Tag Archives: տատասկաթզենի

Ադամաթուզ

Ադամաթուզ, Տատասկաթզենի, Prickly pear, Опунция

Ադամաթուզը, Տատասկաթզենին (անգլ.՝ Prickly pear, ռուս.՝ Опунция, լատ.՝ Opuntia) կռզիների ընտանիքի փռված կամ կանգնած թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ։ Հայտնի է տատասկաթզենու ավելի քան 200 տեսակ, տարածված Ամերիկայի (հյուսիսային լայնության 56°-ից մինչև Մագելլանի նեղուցը) և Գալապագոսյան կղզիների անապատներում, կիսաանապատներում,սավաննաներում և լուսավոր անտառներում։ Ընձյուղները տափակ են, հյութալի, հատվածավոր։ Ցողունների վրա կան ձևափոխված ծոցային բողբոջներ (արևոլներ)՝ փշերով և նուրբ փշիկների (գլոխիդիում) փնջեր։ Տերևները մանր են, հյութալի, մախաթանման, վաղ թափվող։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Պտուղը հատապտուղ Է։ Սերմերը տափակ են, ամուր կեղևով։ Մեկ տեսակի (Օ․ ficus indica, «հնդկական թզենի») պտուղները օգտագործվում են սննդի մեջ։ Տատասկաթզենիի որոշ տեսակներ բնավարժեցվել են Հնդկաստանում, Ավստրալիայում, նախկին ԽՍՀՄ-ում (Ղրիմում և Կովկասում) դեկորատիվ նպատակներով փորձարկվել է ավելի քան 30 տեսակ։ Առանձին տատասկաթզենիները դիմանում են մինչև 10— 12 °C սառնամանիքին։ Տատասկաթզենու ցողունը պարունակում է օսլա, շաքար, սպիտակուց, վիտամին C, անփուշ ձևերը կեր են անասունների համար։ Հեշտությամբ բազմանում է վեգետատիվ եղանակով։ Տատասկաթզեն հնդկացիների սիրված բույսերից Է, պատկերված է Մեքսիկայի գերբի վրա։
http://greenhome.org.ua/opunciya-vidy-uxod-razmnozhenie-vozmozhnye-trudnosti/

Տատասկաթուզ

Տատասկաթզենին (անգլ.՝ Prickly pear, ռուս.՝ Опунция индийская, լատ.՝ Opuntia ficus-indica) կռզիների ընտանիքի փռված կամ կանգնած թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ։

Հայտնի է տատասկաթզենու ավելի քան 200 տեսակ, տարածված Ամերիկայի (հյուսիսային լայնության 56°-ից մինչև Մագելլանի նեղուցը) և Գալապագոսյան կղզիների անապատներում, կիսաանապատներում,սավաննաներում և լուսավոր անտառներում։ Ընձյուղները տափակ են, հյութալի, հատվածավոր։ Ցողունների վրա կան ձևափոխված ծոցային բողբոջներ (արևոլներ)՝ փշերով և նուրբ փշիկների (գլոխիդիում) փնջեր։ Տերևները մանր են, հյութալի, մախաթանման, վաղ թափվող։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Պտուղը հատապտուղ Է։ Սերմերը տափակ են, ամուր կեղևով։ Մեկ տեսակի (Օ․ ficus indica, «հնդկական թզենի») պտուղները օգտագործվում են սննդի մեջ։ Տատասկաթզենիի որոշ տեսակներ բնավարժեցվել են Հնդկաստանում, Ավստրալիայում, Ռուսաստանում (Ղրիմում և Կովկասում) դեկորատիվ նպատակներով փորձարկվել է ավելի քան 30 տեսակ։ Առանձին տատասկաթզենիները դիմանում են մինչև 10— 12 °C սառնամանիքին։ Տատասկաթզենու ցողունը պարունակում է օսլա, շաքար, սպիտակուց, վիտամին C, անփուշ ձևերը կեր են անասունների համար։ Հեշտությամբ բազմանում է վեգետատիվ եղանակով։ Տատասկաթզեն հնդկացիների սիրված բույսերից Է, պատկերված է Մեքսիկայի գերբի վրա։

Անհրաժեշտ հողախառնուրդի կազմը

Ինչպես նաև 10% փայտի ածուխ, 10% աղյուսի կտորտանք, 10% սֆագնում մամուռ և 10 գրամ ոսկրալյուր՝ ամեն 10 լիտր խառնուրդին:

Հղումներ