Պիլեան (Պիլեյա, Pilea, Пилея, լատ.՝ Pilea) տարածված սենյակային բույսերից է, ունի 600–715 գրանցված տեսակներ։
- Ծաղկելը։ Ծաղկում է հունիսից-հոկտեմբեր ժամանակահատվածում, բայց դրանից առանձնապես չի գեղեցկանում։
- Լույսի պահանջը։ Երկարատև, պայծառ ու ցրված լուսավորության կարիք ունի։ Կարող է այրվածքներ ստանալ արևի ուղիղ ճառագայթներից։
- Ջերմային պայմանները։ Տեսակների մեծամասնության համար օդի ջերմաստիճանը շուրջ տարի պետք է լինի +25 աստիճանին մոտ, իսկ օդի +17 աստիճանից ցածր լինելը կարող է լրջորեն վնասել բույսին։ Սակայն կան առանձին տեսակներ, որոնց համար ձմռան ամիսներին հարմարավետ կլինի +10 աստիճանը։
- Ջրելը։ Տարվա տաք եղանակին ջրում են այնպես, որպեսզի ծաղկամանի հողը միշտ թեթևակի խոնավ լինի։ Ցուրտ եղանակին ջրում են հազվադեպ՝ երբ ծաղկամանի հողի վերին 1/5 մասը չորանում է։
- Օդի խոնավությունը։ Պահանջում է օդի բարձր խոնավություն։ Խորհուրդ է տրվում ծաղկամանը դնել ջրի մեջ ընկղմված քարերի վրա, կամ ջրով լի ամանն եր դնել կողքին։ Տերևները ցողել չի կարելի։
- Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում պարարտանյութերով բույսի սնուցումը իրականցվում է շաբաթական մեկ անգամ, իսկ հանգստի շրջանում (հոկտեմբեր-փետրվար)՝ 4 շաբաթը մեկ անգամ։
- Տեղափոխումը։ Նոր, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ բույսը տեղափոխում են ամեն տարի, վեգետացիոն շրջանի սկզբում։
- Հողախառնուրդը պետք է լինի նեյտրալ կամ ցածր թթվայնությամբ։ Կազմում հավասար մասերով պետք է լինեն ավազ, տորֆ, փտած գոմաղբ և ճմահող։
- Բազմացումը կատարվում է կտրոններով կամ սերմերով։
- Վնասատուներն են՝ ալրատիզը (Mealybug, мучнистый червец), վահանակիրը ( diaspididae, щитовка), սարդոստայնային տիզը (spider mite, паутинный клещ, լատ.՝ Tetranychidae) և բշտիկոտները (ծոպաթևեր, տրիպսներ, thrips, трипсы, լատ.՝ Thysanoptera)::Мучнистые червецы, трипсы, паутинные клещи и щитовки.
- Հիվանդությունները։ Տերևների հետ խնդիրներ կարող են առաջանալ միայն սխալ խնամքի հետևանքով։
Հողախառնուրդ պիլեայի համար
- Տերևային բուսահող – 1 մաս;
- Տորֆ – 1 մաս;
- Փտած գոմաղբ – 2 մաս;
- Կարմիր ավազ – 1 մաս: