենց զգում +5°C-ի դեպքում:
Ցիտրուսայինները կարող են ձմեռն անցկացնել նվազագույնը +7°C օդի ջերմություն ունեցող վայրում:
Դափնին (laurus, лавр), ինչպես նաև Խորդենին (герань), Ֆուքսիան, Գորտենզիան, Քրիզանթեմը և Շիմշատը (самшит) կհանդուրժեն +5…+6°C:
Գաճաճ փշատերևները՝ Արաուկարիան, Դրախտանոճին (туя), Նոճին (кипарис), Կրիպտոմերիան կարելի է ձմռանը պահել +6…+10°C օդի ջերմություն ունեցող վայրում: Կարող են դիմանալ մինչև -5°C կարճատև ցրտահարություններին:
Հավամրգին (Heather, Вереск) չի կորցնում իր գեղեցիկ տեսքը նույնիսկ ամբողջովին սառչելուց հետո: Ցրտադիմացկուն է, իրեն շատ լավ է զգում սկսած +5°C-ից: