Ալտերնանթեր (անգլ.՝ Alternanthera, ռուս.՝ Альтернантера, լատ.՝ Alternanthera) պատկանում է հավակատարազգիների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։
Խիտ ճյուղավորվող, ծնկավոր, փխրուն ցողուններով, տարբեր նրբերանգներով, հակադիր տերևներով, 10-25 սմ բարձրություն ունեցող բազմամյա բույս է, որը գորգային բույսերի մեջ լավագույններից մեկն է համարվում։ Հողը՝ pH: 6,1-7,8 – պարարտ, թեթև, ավազակավային հողեր: Ջրելը՝ չափավոր: Լույսը՝ պայծառ լույս, կիսաստվեր:
Տեղը Պայծառ գունավորված տերևներ ձևավորելու համար բույսին անհրաժեշտ է լավ լուսավորություն: Ստվերում աճող բույսի տերևները դալուկ են ու կանաչ:
Ալթերնանտը լավ է աճում սենյակային ջերմաստիճանին: Տաքերն ընկնելուց հետո խորհուրդ է տրվում բույսը տեղափոխել բաց երկնքի տակ՝ մինչև աշնանային ցրտերի սկսոելը:
Օդի ամենից հարմարավետ ջերմաստիճաններն են՝
ամռանը՝ +18 °С – +28 °С;
ձմռանը՝ ոչ ցածր +14 °С-ից:
Օդի խոնավությունը՝ չափավոր: Ձմռանը խորհուրդ է տրվում բարձրացնել խոնավությունը: Խնամքը
Փետրվարից օգոստոս, 2-3 շաբաթը մեկ սնուցել ազոտի ցածր պարունակությամբ, կոմպլեքսային, հեղուկ պարարտանյութով և/կամ օրգանական պարարտանյութերով:
Լավ է տանում էտումը:
Երկու տարին մեկ տեղափոխում են ավելի մեծ ծաղկամանի մեջ: Լավ է աճում հավասար ծավալներով վերցված ճմահողից, տերևահումուսից, փտած գոմաղբից և ավազից (1:1:1:1) կազմված հողախառնուրդում:
Բազմացումը՝ կտրոններով, սերմերով:
Սերմերը ցանում են օդի +12+18 ջերմաստիճանի ժամանակ:
Սերմնաբույսերը կարող են այլ գույն ունենալ:
Կտրոններով բազմացման դեպքում՝
սուր դանակով, տերևահանգույցի տակից կտրելով պատրաստում են կտրոնները և հեռացնում ներքևի տերևները;
կտրոնները՝ մինչև առաջին տերևները խորացնելով, արմատակալման են դնում փակ գրունտում՝ ապրիլին;
արմատակալումն արագացնելու համար, կտրոնը ծածկում են բաժակով կամ ցելոֆանե տոպրակով;
արմատակալումը արագ է ընթանում՝ 3-7 օրում: Վերջնական արմատակալման մասին վկայում են նոր հայտնված տերևները;
արմատակալած կտրոնը տեղափոխում են 7 սմ տրամագծով ծաղկաթաղարների մեջ;
մեկ շաբաթ կոփելուց հետո, երբ ցրտահարության վտանգ չկա, բույսը տեղափոխում են բաց գրունտ:
Խմբով տնկելիս, բույսերի միջև թողնում են 20-50 սմ տարածություն:
Ցրտադիմացկունությունը՝ չի դիմանում ցրտահարությանը:
Ալտերնանթերի տեսակները
Alternanthera albotomentosa Suess.
Alternanthera angustifolia R.Br. – Ալտերնանթեր նեղ տերև (narrow-leaf joyweed)
Դունը պատկանում Է բոշխազգիների (Cyperaeeae) ընտանիքին։ Ճահճային բույս Է, հասնում է 0,4-3,0-մ բարձրության։ Մշակության մեջ հատկապես հաճախակի է հանդիպում Դուն հարթատերև տեսակը՝ իր բագմաթիվ այլատեսակներով։ Մշտադալար, գեղեցիկ բույս Է, որի մշակությունն առանձնապես դժվար չէ։ Հայրենիքը Մադագասկար կղզին է։ Աճեցվում է բնակարաններում և ջերմատներոււմ, ինչպես թաղարներում, այնպես էլ ակվարիումների մեջ։
Դուն հերթատերևը (անգլ.՝ Umbrella papyrus, Umbrella sedge կամ Umbrella palm, ռուս.՝ Циперус очереднолистный, լատ.՝ Cyperus alternifolius) Կա նաև խայտաբղետ ձևը՝ ‘Variegata’
Կալիզիա բուրավետը (ոսկյա բեղ), (անգլ.՝ Basket plant, Chain plant կամ Inch plant, ռուս.՝ Каллизия душистая, Золотой ус, լատ.՝ Callisia fragrans)
Պատկանում է կոմմելինյան (Commelinaceae) ընտանիքին: Կա կալիզիայի 12 տեսակ և դրանք աճում են Կենտրոնական ու Հարավային Ամերիկաներում, Մեքսիկայում: Սակայն տարածված է մեկ տեսակը ` բուրավետ կալիզիան: Այս բույսը նորաձև է ХIХ դարից` անմիջապես հայտնաբերումից հետո: Այնուհետև կալիզիային մոռացան, իսկ հիմա սկսեցին բազմացնել ոչ որպես վայրի բույս, այլ որպես դեղաբույս: Բնության մեջ դա լեռների լանջերով և ճեղքերով սողացող բույս է, արմատակալում է ժայռերի հանգույցների մեջ, հասնում է ավելի քան 2 մետրի: Ոսկե բեղ են անվանում երկար շյուղերի համար, որոնք դուրս են գալիս տերևների արանքից, ինչպես գետնամորու բեղերը, և արմատակալում են: Այդ “բեղերի” երկարոթյունը հասնում է մինչև 1 մետրի, նրանք մերկ են , կարմրա-շագանակագույն, երկար միջնհանգույցներով և ծայրերին տերևների ոչ մեծ վարդակներով (սովորաբար համարվում է, որ բուժման համար գործածելի են այն շյուղերը, որոնք ունեն 9 միջնհանգույցից ոչ պակաս): ոշոր, մինչև 30սմ, համարյա գծով իրար փոխարինող և ցողունը գրկող տերևները զարգանում են միայն արմատակալումից հետո : Տերևը մասերի բաժանելիս ձգվում են կաուչուկի բարակ թելեր: Այս բույսի ցողունը չնայած երկար է, բայց չի կարող ուղղահայաց կանգնել, այդ պատճառով բնակարանում նրա համար հենարան է հարկավոր: Ծաղիկները, որոնք բնակարաններում հազվադեպ են լինում, դուրս են գալիս տերևների խոռոչից` երկար ցողունի վրա փնջիկներով շարված: Ամեն մի ծաղիկ ունի երեք սպիտակ, վարդագույն կամ կապույտ թերթիկ: Չնայած ծաղիկները անշուք են, բայց նրանք գրավում են իրենց սուր և հաճելի բույրով, որը նման է գեացինտի հոտին: Մի քանի անգամ այս բույսի անունը փոխել են: Առաջին նկարագությունը եղել է 1840 թ.որպես Spironema fragrans, հետո նրան անվանափոխեցին Rectanthera fragrans: Ժամանակակից անվանումը կալիզեան է (հունական Καλός — գեղեցիկ, Λις — շուշան – «գեղեցիկ շուշան»), այդ անունը նա ստացել է միայն 1942 թ., ամերիկացի R. E. Woodson-ից: 1978 թ. Կիևում հրատարակվել է “Տնային բույսեր և դեկորատիվ թփեր” գիրքը, որտեղ թույլ էին տվել սխալ`անվանելով կալիզեային դիխորազանդրա: Dichorisandra thirsiflora — դիխորազանդրա վրցնածաղիկ, չնայած նա կալիզեայի մոտիկ ազգականն է, բայց բոլորովին ուրիշ բույս է և հազվադեպ է հանդիպում պատուհանների վրա: Ոսկե բեղի, որպես դեղաբույսի տարածման գործում իր մեծ ներդրումն ունի Վլադիմիր Օգարկովը, որը համարյա 30տարի այն օգտագործել է իր պրակտիկայում մինչև առաջին հոդվածը գրելը, որը տպվեց 2000թ. “Առողջ ապրելակերպ” թերթում: Հետո հետևեցին այլ հեղինակների բազմաթիվ հոդվածներ, որի շնորհիվ ժաղովրդական բժշկության մեջ բույսը այժմ լայն կիրառում է ստացել: Ոսկե բեղի կազմության և ազդեցության գիտական ուսումնասիրություններ են կատարվում Պետերբուրգում և Նովոսիբիրսկում ու միակ բանը, որ ապացուցված է, այն է, որ բույսը թունավոր չէ: Նա իրոք պարունակում է մի շարք ակտիվ կենսաբանական նյութեր: Առաջին հերթին արագ բուժում է քերծվածքները, ոչ մեծ այրվածքները և կտրվածքները: Ցավոտ տեղը քսում են թարմ հյութը կամ վերքի վրա դնում են ճզմված տերևը: Ավելի բարդ դեպքերի համար բույսը նախապես հատուկ մշակում են` ուժեղացնելով նրա ակտիվությունը: Դրա համար ցողունը և բեղերը կտրելուց անմիջապես հետո փաթաթում են պոլիէթիլենային տոպրակի մեջ և երկու շաբաթ դնում սառնարանի ներքևի մասում: 3-4 աստիճան զրոյից բարձր: Պետք է ասել, որ կալիզեան հեռու է պանացեայից և նրա ազդեցությունը հիմնականում հիմնված է հիվանդի` բուժմանը հավատալու վրա, բայց մյուս կողմից իմունային համակարգի և ներզատիչ գեղձերի մի փոքր խթանումը, որը տալիս է ոսկե բեղը, իրոք օգտակար են բորբոքային տիպի մի շարք հիվանդությունների դեպքում: Կարելի է օգտագործել և ցողունների թուրմը, դրանով ախտահանելով վերքերը, իսկ օստեոխոնդրոզի , ռևմատիզմի և իշիազի ժամանակ նրանով շփել ցավոտ մասերը: Արտաքին օգտագործման լուծույթ պատրաստելու համար հարկավոր է վերցնել 12 հանգույցներով երկարություն ունեցող ոսկե բեղ և 0,5 լիտր օղու մեջ 10 օր պահել մութ տեղում: Այս հեղուկը օգտագործում են թրջոցների և շփումների դեպքում: Սակայն կալիզեայուվ բուժումը նույնպես ունի յուրահատկություններ և հակացուցումներ: Չի կարելի սկսել կալիզեայով բուժումը առանց փորձված ֆիտոթերապևտի հետ խորհրդակցելու, քանի որ յուրաքանչյուր հիվանդության համար դեղի չափը և դեղը խմելու սխեման տարբեր է: Մեծ դոզայով կամ չափից ավելի ժամանակաշրջանում դեղն ընդունելը կարող է վնասել ձայնային հանգույցները, փոխվել ձայնի տեմբրը, երբեմն նույնիսկ ձայնը: Իսկ վերականգնումը շատ դանդաղ է ընթանում: Ոսկե բեղը հեշտ է աճեցնել բնակարանում: Այն բազմանում է “բեղերի”մասերով, սովորական կտրոններով: Ամենաբարենպաստ ժամանակաշրջանը` մարտ, ապրիլ ամիսներն են, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է կլոր տարին բազմացնել: Կտրոնները կարելի է թողնել ջրում արմատակալեն, հետո հողի մեջ տեղադրել, երբեմն անմիջապես հողի մեջ արմատակալում են: Երիտասարդ բուրավետ կալիզիան ամեն տարի տեղափոխում են, իսկ մեծերը երկու- երեք տ
արին մեկ`գարնանը կամ աշնանը: Այս բույսը սիրում է լույս, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթներ, հատկապես տաք երեկոներին: Այդ ժամանակ նրանք գունաթափվում են, ճլորում և բեղեր չեն առաջանում: Սակայն ստվերոտ տեղ տեղափոխելուց հետո արագ վերականգնվում են: Հիվանդություններն ու վնասատուները. կարմիր սարդոստայնային տիզը և տրիպսները: Բույսի վարակի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է ցողել սիստեմային ինսեկցիդով և 1-2 օր ծածկել պոլիէթիլային տոպրակով: Լավագույն պրոֆիլակտիկան ջրով ցողելն է , խոնավ օդի ամենօրյա ապահովումը:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
Խորդենին (աղավնակտուց, կռնկենի) (անգլ.՝ Geranium, Storksbills, ռուս.՝ Пеларгония,լատ.՝ Pelargonium) խորդենազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 400) տեսակ: Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել XVII դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս: Խորդենին լայնորեն մշակվում է Ալժիրում, Ամերիկայում, Իսպանիայում, Ճապոնիայում:
Հայաստանում հայտնի է խորդենու 19–22 տեսակ՝ արնակարմիր, լեռնային, անտառային, ճահճային, քնքուշ և այլն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում՝ ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլուր: Մշակության մեջ տարածված է վարդագույն խորդենին, որը միամյա կիսաթուփ է՝ հզոր արմատային համակարգով:
Խորդենին ջերմասեր, լուսասեր ու խոնավասեր բույս է, պահանջկոտ է հողի նկատմամբ: Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում:
Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ (չնայած յուղը հիմնականում կուտակված է տերևներում): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության մեջ: Օժտված է նաև բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, անքնությունը, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն: Կանաչ զանգվածը պարունակում է աղաղանյութեր: Մեղրատու է:
Խորդենին այն սենյակային բույսերի շարքին է պատկանում, որոնք բացի բուժիչ հատկություններից ունեն նաև շատ օգտակար հատկություններ: Այն հակամանրէային և հակավիրուսային նշանակություն ունի: Աշնան և ձմռան օրերին խորդենու հոտը, նրա վառ կարմիր կամ վարդագույն ծաղիկները և ժաներիզավոր տերևները կարող են բարձրացնել տրամադրությունը, նպաստել սթրեսի և հոգնածության վերացմանը:
Համարվում է, որ բույսի էներգետիկ դաշտը պահպանում է բնակարանը և իրեն խնամող ընտանիքին դժբախտություններից, տհաճ խոսակցություններից, նեղացկոտությունից, նախանձից։ Նպաստում է բնավորության լավ գծերի կատարելագործմանը։
Խորդենու թուփը առանց բաժանման և տեղափոխման կարող է ծաղկել մինչև 10—15 տարի, դառնալով ավելի գեղեցիկ: Միայն 10—12 տարի հետո կերևան ծերության նշանները: Ավելի լավ է մինչ այդ ` 9—10 տարեկան թուփը բաժանել և տեղափոխել թարմ հողի մեջ: Խորդենին սիրում է մոխիր և ճիշտ ջրվել: Ծաղիկների թառամելուց հետո հարկավոր է կտրել դրանց ցողունները:
• при температуре воздуха выше 15°C необходимы частые опрыскивания, цветение не будет долгим и обильным, ваозможно пожелтение и опадение листвы;
• повреждается щитовкой, тлей
Уход в период покоя:
оптимальная температура: 5-12°C
полив и влажность воздуха: умеренный
период покоя: в комнатных условиях вынужденный (с октября по февраль) в связи с пониженной освещенностью и влажностью воздуха
Размножение:
укоренением полуодревесневших черенков при температуре субстрата 20-25°C
Специфические требования культуры:
• прохладная зимовка;
• формировка кроны прищипкой и обрезкой
Декоративные свойства:
листья, цветки
окраска и форма листьев: тёмно-зелёные, сидячие или короткочерешковые, до 2,5 см длиной и 0,5 см шириной
сроки цветения: обычно в летне-осенний период
окраска цветков:
форма и размер цветка, соцветия: цветки одиночные, до 3 см в диаметре
Էպիֆիլումը (անգլ.՝ Climbing cacti, Orchid cacti and Leaf cacti, ռուս.՝ Эпифиллум, լատ.՝ Epiphyllum) էպիֆիտային կակտուսների ցեղի անվանումն է, որն ընդգրկում է 20 տեսակի բույսեր: Բնական պայմաններում էպիֆիտային կակտուսներն աճում են Մեքսիկայից մինչև Ամերիկայի արևադարձային գոտին:
Աճում են որպես թուփ, ձևավորում են փայտացող բուն և տափակ, տերևանման ճյուղեր: Իրական տերևները մանր թեփուկների տեսք ունեն, իսկ ծաղիկները խոշոր են, ձագարանման և հոտավետ: Ծաղիկների արտակարգ գեղեցկության համար էպիֆիլումն ունի նաև խոլորձ-կակտուս անվանում: Նույնիսկ սենյակային պայմաններում, արհեստական, խաչաձև փոշոտման միջոցով կարելի է ստանալ սալորի չափսի պտուղներ, որոնք բուրավետ են, ուտելի և ունեն քաղցր, էկզոտիկ համ: https://youtu.be/LAO7O5th4AM
Տեսակները
Էպիֆիլում քառթավոր
(Эпифиллум зазубренный, Epiphyllum crenatum) Քառթավոր էպիֆիլումը 1 մետր բարձրության հասնող կիսա էպիֆիտ կակտուս է: Կողային տերևանման ճյուղերը հաստ են, կարող են մինչև 70 սմ երկարել և 4-10 սմ լայնք ունենալ: Ծաղիկը բացվում է գիշերը:
Էպիֆիլում թթվատերև
(Эпифиллум кислолепестной, Epiphyllum oxypetalum) Թթվատերև էպիֆիլումը խոշոր՝ մինչև 3 մ բարձրության հասնող բույս է, ձևավորում է երկար, փայտացող ճյուղեր: Երկրորդական ճյուղերը տափակ են ու մինչև 10 սմ լայնություն ունեն: Ծաղիկները սպիտակ են, ունեն մինչև 20 սմ երկարություն: Պտուղները կարմիր են:
Կան շատ հբրիդային տեսակներ, որոնք տարբերվում են ծաղիկների գույնով:
Էպիֆիլում Լաու
(Эпифиллум Лау, Epiphyllum laui Kimnach) Լաու էպիֆիլումը արագաաճ էպիֆիտ և լիտոֆիտ կակտուս է: 1-2 սմ տրամագիծ ունեցող ճյուղեր ունի: Կողային ընձյուղների լայնքը 5-7 սանտիմետր է:
Ձևավորում է 3-5 մմ երկարությամբ, 1-5 հատ մազանման, դեղնադարչնագույն փշեր: Ծաղիկները բացվում են երեկոյան և, որպես կանոն մնում են բացված 48 ժամ:
Էպիֆիլում անկյունավոր
(Эпифиллум угловатый, Epiphyllum anguliger) Անկյունավոր էպիֆիլումը լավ ճյուղավորված թփի տեսք ունեցող բույս է: Ճյուղերը ներքին մասում կլոր են կամ, հազվադեպ, եռանկյունաձև: Կողային ընձյուղները նշտարաձև են, կտրատված եզրերով: Ճյուղերն ունենում են մինչև 1 մետր երկարություն և 4-8 սմ լայնք: Ծաղիկները խոշոր են և բուրավետ:
Էպիֆիլում Հուկերի
(Эпифиллум Хукера, Epiphyllum hookeri) Հուկերի էպիֆիլումը մինչև 10 սմ պարագծով, կոշտ, աղեղնաձև, երբեմն խոնարհված ճյուղերով կակտուս է: Ծաղիկները սպիտակ ու խոշոր են:
Էպիֆիլում ֆիլանտուս
(Эпифиллум филлантус, Epiphyllum phyllanthus) Ֆիլանտուս էպիֆիլումը 50-100 սմ ճյուղեր ձևավորող կակտուս է: Երկրորդային տերևանման ճյուղերն ունենում են 25-50 սմ երկարություն: Ծաղիկներն ունենում են 4-18 սմ պարագիծ:
Էպիֆիլում Թոմասի
(Эпифиллум Томаса, Epiphyllum thomasianum) Թոմասի էպիֆիլումը թփանման կակտուս է, որի խոնարհվող ճյուղերը կարող են երկարել մինչև 4 մետրի:
Խնամքը
Լուսավորությունը Առատ ծաղկելու համար էպիֆիլումներին անհրաժեշտ է որքան հնարավոր է պայծառ, ծրված լուսավորություն: Դրանք լավ են աճում արևմտյան և արևելյան պատուհանագոգերին: Հյուսիսային պատուհանի գոգին առատ ծաղկում ակնկալել պետք չէ, իսկ հարավային պատուհանի գոգին աճեցնելիս բույսը, այրվածքներից խուսափելու համար, կեսօրին մոտ ժամերին պետք է ստվերել: Ամռանը խորհուրդ է տրվում էպիֆիլումը հանել պատշգամբ, կամ այգի՝ թարմ օդի, դնել լուսավոր տեղում, բայց ոչ Արևի ուղիղ ճառագայթների ներքո: Օդի ջերմաստիճանը Էպիֆիլումների համար +20 – +25°C օդի ջերմությունը ամենից հարմարավետն է: Ձմռանը, հանգստի շրջանում, եթե հնարավոր է, ջերմաստիճանը նվազեցնում են մինչև +10- +15°C: Օդի ջերմաստիճանի նվազումը +5°C-ից կարող է մահաբեր լինել էպիֆիլումի համար: Օդի խոնավությունը Էպիֆիլումները պահանջկոտ չեն օդի խոնավության նկատմամբ, բայց, խորհուրդ է տրվում ամռան շոգին հնացված ջրով պարբերաբար ցողել բույսը : Ջրելը Էպիֆիլումները, ինչպես և խոնավ անտառներում աճող բոլոր կակտուսները, պետք է ջրել շատ ավելի հաճախ քան չոր կլիմայում աճողները: Ծաղկամանի հողը միշտ պետք է չափավոր խոնավ լինի: Ջուրը պետք է փափուկ լինի, հնացված, սենյակի ջերմաստիճանի: Ձմռանը ավելի քիչ են ջրում, իսկ շատ զով սենյակում պահելու դեպքում, ընդհանրապես չեն ջրում: Գարնանը ջրելը մի քիչ շատացնում են, իսկ կոկոններ հայտնվելուց հետո սկսում են առատ ջրել:. Պարարտացումը Գարնանն ու ամռանը էպիֆիլումներին խորհուրդ է տրվում սնուցել ամսական 2 անգամ՝ կակտուսների համար պատրաստված պարարտանյութերով: Ծաղկի կոկոններ հայտնվելու դեպքում կարելի է սնուցում անել գոմաղբի լուծույով (1 մաս գոմաղբը լուծել 4 մաս ջրում): Ծաղկելուց հետո, մինչև ցրտերը, այդպիսի սնուցումներ կարելի է անել 2 շաբաթը մեկ: Գոմաղբի լուծույթի փոխարեն կարելի է սնուցում անել սենյակային բույսերի համար նախատեսված, սովորական, ազոտ պարունակող պարարտանյութով: Հողախառնուրդը Հողը պետք է պարարտ լինի: Կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդը՝ ավելացնելով դրան տորֆ, կամ տերևային բուսահող և ավազ: Հողախառնուրն ինքնուրույն պատրաստում են հետևյալ բաղադրատոմսով՝
Հողի թթվայնությունը՝ рН 5-6: Կիրը հակացուցված է: Տեղափոխումը Անհրաժեշտության դեպքում այլ ծաղկաման տեղափոխելն անում են ծաղկելուց հետո: Պետք է հաշվի առնել, որ արմատների համար նեղվածքը նպաստում է բույսի ծաղկելուն, այնպես որ ամենամյա տեղափոխության կարիք չկա: Ծաղկամանը պետք է լինի ոչ բարձր, լայն և ծակոտկեն, քանի որ էպիֆիլումների մեծամասնության արմատները թույլ զարգացած են: Տեղափոխելուց հետո բույսը որոշ ժամանակ ստվերում են պահում և զգուշությամբ են ջրում: Ծաղկելը Փետրվարի երկրորդ կեսին, հանգստի շրջանից հետո, էպիֆիլումը սկսում է աճել և, լավ պայմաններում, սկսում են կոկոններ գոյանալ: Այդ ընթացքում բույսը պետք չէ տեղաշարժել՝ կոկոնները կարող են թափվել: Որպես կանոն էպիֆիլումները գարնանն են ծաղկում: Ծաղիկները 4-5 օր բացված են մնում: Ծաղկման շրջանում բույսը պետք է հաճախակի ջրել, ցողել և սնուցել: Լավ խնամքի դեպքում էպիֆիլումը կարող է մեկ անգամ էլ աշնանը ծաղկել: Տերևանման ճյուղերին զուգահեռ կարող են աճել բարակ, եռանկյունաձև ճյուղեր, որոնք ավելի լավ է կտրել, քանի որ դրանց վրա համարյա երբեք ծաղիկ չի գոյանում: Բազմացումը Էպիֆիլումները կարելի է բազմացնել սերմերով, կտրոններով կամ թուփը կիսելով: Սերմից աճեցնելու դեպքում, սկզբում հայտնվում է խիտ փշերով դասական կակտուս, սակայն, ժամանակի հետ ճյուղերը սկսում են տափակել, դառնալ տերևանման և կորցնում են փշերը: Սերմերի ծլելու համար հողի լավագույն ջերմաստիճանը +20 – +25°С տիրույթում է: Լավ խնամքի դեպքում սերմով աճեցված էպիֆիլումը ծաղկում է 4-5 տարեկանում: Կտրոնով բազմացնելու համար, տափակ, տերևանման ճյուղից կտրում են 10-15 սմ երկարությամբ կտրոն, որի ներքևի հատվածը սրացնում են՝ դարձնելով սլաքաձև: Այնուհետև կտրոնը 2-3 օր կախում են ուղղահայաց դիրքում, որպեսզի միջի հյութը թափվի և կտրվածքը չորանա: Չորանալուց հետո կտրոնը տնկում են 7 սանտիմետրանոց ծաղկամանի կամ տնկամանի մեջ, որտեղի հողախառնուրդը բաղկացած պետք է լինի՝
Հողախառնուրդի մակերեսին, 2 սմ խորությամբ, լվացված գետի ավազի շերտ են լցնում, իսկ կտրոնները տնկում են 1 սմ խորությամբ: Տնկելուց հետո 24 ժամ պահում են ստվերում և չեն ջրում:
Պարտիզակն ունի Ֆիլանտուս էպիֆիլումի կտրոնները պարզապես ջրում արմատակալելու դրական փորձ:
Հիվանդություններ և վնասատուներ Վիրուսային մոզաիկան հիվանդություն է, որի ժամանակ էպիֆիլումի տերևանման ճյուղերին հայտնվում են բազմաթիվ մանր, բաց գույնի բծեր, սկսում են չորանալ ընևյուղների ծայրերը և թափվում են կոկոնները: Բուժելը շատ դժվար է, ավելի հեշտ և ճիշտ է ոչնչացնել հիվանդ բույսը: Հիմնական վանասատուներն են վահանակիրը, տիզը և ալրատիզը: Բացոդյա պայմաններում պետք է զերծ պահել լորձնէակների հարձակումից: Երբեմն բույսի վրա հայտնվում են լայնացող, շրջանաձև, խցանակեղևատիպ բծեր: Պատճառը կարող է լինել սնկային վարակումը (ֆուզարիոզ կամ այլ):
Բաղեղ Ալժիրյանը (անգլ.՝ Algerian Ivy, Canarian Ivy, ռուս.՝ Плющ алжирский, լատ.՝ Hedera algeriensis, Hedera canariensis) բաղեղի տեսակ է, որն աճում է Կանարյան կղզիներում և Հյուսիսային Աֆրիկայում:
Մշտադալար, մագլցող բույս է, որը հարմար հենարան գտնելու դեպքում բարձրանում է մինչև 20-30 մետր: Կարող է նաև տարածվել հողի մակերեսով:
Որպես սենյակային բույս տարածված է Բաղեղ Ալժիրյանի խայտաբղետ տեսակը՝ Нedera canariensis Varиegata (Hedera algerinsis «Gloire de Marengo»):
Աճեցման պայմանները
Տեղը. Բաղեղ Ալժիրյանը, ինչպես բոլոր բաղեղները, ստվերադիմացկուն է, սական խայտաբղետ տեսակներին, գույները պահպանելու համար անհրաժեշտ է լավ, բայց ցրված լուսավորություն: Ջերմաստիճանը. Ամռան լավագույն ջերմաստիճանը մոտ +18C է, իսկ ձմռանը՝ +6 – +12 C. Չի վախենում միջանցքահովերից և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից: Ջրելը. Ամռանը ոռոգումը պետք է լինի առատ և պարբերական: Հողի լրիվ չորանալը, ինչպես նաև ջրախեղդ վիճակը ցանկալի վտանգավոր են: Ձմռանը, եթե բույսը մնում է տաք սենյակում, ջրում են նյուն հաճախականությամբ, իսկ եթե սենյակում ցածր ջերմաստիճան է, ջրում են քիչ, ըստ հողը լրիվ չչորանալու անհրաժեշտության: Օդի խոնավությունը. Օդի ջերմաստիճանը +20 C գերազանցելու դեպքում բույսը պետք է պարբերաբար ցողել սենյակային ջերմաստիճանի ջրով: Պարարտացումը. Գարնանը և ամռանը, ըստ բույսի վիճակի, կարելի է ամիսը 2-3 անգամ լրացուցիչ սնուցում անել: Ձմռանը՝ ամիսը 1 անգամ: Ավելորդ պարարտացումը վնասակար է, բաղեղի տերևները դեղնում են ու թափվում: Տեղափոխումը. Ծաղկամանից՝ ավելի մեծ ծաղկաման տեղափոխումը, ըստ անհրաժեշտության, կատարում են գարնանը: Ծաղկամանը գերադասելի է լինի լայն ու ոչ շատ խոր, քանի որ արմատները մակերեսային են: Հողը. Հողախառնուրդի նկատմամբ հատուկ պահանջներ չկան: Տես նաև Բաղեղ Սովորականի մասին հոդվածը ==>
Շլումբերգերան (անգլ.՝ Christmas cactus, լատ.՝ Schlumbergera, ռուս.՝ Шлюмбергера, Декабрист) Դժվար է հավատալ, բայց կակտուսներ կան, որոնք փշեր չունեն, սիրում են խոնավություն, վախենում են կզիչ արևից և հաճախ դեկտեմբերիկ (декабрист) են կոչվում, քանի որ ծաղկում են դեկտեմբերին։ Շլումբերգերայի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Այնտեղ այն աճում է արևադարձային անտառներում՝ ծառերի ճյուղերի վրա, այսինքն էպիֆիտ բույս է։
Շլումբերգերայի առանձնահակությունները
Շլումբերգերան իրեն լավ չի զգում հարավային և արևմտյան պատուհանագոգերին, քանի որ ինտենսիվ լուսավորությունը կարող է հանգեցնել բույսի տերևների վերջնահատվածների մահվանը:
Ամռանը, շլումբերգերան, ավելի շատ քան այլ սենյակային բույսերը, կարիք ունի մաքուր օդի։ Լավ կլինի տեղափոխել պատշգամբ կամ այգի՝ որևէ ստվերված տեղ:
Շոգ եղանակին շլումբերգերան սիրում է ցնցուղ ընդունել, բայց եթե դա հնարավոր չէ, ապա գոնե ժամանակ առ ժամանակ պետք է ցողել այն:
Շլումբերգերան երկարակյաց է։ Լավ խնամքի դեպքում, այն կարող է ծաղկել 15-20 տարի։
Շլումբերգերան քմահաճ է։ Բողբոջելու և ծաղկման շրջանում չի կարելի բույսը տեղաշարժել և նույնիսկ պտտել։
Շլումբերգերան կարող է աճել ինչպես սովորական ծաղկամանում, այնպես էլ կախովի՝ որպես ամպելային բույս։
Уход за декабристом в домашних условиях
Как ухаживать за декабристом.
Агротехника зигокактуса декабриста прямо противоположна агротехнике собственно кактусов, их требования по большей части совпадают с условиями выращивания обычных, лиственных комнатных растений. Если кактус можно забыть полить, и он от этого не очень пострадает, то декабрист нуждается в регулярном поливе отстоянной нехолодной водой и повышенной влажности воздуха, которая достигается регулярным опрыскиванием или помещением горшка с декабристом на поддон с мокрой галькой. Кактусы прекрасно переносят солнце, а декабрист страдает от прямых солнечных лучей и требует притенения. Что касается температуры воздуха, то декабрист в этом вопросе некапризен. С марта декабрист нуждается в ежемесячной подкормкекомплексным удобрением для цветов, но дозу нужно брать в два раза меньше, чем предлагается изготовителями. Летом, когда начинается интенсивный рост стеблей, подкармливать растение нужно два раза в месяц, а с сентября подкормку прекратить. Не помешает растению и профилактическая обработка фунгицидами.
Ինչպես էտել շլումբերգերան
Обрезку декабриста производят в июне, причем лишнюю часть побега не срезают, а откручивают вручную, придавая растению красивую форму, укорачивая побеги, растущие неправильно. Сформированные таким образом растения имеют привлекательный вид и обильней цветут.
Ինչպես տեղափոխել շլումբերգերան
Пересадка декабриста производится после цветения, в самом конце февраля. Молодые растения пересаживают ежегодно, взрослые – раз в 4-5 лет. Горшок для растения выбирайте широкий и невысокий, поскольку корневая система у декабриста поверхностная. Дренажный слой должен заполнять горшок на треть. Что касается почвы, то подойдет магазинный грунт для кактусов, но можно сделать грунт и самостоятельно: смешайте по одной части дерновой земли и песка и две части листовой земли, для дезинфекции добавьте толченого угля, а для лучшей водопроницаемости – кирпичную крошку или керамзит. Почва для декабриста должна быть слабокислой.
Շլումբերգերայի բազմացումը
Ответ на вопрос «как размножить декабрист?» очень простой: вегетативно, путем черенкования. От побега откручивают 2-3 крайних «звена», подсушивают их несколько дней, затем высаживают во влажную почву и накрывают стеклянной банкой или пластиковой бутылкой, чтобы создать парниковый эффект. Емкость помещают в тени и регулярно проветривают. Оптимальная температура для укоренения черенков декабриста 15-20 ºC. Часто размножают рождественник в домашних условиях сразу после его обрезки, поскольку в результате формирования куста остается готовый материал для черенкования.
Շլումբերգերայի վնասատուներն ու հիվանդությունները
Враги декабриста.
Досаждают декабристу грибковые заболевания и насекомые. Фузариоз, фитиум и фитофтора – грибковые болезни, возбудители которых проникают в растение из зараженной почвы, и в первую очередь страдает от них корневая шейка растения. В результате цветок становится бледным, серым, теряет сегменты и вянет во влажной почве. Фузариоз лечится фунгицидами, а фитиум и фитофтора – препаратами «Максим», « Топаз», «Витарос». Если растение покрылось ржавым налетом, то, скорее всего, его поразил паутинный клещ – мелкие точечные насекомые коричневого, желтого или красноватого цвета, которые появляются на растении в условиях недостаточной влажности воздуха. Избавиться от клеща помогут препараты «Актеллик», «Фитоверм» или «Неорон». Внезапно появившиеся между побегами беловатые комочки, похожие на вату – следы жизнедеятельности мучнистых червецов, обезвредить которых можно при помощи «Актары».
Ինչո՞ւ է շլումբերգերան թոշնում
Շլումբերգերան թոշնում է ֆիտոֆտորայով կամ ֆիտիումով հիվանդանալու դեպքում։ Արմատների հիվանդանալն էլ կարող է պատճառ դառնալ։ Սառը ջրով, սառը սենյակում ջրելը, կամ հողախառնուրդի չափից շատ տաքանալը արևի տակ, կարող են արմատների մահվան պատճառ դառնալ։ Պարարտանյութի սխալ, չափաբաժնից շատ կիրառումը նույնպես կարող է “այրել” արմատները։
Ինչո՞ւ շլումբերգերան չի ծաղկում
Բույսը պետք է “զգա” որ եկել է ծաղկելու ժամանակը։ Այդ նպատակով, սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի վերջ շլումբերգերային տեղափոխում են չջեռուցվող սենյակ, կրճատում են ջրելը և դադարեցնում են պարարտացնելը։ Դեկտեմբերի սկզբին բույսին արթնացնում են՝ տեղափոխում են լուսավոր, տաք սենյակ և սկսում են ջրել։ Ծաղկամանը պետք է պարբերաբար պտտել, որպեսզի բույսը բոլոր կողմերով, հավասարապես լուսավորվի։ Հենց սկսեն ձևավորվել բողբոջները, պետք է հետևել, որպեսզի ծաղկամանի հողը միշտ խոնավ լինի և ծաղկամանին այլևս տեղաշարժող չլինի։ Հակառակ դեպքում բույսը կարող է թափել բողբոջները։
Ծաղկման շրջանից հետո
Ծաղկման շրջանի ավարտվելուց հետո, սկսվում է բույսի հանգստի շրջանը։ Շլումբերգերան մինչև մարտ ամսվա վերջը, տեղափոխում են պաղ սենյակ և աստճանաբար քչացնում են ջրելը։ Մարտի վերջին սկսվում է բույսի նոր վեգետացիոն շրջանը, ուստի այն վերադարձնում են իր սովորական տեղը, ավելացնում են ջրելը և սկսում են պարարտացնել։
Ծոփորը (Մոնստերա, անգլ․՝ Monstera, ռուս.՝ Монстера, լատ.՝ Monstéra) պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ:
Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա է: Ունի խոշոր, փայլուն և կաշենման ծածկույթով տերևներ: Նոր աճած տերևները սովորաբար ամբողջական են և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են խորը կտրվածքներ, իսկ չափերով կարող են հասնել մինչև մեկ մետրի:
Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում և և դեպի ներքև են իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք մտնելով հողի մեջ՝ օժանդակում են բույսի զարգացմանը: Իր հայրենքիում այդ բույսը փաթաթվում ու մագլցում է ծառերի վրա՝ հասնելով մինչև 20 մ: Ունի պտուղներ, որոնք համեղ են և տեղացիների կողմից օգտագործվում են:
Մեզ մոտ՝ բարեխառն գոտում, ծոփորը շատ հազվադեպ է ծաղկում:
Ծոփորը պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, բայց սիրում է օդի խոնավություն. չոր օդում օդային արմատները դադարում են աճել: Որպեսզի աճը չկանգնի, պետք է առատորեն ջրել:
Ձմռանը համեմատաբար պետք է պակասեցնել ջրելը, բայց հողը չի կարելի չոր թողնել:
Ծոփորի տերևները մի շատ հետաքրքիր հատկություն ունեն: Եթե խոնավությունը շատ է լինում, դրա ավելցուկը տերևն այսպես ասած վերարտադրում է. տերևի մակերեսով մեկ կուտակվելով՝ խոնավությունը հոսում է դեպի եզրերը և արցունքի ձևով կախվում. բույսը «արտասվում է»:
Ծոփորն ամեն տարի պետք է տեղափոխել նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկաման, քանի որ այն արագ մեծանալու միտում ունի:
Խորհուրդ է տրվում տարեկան մի քանի անգամ սնուցել գոմաղբահեղուկով: Իսկ լավ զարգանալու համար պետք է տարածություն ապահովել:
Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի +16 աստիճանից ոչ ցածր, հակառակ դեպքում բույսի աճը կկանգնի: Բույսը չի կարելի դնել արևի ուղիղ ճառագայթների հարվածի տակ, սակայն դա չի նշանակում, որ պետք է դնել ստվերում: Ծոփորին պետք է դնել սենյակի լուսավոր հատվածներում:
Քանի որ ծոփորը մեծ տեղ է զբաղեցնում և ունի հսկայական տերևներ, մեծահասակ բույսերին խորհուրդ չի տրվում պահել այն սենյակներում, որտեղ մարդիկ քնում են, քանի որ մեծ տերևները արտադրում են մեծ ծավալի ածխաթթու գազ:
Բազմացվում է ցողունային կտրոններով, իսկ որոշ տեսակներ՝ նաև արմատածիլներով: Բազմացումը կարելի է կատարել նաև բույսի վերին մասում գտնվող տերևի կտրոնով: Տերևը վերցնում են մի քանի օդային արմատներով, որոնք նախօրոք փաթաթում են մամուռով լի մառլյայի մի կտորի մեջ և մամուռը խոնավ պահելով՝ ստիպելով, որ արմատիկները զարգանան:
Կալանխոեն (անգլ.՝ Kalanchoe , ռուս.՝ Каланхо́э, լատ.՝ Kalanchoë) Թանձրատերևուկների ընտանիքին պատկանող սուկուլենտ բույսերի ցեղ է, որտեղ միավորված են մոտ 200 տեսակներ:
Որպես սենյակային բույսեր ամենատարածված տեսակներն են՝
Խոշոր սուկուլենտ թուփ է՝ եզակի նշտարաձև տերևներով, որոնք կնճռոտվում են եզրերի երկայնքով: Բարենպաստ պայմաններում այն կարող է հասնել փոքր ծառի բարձրությանը՝ մոտ 2-3 մ, տերևները նույնպես հսկայական են՝ մինչև 40 սմ լայնություն, մինչև 35 սմ երկարություն։
Խնամքը
Կալանխոեն պահանջկոտ բույս չէ, նույն խնամքն է պահանջում, ինչ սուկուլենտների մեծ մասը: Աճեցնում են նեղ ծաղկամաններում, ոչ շատ պարարտ, ավազի հետ խառնված հողում: Աճի շրջանում օդի ամենից հարմարավետ ջերմաստիճանը +20 – +25 է: Ինչպես բոլոր սուկուլենտները, կալանխոեն սիրում է երբ գիշերային ջերմաստիճանը նվազ է ցերեկայինից, ուստի շատ լավ է աճում դրսում՝ աքուր օդին: Իսկ սենյակային պայմաններում խորհուրդ է տրվում հաճախ օդափոխություն անել: Լուսավորությունը պետք է պայծառ լինի, որոշ ժամանակ արևի ուղիղ ճառագայթների ներքո, բայց կեսօրի ուժեղ արևահարումից պաշտպանված: Աճի շրջանում առատ են ջրում, հողը չպետք է ամբողջովին չորանա, իսկ ջրով ցողելու անհրաժեշտություն չկա: Ծաղկամանը, որտեղ աճում է կալանխոեն, պետք է լավ դրենաժ ունենա: Հողի ճահճացումն անտանելի է բույսի համար: Աճի շրջանում ցանկալի է նաև ամենամսյա սնուցում հանքային պարարտանյութերով: Ծաղկելուց հետո կալանխոեին անհրաժեշտ է հանգիստ: Բոլոր ծաղկացողունները հեռացվում են, իսկ բույսը տեղադրում են ստոերոտ վայրում ու մեկ ամիս շատ հազվադեպ են ջրում, չեն պարարտացնում: Մեկ ամսից բույսը վերադարձնում են իր տեղը և սկսում են ջրել սովորականի պես: Շատ ցանկալի է բույսի համար զով (+10 – +12) ևմեռ ապահովելը: Այդ պայմաններում ջրելը հասցնում են նվազագույնի: Գարնանը, եթե անհրաժեշություն կա, բույսը տեղափոխում են քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ: Եթե բույսի արմատները դուրս են եկել ծաղկամանի դրենաժային անցքերից, ուրեմն անհրաժեշտությունը հաստատ կա: Կալանխոեյի համար հողախառնուրդ պատրաստելիս հավասար մասերով իրար են խառնում
Կալանխոեն բազմամյա բույս է և կարող է աճել երկար տարիներ, սակայն, ժամանակի հետ այն սկսում է շատ տեղ զբաղեցնել ու կորցնում է իր գեղեցկությունը: Ուստի խորհուրդ է տրվում պարբերաբար, բազմացման եղանակով, փոխարինել հին բույսը նորով: Իսկ բազմացնելը շատ հեշտ է: Կալանխոեի բոլոր տեսակները հեշտությամբ բազմանում են ճյուղի կտրոններով, տերևներով կամ կողային ձագուկներով: Ամենահեշտ բազմացումը կտրոնով է: 10-15 սմ երկարությամբ կտրոնը սուր դանակով կտրում են երիտասարդ շիվերից: Կտրոնի ներքևի տերևները հեռացնում են ու կտրոնը թողնում են, որ 1-2 օր չորանա: Այնուհետև կտրոնները, արմատակալելու համար, մոտ 5 սմ խորությամբ, տնկում են տորֆի և ավազի խոնավ խառնուրդի մեջ: Կարելի է նաև տնկել անմիջապես այնտեղ, որտեղ մշտապես աճելու է բույսը, ընդվորում նույն ծաղկամանում կարելի է մի քանի հատ տնկել: Կտրոնի շուրջ հողը լավ պնդեցնում են, ցելոֆանով կամ շշով ծածկելու անհրաժեշտություն չկա: Լավ արմատակալելու համար պետք է ապահովել օդի +20 – +25 աստիճան ջերմություն և հողի չափավոր խոնավություն: Կտրոնները ցողել պետք չէ:
Բարդություններ
Որպես կանոն, կալանխոեի հիվանդանալու պատճառ է լինում վատ խնամքը: Օրինակ շատ ջրելը, մանավանդ ձմռանը, ցածր ջերմաստիճանների դեպքում, կամ վատ լուսավորությունը կարող է հանգեցնել բույսի փտելուն, տերևների մանրանալուն ու դալկանալուն: Ամռանը վատ ջրելու հետևանքով տերևները կարող են չորանալ և թափվել: Վիրուսային կամ բակտերիալ վարակման դեպքում, տերևների վրա թաց, շագանակագույն բծեր են առաջանում: Վնասված տերևները պետք է հեռացնել իսկ բույսը մշակել ֆուգիցիդով: Կալանխոեն հազվադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Երբեմն բույսի վրա կարող են ուտիճներ հայտնվել: Դրանք կարող են կանաչ, գորշ կամ սև գույնի լինել, կպնում են տերևի ներքևից և ծծում են բույսի հյութերը: Արդյունքում տերևները կոլոլվում են և չորանում: